hq․ մ3 օգտակար տարողության շուրջօրյա կարգավորման ջրավազանը։ Ք․ հ–ի ջըր– տարից են սնվում Նոր Արաբկիրի, Նոր Դալմայի ոռոգիչ ջրանցքները, ինչպես նաե Կոտայքի ոռոգման ջրհան կայանը։ Ք․ հ–ի աշխատանքներն ււվտոմատացված են։ Նրա գործարկումով (1936) հնարավոր դարձավ ՀՍՍՀ հէկերի միավորումը և Հայկական միացյալ էներ– գահամակարգի ւտեղծումը։ Ռ․ Մաչխազյան
ՔԱՆԴՍ, գյուղ վրաց․ ՍՍՀ Մցխեթի շըր– ջանում։ Ք–ում բացի վրացիներից, բնակ– վում են նաև ասորիներ Ա հայեր։ Միջնա– դարում Ք․ հարոնի էր ի շրե արքունի որ– սորդների կացարան, ոռոգելի բերրի հո– ղեր ունեցող բնակավայր։ XV դ․ այստեղ հաստատվել է հայ վերաբնակիչների նշա– նակալի զանգված, որի ներկայացուցիչ– ները 1471-ին կառուցել են զույգ ավան– դատներով թաղածածկ դահլիճի հորին– վածքով Ս․ Աստվածածիէ եկեղեցին։ Շին․ արձանագրությունն ագուցված է հս․ պատի մեջ։ Գրկ․ Мурадян П М․, Армянская эпиграфика Грузии (Картпи и Кахети), Е․, 1985, с․ 50-55․
ՔԱՆԴԱԿ, քանդակագործական ստեղծա– գործություն (տես Քանդակագործություն)’․
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ (լատ․ Sculptor), երկնքի հվ․ կիսագնդի համաստեղություն։ Պայ– ծառ աստղեր չի պարունակում։ Գտնվում է Կետ, Ջրհոս, Հվ․ Ձուկ, Կռունկ, Փյունիկ, Վառարան համաստեղությունների միջե։ ՍՍՀՄ հվ․ շրջաններում երեում է աշնանը և ձմռան ամիսներին։
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, կերպարվես– տի տեսակ, որ պատկերումները կատա– րում է ծավալային եռաչափ մարմնավո– րումներով։ Գործածվում է հունարենից եկող ւցչաստիկա տերմինը ես, որը, սա– կայն, ունհ նաև ծավալաւհն աոոՎածքո կամ նրա որակը նշող իմաստ։ Որպես կա– նոն Ք․ պատկերում է մարդուն, սակավ՝ կենդանիներին (անիմաչիստական ժանր), ավելի սակավ՝ բնությունը (բնապատկեր) և առարկաներ (նատյուրմորտ)։ Գեղա– նկարչության ու գրաֆիկայի համեմատ ունենալով գեղարվեստա արտահայտչա– կան ավելի սահմանափակ միջոցներ՝ Ջ․ միենույն ժամանակ ստեղծում է ծավալ– ների շոշափելի ու իրականակերպ դրսե– վորումներ և դիտողին հնարավորություն է տալիս պատկերվածն ընկալելու տար– բեր դիտակետերից։ Քանդակը սկզբում սովորաբար կերտվում է կավից, պլաս– տիլինից կամ մոմից, ապա ձուլվում գիպ– սից (քարակերտ ու փայտակերտ գործե– րում այդ փուլերը հաճախ զանց են առն– վում)։ Գիպսե ձուլածոները կա՝մ ինքնու– րույն գոյության իրավունք են ստանում, կա՝մ ծառայում որպես մոդել՝ քւսնդակը ավելի մնայուն նյութերով (քար, փայտ, մետաղ) մարմնավորելու համար։ Ան– տիկ շրջանում գրեթե միշտ, հետագա– յում՝ մերթ–մերթ, մարմարե քանդակնե– րը ներկվել են, մինչե XVII –XVIII դդ․ հաճախ ներկվել են նաև փայտաքան– դակները։ XIX–XX դդ․ քանդակագործ– ները սովորաբար բավարարվում են նյու– թի բնական գույնով կամ մենագույն փա– ռապատումով (տես Փառ)։ Ք․ ունի եր– կու ենթատեսակ՝ բուորաքանդակ (երբ ստեղծագործությունը մշակվում է բոլոր կողմերից, հետնաբար բոլոր կողմերից դիտելի Է) և ռեչիեֆ (երբ քանդակա– յին պատկերը փորագրվում է կամ մեծ թե փոքր ցցունությամբ կերտվում է նրա ֆոնը հանդիսացող հարթության վրա, հետեաբար դիտելի է միայն դիմացից, մասամբ՝ կողքերից)։ Հայերեն ա ր ձ ա– նագործություն և անդրիա– գործ ու թ յ ու ն տերմինները, որոնք գործածվում են որպես Ք–յան հոմանիշ– ներ, ավելի ստույգ վերաբերում են բոլո– րաքանդակին։ Ռելիեֆները մեծ մասամբ համադրվում են ճարտ–յանը, հարդարում շենքերի ճակատները, գոտին, ճակտոնը, ներսում՝ առաստաղը (տես Առաստաղա– պատկեր), ներքնապատերը ն իրենց ծա– վալային պատկերաձեերով լինում են բարձրաքանդակ, հարթաքանդակ, խորա– քանդակ։ Ըստ բովանդակային–գաղափարային Էության, գեղարվեստաարտահայտչական միջոցների, ինչպես և կիրառման նպատա– կադրման Ք․ տրոհվում է երեք գլխավոր բնագավառի՝ մոնումենտալ, հաստոցա– յին, դեկորատիվ։ Մոնումենտալ Ք–յան նպատակն է նշանակալից գաղա– փարների, պատմ․ իրադարձությունների, ականավոր անձնավորությունների առա– քելության պրոպագանդան և հիշատակի հավերժացումը։ Նրան հատուկ են բո– վանդակային ընդհանրացվածությունը, բնականից մեծ չափերը, ծավալային լայն էսրդվածքները, հեռվից ընկալվող կուռ ու արտահայտիչ եզրագիծը։ Մոնումենտալ քանդակները դրվում են բաց տարածու– թյան մեջ, հասարակական վայրերում։ Հաստոցային Ք․ բնական կամ ճարտ․ միջավայրից կախում չունի, դըր– վում է թանգարաններում, հասարակական կամ բնակելի շենքերի Ներքնամասերում։ Սովորաբար ունենում է մարդու իրական չավւերին մոտիկ մեծություն և գրեթե միշտ մշակվում է մանրակրկիտ։ Աչքի է ընկնում թեմատիկ և ժանրային լայն ընդգրկումով, հարուստ հնարավորու– թյուններ ունի թե՝ բոլորաքանդակում, թե՝ ռելիեֆում մարմնավորելու սյուժետա– յին բազմապիսի իրադրություններ, հո– գեբանական բնութագրություններ, կիրա– ռելու պլաստիկական զանազանակերպ արդվածքներ։ Դեկորատիվ Ք․ գե– րազանցապես հանդես է գալիս ճարտա– րապետության հետ սինթեզված (տես Ար– վեստների համադրություն), ընդ որում՝ ոչ միայն ենթակայի դերում։ Ունի հիմնա– կանում զարդարարական նպատակ։ Սո– վորական քանդականյութերի կողքին այստեղ, մեր ժամանակներում, լայնորեն օգտագործվում են ալյումինը և բետոնը։ Դեկորատիվ Ք–ում մեծ տեղ ու դեր է վե– րապահված բուսական, կենդանական, երկրաչափական զարդանախշին, որը հա– ճախ հանդես է գալիս որպես հուշարձանի միակ քանդակային դրսեորում։ Ք–յան մեջ հատուկ ենթախումբ են կազմում տար– բեր ժանրերի մանր ա քանդակն ե– ր ը («մ անր պլաստիկ ա», <փ ո– քըր ձեերի Ք․»), որոնք նախատես– ված են ինտերիերի համար և հաճախ աղերսվում են դեկորատիվ–կիրառական արվեստի հետ։ Մանր պլաստիկայի առանձնահատուկ բնագավառին են պատ– կանում նաև դրամները, մեդալները (տես Մեդաչագործություն), գեմմաները (տես Գչիպտիկա), ոսկերչական քանդակավոր կերտվածքները (տես Ոսկերչություն)։ Ք–յան տարբեր միջոցներով զարդարվում են կենցաղային բազմազան առարկաներ, կահ–կարասի են, որոնք խմբավորվում են արհեստի ու դեկորատիվ–կիրառական ար– վեստի յուրահատուկ մի բնագավառում (տես Քանդակազարդում)։ Ք–յան մեջ տար– բեր նյութեր օգտագործեփս կիրառվում են քանդակման տարբեր տեխնիկաներ՝ ծե– փում, կոփում, կռում, փորագրություն, դրվագում, ձուլում են։ Կերտվում են նաե խեցեղեն քանդակներ (տես խեցեգործու– թյուն)։ Ք–յան վաղ նմուշներն ստեղծվել են դեռևս պաչեուիթի ժամանակահատվա– ծում։ Մեզոչիթի, նեուիթի շրջանում ար– դեն ունեցել են բավականին լայն աշխար– Մարդու վիթխարի գլուխ (բարձր․ 2,5 ւ/-ից, զանգվածը՝ 30 гл-ից ավելի, մ․ թ․ ա․ VIII – IV դդ․, օլմեքների մշակույթ, Մեքսիկա), բա– զալտ, Լա Վենաայի զբոսայգի «Աբրւսհամի զոհաբերությունը», Շարաբի տա– ճարի (Ֆրանսիա) տրանսեպտի հս․ ճակատի շքամուտքի խմբաքանդակ (XIII դ․)