կացությունն առաջին անգամ հանդիպում է Արիստոտելի «Մետաֆիզիկա»–ում և «Ֆիզիկա»–ում։ Հասկացությունը տարածված էր միջնադարյան սխոլաստիկական և XVII–XVIII դդ. փիլիսոփայության մեջ։ Մարքսիստական փիլիսոփայության մեջ Ա. հասկացությունը չի օգտագործվում։
ԱԿՑԻԶ (ֆրանս. accise, <լատ. accido – կտրում եմ), արդյունաբերական ապրանքների՝ առավելապես մասսայական սպառման առարկաների (աղ, շաքար, ծխախոտ, լուցկի, թեյ, ալկոհոլային խմիչքներ, լուսանկարչական սարքեր են), ինչպես նաև կոմունալ, տրանսպորտային և տարածված այլ ծառայությունների վրա սահմանված անուղղակի հարկի տեսակ։ Մտցվում է ապրանքների գների ու ծառայությունների տարիֆների մեջ։ Ա–ները կապիտալիստական երկրների պետ. բյուջեների եկամուտների կարևորագույն աղբյուրներից են։ Անգլիայում և ԱՄՆ–ում 1929–58-ին Ա.-ները տալիս էին հարկային բոլոր մուտքերի 14–30%-ը։ Շատ ապրանքների Ա–ի չափը հասնում է նրանց գների կեսին, իսկ երբեմն էլ՝ 2/3–ին։
ՍՍՀՄ–ում Ա–ների համակարգը վերացվել է 1930-ի, սոցիալիստական մյուս երկրներում՝ 1948–49-ի հարկային ռեֆորմներով։
ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ, կուլտուր–լուսավորական հիմնարկներ սոցիալիստական երկրներում։ Ծառայում են բնակչության գաղափարական–քաղաքական դաստիարակությանը և ընդհանուր կուլտուրական մակարդակի բարձրացմանը։ Ա. հ. են կուլտուրայի պալատներն ու տները, ձեռնարկությունների, գիտական և ստեղծագործական միավորումների, սպորտային և այլ կազմակերպությունների ակումբները, խրճիթ–ընթերցարանները ևն։ Ա. հ–ում կազմակերպում են կինոֆիլմերի ցուցադրում, երեկույթներ, համերգներ, մրցույթներ, դասսւխոսություններ՝ քաղ., բնագիտական, տեխ., գրական և այլ թեմաներով։ Ա. հ. ղեկավարող վարչությունը կամ խորհուրդն ընտրվում է տվյալ Ա. հ–ում վաստակ ունեցողներից։ ՀՍՍՀ–ում կա 1121 ակումբ և կուլտուրայի տուն, որից 915-ը՝ գյուղերում, 206-ը՝ քաղաքներում։ Նրանց կից գործում է 4403 խմբակ (1971)։
ԱԿՈՒՄԲՆԵՐ, սոցիալական միևնույն շրջանակի կամ մասնագիտության մարդկանց միավորող հասարակական հիմնարկներ, որոնք կազմակերպվում են հանգստի, ժամանցի, ինչպես նաև քաղ., գիտական, գեղարվեստական, մարզական և այլ զբաղմունքների նպատակով։ Առաջին անգամ Ա. երևան են եկել XVI դ., Անգլիայում։ Հաճախ դրանք վեր են ածվել քաղ. կյանքի կենտրոնների (Անգլիա, Ֆրանսիա) և ունեցել են ընդգծված դասային–դասակարգային բնույթ։ 1789-ին բուրժ. լիբերալները Փարիզում ստեղծեցին Բրետանյան ակումբը, որը, միավորվելով մի շարք համանման կազմակերպությունների հետ, կոչվեց «Սահմանադրության բարեկամների ընկերություն» կամ Յակոբինյան ակումբ։ Յակոբինյան դիկտատուրայի շրջանում Ա–ի թիվը Ֆրանսիայում անցնում էր 3 հազարից։ 1848-ի փետրվարյան հեղափոխությունից հետո Փարիզում ստեղծվեցին քաղ. Ա., որոնք քննադատում էին բուրժ. ժամանակավոր կառավարությանը և պաշտպանում աշխատավորների իրավունքները։ Առաջին բանվորական Ա. երևան են եկել Անգլիայում, 1800-ին։ 1905–07-ի հեղափոխության շրջանում Ռուսաստանում ևս առաջացան բանվորական Ա.։ Անդրկովկասում (Թիֆլիս, Բաքու, Երևան են) գործել են մի շարք Ա., ուր նշանակալից դեր է խաղացել հայ բուրժուազիան։ ՍՍՀՄ–ում գոյություն ունի Ա–ի լայն ցանց, որը հանդիսանում է կուլտ–լուս. հիմնարկների օղակներից մեկը (տես Ակումբային հիմնարկներ, Կուլտուրայի պալատներ և տներ)։
ԱԿՈՒՄՈՒԼՅԱՏՈՐ (լատ. accumulator – հավաքող), տես Կուտակիչ։
Նկարում` Ակումբային հիմնարկներ։ 1. Երևանի երկաթուղայինների կուլտուրայի պալատը։ 2. Էջմիածնի Կոմիտասի անվ. շրջանային կուլտուրայի տունը։ 3. Աշտարակի շրջանի Ոսկեվազ գյուղի ակումբը։ 4. Երևանի Կիրովի անվ. քիմիական կոմբինատի կուլտուրայի պալատը։
Նկարում` Հ. Հ. Ակունյան։
ԱԿՈՒՆՅԱՆ Հովհաննես Համբարձումի (1868–1947), հայ սովետական քիմիկոս, պրոֆեսոր (1935)։ Ծնվել է դեկտեմբերի 30-ին, Շամախիում։ 1895-ին ավարտել է Մոսկվայի կայսերական տեխնիկական ուսումնարանը, մինչև 1897 աշխատել որպես Բաքվի քաղաքային քիմիկոս, ապա մեկնել արտասահման՝ ուսումը շարունակելու (Դրեզդեն, Ցյուրիխ և Գյոտինգեն)։ 1907-ին վերադարձել է Թիֆլիս և մինչև 1918 վարել արհեստագործական ուսումնարանի դիրեկտորի պաշտոնը։ Ա. «Կավկազսկայա շկոլա» («Кавказская школа») մանկավրժ. հանդեսի հիմնադիրներից և խմբագիրներից էր (1913–16)։ 1921-ին եղել է ՀՍՍՀ ժողտնտխորհի ժամանակավոր նախագահ։ 1924-ից դասախոսել է Երևանի համալսարանում, բժշկական և գյուղատնտ. ինստ–ներում։ 1944-ից դասավանդել է Բլագովեշչենսկի (ՌՍՖՍՀ Ամուրի մարգ) մանկավարժական ինստ–ում և մինչև կյանքի վերջը ղեկավարել ընդհանուր քիմիայի ամբիոնը։ Զբաղվել է քիմ. կինետիկայի և կատալիգի հարցերով։ Ա. մի շարք գյուտերի հեղինակ է (հեղուկների ունիվերսալ խտաչափ, կարագի կեղծումը հայտնաբերող սարք ևն)։ Հրատաարակել է ուսումնական ձեռնարկներ («Ձեռնարկ քանակական անալիզի», 1928, «Անօրգանական քիմիա։ Առաջադրություններ», 1–7, 1931–35, «Որակական անալիզ», 1932)։ Մահացել է հուլիսի 16-ին։
ԱԿՈՒՆՔ (մինչև 1935՝ Ղըռխբուլաղ), գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, Սևանա լճի հարավ–արևելյան ափին, շրջկենտրոնից 2 կմ հարավ։ 2964 բն. (1970), հայեր։ Կոլտնտ–ը զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինո, մանկապարտեզ։ Ա–ում հայտնաբերված է բրոնզեդարյան բնակավայր։ Վաղ հայկական ժամանակաշրջանում (մ. թ. ա. VI–IV դդ.) այնտեղ եղել է ամրոց, որի քառանկյունի աշտարակներով պարիսպը կառուցված է չթրծված աղյուսից։ Պարսպին ներսից հարում են փոքր սենյակներ։ 1958-ին պեղել է Ս. Գ. Բարխուդարյանը։ Հայտնաբերվել են խեցեղեն, երկաթե առարկաներ։ Գյուղի շրջակայքում հանդիպում են կիկլոպյան ամրոցներ և դամբարաններ, միջնադարյան գյուղատեղիներ, խաչքարեր։
ԱԿՈՒՆՔ (մինչև 1946՝ Բաշգյուղ), գյուղ Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, Հատիս լեռան ստորոտին։ Շրջկենտրոնից 6 կմ հս–արլ.։ 1190 բն. (1970), հայեր, քրղեր։ Կոլտնտ–ը զբաղվում է հացահատիկի մշակությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա Դպրոց, գրադարան, կինո։ Ա. հիմնադրել հն 1829-ին Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից եկած հայերը։ Ա–ի տերի–