Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1927), Գ. Ա. Ղևոնղյանը (1927-37), Բ. Ա. Աստվածատրյանը (1937–40), Ս. Ա. Ճշմարիտյսւնը (1940–45), ՀՍՍՀ առողջապահության մինիստրներ՝ Գ. Ա. Ղևոնդյանը (1945–49), Ա. Ի. Ի»րիմլյսւնը (1949–1960), Զ. Մ. Նարիմանովը (1960-ից)։ Հ. Գևորգյան

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ՍՍՀՍ՛ ԵՎ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, միութենական օրենք, ընդունվեյ է 1969-ի հուլիսի 1-ին, ՍՍՀՍ VII գումարման Գերագույն սովետի VII նստաշրջանում։ Հիմունքները բովանդակում են՝ նախաբան ե 9 հատված (55 հոդվածով)։ Հիմունքների և դրանցից բխող հանրապետական առողջապահության օրենքների ընդունումով կոդիֆիկացվեց առողջապահության վերաբերյալ մինչ այդ եղած իրավական ակտերից բաղկացած օրենսդրությունը։ Հիմունքների համաձայն ՀՍՍՀ VII գումարման Գերագույն սովետի VIII նստաշրջանը 1970-ի դեկտ. 18-ին ընդունեց և 1971-ի հուլիսի 1-ից կիրարկման դրեց ՀՍՍՀ առողջապահության օրենքը։ Հիմունքներով նախատեսված բժշկական միջոցառումների լայն համակարգը նպաստում է բնակչության առողջության պահպանման մակարդակի բարձրացմանը, ձրի և որակյալ հանրամատչելի բուժօգնությանը, առողջապահական և սանիտարական լայն միջոցառումների կենսագործմանը։ Ըստ Հիմունքների, բժշկական և դեղագործական գործունեությամբ զբաղվել կարող է միայն համապատասխան մասնագիտություն և թույլտվություն ստացած անձը։ Բժշկի կոչում ստացած քաղաքացին տալիս է բժշկի երդում, որի տեքստը և երդվելու կարգը որոշվել է ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1971-ի մարտի 26-ի հրամանագրով։ Սի շարք հոդվածներ նորմատիվներ են սահմանում բնակչության սանիտարական և հակահամաճարակային ապահովության մասին։ Հիմունքների IV հատվածը նախատեսում է բնակչությանը ցույց տրվող բուժպրոֆիլակտիկ օգնության կազմակերպումը, մեծ տեղ է հատկացված մայրության և մանկության պաշտպանության հարցերին, այն նյութական և իրավական երաշխիքներին, որոնք կանանց թույլ են տալիս մայրության ֆունկցիաները զուգորդել արտադրական և հասարակական գործունեությանը։ VI հատվածը բնակչության առողջության կարևորագույն գործոններից է համարում առողջարանային բուժումը, հանգստի, տուրիզմի և ֆիզիկական կուլտուրայի կազմակերպումը։ Հիմունքները առանձին նորմեր են նախատեսում բժշկական փորձաքննության, բնակչությանը դեղորայքով և պրոթեզով օգնություն ցույց տալու մասին։


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, սոցիալական ու բժշկական միջոցառումների ամբողջություն, որն ապահովում է բնակչության առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը։ Ա–յան բնույթը, բովանդակությունը և ծավալը պայմանավորված են տվյալ երկրի հասարակարգով, արտադրողական ուժերով, գիտության, կուլտուրայի և տեխնիկայի մակարդակով։ Սոցիալիստական հասարակարգը հնարավորություն է տվել հաստատեյ սոցիալ–տնտեսական, բժշկական, հասարակական միջոցառումների այնպիսի համակարգ, որն ապահովում է հիվանդների բուժումը, հիվանդությունների կանխարգելումը, աշխատանքի բնականոն պայմանների ստեղծումը, բարձր աշխատունակությունը և ակտիվ երկարակեցությունը։ Սոցիալիստական Ա–յան հիմնական սկզբունքներն են՝ պետական բնույթը, կազմակերպման պլանայնությունը, կանխարգելիչ ուղղությունը, բժշկական օգնության անվճարությունը, որակյալ բժշկական օգնության հանրամատչելիությունը, սերտ կապը առաջավոր գիտության, տեխնիկայի հետ, բուժական և կանխարգելիչ միջոցառումների պլանավորված ու գիտականորեն հիմնավորված միասնությունը, բնակչության ակտիվ մասնակցությունը բուն Ա–յան կազմակերպմանը։ ՍՍՀՍ Ա–յան սկզբունքները լայնորեն օգտագործում են սոցիալիստական մյուս երկրները՝ հարմարեցնելով իրենց պայմաններին։ Սոցիալիստական Ա–յան բազմաթիվ տարրեր փոխ են առնում անկախություն ձեռք բերած և զարգացման ինքնուրույն աղու վրա կանգնած երկրները։

(նկ․) Հ. Գ. Արեշյանի անվ. № 2 կլինիկական ծննդատան անհաս նորածինների բաժանմունքը։

(նկ․) Ռինտգենո–ոադիոլոգիայի և ուռուցքաբանության ինստ–ի ռենտգեն կաբինետում։

(նկ․) Աշտարակ քաղաքի հիվանդանոցի վիրահատարանում։

Կապիտալիստական երկրների Ա–յան բազմաձևությունը պայմանավորված է Ա–յան միջոցները պետության ձեռքում կենտրոնացված լինելու աստիճանով, առողջապահական կազմակերպությունների ձևերով, առանձնապես՝ արտահիվանդանոցային (մասնավոր) սպասարկմամբ, բուժօգնության մատչելիության մակարդակով, Ա–յան մեջ սոցիալական ապահովագրության մասնաբաժնով, բուժկանխարգելիչ ծառայության մեկուսացմամբ։ Ա–յան մասնավոր, կապիտալիստական ձևը իր վրա է վերցնում բնակչության առողջության ապահովագրման նվազագույն պարտականությունը՝ հիվանդի վրա թողնելով բուժօգնության վարձը։ Համարյա կապիտալիստական բոլոր երկրներում բժշկական և կանխարգելիչ օգնությունն առանձնացված են իրարից։

Ամբողջ երկրի մասշտաբով բնակչության առողջապահության կազմակերպումը պատմության մեջ առաջին անգամ պետական գործ դարձավ Հոկտեմբերյան հեղափոխության շնորհիվ։ 1918-ի հուլիսի 11-ին, Վ. Ի. Լենինի ստորագրած դեկրետով, ստեղծվեց ՌՍՖՍՀ Առողջապահության ժողովրդական կոմիսարիատը, որը և հիմնադրեց սոցիալիստական առողջապահությունը։ ՀՍՍՀ Առողջապահության ժողկոմատը կազմակերպվել է 1920-ի դեկտ. 22-ին, Հեղկոմի դեկրետով, որ ստորագրել է Ս. Կասյանը։ ՍՍՀՄ Առողջապահության ժողկոմատը (1946-ից՝ Ա–յան մինիստրություն) ստեղծվել է 1936-ին։ ՍՍՀՄ–ում Ա–յան գործը կազմակերպում և ղեկավարում են. ՍՍՀՄ Ա–յան մինիստրությունը, միութենական և ինքնավար հանրապետությունների Ա–յան մինիստրությունները, երկրամասերում, մարզերում և քաղաքներում՝ աշխատավորների դեպուտատների սովետների առբաժինները, շրջաններում՝ շրջանային հիվանդանոցները։ Գիտական ուժերի միավորման, բժշկական գիտության նվաճումների օգ–