Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սավորիչ, մանկավարժ, հրապարակախոս, նկարիչ, թարգմանիչ։ Ծնվել է մարտի 1-ին, Հերցայում (Բուկովինա), գրող, թարգմանիչ, հոգևորական, հայազգի Լազար Ասաքիևիչի ընտանիքում։ Արտասահմանյան գիտական ընկերությունների անդամ։ 1796–1804-ին սովորել է Լվովում, այնուհետև Վիեննայում և Իտալիայում ստացել ճարտարապետի դիպլոմ և փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1808–1812-ին Հռոմում ուսումնասիրել է աստղաբաշխություն, մաթեմատիկա, կերպարվեստ, գրականություն։ Ռում. և մոլդ․ գրականության պատմության մեջ նշանակալից դեր են խաղացել նրա «Բանաստեղծություններ» (1836), «Ընտիր առակներ» (1836) ժողովածուները, «Իշխանուհի Ռաքսանա» (1841), «Ճերմակ հովիտը» (1855) պատմական նովելները ևն։ Փոխադրել է Եզոպոսի, Լաֆոնտենի և Կռիլովի առակները։ Մոլդովայում բացել է ազգային առաջին դպրոցը, հիմնել առաջին ինժեներական ուսումնարանը (1813), դասավանդել մաթեմատիկա, գեոդեզիա, ճարտարապետություն։ 1816-ից կազմակերպել է ռումիներեն աոաջին թատերական ներկայացումները, բացել երաժշտա–դրամատիկական կոնսերվատորիա (1836)։ 1835-ին Յասսիում հիմնադրել է Միհըյլեան ակադեմիան՝ փիլիսոփայության, իրավունքի և աստվածաբանության բաժիններով ու արվեստի ճյուղով։ Ա. հեղինակ է մի շարք պիեսների։ Զբաղվել է նկարչությամբ։ Յասսիում հիմնել է «Ալբինա» տպարանը, հրատարակել, խմբագրել «Ալբինա Ռոմընեասկը» (1829–49), «Գազետա դե Մոլդովա» (1850–59) և այլ լրագրեր, գիտական պարբերականներ։ Կազմել է «Ֆրանս–ռումինակսւն հանրագիտարանը» (1839)։ Մեծապես օժանդակել է Մոլդովայի հայկ. գաղթօջախներին, իր հրատարակած պարբերականներում լուսաբանել հայկ. դպրոցների կյանքը, տպագրել Հայաստանից ստացված լուրեր և նմուշներ հայ գրականությունից: Ռումինիայում հիմնադրել է հայ տպագրությունը, իր տպարանում բացել է «Արամյան» բաժին, ուր տպագրել է հայերեն դասագրքեր և այլ գործեր (1847–53)։ 1853-ին լույս է ընծայել «Վավերաթղթերի հավաքածու» գիրքը (ռումիներեն), որը արժեքավոր նյութեր է պարունակում Մոլդովայի հայերի մասին։ Նրա պատվին Պիատրա Նեամցում հրատարակվել է «Ասաքի» (1881–85) գիտա–գրական հանդեսը։ Մահացել է նոյեմբ. 12-ին, Յասսիում, ուր և 1890-ին կանգնեցվել է նրա հուշարձանը։ Մ. Քոլանջյան

(նկ․) Գ. Ասաքի։

(նկ․) Բ. Վ. Ասաֆև։

ԱՍԱՖԵՎ Բորիս Վլադիմիրովիչ (1884–1949), ռուս սովետ, երաժշտագետ և կոմպոզիտոր։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943)։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1946)։ Ծնվել է հուլիսի 17(29)–ին, Պետերբուրգում։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1908) և Պետերբուրգի կոնսերվատորիան (1910)։ Եղել է Լենինգրադի (1925–43) և Մոսկվայի (1943–48) կոնսերվատորիաների պրոֆեսոր, ՍՍՀՄ ԳԱ Արվեստի պատմության ինստ–ի երաժշտության պատմության սեկտորի վարիչ (1945–49), ՍՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության նախագահ (1948–49)։ Երաժշտության տեսության ու պատմության մեջ արժեքավոր ներդրում Են Ա–ի «Երաժշտական ձևը որպես պրոցես» (հ. 1–2, 1930–1947), «Ռուսական երաժշտությունը XIX դարի սկզբից» (1930) ուսումնասիրությունները, ռուս ականավոր կոմպոզիտորներին նվիրված աշխատությունները։ ժողովրդականություն են վայելում նրա «Բախչիսարայի շատրվանը» (1934) և «Կովկասի գերին» (1937) բալետները, որոնք բեմադրվել են նաև Երևանում։ Ա. մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հայ մշակույթի նկատմամբ. գրել է «Ակնարկներ Հայաստանի մասին» (1958), որտեղ հոդվածներ կան նվիրված Ա. Ապենդիարյանին և Ա. Խաչատրյանին։ Նրա հայ աշակերտներից են կոմպոզիտոր Թ. Հովհաննիսյանը և երաժշտագետ Գ. Տիգրանովը։ Ա. արժանացեւ է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1943, 1948)։ Մահացեյ է հունվ. 27-ին, Մոսկվայում։

Երկ. Избр. труды, т. 1–5, М., 1952–57.


ԱՍԲԵՍՏ (հուն. άσβεστος – բառացի՝ անմար), սերպենտինի և ամֆիբոլի խմբերին պատկանող նրբաթել կառուցվածքով միներալների ընդհանուր անվանումը։ Համապատասխանաբար կոչվում են քրիզոտիլ Ա.՝ և ամֆիբոլ Ա.՝ անտոֆիլիտ, կրոկիդոլիտ ևև։ Ա. հեշտությամբ տրոհվում է ճկուն, դիմացկուն ու բարակ թելերի Ա այդ պատճառով հաճախ անվանվում է «լեռնային վուշ»։ Ա–ները մագնեզիումի, երկաթի և մասամբ կալցիումի ու նատրիումի ջրային սիլիկատներ են։ Արդյունաբերական առավել մեծ նշանակություն ունի քրիզոտիլ Ա. (Ա–ի համաշխարհային հանույթի 95%-ից ավելին)։ Գույնը կանաչամոխրագույն է, կարծրությունը՝ 2–3, խտությունը՝ 2500 կգ/մ³։ Ուժեղ ջերմակայուն և թթվակայուն, էլեկտրամեկուսիչ և ձայնամեկուսիչ է։ Քրիզոտիլ Ա–ի հանքավայրերի մեծամասնությունը ծագումով կապված է գերհիմքային ապարների (դունիտներ, պերիդոտիտներ, պիրոքսենիտներ) հետ։ Ա–ի բնական հարուստ պաշարներ կան Ուրալում, Ղազախստանում, Սիբիրում։ Առանձնապես կարևոր են Ուրայի (Բաժենովսկոյե) և Ղազախստանի (Ջետիգարինսկոյե) հանքավայրերը։ ՀՍՍՀ–ում Ա–ի ոչ մեծ պաշարներ կան Վարդենիսի շրջանի Դարիի և Ստեփանավանի շրջանի Ձորագետի հանքավայրերում։ Արտասահմանում Ա–ի հանքավայրեր կան Կանադայում, Ռոդեզիայում, Չինաստանում ևն։ Ա. օգտագործվում է քիմիական արդյունաբերության տարբեր ճյուղերում՝ ջերմամեկուսիչ նյութեր, ասբեստային թուղթ, ասբեստացեմենտ և հրակայուև գործվածքներ պատրաստելու համար։ Հ. Ադամյան


ԱՍԲԵՍՏԱՑԵՄԵՆՏԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, շինանյութերի արդյունաբերության ենթաճյուղ, որը զբաղվում է ծածկի, պատի և երեսապատման համար զանազան թերթասալիկների, խողովակների, է|եկտրամեկուսիչ տախտակների, շինարարական կոնստրուկցիաների և ասբեստի ու ցեմենտի խառնուրդից պատրաստված այլ իրերի արտադրությամբ։ Սովետական հանրապետություններից ասբեստացեմենտային իրերի խոշոր արտադրողներ են ՌՍՖՍՀ, ՈՒՍՍՀ և Ղազախական ՍՍՀ։

1971-ին ՍՍՀՄ–ում արտադրվել է պայմանական 6200 մլն. հատ թերթասալիկ, ասբեստացեմենտային խողովակներ՝ 45001 մլն. պայմանական կմ (1969)։ Հայաստանում Ա. ա. հիմնադրվել է ետպատերազմյան տարիներին՝ 1952-ին, Արարատի ցեմենտի գործարանում, որ հետագայում վերածվեց ցեմենտի–շիֆերի կոմբինատի։ Կոմբինատը 1955-ին արտադրել է 58 մլն., 1960-ին՝ 73,8 մլն., 1971-ին՝ 75,6 մլն. հատ պայմանական շիֆեր։ Կոմբինատում 1961-ից իրագործվում է ասբեստացեմենտային խողովակների արտադրությունը, որի արտադրանքի ծավալը 1971-ին կազմել է 601 մլն. պայմանական կմ։ Նախատեսված է 1975-ին կոմբինատում արտադրության ծավալը հասցնել 96 մլն. հատ պայմանական թերթասալիկի։ Կարտադրվեն մեծ տրամագծի 700 մլն. ասբեստացեմենտային խողովակներ և կոնստրուկտիվ սալաքարեր։


ԱՍԲԵՍՏԱՑԵՄԵՆՏԱՅԻՆ ՇԻՆՎԱԾՔՆԵՐ, պորտլանդ ցեմենտի, ասբեստի և ջրի խառնուրդի մեքենայական կաղապարմամբ պատրաստվող շինարարական շինվածքներ։ Ա. շ. կայուն են ալկալիների և մթնոլորտային ազդեցությունների նկատմամբ. թթուների ներգործությամբ քայքայվում են։ Ըստ կիրառության լինում են՝ տանիքի, պատի, հատուկ նշանակության Ա. շ. և խողովակներ (անճնշումային և ճնշումային՝ մինչև 12 մթն. ճնշման համար)։ Առավել լայնորեն օգտագործվում են տանիքի ու պատի ալիքավոր թիթեղները՝ շինությունների տանիքները ծածկելու, արտաքին պատերն ու պատի պանելները երեսապատելու, ինչպես նան բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքերի ներքին պատերը ձևավորելու, օժանդակ շինությունների միջնորմների համար։ Խողովակները հիմնականում կիրառվում են արտաքին ջրատար և գազատար ցանցերում, ինչպես նաև բնակելի շենքերի օդափոխման ու աղբատար համակարգերում։ Ա. շ. կարելի է սղոցեյ, մշակել ատաղձագործական գործիքներով ե մեխել։ Հայկ. ՍՍՀ–ում Ա. շ–ի արտադրությունն սկսված է 1950-ական թթ.։ Արարատի ցեմենտի–շիֆերի կոմբինատը թողարկում է տանիքի շիֆերներ (ծածկող հնարավորությունը՝ 0,6 մ²) և ճնշումային ու անճնշումային խողովակներ (ներքին տրամագիծը՝ 100–141 մմ

Գրկ. Блох Г. С., и Литвинов А. Н., Асбестоцементные материалы и кострукции и их эксплуатационные качества, М., 1964.