թյան, արագ կողմնորոշվելու և կամքի զարգացմանը։ ՍՍՀՄ–ում Ա. ս–ի զարգացումը կարգավորում է Ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիան, կազմակերպչական ֆունկցիան իրականացնում է կենտրոնական ավտոմոտոսւկումբը։
ՀՍՍՀ–ում աոաջին ավտոմոտոարշսւվը կազմակերպվել է 1929-ի մայիսի 5-ին (Անանիա Բերբերյանի ղեկավարությամբ), Երևան–Սևան–Դիլիջան–Կիրովական–Ստեփանավան–Լենինական–Արթիկ–Ապարան–Աշտարակ–Երևան ուղիով։ Ավտոմոտոարշավի մասնակիցները 625 կմ տարածությունը հաղթահարեցին 17 ժամ 45 րոպեում։ ՀՍՍՀ–ի ավտոմոտոակումբը հիմնադրվել է 1935-ին, Երևանում։ Սկզբում անվանվել է «Պաջըավիաքիմ»–ի (Պաշտպանությանն աջակցող ընկերություն ավիացիայի և քիմիայի) դպրոց, 1948-ին՝ Երևանի ավտոմոտոակումբ, իսկ 1959-ից վերանվանվել է Հանրապետական ավտոմոտոակումբ։ 1970–71-ի տվյալներով ՀՍՍՀ–ի ավտոմոտոակումբի դասընթացները ավարտել են 2828 մարզիկներ։ ՀՍՍՀ–ի մարզիկները մասնակցելով Ա. ս–ի ՍՍՀՄ մրցումներին՝ նվաճել են ՍՍՀՄ չեմպիոնի կոչում հետևյալ մրցարշավներից, ավտորալլի՝ Հ. Զարգարյանը և Գ. Դերմանյանը (1964, 1965), Հ. Զարգարյանը և Հ. Հարությունյանը (1967, 1970), կարտինգ՝ Է. Սրապիոնյանը (1970) և Ս. Բայբուրթյանը (1971)։ 1970-ին Երևանում կազմակերպված բազմամարտի համամիութենական մրցումներում Վ. Քիրաջյանը (մարդատար մեքենայով) և Շ. Հովսեփյանը (ապրանքատար մեքենայով) գրավել են առաջին տեղը։
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ, տրանսպորտի տեսակ, որ իրականացնում է բեռների և ուղեորների փոխադրումը անռեյս ճանապարհներով։ Ա. տ. շարժական կազմի, ավտոճանապարհների, բեռների և ուղևորների փոխադրումները կազմակերպելու, շարժական կազմը սպասարկելու, վերանորոգելու և պահպանելու համար անհրաժեշտ շենքերի ու կառուցվածքների ամբողջություն է։ Ա. տ. սկսել է զարգանալ XX դ. սկզբից՝ տարեցտարի մեծացնելով իր տեսակարար կշիռը տրանսպորտի բոլոր ձևերի մեջ։ 1913-ից 1965-ը ամբողջ աշխարհում Ա. տ–ի բաժինը (ներքին բեռնաշրջանառության մեջ) աճել է 0,2-ից մինչև 17,1%, իսկ երկաթուղային տրանսպորտի բաժինը իջել է 72,9-ից 50,7%։ 1970-ին ՍՍՀՄ–ում ավտոմեքենաները փոխադրել են բեռներ գրեթե 50 անգամ ավելի, քան գետային տրանսպորտը և 5 անգամ ավելի, քան երկաթուղային տրանսպորտը։ ՍՍՀՄ–ում ավտոմոբիլային արդյունաբերության զարգացումը դարձավ Ա. տ–ի ընդլայնման հիմքը։ Նախ անհրաժեշտ էր ստեղծեւ երկրի տնտեսական զարգացմանը նպաստող բեռնատար Ա. տ–ի պարկ, այնուհետև բավարար չափով ապահովել ազգաբնակչության ուղևորափոխադրումները ավտոբուսային երթևեկության ասպարեզում։ 1971-ին 1960-ի դիմաց ավտոբուսների արտադրությունը աճեց ավելի քան 2, բեռնատարներինը՝ 1,6, մարդատարներինը՝ 3,8 անգամ։ 1971-ին ՍՍՀՄ ավտոբուսային պարկը փոխադրել է մոտ 40 մլրդ. ուղևոր (5 կմ երթուղու հաշվով)։ Տաքսիների ընդհանուր վազքը կազմել է 10 մլրդ. կմ, իսկ նրանց տեղափոխած ուղևորների թիվը՝ 2 մլրդ. մարդ։
ՀՍՍՀ Ա. տ–ի զարգացումը հիմնվում է հայրենական ավտոմոբիլային արդյունաբերության առաջընթացի վրա։ Հանրապետության Ա. տ. բաղկացած է ընդհանուր և ոչ ընդհանուր օգտագործման ավտոտնտեսություններից, ունի բարձր տեսակարար կշիռ՝ միասնական համակարգի տրանսպորտի բեռնաշրջանառության ու ուղևորաշրջանառության մեջ։ Երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի գումարային աշխատանքում Ա. տ–ի բեռնաշրջանառությունը կազմում է 41%-ից ավելի, ուղևորաշրջանառության գծով՝ 55% (ՍՍՀՄ–ում համապատասխանաբար՝ 7 և 35%)։
1971–75-ին կընդլայնվի Ա. տ–ի սպասարկման ոլորտը։ Հանրապետության միասնական տրանսպորտային համակարգում ներքաղաքային, կարճ հեռավորությունների վրա բեռների և ուղևորների փոխադրումների իրականացման հետ մեկտեղ ընդլայնվելու են միջքաղաքային ուղևորափոխսւդրումներն ու «դռնից–դուռ» կատարվող բեռնափոխադրումները։ Ա. տ. լայն կիրառում կգտնի միջհանրապետական փոխադրումների ոլորտում։
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտի ղեկավարությունը իրականացնող պետական մարմին։ 1939-ի հուլիսի 5-ին, ՀՍՍՀ ժողկոմխորհի որոշմամբ կազմվել է Ավտոմոբիլային տրանսպորտի ժողովրդական կոմիսարիատ։ 1946-ին անվանափոխվել է Ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրության։ 1953-ի հուլիսի 16-ին Ա. տ. մ. վերափոխվել է ճանապարհատրանսպորտային տնտեսության մինիստրության։ 1953-ի սեպտ. 28-ից, ՀԱՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով, ՍՍՀՄ Գերագույն սովետի 1953-ի օգոստ. 26-ի որոշման համաձայն, այն անվանափոխվել է Ավտոմոբիլային տրանսպորտի և խճուղային ճանապարհների մինիստրության՝ միութենական–հանրապետական ենթակայությամբ, իսկ 1956-ի հուլիսի 10-ին դարձել է ՀՍՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրություն։ Ա. տ. մ. աշխատանքներ է տանում ավտոմոբիլային տրանսպորտի կատարելագործման, անվտանգ երթևեկության, ավտովերանորոգման բազաների ծավալման, տեխնիկական առաջադիմության արմատավորման և հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտում միասնական տեխնիկական քաղաքականության իրականացման ուղղությամբ։ Մինիստրությունն ունի 13 վարչություն և բաժին, այդ թվում՝ բեռների փոխադրման, ուղևորների փոխադրման, տեխնիկական, վերահսկիչ–վերստուգիչ գլխավոր վարչություններ, ավտոտրանսպորտային–էքսպեդիցիոն, նորոգման–շինարարական, «Ավտոտեխմատ–
վաճառ» վարչություններ և կոնստրուկտորական–տեխնոլոգիական բյուրո։
Մինիստրությունն ունի նաև 4 ավտոտրեստ, 32 ավտոկայարան, ավտոկայան և ավտոտաղավար, որոնցից ամենախոշորներն են Երևանինը, Լենինականինը, Կիրովականինը, Հոկտեմբերյանինը, Աշտարակինը, Հրազդանինը, Դիլիջանինը։ 1971-ին ՀՍՍՀ ավտոկայարանները, ավտոկայանները և ավտոտաղավարները սպասարկել են 121400 հզ. ուղևորի։ Ավտոմոբիլային տրանսպորտի ժողկոմ են աշխատել՝ Վ. Գ. Գուրգենյանը (1939–44), Ա. Գ. Օքսուզյանը (1944–46-ին՝ ժողկոմ, 1946–47-ին՝ մինիստր), մինիստրներ՝ Ն. Ն. Հովհաննիսյանը (1947–50), Շ. Մ. Առուշանյանը (1950–53), Ա. Գ. Աղաբաբովը (1954–66), Բ. Ե. Սարկիսովը (1966–70), Դ. Հ. Դանիելյանը (1970–74), Վ. Մ. Հովհաննիսյանը (1974-ից)։
ԱՎՏՈՄՈՐՖ ՖՈՒՆԿՑԻԱ, մեկ կամ մի քանի կոմպլեքս փոփոխականի մերոմորֆ ֆունկցիա, որն ինվարիանտ է դիտարկվող D տիրույթի անալիտիկ ավտոմորֆիզմների տված Γ խմբի նկատմամբ։
ԱՎՏՈՄՈՐՖԻԶՄ, հոմոմորֆիզմի մասնավոր տեսակ, որը փոխմիարժեք է արտապատկերում տված խումբը (համապատասխանաբար՝ օղակը, վեկտորական տարածությունը ևն) ինքն իր վրա։
ԱՎՏՈՏՐՈՖ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ, տես Ինքնասուն օրգանիզմներ։
ԱՎՐԱՆ, Աբրակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում, Մուշ քաղաքից հյուսիս, Արածանիի աջ կողմում։ 1909-ին Ա. ուներ 170 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ա. տեղական ճանապարհով կապված էր Մուշի հետ։ Ավերվել է Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակիչների մեծ մասը զոհվել է, մնացածները տարագրվել են տարբեր երկրներ։
ԱՎՐՈՐԱ (լատ. aurora), արշալույսի աստվածուհին հռոմեական դիցաբանության մեջ։ Համապատասխանում է հունական էոս աստվածուհուն։ Ա. պատկերվել է օվկիանոսից մարտակառքով դուրս եկող երիտասարդ թևավոր կնոջ տեսքով։
«ԱՎՐՈՐԱ», հածանավ, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը իր մասնակցությամբ հռչակված Բալթիական նավատորմի ռազմանավ։ Նավարկվել է 1903-ին։ Ջրատարողությունը՝ 6731 տ, արագությունը՝ 20 հանզույց, սպառազինությունը՝ 8–152 մմ, 24–75 մմ, 8–37 միլիմետրանոց հրանոթներ, անձնակազմը՝ 578 մարդ։ 1904–05-ի ռուսճապոնական պատերազմի ժամանակ մասնակցել է Ցուսիմայի ճակատամարտին (1905)։ 1917-ի փետր. 28(մարտի 13)–ին «Ա.»–ի նավաստիները ապստամբություն բարձրացրին և հածանավի ղեկավարությունը վերցրին իրենց ձեռքը։ 1917-ի հոկտ. 25(նոյեմբ. 7)–ի գիշերըՊետրոգրադի ռազմա–հեղափոխական կոմիտեի հրամանով «Ա.» մոտեցավ Նիկոլաևյան (այժմ՝ լեյտ. Շմիդի) կամուրջին՝ ապահովելով կարմիրգվարդիական ջոկատների անցումը Վասիլևյան կղզուց դեպի քաղաքի կենտրոն։ Հոկտ. 25(նոյեմբ. 7)–ին, ժամը 21 անց 45-ին «Ա.» անգնդակ կրակոցով Ձմեռային պալատի վրա գրոհելու ազդանշան տվեց։ 1927-ի նոյեմբ. 2-ին «Ա.»