Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/650

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


(նկ․) «Ավրորա» հածանավ։

պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ 1948-ի նոյեմբ. 17-ից «Ա», որպես հուշարձան, ընդմիշտ տեղակայվել է Նևա գետի վրա։ «Ա.» միաժամանակ հանդիսանում է Լենինգրադի Նախիմովյան ուսումնարանի վարժական հածանավը։ 1957-ից «Ա.»–ի վրա ստեղծվել է Կենտրոնական ռազմածովային թանգարանի մասնաճյուղ։ 1968-ի փետր. 22-ին «Ա.» պարգեվատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։

ԱՎՐՏՆԻԿ, Ավըրդնիք, Վարդենիք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառում։ Ենթադրվում է, որ Վարդենիք է կոչվել, որովհետև շուրջը շատ վարդաստաnներ կային։ XX դ. սկզբևերին ուներ մոտ 40 տուն հայ և 25 տուն քուրդ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում պահպանվել են Բերդաքար (Գեավըրե–կալա) բերդաքաղաքի ավերակները։ Ա–ի հայ բնակիչները տեղահանվել են Մեծ եղեռնի ժամանակ։


ԱՏԱԿԱՄԱ (atacama, հնդկ. – անապատային շրջան), արևադարձային անապատ Չիլիի հյուսիսում (Հարավային Ամերիկա)։ Ձգվում է մոտ 1000 կմ երկարությամբ, Խաղաղ օվկիանոսի ափով, հվ. լայն. 22°–27°-ի միջև։ Բարձրությունը 500-ից մինչև 3000 մ է։ Պատկանում է առափնյա անապատների տիպին, որոնք առաջանում են մերձարևադարձային անտիցիկլոնների ազդեցությամբ։ Կլիման արևադարձային պասատային է, համեմատաբար զով՝ Պերուական սառը հոսանքի շնորհիվ։ Հունվարի միջին ջերմաստիճանը 19°C–ից 20°C է, հուլիսինը՝ 13°C–ից 14°C։


ԱՏԱՂՁԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ընդգրկում է փայտանյութի մակերևույթների նուրբ մշակմամբ և տարրերի միացումների ճշգրիտ հարմարադրմամբ ատաղձագործական շինվածքների պատրաստման աշխատանքները։ Ա. լինում է երկու կարգի՝ սպիտակափայտի և կարմրափայտի։

Ատաղձագործական միացումների հիմնական տեսակներն են սոսնձային միացումները, ատաղձագործական կապումները և ամրակապման մետաղե տարրերով միացումները։ Ամենամեծ տարածում ունեն սոսնձով կատարվող անկյունային և կիպկցմաև միացումևերը։ Սոսինձը բարակ շերտով քսվում է միացվող մասերին, որոնք հատուկ սեղմողմամլող գործիքներով իրար են հպվում մինչև ամրանալը։ Ատաղձագործական կապումները (նկ. 1) կատարվում են փայտե տարրերի միացմամբ, որոնցից մեկն ունի այս կամ այն ելուստը (բութակը), իսկ մյուսը՝ դրան համապատասխան փորակ (բուն)։ Ատաղձագործական կապումները սովորաբար կատարվում են սոսնձումով (քանդովի միացումները՝ առանց սոսնձման)։ Ատաղձագործակաև միացումների համար օգտագործվող ամրակապման մետաղե տարրեր են պտուտակները, հեղույսները, գամերը ևն։ Պտուտակներով միացումներ կատարվում են ատաղձագործական ամենատարբեր շինվածքներում, հեղույսներով և գամերով՝ գլխավորապես տրանսպորտային մեքենաշինությաև և նավաշինության մեջ։ Փայտե շինվածքների մեջ մեծ կիրառություն ունեն ատաղձագործական սալերը (նկ. 2)։ Սրանք չորսվակներից պատրաստված միջուկով և արտաքինից ֆաներապատված 10–50 մմ հաստության, 600–1525 մմ լայնության և 1220–5400 մմ երկարության վահաններ են՝ դռներ, լուսամուտներ ևն պատրաստելու համար։ Նույն նպատակներով է օգտագործվում նաև բազմաշերտ ֆաները։ ՍՍՀՄ–ում ատաղձագործական աշխատանքները հիմնականում կատարվում են փայտամշակման մեքենայացված կոմբինատներում և գործարաևներում՝ կատարելագործված հաստոցների միջոցով։ Փայտանյութի մեխանիկական մշակումն այստեղ իրագործվում է որոշակի հաջորդական տեխնոլոգիական փուլերով՝ փայտանյութի չորացում, մասերի ձևում, հավաքում, ֆաներապատում, դրվագում։ Փոքրածավալ աշխատանքների դեպքում շինվածքները պատրաստվում են ձեռքի գործիքներով (տես Հյուսնատաղձագործական գործիքներ

(նկ.) Նկ. 1. Ատաղձագործական կապումներ։

(նկ.) Նկ. 2. Ատաղձագործական սալերի մի քանի տեսակները։

Ա. Հայաստանում տարածված արհեստներից էր։ Ատաղձագործները (հյուսները) հիմնականում զբաղվում էին կահույքի և փայտե նուրբ իրերի պատրաստմամբ։ Պատրաստում էին նաև գյուղատնտեսական տարբեր գործիքներ, սայլեր, շենքերի վրա եղած փայտե մասերը՝ պատուհանի շրջանակևեր, երբեմն ամբողջ պատուհան (ոճավորված), ինչպես նաև կամարներ, դռներ, սյուներ ևն։ Ուշագրավ են Անիի գրքակալները, Սևանի եկեղեցու խոյակները, Մշո Առաքելոց, Տաթևի և Էջմիածևի վանքերի դռները։ Ատաղձագործները քանդակազարդում էին նաև փայտից պատրաստված կահույքը՝ մահճակալներ, հագուստի պահարաններ, մեծ և փոքր սնդուկներ, երեխայի օրորոցներ, փայտե դաջեր, գուլպաների կաղապարներ և կենցաղային այլ իրեր։ Հայ մատենագիրները որոշ տեղեկություններ են տալիս Ա–յան մասին։ Այսպես, Ագաթանգեղոսը (V դ.) հիշում է ճախարակները, Եղիշեն (V դ.) գրում է տախտակամած և քանդակազարդ պատշգամբների մասին։ XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանը արհեստավորների թվում հիշում է նաև ատաղձագործևերի։ Ատաղձագործները քաղաքներում ունեցել են իրենց համքարությունները (տես Համքարություն)։ Ներկայումս Հայաստանում կան բարձր որակավորում ունեցող առանձին ատաղձագործներ։ ՀՍՍՀ–ում ատաղձագործական շինվածքների արտադրությունը հիմնականում կենտրոնացված է պետական ֆաբրիկաներում (Երևանում, Լենինականում, Կիրովականում, Դիլիջանում ևն)։ Ամենախոշորն ու ժամանակակից տեխնիկայով սարքավորվածը Երևանի Ա. Մյասնիկյանի անվ. կահույքի ֆաբրիկան է։