Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

ՍԱԼՆԱՋՈՒՐ, Ռ ո, գետ Հայկական լեռնաշխարհում, Գարզանսուի վտակը (Արևմայան Տիգրիսի համակարգ)։ Երկարությունը մոտ 20 կմ է։ Հոսում է Սալնասար և Սասնասար լեռների միջև ընկած գոգհովտով։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ ապրիլին։

ՍԱԼՆՈ ՁՈՐ, Սալնա ձոր, Սայլնո ձոր, Սալաձոր, Սալուն, Գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, Արմ․ Տիգրիսի Արգան վտակի (այժմ՝ Հազո սու) վերին հոսանքի և դրա օժանդակ վտակների շրջանում։ Արլ–ից սահմանակից էր Գզեղ, արմ–ից՝ Սանասուն (Սասուն), հս–ից՝ Խույթ (Խութ), հվ–ից՝ Աղձն (Արգան) գավառներին։ Գավառի մասին մատենագրական տեղեկությունները խիստ սակավ են և կցկտուր։ Հավանաբար նույնական է Ասորեստանի Սալմանասար III թագավորի (մ․ թ․ ա․ IX դ․) արձանագրություններում հիշատակվող Շիլայային՝ համանուն բերդաքաղաքով։

ՍԱԼՈՆ, Ֆրանսիայում ժամանակակից արվեստի պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսների անվանումը։ Նման ցուցահանդեսներ Փարիզում պաշտոնապես կազմակերպվել են սկսած XVII դ․, 1699-ից՝ Լուվրում, սկզբում Մեծ պատկերասրահում, իսկ 1737-ից 1848-ը՝ այսպես կոչված Քառակուսի սալոնում (Salon Carre՛, այստեղից էլ «Ս․» անվանումը)։ Հետագայում պաշտոնական Ս–ներ կազմակերպվել են Ելիսեյան դաշտերի Մեծ պալատում։ XVIII դ․ կեսերից Ս–ները տեղի են ունեցել կանոնավոր կերպով, XVIII դ․ վերջերին և 1863-ից՝ ամեն տարի։ Մինչև Ֆրանս, մեծ հեղափոխությունը Ս–ներին մասնակցել են միայն Գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայի անդամները, հեղափոխությունից հետո՝ բոլոր նկարիչները։ Սակայն Ս–ների ժյուրիները Նապոլեոն 1-ի կայսրության շրջանից (1804–15) սկսած սիստեմատիկորեն պաշտպանել են քաղքենիական ճաշակը բավարարող հնամոլ ակադեմիական արվեստը (այսպես կոչված սաչոնային արվեստ)։ Առաջադեմ վարպետների գործերը հաճախ մերժվելով ժյուրիի կողմից, այնուամենայնիվ, թեև քիչ քանակով, մուտք են գործել Ս․, դրանով իսկ բազմաթիվ Ս–ներ (1819, 1824, 1831, 1850 ևն) վերածվել են պաշտոնական–ակադեմիական և առաջադեմ ուղղությունների պայքարի ասպարեզի։ 1881-ից Ս–ները դադարել են պետ․ միջոցառում լինելուց և անցել են Ֆրանսիացի նկարիչների ընկերության տնօրինությանը, որը մինչև այժմ պարբերաբար կազմակերպում է «Գարնանային սալոն» ամենամյա ցուցահանդեսներ։ XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին կազմակերպվել են նոր, ավանգարդիս տական Ս–ներ՝ «Անկախների սալոն», «Աշնանային սալոն», «Թյուիլրի սալոն» ևն։ Ֆրանսիական Ա–ներին համանման անուններ են կրել նաև այլ երկրներում կազմակերպվող ցուցահանդեսները (օր․, «Ոսկե գեղմի» սալոն»-ը Ռուսաստանում, 1908, 1909–10)։ Սովորաբար, կարճ՝ «Ս․» են անվանվել նաև բազմաթիվ քննադատների, գրողների, փիլիսոփաների (Դ․ Դիդրո, Ատենդալ, Հ․ Հայնե, Թ․ Գոթիե, է․ Զոլա և ուրիշներ) Ա–ին վերաբերող քննադատական ակնարկները։

ՍԱԼՈՆԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ, անբովանդակ, արտաքնապես գեղեցիկ արվեստի հոմանիշ։ «Ա․ ա․» տերմինը տարածում է գտել XIX դ․ 2-րդ կեսից (հիմնականում կիրառվում է կերպարվեստի, սակավ՝ այլ տարածական արվեստերի, ինչպես և գրականության ու երաժշտության վերաբերյալ)։ Սկզբնական շրջանում վերաբերել է արվեստի այն գործերին, որ հովանավորել է Փարիզի Սաչոնի ժյուրին, ընդունել բուրժ․ հասարակությունը, խրախուսել իշխանությունները։ Ավելի ուշ, ընդգրկելով «սալոն» բառի այլ բացասական նրբերանգներ, տերմինը դարձել է արվեստի մեջ այն ամենի անվանումը, ինչը նախորոշված է քաղքենիական ճաշակը բավարարելու համար և իսկական գեղարվեստական արժեքների սպեկուլյատիվ նմանակում է։ Կապիտալիզմի ամրապնդման շրջանում սկզբնավորված Ա․ ա․ մշտապես ձգտում է բավարարել արվեստի «սպառողների» ընդարձակված շրջանակի՝ քաղքենիների՝ գեղեցիկի մասին պատկերացումները, իդեալականացնում է նրանց հոգուն մոտ կերպարները, արվեստական, հաճախ սեթևեթ հուզավառությամբ գրգռում նրանց զգացումները, հրապուրում բնօրինակի «ստուգությամբ» կամ, հակառակը, մոդայիկ հոսանքների սիրույն, շինծու ձևախեղում առարկայական աշխարհը, ներկայացնելով որպես ճանաչված ճաշակի չափանմուշ։ Միաժամանակ Ա․ ա․ ձգտում է ուղղություն տալ հասարակության գեղարվեստական ճաշակին, մասսայական դիտողին պարտադրել ինչ–որ հանրամատչելի նմուշ, ավելի ստույգ՝ արվեստի սուռոգատ։ Մասսայական հաղորդակցության միջոցների զարգացման, Ա․ ա–ի գործերի բազմապատիկ վերատպության պայմաններում այդ արվեստը ստանդարտացվել է, XX դ․ կեսերից վերածվել բուրժ․ մշակույթի ընդհանուր վիճակը արտահայտող «մասսայական մշակույթի» բաղադրամասի։ Ա․ ա–ի արտաքին հատկանիշները (ստեղծագործական մեթոդի և արտահայտչամիջոցների էկլեկտիզմ, միտումնավոր էֆեկտներ, կատարողների ոճական անկայունություն՝ նրանց պրոֆեսիոնալ պարտադիր վարպետությամբ հանդերձ) այդ հասկացությունը դուրս են դնում որևէ ժամանակաշրջանի, որևէ ոճի կամ ուղղության սահմաններից։ Ծնունդ առնելով կչասիցիզմի և ռոմանտիզմի ուշ անկումային միտումները միահյուսած ակադեմիզմից, սնվելով նատուրաչիզմի միջավայրում ու հաճախ միակցվելով նրան, Ա․ ա․ կերպարվեստի հետագա ցանկացած ուղղությանը տվել է վուլգար, միաժամանակ նրբաճաշակության հավակնող մեկնակերպ։

ՍԱԼՈՆԻԿ, Թեսալոնիկ, քաղաք և նավահանգիստ Հունաստանում, Եգեյան ծովի Թերմայիկոս ծոցի ափին։ Բնակչությամբ երկրորդն է Աթենքից հետո։ 377,0 հզ․ բն․ (1979)։ Շրջակա քաղաքների հետ կազմում է ագլոմերացիա։ Առևտրաարդ․ խոշոր կենտրոն է։ Զարգացած է նավթաքիմիան, մետալուրգիան, մետաղամշակությունը, մեքենաշինությունը (այդ թվում՝ էլեկտրատեխ․, նավաշինական արդյունաբերությունը, նավանորոգումը)։ Ս․ տեքստիլ արդյունաբերության գլխավոր կենտրոնն է։ Կան սննդի, ծխախոտի ձեռնարկություններ։ Ս–ում կազմակերպվում են միջազգային աշնանային ամենամյա տոնավաճառներ։ Ունի համալսարան, հնագիտական թանգարան։ Ա․ հիմնել է Մակեդոնիայի թագավոր Կասսանդրոսը մ․ թ․ ա․ 315-ին։ Մ.թ․ա․ 148-ից եղել է հռոմեացիների տիրապետության ներքո։ Բյուզ․ տիրապետության շրջանում իր նշանակությամբ երկրորդ քաղաքն էր Կ․Պոլսից հետո։ Ս–ից էին սլավոն, լուսավորիչներ Կիրիլը և Մեֆոդին։ 1204-ից Ա․ լատինական Թեսալոնիկեի պետության մայրաքաղաքն էր, 1224-ից՝ Թեսալոնիկեի կայսրության կենտրոնը։ 1246-ից եղել է Նիկիական, Իսկ 1261-ից՝ Բյուզ․ կայսրության կազմում։ 1387-ին Ս․ գրավել են թուրքերը, 1402-ից վերստին Բյուզանդիայի կազմում էր, 1430-ից՝ Օսմ․ կայսրության։ 1912–1913-ի Բալկանյան պատերազմներից հետո Ս․ անցել է Հունաստանին․ 1941-ի ապրիլին օկուպացրել են գերմ․ ֆաշիստները, 1944-ի հոկտեմբերին ազատագրել են հուն, ժողովրդա–ազատագրական բանակի զորամասերը։

Ս–ում պահպանվել են IV դ․ սկզբի հին հռոմ․ պալատական անսամբլի մնացորդներ, IV դ․ վերջի ամրոցի պատեր և աշտարակներ։ Միջնադարյան ճարտ․ հուշարձաններից են ամրոցը (XIV դ․), «Սպիտակ աշտարակը» (XV դ․), բյուզանդական Ս․ Գեորգիոսի (IV դ․ վերջ), Ա․ Դիմիտրիոսի (V–VII դդ․, խճանկարները՝ VII դ․, որմնանկարները՝ X–XIV դդ․), Ա․ Սոֆիայի (717–741, խճանկարները՝ IX դ․, որմնանկարները՝ XI դ․), Առաքյալների (1312–15, որմնանկարները և խճանկարները՝ մոտ 1315) եկեղեցիները (տես Բյուզանդիա)։ ժամանակակից կառույցներից են՝ տոնավաճառի (1950-ական թթ․) և համալսարանի (1960-ական թթ․, ճարտ․ Կ․ Կարանդինոս և ուրիշներ) համալիրները։

U-ում հայերը բնակվել են հին ժամանակներից (ենթադրվում է քաղաքի ստեղծման օրերից), բայց ըստ վկայությունների հայերի թիվը մեծ է եղել IX–X դդ․, XIII դ․ նրանք արդեն ունեին եկեղեցի։ Սակայն հին և միջին դարերի հայ համայնքը չի պահպանվել։ Նորօրյա համայնքը կազմվել է XIX դ․ 50-ական թթ․, երբ Ս–ում բնակություն են հաստատել հայ առևտրականներ (Կ․ Պոլսի, Իզմիրի, Կովկասի առևտր․ տների մասնաճյուղերի ներկայացուցիչներ), արհեստավորներ։ 1884-ին համայնքն ուներ մատուռ, իսկ 1903-ին ավարտվել է Ս․ Աստվածածին եկեղեցու կառուցումը։ 1907-ին եկեղեցուն կից բացվել է առաջին հայկ․ դպրոցը (գործել է մինչև 1914-ը), այնուհետև 1920–40-ական թթ․ գործել են Ազգային, Դպրոցասեր տիկնանց միության աղջիկների, «Կյուլլապի Կյուլպենկյան», «Գրիգոր Աղաթոն» ևն վարժարանները։ 1920-ական թթ․ սկզբին (Կիլիկիայի ջարդերից և հույն–թուրք․ պատերազմից հետո) Ս․ են գաղթել 10 հզ․