երկաթի հանքերի շահագործման և Սոկոլով–Սարբայսկի հանքահարստացուցիչ կոմբինատի շինարարության կապակցությամբ։ Կան սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ռ–ում է Ղազախական պոլիտեխ․ ինստ–ի մասնաճյուղը։ Ունի ինդուստրիալ տեխնիկում, թանգարան, երաժշտական և մանկավարժական ուսումնարան։
ՌՈՒԴՆԻՑԿԻ (Rudnicki) Լյուցիան (1882–1968), լեհ գրող։ 1898-ից Լեհ․ սոցիալիստական կուսակցության, 1907-ից՝ Լեհական թագավորության և Լիտվայի սոցիաLդեմոկրատիայի, 1918-ից՝ Լեհաստանի կոմկուսի անդամ։ Երկրի ֆաշիստ, օկուպացիայի տարիներին մտել է Լեհ․ բանվորական կուսակցության մեջ, ընդհատակյա աշխատանք կատարել, աշխատակցել է անլեգալ հրատարակությունների։ Հեղինակ է «Վերածնունդ» (1920) ինքնակենսագրական վիպակի, «Դեմոկրատական հանրապետություն» (1921) պատմվածքների ժողովածուի։ Լայն ճանաչում է գտել Ռ–ի «Հինն ու նորը» (հ․ 1–3, 1948–1960) ինքնակենսագրական երկը, որն արտացոլում է լեհ բանվորի հեղափոխական գիտակցության ձևավորման պատմությունը։ ԼԺՀ պետ. մրցանակ (1948, 1966):
ՌՈՒԴՈԼՖ (1975-ից՝ Տուրկանա), անհոսք, աղի լիճ Արլ․ Աֆրիկայում, Քենիայում։ Գտնվում է տեկտոնական իջվածքում, 375 մ բարձրության վրա։ Երկարությունը 220 կմ է, լայնությունը՝ մինչև 50 կմ, մակերեսը՝ 8,5 հզ․ կմ², խորությունը՝ մինչև 73 մ։ Լճի մեջ են թափվում Օմո (մշտական հոսքով), Տերկուել և այլ գետեր։ Ծայր հվ․ մասում է Տելեկի հրաբուխը։ Կա ձկնորսություն։ Ռ․ հայտնագործվել է 1888-ին։ Անվանումն ստացել է ավստր․ արքայազնի պատվին։
ՌՈՒԶՎԵԼՏ (Roosevelt) Թեոդոր (1858– 1919), ԱՄՆ–ի 26-րդ պրեզիդենտը՝ հանրապետական կուսակցությունից։ 1897–1898-ին եղել է ծովային մինիստրի օգնական. 1899–1900-ին՝ Նյու Ցորք նահանգի նահանգապետ։ 1901-ի հունվարից ԱՄՆ–ի փոխպրեզիդենտ, սեպտեմբերից (Ու․ Մաք Քինլիի սպանությունից հետո)՝ պրեզիդենտ։ 1904-ի ընտրություններին վերստին ընտրվել է պրեզիդենտ (1905–09)։ Առաջ է քաշել բուրժ․ ռեֆորմիզմի ծրագիր (մոնոպոլիաների գործունեության պետ․ կարգավորում, սոցիալական օրենսդրության ընդլայնում ևն)։ Արտաքին ասպարեզում վարել է ակտիվ իմպերիալիստական քաղաքականություն, Լատինական Ամերիկայի երկրների նկատմամբ կիրառել է «մեծ մահակի» քաղաքականություն (1903-ին Պանամայի ջրանցքի գոտու գրավումը, Կուբայի օկուպացիան 1906–1909-ին)։ 1904–05-ի ռուս–ճապոն․ պատերազմի ժամանակ ֆինանս. և դիվանագիտական աջակցություն է ցույց տվել Ճապոնիային։
ՌՈՒԶՎԵԼՏ (Roosevelt) Ֆրանկլին Դելանո (1882–1945), ամեր․ պետ․ գործիչ, ԱՄՆ–ի 32-րդ պրեզիդենտը (1933–45)։ Կրթությամբ իրավաբան։ Եղել է մի շարք արդ․ ձեռնարկությունների և ընկերությունների բաժնետեր։ 1913–20-ին՝ ծովային մինիստրի օգնական։ 1921-ին հիվանդացել է պոլիոմիելիտով և զրկվել քայլելու ընդունակությունից, սակայն շարունակել է ակտիվ քաղ․ գործունեությունը։ 1928-ին ընտրվել է Նյու Ցորք նահանգի նահանգապետ, 1932-ին ԱՄՆ–ի պրեզիդենտ (վերընտրվել է 1936, 1940 և 1944-ին)։ 1933-ին Ռ–ի կառավարությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ՍՍՀՄ–ի հետ, անցկացրել մի շարք ռեֆորմներ (այսպես կոչված «նոր կուրս») տնտ․ ճգնաժամի հետևանքները վերացնելու և պետ․ մոնոպոլիստական կապիտալիզմը ԱՄՆ–ում ամրապնդելու նպատակով։ Արտաքին քաղաքականության ասպարեզում Ռ․ իրեն դրսևորել է որպես ռեալիստ պետ․ գործիչ։ 1930-ական թթ․ դատապարտել է Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ագրեսիվ քայլերը, երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) սկզբից հանդես եկել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի, ավելի ուշ (1941-ի հունիսի 24-ին)՝ Սովետական Միության պաշտպանությամբ ընդդեմ ֆաշիստ․ Գերմանիայի։ Խոշոր ավանդ է ներդրել հակահիտլերյան կոալիցիայի ստեղծման ու ամրապնդման գործում։ Մասնակցել է Թեհրանի (1943) և Ղրիմի (1945) կոնֆերանսներին, կարևոր նշանակություն տվել ետպատերազմյան միջազգային համագործակցությանն ու ՄԱԿ–ի ստեղծմանը։ Բարձր է գնահատել սովետական ժողովրդի խիզախությունը ֆաշիստ. զավթիչների դեմ պայքարում, եղել է ԱՄՆ–ի ու Սովետական Միության ետպատերազմյան համագործակցության համոզված կողմնակից։
ՌՈՒԹԵՆԻՈՒՄ (լատ․ Ruthenium), Ru, տարրերի պարբերական համակարգի V պարբերության VIII խմբի տարր։ Կարգահամարը՝ 44, ատոմական զանվածը՝ 101,07։ Անցումային տարր է, պատկանում է պլատինային մետաղների շարքին։ d-տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթի կառուց վածքն է 4s² 4p⁶ 4d7 5s¹։ К, L, М թաղանթները լրացված են։ Բնական Ռ․ բաղկացած է 96Ru (5,57%), 98Ru (1,86%), 99Ru (18,7%), 100Ru (12,6%), 101Ru (17,1%), 102Ru (31,6%) և 104Ru (18,5%) կայուն իզոտոպներից։ Ստացվել են 93–108 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպները, որոնք ուրանի և պլատինի մի ջուկային քայքայման արդյունքներն են։ 103Ru (T½= 39,8 օր) և 106Ru (1,01 տարի) ß-ռադիոակտիվ իզոտոպներն օգտագործվում են որպես նշանադրված ատոմներ։ Ռ․ հայտնաբերել է Կազանի համալսարանի պրոֆ․ Կ․ Կ․ Կլաուսը (1844), բնածին պլատինի մաքրման մնացորդներում և անվանել ի պատիվ Ռուսաստանի (լատ․ Ruthenia–Ռուսատան)։ Ռ․ հազվագյուտ և ցրված տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 5•10-7 % (ըստ զանգվածի)։ Իզոմորֆ խառնուրդի ձևով պարունակվում է պլատինի միներալների հետ հանդիպող օսմիումական իրիդիումի խմբի միներալներում (0,2–20%) և պղինձնիկելային սուլֆիդային հանքանյութերում։ Առաջացնում է չափազանց հազվագյուտ լաուրիտ միներալը: Ռ․ առաջանում և կուտակվում է միջուկային ռեակտորներում։ Ռ․ սպիտակ արծաթափայլ մետաղ է, հալ․ ջերմաստիճանը՝ 2250±։ ±10°C, եռմանը՝ մոտ 4200°C, խտությունը՝ 12370 կգ/մ³։ Ռ–ի միաբյուրեղները պլաստիկ են։ Բազմաբյուրեղ Ռ․ փխրուն է և չափազանց կարծր. պլաստիկ դեֆորմացման է ենթարկվում դժվարությամբ, անգամ 1800°C–ից բարձր ջերմաստիճաններում։ Ռ․ քիմիապես պասսիվ է, չի լուծվում թթուներում և արքայաջրում, դասվում է ազնիվ մետաղների շարքը։ Միացություններում ցուցաբերում է 1–8 դրական օքսիդացման աստիճաններ (ամենից բնորոշ են +3, +4, +6 և +8)։ Սովորական ջերմաստիճաններում օդում և թթվածնում չի օքսիդանում, տաքացնելիս օքսի դանում է մինչև երկօքսիդ՝ Ru02, երկարատև և ուժեղ շիկացնելիս՝ «գոլորշիանում է» ցնդող RuO4 առաջացնելու պատճառով։ Ռ–ի (IV) օքսիդը՝ Ru02-ը սև կապտավուն փոշի է, չի լուծվում թթուներում, RuO4 (VIII)-ը հեշտ ցնդող, ոսկեդեղին, բնորոշ սուր հոտով, թունավոր բյուրեղական նյութ է։ Հալվում է 25°C–ում, փոխարկվելով նարնջագույն հեղուկի։ Ուժեղ օքսիդիչ է՝ օրգ․ նյութերի հետ շփվելիս վերականգնվում է պայթյունով։ Ռ․ կալիումի հիդրօքսիդի և քլորատի հետ միահալելիս առաջանում է կալիումի ռութենատ K2Ru04։ Ստացվնլ են Ռ–ի (III) և (IV) օքսիդների հիդրատները, որոնք օդում օքսիդանում են։ Ռ–ի փոշին ֆտորի, քլորի, ծծմբի և ֆոսֆորի հետ տաքացնելիս առաջանում են ֆտորիդ RuFs, քլորիդ՝ RuCl3, սուլֆիդ՝ RuS2 և ֆոսֆիդ՝ RuP2։ Ռ․ առաջացնում է բազմաթիվ կոմպլեքսային միացություններ։ Ռ․ միաձուլվում է բազմաթիվ մետաղների հետ՝ առաջացնելով պինդ լուծույթներ և ներմետաղական միացություններ։ Ռ․ ստանում են պլատինային մետաղների վերամշակման կիսապրոդուկտներից․ միահալում են ալկալու և բորակի կամ նատրիումի (բարիումի) գերօքսիդի հետ՝ հեռացող RuC-ը կլանում են աղաթթվով, ապա նստեցնում ամոնիումի հեքսաքլոր ռութենատը՝ (NH4)2[RuCle], որը վերականգնում են ջրածնի հոսանքում շիկացնելով։ Ստացվում է 99,9% մաքրության փոշի։ Ռ․ և նրա համաձուլվածքները հալում են ինդուկցիոն կամ աղեղային վառարաններում (վակուում, արգոն)։ Ռ․ մեծացնում է համաձուլվածքի կոռոզիակայունությունը և կարծրությունը։ Նրա համաձուլվածքները Pt-ի և Pd-ի հետ օգտագործվում են չափիչ սարքերի մաշակայուն մասեր, հզոր և զգայուն էլեկտրական կոնտակտներ, և զգայուն էլեկտրական: