աշխարհն աղքատ է; Շատ են թռչունները, սողունները։ Հարուստ է ծովային ֆաունան։
Բնակչությունը։ 90%–ը աֆրիկացի բանտուներն են։ Պաշտոն. լեզուն պորտուգալերենն է, օրացույցը՝ գրիգորյանը, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը։ Բնակիչների 42%–ը հետևում է տեղական հավատալիքների։
Պատմական տեղեկանք։ XV դարից կղզիները գաղութացրել է Պորտուգալիան։ Շաքարի պլանտացիաներում աշխատեցնելու համար մեծ քանակությամբ աֆրիկացի նեգրեր են բերվել այստեղ։ XVI–XVII դդ․ Սան Տոմե կղզին Աֆրիկայի, Վեստ Ինդիայի և Բրազիլիայի միջև ստրկավաճառության կարևոր տարանցիկ կենտրոն էր։ Կղզիների բնակիչները անընդհատ (դեռևս XVI դարից) պայքարել են գաղութարարների դեմ։ XX դ․ 2-րդ կեսին ազատագրական շարժումը գլխավորել է 1960-ին ստեղծված Ս․ Տ․ և Պ–ի ազատագրության կոմիտեն (1972-ից` Շարժում հանուն Ս․ Տ․ և Պ․ կղզիների ազատագրության կազմակերպություն)։ 1974-ի նոյեմբերին Շարժման և Պորտուգալիայում 1974-ի հեղաշրջումից հետո ստեղծված կառավարության ներկայացուցիչների միջև կնքվեց համաձայնագիր Ս․ Տ․ և Պ–ին անկախություն տալու վերաբերյալ։ 1975-ի հուլիսի 22-ին Ազգ․ ժողովը Ս․ Տ․ և Պ․ հռչակեց անկախ դեմոկրատական հանրապետություն։ 1975-ի օգոստոսին Ս․ Տ․ և Պ–ի և ՍՍՀՄ–ի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։
Քաղաքական կուսակցությունները։ Սան Տոմե և Պրինսիպիի ազատագրության համար շարժում․ երկրի միակ ղեկավար քաղ․ կազմակերպությունն է, ստեղծվել է 1960-ին։
Տնտեսությունը։ Ս․ Տ․ և Պ․ ագրարային երկիր է։ Տնտեսության հիմնական ուղղությունը պետ․ սեկտորի հետագա ամրապնդումն է։ Անկախությունից հետո անցկացվում են դեմոկրատական վերափոխումներ․ իրականացվում է ագրարային ռեֆորմ. հողն ազգայնացվում է, ստեղծվում են կոոպերատիվներ, ազգայնացվել է պորտուգ․ «Բանկո նասիոնալ ուլտրամարինով բանկի բաժանմունքը։ Արտաքին առևտրի մենաշնորհը պատկանում է պետությանը։ Մշակվում է երկրի տարածքի 1/3-ը։ Զարգացած են պլանտացիոն տնտեսությունները։ Մշակում են կակաո (բերքահավաքը 1980-ին՝ 7 հզ․), սուրճ, բանան, ձիթատու և կոկոսյան արմավենի, քինաքինայի ծառ, կորեկ, եգիպտացորեն, յամս։ Անասնապահությունն ունի տեղական նշանակություն։ Արդյունաբերությունը ներկայացված է գյուղատնտ․ հումքը մշակող ձեռնարկություններով։ Կարևոր նշանակություն է ստանում ձկնորսությունը (1980-ին որսը՝ 1,8 հզ․ ա), ձկնարդյունաբերությունն ու փայտամշակումը։ Ավտոճանապարհների երկարությունը մոտ 287 կմ է (1980)։ Կղզիների միջև կա ծովային և օդային կապ։ Հիմնական նավահանգիստներն են Սան Տոմեն և Սանտու Անտոնյուն։ Արտահանում է կակաո (արտահանվող ապրանքի արժեքի 80%-ը, 1980), կոպրա, սուրճ, ներմուծում՝ սննդամթերք (ներմուծվող ապրանքի արժեքի 40%–ը), նավթամթերք, լայն սպառման ապրանքներ են։ Առևտր․ հիմնական գործընկերներն են Պորտուգալիան, Նիդերլանդները, Անգոլան, ԴՖՀ, ԱՄՆ։ Առևարատնտ․ հարաբերություններ են ստեղծվել ՍՍՀՄ–ի հետ։
Դրամական միավորը դոբրան է։ 1 դոլրան= 0,02 դոլլարի (1982)։
Բժշկասանիտարական վիճակը և առողջապահությունը։ 1979-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 38,0, մահացությունը՝ 12,0, մանկական մահացությունը՝ 1000 ողջ ծնվածին՝ 75,0։ 1977-ին աշխատում էին 48 բժիշկ (1,9 հզ․ բնակչին՝ 1 բժիշկ), այդ թվում 13-ը՝ պետ․ ծառայությունում, և 198 միջին բուժաշխատող։ 1977-ին գործում էին 30 բուժհիմնարկություն՝ 1,5 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 7 մահճակալ)։ Արտահիվանդանոցային օգնություն են կազմակերպել հիվանդանոցներին կից պոլիկլինիկաները, դիսպանսերը, բժշկ․ կետերը և շարժական բրիգադները։
Լուսավորությունը։ Բնակչության 85%–ը անգրագետ է։ Պարտադիր է ուսուցումը 6–12 տարեկանների համար։ Դպրոցների կեսից ավելին մասնավոր են կամ պատկանում են կաթոլիկ միսիոներներին։ 7 տարեկանից ընդունվում են 4-ամյա տարրական դպրոց։ Միջնակարգ դպրոցը 5-ամյա է (2+3)։ Ուսուցումը՝ պորտուգ․։ Մասնագիտական ուսուցումը իրականացվում է տարրական կամ ոչ լրիվ միջնակարգ դպրոցների հիմքի վրա։ Ոչ լրիվ միջնակարգ կրթության հիմքի վրա տարրական դպրոցի ուսուցիչներ է պատրաստում մանկավարժական ուսումնարանը։
Մամուլը, ռադիոհաղորդումները։ «Դիարիո դա ռեպուբլիկա» («Dia՛rio da Repúblican), կառավարական շաբաթական լրատու։ Հրատարակվում է 1836-ից, Ս․ Տ–ում։ «Ռեվոլյուսաո» («Revolučao»), կառավարական օրաթերթ։ Լույս է տեսնում 1975-ից, Ս․ Տ–ում։ Կառավարական ռադիոն է Ս․ Տ․ և Պ–ի ազգ․ ռադիոն։ Գտնվում է Ս․ Տ–ում։ Հիմնվել է 1958-ին։
ՍԱՆ ՖՐԱՆՏԻՍԿՈ (San Francisco), ծովախորշ խաղաղ օվկիանոսում, ԱՄՆ–ի ափերին։ Օվկիանոսի հետ կապված է Ոսկե դարպաս նեղուցով։ Երկարությունը 88 կմ է, լայնությունը՝ մինչև 20 կմ, խորությունը՝ 2–5 մ/-ից մինչև 19 մ։ Խորշի մեծ մասը ծանծաղ է։ Ս․ Ֆ․ են թափվում Սաքրամեն– թո և Սան Խոակին գետերը։ Խորշի արմ․ ափին է գտնվում Սան Ֆրանցիսկոն, արլ․ ափին՝ Օուկլենդ, Բերկլի, Ռիչմոնդ քաղաքները։ Ս․ Ֆ․ խորշի վրա գցված են կամուրջներ։
ՍԱՆ ՖՐԱՆՏԻՍԿՈ (San Francisco), քաղաք և նավահանգիստ ԱՍՆ–ի խաղաղ– օվկիանոսյան ափին, Կալիֆոռնիա նահանգում։ Տրանսպորտային, առևտր․, արդ․, ֆինանս․ և մշակութային կարևոր կենտրոն է։ Տեղադրված է նեղ բլրապատ թերակղզու վրա։ Արլ–ում Ս․ Ֆ․ ծովածոցն է, որը Խաղաղ օվկիանոսին է միանում Ոսկե դարպաս նեղուցով։ 674 հզ․ բն․ (1980), արվարձաններով (Օքլենդ, Բերկլի, Ալամեդա, Սանտա Կլարա, Ռիչմոնդ ևն)՝ 5,5 մլն (1982)։ Ունի 3 օդանավակայան։
Զարգացած է մեքենաշինությունը․ մետաղամշակումը, նավաշինությունը (այդ թվու՝ ռազմական), սարքաշինությունը, էլեկտրոնային սարքավորումների արտադրությունը։ Կա սննդի, նավթավերամշակման, քիմ․, պոլիգրաֆ արդյունաբերություն, սև մետալուրգիա։ Ս․ Ֆ–ում են ԱՄՆ–ի 5 խոշոր բանկերի վարչությունները։
Ներկայիս Ս․ Ֆ–ի տարածքում 1776-ին հիմնվել է իսպ․ առևտր․ բնակավայր, որն ավելի ուշ ստացել է Երբա–Բուենա անունը։ 1811-ին այս շրջանում առաջացել է Ֆորտ-Ռոաւ ռուս․ բնակավայրը (վաճառվել է 1839-ին)։ Իսպ․ գաղութների անկախության համար պատերազմի ժամանակ (տես Իսպանական գաղութների անկախության պատերազմ Ամերիկայում 1810–1826) Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանը մտել է անկախ Մեքսիկայի կազմի մեջ։ 1846–1848-ի իսպանա–ամեր․ պատերազմի ընթացքում 1846-ին ամեր․ զորքերը գրավել են Երբա–Բուենան։ 1847-ին այն վերանվանվել է Ս․ Ֆ․։ Քաղաքի աճին նպաստել է XIX դ․ կեսին Կալիֆոռնիայում սկսված «ոսկու տենդը», ապա Արևմուտքի յուրացուը և խաղաղօվկիանոսյան առևտրի զալգացումը [բնակիչների թիվը 500-ից (1848) 1850-ին հասել է 25 հզ–ի և 234 հզ–ի՝ 1880-ին]։ Ս․ Ֆ․ բանվորական շարժման խոշոր կենտրոն Է։ 1945-ին Ս․ Ֆ–ում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս (տես Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանս 1945), որտեղ հիմնվեց ՍԱԿ–ը։
XIX դ․ Ս․ Ֆ․ ունեցել է ուղղանկյուն հատակագիծ։ 1906-ի երկրաշարժից հետո քաղաքը գրեթե նորովի է կառուցվել։ Տեղանքի բլրաձև ռելիեֆի և ճարտ․ ոճերի բազմազանության շնորհիվ քաղաքն ունի ուրույն և գեղատեսիլ կերպար։ Պահպանվել են կառույցներ իսպ․ գաղութատիրական ժամանակաշրջանից («Միսսիա Դոլորես» մենաստանի եկեղեցին, 1782–91)։ Քաղաքի ազգ․ թաղամասերի («Չինական