Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոական գրող, բանահավաք։ Սովորն] է Վանի Արարք թաղամասի դպրոցում։ Մեծ եղեոնի ժամանակ (1915) գաղթել է, սնցել Բաքու, Աստրախան․ 1920-ից հաստաավել է Երևանում։ Աշխաաել է Հայաստանի մանկատներում և ապա նոր Բայազետի (Կամո) գավկոմում (1928–29)։ Դրել է «Հազարան բլբուլ» (1944,2 հրտ․ 1959) պոեմը, որը հայկ․ ժող․ նույնանուն հեքիաթի նորովի մշակումն է։ Ա․ հավաքել է Արճակի ազգագրության ու բանահյուսության վերաբերյալ բազմահարուստ նյութ, որն «Արճակ» խորագրով տպագրվել է «Հայ ազգագրություն և բանահյուսություն» (պրակ 8, 1978) մատենաշարով։ «Իմ երկրային ուղին» (1983) ինքնակենսագրական վեպում Ա․ պատկերել է արևմտահայերի կյանքը։ Հանդես է եկել նաև Արձակեցի և Եղունիկ ծածկանուններով։

ՍԵՐԻՆՈՍԱձԳԻՆԵՐ (Fringillidae), ճնճղուկազգիների կարգի թռչունների ընտանիք։ Միջին և փոքր չափի թռչուններ են։ Արուներն էգերից վառ են գունավորված, փետուրների մեջ գերակշռում են կարմիր և դեղին երանգները։ Հայտն |ւ է 138 (ԱՍՀՄ–ում՝ 38) տեսակ, տարածված ամենուրեք։ Մ–ի մեծ մասն ապրում է Անտառներում, թփուտներում, կան նաև անապատաբնակ տեսակներ։ Հս․ տեսակները չվող են, հվ․՝ նստակյաց։ Մոնոգամ են, բույնը բաց է, խոտաբույսերից, բարակ ճյուղերից պատրաստված։ Բնադրում են ծառերի, թփերի վրա, գեանին։ Բազմանում են ամռանը, էգը դնում է 4–6 խայտաբղետ ձու, թխսում 10–14 օր։ Սնվում են հիմնականում սերմերով, հատիկներով, հատապտուղներով, միջատներով։tVurti բազմաթիվ երգեցիկ տեսակներ։ ՀՍՍՀ տարածքում հանդիպող 14 տեսակնե փց 8-ը նստակյաց են, մնացածը՝ չվող–բնադրող կամ ձմեռող։ Ի տարբերություն ընտանիքի մյուս տեսակների, եղենու խաչկտուցը բազմանում է հունվար–փետրլ ար ամիսներին, Ստեփանավանի շրջանււմ։ Ս–ի որոշ տեսակներ վնաս են հասցնում գյուղատնտ․ և բանջարանոցային կուլտուրաներին, սակայն ունեն նաև դրական նշանակություն՝ ոչնչացնում են վնասակար միջատներին, սնվում մոլախոտերի սերմերով։ Ս–ի ընտանիքի բոլոր տեսակները ենթակա են պաշտպանության, նրանցից կարմրաթե ոսպնյակը և անապատային խածկտիկը գրանցված են ՀՍՍՀ Կարմիր գրքում։

ՍԵՐԻՑԻՏ (լատ ․ sericus–մետաքսյա), միներալ, սպիտակ փայլարների, սովորաբար մուսկովիտի–KAl2[AlSi30; о] • • (ОН)2, հազվադեպ պարագոնիտի–NaAl2[AlSi3Oi0](OH)2 տարբերակ։ Հաճախ պարունակում է ավելի քիչ կալիում (նատրիում), ավելի շատ ջուր, Si02f MgO, կազմությամբ մոտենալով ջրափայլարներին, ֆենգիտին կամ իլլիտին։ Սովորաբար հանդիպում է գաղտ նաև նրբաթեփուկ անգույն կամ կանաչավուն մետաքսափայլ զանգվածներով։ Որպես երկրորդային միներալ լայնորեն տարածված է հիդրոթերմալ փոփոխված հրային և մետամորֆային ապարներում, սերիցիտային թերթաքարերում, հանքամարմինների զալբանդներում քվարցի, կարբոնատների, քլորիտի, սուլֆիդների և այլ միներալների հետ։

Սերխեթք, խերխեթք, Երխեթք, գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի հվ–արլ–ում, Արլ․ Տիգրիսի և դրա արմ․ վտակ Բաղեշի ստորին հոսանքների միջե։ Ջրառատ և բարեբեր Ա–ում առատորեն աճում են ընկույզ, խաղող, թուզ, նուռ են։ Հիմնականում համապատասխանում է Սղերդի գավառին։ Ուսումնասիրողների (Ղ․ Ինճիճյան, Ղ․ Ալիշան, Հ․ Հյուբշման) կարծիքով Սղերդ, Սղերթ, Սեորտ, Սիերթ անվանաձեերը Ս–ի հետագա աղավաղումներն են։

ՍԵՐԿԱԲԱԵվ Երմեկ Բեկմուհամեդովիչ (ծն․ 1926), ղազախ սովետական երգիչ (քնարական բարիտոն)։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1959)։ ՍՄԿԿ անդամ 1958-ից։ 1951-ին ավարտել է Ալմա Աթայի կոնսերվատորիան։ 1947-ից՝ Աբայի անվ․ ղազախ, օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ Դերերգերից են՝ Աբայ (ժուբանովի և Համիդիի «Աբայ»), Կոժագուլ, Ամանգելդի (Տուլեբաեի «Բիրժան և Աառա», «Ամանգելդի»), Օնեգին, Մազեպա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Մազեպա»), էսկամիլիո (Բիզեի «Կարմեն»), Օլեգ Կոշեոյ, Վլադիմիր Ուլյանով (Մեյտուսի «Երիտասարդ գվարդիա», «Ուլյանով եղբայրներ»)։ Նաե կամերային և էստրադային երգիչ է։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ ՍՍՀՄ VII գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1977)։

ՍԵՐԿԵվԻԼ, գյուղ Արեմտյտն Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղի գավառում։ 1909-ին ուներ 644 հայ բնակիչ (92 տուն)։ Զբաղվում էին անասնապահությամբ, արհեստներով, մեղվաբուծությամբ, մասամբ՝ հողագործությամբ։ Դյուղի մոտ գտնվող Ա․ Փրկչի վանքը հայտնի ուխտատեղի Էր։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍԵՐԿեվԻԼԵՆԻ (Cydonia),վարդազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Ունի մեկ տեսակ՝ Ս․ սովորական (C․ oblonga)։ 1,5–12 մ բարձրության թուփ է կամ ծառ։ Տերեները պարզ են, ամբողջաեզր, թավոտ, ծաղիկները՝ մեկական, երկսեռ, սպիտակ կամ վարդագույն։ Պտուղը դեղին Է, պտղամիսը քիչ հյութալի, տտիպ, քարային բջիջներով։ Վայրի տեսակների պտղի զանգվածը 10–200 գ Է, մշակովիներինը՝ մինչե 3 կգ։ Վայրի Ս․ տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, մշակովին՝ միջերկրածովյան երկրներում, Արեմտյան Եվրոպայի կենտր․ մասում, Հս․ Ամերիկայում, ճապոնիայում են։ ԱԱՀՄ–ում՝ Միջին Ասիայում, Անդրկովկասում, Մոլդավիայում, Ուկրաինայում,ՌՍՖՍՀ հվ․ շրջաններում են։ Ս–ու պտուղներն օգտագործվում են հրուշակեղենի պահածոների արդյունաբերության, գի– նեգործության, բժշկության մեջ։ Ա–ու պտուղները պարունակում են (%-ներով)՝ շաքարներ՝ 7,22–15,06, օրգ․ թթուներ՝ 0,24–1,26, պեկտին՝ 0,18–0,98։ Ա․ բազ– մանում է պատվաստով, կտրոններով և անդալիսով։ Ա․ պատվաստակալ է տանձենու համար։ Կան Ա–ու թզուկ (1–2 է/)՝ մանր պտուղներով (30–40 գ) և բարձրաճ (8–12 է/)՝ խոշոր պտուղներով (2–3,0 կգ) ձևեր։ ՍՍՀՄ–ում լավագույն սորտերից են՝ Սամարղանդյան խոշորապտուղը, Ի»ո~ րեզմի խնձորանմանը են։ ՀՍՍՀ–ում սելեկցիայի միջոցով Է․ Հ․ ԴաբրիեսանԲեկետովսկայան ստացել է 155 հեռանկարային ձև, որից 50-ը ապրանքային Է։ Մի քանի սորտեր (Արարատի 1, Արարատի 10, Մեղրիի 2, Անի, ԱլԷմա) շրջանացված են։ Այս սորտերի պտուղները հարթ են, քիչ թավոտ, բարակ մաշկով, առանց քարային բջիջների, հյութալի, թարմ օգտագործվող, սերմնապարկը պտղամսից հեշտ անջատվող։ Պտուղները մաշկով վերամշակելիս դառնում են բուրավետ, և թափոնների քանակը պակասում է մինչե 10–18%։ Բերքատվությունը 5-րդ տարում 16–28 ա/հա է։

ՍԵՐՄ բույսևրի (Semen), սերմնավոր բույսերի օրգան, կատարում է վերարտադրման, տարածման և անբարենպաստ պայմաններում գոյատևման ֆունկցիաներ։ Առաջացել է տարասպոր բարձրակարգ բույսերի էվոլյուցիայի ընթացքում, գոյության պայմանների փոփոխության հետևանքով, որպես մեգասպորանգիումում տեղի ունեցող սեռական պրոցեսի և հասուն բույսի միջև ընկած անհատական զարգացման փուլ։ Սովորաբար զարգա–