Գ․ Ա․ Սինանյան նշանակություն է ունեցել ծանոթությունը Կոմիտասի հեւո, որին նվիրել է իր «Ազ գային երգեր»-ը և «Մեսրոպյան քայլեր– գը»։ Դրել է նաև «Մեծ ֆանտազիա ջու թակի համար», «Մխիթար քայլերգ», «Մի– րաքյան քայլերգ», «Արիք հայկազունք» են բազմաթիվ պիեսներ ջութակի, դաշ նամուրի, մանդոլինի համար։ 1926-ին ընտրվել է Կ․ Պոլսի երաժշտ․ խորհրդի պատվավոր անդամ։ Նա նաև «Հայկական արվեստի տան» հիմնադիրներից է։ Դա– Վնրոնիկա, Աետոն, Չարություն, Հովսնփ Սի– նանյաններ սավանդել է Կ․ Պոլսի տարբեր վարժա րաններում, հեղինակ է մանկավարժա– կան–մեթոդական հոդվածների։ Դ և ո ր գ Անտոնի Ս․ (ծն․ 1906, Կ․ Պոլիս) երաժշտ․ տոհմի երրորդ սերնդի ներկայացուցիչն է։ Սովորել է հոր՝ Անտոնի և հորեղբոր՝ Հարությունի մոտ, ապա 1928-ին առաջին մրցանակով ավարտել Փարիզի Ազգ․ կոն սերվատորիան։ Իբրե ջութակահար հա մերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Բելգիայում, Մերձավոր Արեելքի երկըր– ներում, ապա հիմնավորվել ԱՄՆ–ում։ Հեղինակ է ջութակի, ալտի, կոնտրաբա սի համար գրված պիեսների (էտյուդներ, վարիացիաներ, ֆանտազիաներ են)։ Գո յություն է ունեցել Ս–ի ընտանիքի անդամ ներից կազմված լարային կվարտետ։ Գրկ․ Տիրացույան Ն․, "Հարություն Սի նանյան, «Բազմավեպ»-, 1904, № 2։ Բ ր ու ա– յ ա ն Ց․, Սփյուռքի հայ երաժիշտները, Ե․, 1968։ Ցիցիկյան Ա․, հայկական աղեղ– ն ային արվեստը, Ե․, 1977։ Ներսես Ւ»․, Դեորգ Սինանյան, Վնտ․, 1923։ Ց․ Բրաւոյան
ՍԻՆԱՊՍՆԵՐ (< հուն․ ai3vai|)Lg – միա
ցում, կապ), 2 նեյրոնների կամ նյարդա
յին ու գործադիր օրգանների բջիջների
միացման հատվածներ, որոնք ծառայում
են ազդանշանների հաղորդման և ձևա
փոխման համար։ Ս․ տերմինն առաջինն
օգտագործել է Չ․ Շերինգթոնը (1897),
նեյրոնների հաղորդակցումը նշելու հա
մար։ Ցուրաքանչյուր սինապս կազմված
է նախասինապսային, ետսինապսային
թաղանթներից և նրանց միջև գտնվող
սինապսային ճեղքից։ Դրդող և արգելա
կող ազդանշանների հաղորդումը Ս–ում
կատարվում է էլեկտրական կամ քիմ․ մե
խանիզմների միջոցով։ Կան նաև երկու
եղանակները զուգակցող՝ խառը Ս․։
էլեկտրական հաղորդականության Ս․ հա
ղորդակից բջիջների թաղանթների հպման
հատվածներն են (սինապսային ճեղքի
լայնությունը չի գերազանցում 20 A-ից),
որտեղ ազդանշանը հաղորդվում է մի
բջջից մյուսին՝ այդ հատվածների ցածր
էլեկտրական դիմադրության շնորհիվ,
առանց հապաղման և կարող է տարածվել
երկու ուղղությամբ։ Ավելի տարածված
են քիմ․ մեխանիզմով Ա․։ Այստեղ հաղոր–
դող բջջի նյարդային վերջույթում (նախա
սինապսային վերջույթ) կան մեղիաւոորի
(նյարդաակտիվ նյութ) բարձր կոնցենտ
րացիաներ պարունակող սինապսային
բշտիկներ (վեզիկուլներ)։ Նյարդային ազ
դակը կալցիումի իոնների ներհոսք է առա
ջացնում դեպի նախասինապսային վեր
ջույթ, որը հանգեցնում է մեդիատորի ան
ջատմանը։ Դիֆուզվելով երկու բջիջները
բաժանող, սովորաբար 150–200A, եր
բեմն մինչև ЮООА լայնությամբ սինա
պսային ճեղքով և հասնելով հանդիպա
կաց բջջին (ետսինապսային վերջույթ)՝
մեդիատորը փոխազդում է ետսինապսա
յին թաղանթի ընկալիչների հետ, որը
հանգեցնում է թաղանթի էլեկտրական
գրգռմանը։ Այսպիսով, էլեկտրական նյար
դային ազդակը քիմ․ կամրջի միջոցով
հասնում է հարևան բջջին։ Ազդանշանը
հաղորդվում է խստորեն մեկ ուղղությամբ,
որոշակի ժամանակահատվածի ընթաց
քում (սինապսային հապաղում)։ Նյարդա
յին պրոցեսների մեծ մասը կարող են
իրականացվել և՝ էլեկտրական, և՝ քիմ․
Սինապսներ․ ա–քիմ․ և էլեկտրական
հաղորդման մեխանիզմներով սինապսների
սխեմա (հոսանքի ընթացքը ցույց է տրված
սլաքներով), tf-դրդում, /-արգելակում։ Քիմ․
հաղորդումն իրականանում է /-ին և 5-րդ
բջիջների միջե, էլեկտրականը՝ 2-րդ և 5-րդ
բջիջների միջե․ p-նախասինապսային նյար
դային վերջույթի գումարային սխեման, ներ–
սում սինապսային պղպջակներն են։
հաղորդականության Ս–ի միջոցով։ Որոշ
նեյրոններ ունեն միայն մեկ, իսկ գլխու
ղեղի խոշոր նեյրոնները՝ 4–20 հզ․ Ս․։
Ս․ նեյրոնների հաղորդակցման գլխավոր
ուղիներ!] են և ապահովում են նյարդային
համակա ւգի ակտիվության հիմնական
դրսևորումները և ուղեղի ինտեգրատիվ
(ամբողջական) գործունեությունը։
Գրկ․ Экклс Дж․, Физиология синап
сов, пер․ о англ․, М․, 1966; Катц Б․, Нерв,
мышца и синапс, пер․ с англ․, М․, 1968․
Ա․ Պետրոսյան
ՍԻՆԱՓՅԱՆ Գասպար (1814, Կ․ Պոլիս –
1872, Կ․ Պոլիս), հայ բժիշկ, մանկավարժ։
Բժշկագիտ․ դ–ր (1843)։ Կրթությունն ստա
ցել է Փարիզի համալսարանի բժշկ․ ֆա
կուլտետում, այնուհետև Պիզայի բժշկ․
դպրոցում (1840–41)։ 1843-ից Կ․ Պոլսում
զբաղվեյ է բժշկ․ պրակտիկայով, 1845-ից՝
բժշկ․ դպրոցում դասավանդել ֆիզիոլո
գիա և ընդհանուր ախտաբանություն։
Եղել է սուլթան Մեջիդի պալատական
բժիշկը։ Մասնակցել է Կ․ Պոլսի հայ հա
սարակական կյանքին (Կ․ Պոլսի բժշկ․
ընկերության նախագահ, ապա պատվա
վոր ան^ամ)։ Գիտական աշխատանքները,
որոնց ւեծ մասը տպագրվել են «Գազեթ
մեդիկալ դ’ Օրիենթում» («Gazette Me
dical d’Orient»), վերաբերում են երիկա–
մաավաօլանաբորբերի, ետծննդյան դեմո–
նոպաթիայի, Թուրքական բանտերում
պատժիչ համակարգի և հիգիենայի ուսում
նասիրության ևն հարցերին։
ՍԻՆԱՔԵՐԻԲ, Սենեքերիմ [ասուր․
Սին–ախխե–րիբա՝ Սինը (աստվածը) եղ
բայրներ տվեց] (ծն․ թ․ անհտ․–մ․ թ․ ա․
681), Ասորեստանի թագավոր մ․ թ․ ա․
705-ից։ Հաջորդել է հորը՝ Սաքւգոն //-ին։
Մայրաքաղաքը Դուռ–Շարուկինից (Դուր–
Շարրուքին) տեղափոխել է Նինվե։ Հեն
վել է վանակի վրա, ձգտել է թուլացնել
Բաբելոնի առևտրավաշխառուական խա
վը։ 70|3-ին Քիշի մոտ պարտության է մատնել բաբելա–էլամական դաշնակից
ուժերին։ 701-ին արշավել է Հուդա, գրա
վել Եւյուսաղեմը, ջախջախել է եգիպտ․
բանանը։ 696-ին արշավել է Կիլիկիա։
693-ին|իրեն է ենթարկել էլամը և Զագրւաի
շրջակայքի երկրները, 691-ին պարտու
թյան մատնել բաբելա–քաղդեա–էլամա–
կան դԱշնակից զորքերին։ 690-ին էլամի
թագավոր Ումման–Մենանը հարձակվել է Բաբելոնի վրա և գերել Ս–ի ավագ որդուն՝
Բաբելոնի փոխարքային։ Ս․ քանդել է էլամի բնակավայրերը, 689-ին գրավել
Բաբելռնը և ավերել այն։ Ս–ից դժգոհ
տարրերը դավադրաբար սպանել են նրան։
Դավադրության մասնակիցներից էին Ս–ի
որդիներ Ադրամալիքը և Աշուրասարը,
որոնց հալածել է կրտսեր որդին՝ Ասար–
հադոնը (Ասարխադդոնը)։ Ադրամալիքը և Աշուր սսարը վւախել են Հայկ․ լեռնաշ
խարհ․ այդ մասին տեղեկություն կա Աստ–
վածա >նչում (4-րդ գիրք թագավորաց, ԺԹ,
37) և Մովսես Ւ^որենացու «Հայոց պատ
մությունում» (Ա, իգ) [հիշվում են Ադրա–
մելեք և Սարասար (Սանասար) ձևով]։
Պաաւ․ այդ եղելությունն արտահայտված
է «Սասունցի Դավիթ» էպոսում, որտեղ
Ադրամալիքն ու Աշուրասարը հիշատակ
վում են Սանասար ու Բաղդասար կամ
Ադրա մելիք և Սանասար անուններով։