Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լամքյարյանը։ Այն հիմք դարձավ Կիլիկիայի հայկ․ դրամների վերաբերյալ հետագա ուսումնասիրությունների հաւյար։ Դրա հիման վրա հետագայում Ս․ Ա․ Դամալով–Չուրաեը Պետերբուրգում հրաաարակեց իր «Ռուբենյան դրամների դասավորությունը» (1923, ռուս․) գիրքը։ Ս․ հեղինակ է նաև դրամագիւո․ այլ, աշխ արհագր․ և պատմ․ մի շարք հրապարակումների։

ՍԻՍ, հանգած հարաբխային, մեկուսացած լեռնազանգված Հայկական լեռնաշխարհում։ Տես Արարատ։

ՍԻՍ, Սիսուան, քաղաք Դաշտային Կիլիկիայում, Պյուռամոսի (Զիհուն) Միս կամ Սուարան վտակի ափին։ Բերդը հիմնված է ապառաժուտ և դժվարամատչելի Աիս լեռան եռասայր գագաթին, քաղսքը փռվում է հս–արլ․ լանջին ու ստորոտին։ Լեռան արլ․ ստորոտով հոսում և Սիս գետին է միախառնվում Ասմնցուկ (Անցմնցուկ) գետակը, որի ձորահունը արաբ, աղբյուրներում հիշատակվում է Դարբանդի Աիս (Ասո դարպաս կամ Մսո Կապան) անվանումով։ Ս–ի շրջակայքը բարեբեր դաշտ է, որտեղ աճում են կիտրոն, նարինջ, խաղող, բրինձ են։ Սիս լեռը հնում եղել է անտառապատ (ցարդ պահպանվում են կաղնու, սոսու, կաղամախու, հացենու պուրակների մնացորդներ)։

Հնագույն ժամանակներում հիմնադրված Ս․ ենթադրաբար նույնացվել է ան ոիկ բերդաքաղաքներ Իսսոսին, Պինդենիսսոսին, Փլավիպոլսին են։ Սիսան կամ Սիսիա անվանաձեերով առաջին անգամ հիշատակվում է V–VI դդ․ բյուզ․ և լաաին․ աղբյուրներում։ 703-ին Ս․ ենթարկվել է արաբ․ նվաճողների ավերածությանը։ Արաբ, աշխարհագիրների վկայությամբ՝ VIII – IX դդ․ Ա–ում գերազանցապես բնակվել են հայեո։ Կիլիկիայի Թորոս Ա իշխանապետը (1100–2ժ) գահակալման սկզբին տեղի հայերի աջակցությամբ բյուզ․ տիրապետությունից ազատագրել է Ս․ և մոտակայքում հիմնել Դրազարկի վանքը, որն այնուհետե դարձել է նաե Ռուբինյանների դամբարան։ Ըստ Մատթեոս Ուռհայեցու, 1114-ի նոյեմբ․ 3-ի երկրաշարժից խիստ տուժել է նաև Ս․, զոհվել են բազմաթիվ բնակիչներ։ Մլեհ իշխանապետը վերակառուցել է Ս․ և 1173-ին այն հռչակել Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք։ Ս․ հիմնովին վերակառուցել, պարսպապատել, արքունի ապարանքով, աշխարհիկ ու կրոն, շենքերով, պարտեզ–զբոսարաններով ու ծաղկանոցներով ճոխացրել է Լևոն Բ Մեծագործը (1185–1219)։ Ս–ի նոր շինությունների ու ամրությունների մասին հիացմունքով է խոսում ավստրիացի Վիլ եբրանդ Օլդենբուրգցին, որը 1211-12-ին դեսպան է եղել Կիլիկյան Հայաստան սմ։ Շինարար, աշխատանքները Ս–ում շարունակվել են նաև Հեթում Ա թագավորի և նրա հաջորդների ժամանակ։ Հայ պատմիչներն առանձնապես գովեստով են խսում քաղաքի հս․ թաղամասում Հեթում Ա–ի հիմնադրած նոր ապարանքի (կոչվել է նաև Դարպաս) ու դրա ճոխ քանդակների մասին։ Բոլորաձև հորինվածքով Դարպասապարանքը կերտվել է սրբատաշ խոշոր քարերով (շարվածքը ամրացվել է կապարով), մարմարյա սև սյունաշարով (XIX դ․ սկզբին դեռես կանգուն էին դրանցից չորսը)։ Հզոր աշտարակներով եռապարիսպ, եռադարպաս բերդը բաժանված է երեք մասի (լեռան կատարների համեմատ), որոնք միմյանց կապվում են քարակերտ ուղիներով։ Բերդի հվ․ կողմում ներքնաբերդն է կամ բուն դղյակը, ուր վտանգի ժամանակ պատսպարվել է արքունիքը։ Պահպանվել է դղյակի սենյակներից մեկը՝ Հեթում Ա–ի արձանագրությամբ։ Դղյակի ստորգետնյա ուղին քարե սանդուղքներով կապվում է ստորոտի ջրամբարին։ Բերդում պահպանվել է կիսակործան մի մատուռ (երկրորդ կատարին) և քաղցրահամ աղբյուր (երրորդ կատարին), որին ավանդաբար վերագրվել է բուժիչ հատկություն։ Կապարով ամրացված բերդապարիսպներն ու աշտարակները, ինչպես նաև բերդի շուրջ հիմնված դիտանոցները մեծամասամբ կանգուն են։ Ս–ի բերդը գրեթե միշտ եղել է անառիկ։ Պատահական չէ, որ Կոստանդին Բ թագավորը (1345–65) Ս–ի պատվին հատել է ոսկե շքադրամ՝ «Մսոյ բերդն է թագավոր» վերտառությամբ։

Ս․ ունեցել է մի քանի տասնյակ եկեղեցիներ ու վանքեր։ Հին եպիսկոպոսարանը և նրա եռախորան Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում էին քաղաքի հվ․ ծայրամասում։ Հռոմկլայի գրավումից (1292) հետո այն դարձել է Հայոց ընդհանրական կաթողիկոսության (1293–1441), այնուհեև՝ Կիլիկիայի Հայոց կաթողիկոսության աթոռանիստ կենտրոնը (կից դամբարանում պահպանվում են բազմաթիվ կաթողիկոսների տապանաքարեր)։ 1734-ին եկեղեցին նորոգել է Կիլիկիայի կաթողիկոս Ղուկաս Ա Աջապահյանը։ Լևոն Բ Մեծագործի օրով Ս–ում հիմնվել են Մ․ էջմիածին կաթողիկեն, Ս․ Մարինե և Ս․ Աստվածածին (այստեղ է ամփոփվել Լևոն Բ–ի մարմինը) եկեղեցիները։ Հեթում Ա–ի օրով հիմնվել է արքունական Ս․ Սոփի (Ս․ Սոփիա) եկեղեցին, որի արտաքին ճակատին երկաթագիր տառերով փորագրված են եղել Հեթում Ա, Լևոն Գ և այլ թագավորների անունները։ Եկեղեցում զետեղվել է առյուծի և արծվի պատկերաքանդակներով զարդարված թագավորական մարմարյա գահը։ Այդ եկեղեցին 1266-ին ավերել և հրկիզել են Եգիպտոսի արաբ, սուլթանության զորքերը։ Կիլիկիայի կաթողիկոս Կիրակոս Ա Աջապահյանը 1810–22-ին վերանորոգել է այն, վերանվանել Ս․ Գրիգոր Լուսավորիչ և աթոռանիստը փոխադրել այնտեղ (հս–արմ․ կողմում պահպանվել են կաթողիկոսների տապանաքարերը)։ Ս–ի հայկ․ եկեղեցիներից աղբյուրներում հիշատակվում են՝ Ս․ Հռիփսիմե, Ս․ Հակոբ, Ս․ Հոգի, Ս․ Նշան, Ս․ Սիմեոն, Ս․ Նիկողայոս, Ս․ Ստեփանոս (կոչվել է նաև Գունդստաբլի եկեղեցի), Ս․ Մերկեռիոս, Մ․ Պողոս–Պետրոս, Ս․ Աթանագինե։ Միջնադարյան հայ դպրության և երաժշտագիտության կենտրոն Դրազարկի վանքից բացի, Ս–ի մերձակայքում հիշատակվում են նաև Տեր Պողոսի վանքը և գրչության կենտրոն Մեծքարի (Մեծայր) վանքը, որտեղ 1175-ին ամփոփվել է Մլեհ իշխանապետի աճյունը։ Ս–ում եկեղեցիներ են ունեցել հույները, ջենովացիները, վենետիկցիները, խաչակիր ասպետները և ասորիները։ Իգնատիոս Բ ասորին 1244-ին Ս–ում հիմնել է կաթողիկոսարան՝ Ս․ Պարսամա և Ս․ Աստվածածին եկեղեցիներով։ Ս–ի արվարձաններից մեկում գործել է ասորվոց Ս․ Պաքսեմատի վանքը։ Ս–ի բարեգործ, հիմնարկներից հայտնի էր Զաբել թագուհու հիվանդանոցը, որի հիմնադրման (1241) մասին մարմարե քարի վրա պահպանվել է թագուհու արձանագրությունը։

Ս․ եղել է համահայկ․ մշակույթի խոշորագույն կենտրոն, որտեղ արքունիքի ընտրությամբ և պետ․ ռոճիկով գործող առաջնակարգ մտավորականները հավաքել, ուսումնասիրել, բազմացրել և կորստից փրկել են բազմահազար հին ձեռագրեր (առաքվել են ինչպես մայր Հայաստան, այնպես էլ հայկ․ գաղթավայրեր), թարգմանվել համաշխարհային (հուն․, լատին․, ասոր․, արաբ, են) գիտ․ ու գրական արժեքավոր երկեր։ Ս–ի ընտիր ձեռագրերը հիմնականում պահվել են արքունի մատենադարանում։ Ս․ հռչակվել է մասնագիտացված բարձրագույն դպրոցներով (վարդապետարան–համալսարաններ), որոնցից մեծահամբավը եղել է Ներսես Լամբրոնացու հիմնադրած աշխարհիկ համալսարանը (գլխավորապես կրթել է խոշոր գիտնականներ ուպետ․ գործիչներ)։ Ս–ի բարձրագույն դպրոցներում կատարելագործվել են Մխիթար Գոշը, Վարդան Մեծը, Կիրակոս Գանձակեցին, Հովհաննես Օրբելյանը և ուրիշներ։ Ս–ում կատարվել են թագադրման և այլ արարողություններ, արքունական մեծամեծ հանդեսներ, օտար դեսպանների ընդունելություններ, համապետ․, համազգային նշանակություն ունեցող խնդիրների քննարկումներ (տես Սսի, ժողովներ)։

1266-ի օգոստոսին Եգիպտոսի Բիբարս (Ֆնդխտար) սուլթանը խոշոր ուժերով ներխուժել է Կիլիկիա, պաշարել Ս․, բայց չկարողանալով գրավել բերդը, ավերել և հրկիզել է քաղաքը, կողոպտել հարստությունները։ Վարդան Մեծը գրում է, որ միայն մի գանձարկղից հափշտակել են 600 հզ․ կարմիր ոսկի։ Իսկ Մաղաքիան վկայում է, որ մամլուքները հրկիզել են Ս․ Սոփիա տաճարը, քանդել արքունի և մեծատոհմ արանց շիրիմները, կոտորել, գերեվարել հազարավոր քաղաքացիների։ Ս․ զգալիորեն տուժել է 1268-ի երկրաշարժից։ 1270-ական թթ․ քաղաքը վերաշինվել է, ամրացվել են պարիսպները։ 1275-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը կրկին փորձել են գրավել Ս․, սակայն քաղաքի պարիսպների մոտ հայկ․ զորաբանակը՝ Սմբատ Սպարապետի առաջնորդությամբ, ջախջախել և ետ է շպրտել նրանց։ Այնուհետե շուրջ մեկ դար Ս․ ապրել է համեմատաբար խաղաղ կյանքով։ Եգիպտոսի սուլթանության 60 հզ–անոց զորաբանակը վերստին պաշարել է Ս․ 1369-ին։ Քաղաքի պաշտպանական մարտերում հերոսական սխրանքներով նշանավորվել են Լիպարիտ սպարապետը, Հեթումը, Զարմանդուխտը և շատ ուրիշներ։ Հրդեհի ճարակ դարձնելով և