Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հետևաբար, մկանաթելերը ավելի են եր– կարում, ապա դրան հաջորդող սիստոլան լինում է ավելի ուժեղ, և արյան ամբողջ ծավալն անմնացորդ մղվում է զարկերակ– ների մեջ։ Ինքնակարգավորման այս հատ– կությունն ընկած է Ս–ի որոշ արատների փոխհատուցման հիմքում։ Ս–ի կատարած մեխանիկական աշխատանքն օրվա ընթաց– քում հասնում է 250–300 հզ․ ջոուլի։ Ս–ի յուրաքանչյուր ցիկլ ուղեկցվում է բնորոշ կենսաէլեկտրական երևույթներով, որոնց վերլուծությունը հնարավորություն է ըն– ձեռում հայտնաբերել ֆունկցիոնալ կամ կառուցվածքային զանազան շեղումներ։ Պատկերազարդումը աես 416-րդ էջից հետո՝ ներդիրում։ Գրկ․ Удельнов М․ Г․, Физиология сердца, М․, 1975․ Ա․ Սարաֆյան, Վ․ Գրիգորյան

ՍԻՐՈՒՆԻ (ճոլոլյան) Հակոբ Առաքելի [6(18)․4․1890, Ադաբազար –7․4․1973, Բու– խարեստ], հայագետ–արևելագետ, գրող, գրականագետ, հրապարակագիր, հասա– րակական գործիչ։ Սկզբնական կրթու– թյունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կ․ Պոլսի էսայան (1901–04) և Կեդրոնա– կան վարժարաններում։ Սովորել է Կ․ Պոլ– սի համալսարանի իրավաբանական ֆակ–ում (1909–13)։ 1908-ին և 1913-ին բանտարկվել է որպես քաղ․ անբարեհույս տարր։ 1915–18-ին ապրել է Կ․ Պոլսի իր թաքստոցում, իսկ 1922-ից բնակու– թյուն է հաստատել Ռումինիայում։ Ս․ նախ հանդես է եկել որպես գրող և հրապարակագիր։ Նրա բանաստեղծու– թյունների մեծ մասն ամփոփված է «Մթըն– շաղ» (1908) և «Դեպի տաճարն հրաշքին» (1914) ժողովածուներում։ Արձակ գեղար– վեստական ստեղծագործությունները տը– պագրվել են ժամանակի պարբերական մամուլում՝ «Կյանքի մրուրեն» («Արևելք», «Բյուզանդիոն», 1907), «Բանտի հուշա– տետրես» («Ազատամարտ», «Եգիպտահայ տարեցույց», 1914–15) ևն։ Դրել է նաև դրամատիկ, գործեր, հուշագրություններ, դիմաստվերներ, կատարել թարգմանու– թյուններ ֆրանս․, ռուս․, թուրք, գրակա– նություններից, մասնակցել է Կ․ Պոլսի մշակութային կյանքին։ 1913-ին Ա․ կազ– մակերպել է Դ․ Զոհրապի, Դ․ Վարուժանի, Սիամանթոյի, Լ․ Շանթի և ուրիշների գրա– կան ասուլիսները, հիմնել «Դրական ասու– լիսներ» պարբերականը։ 1914-ին Դ․ Վա– րուժանի հետ խմբագրել և հրատարակել է «Նավասարդ» տարեգիրքը։ Առաջին հա– մաշխարհային պատերազմից (1914–18) հետո մասնակցել է ՀՄԸՄ–ի» «Կոմիտաս– յան հանձնախումբ»-ի, «Արվեստի տան», «Հայ տրամաթիք»-ի կազմակերպման աշ– խատանքներին։ Ս․ աշխատակցել է ավելի քան 100 անուն հայ, ռումին, և ֆրանս․ թերթերի ու հան– դեսների, խմբագրել և հրատարակել է «Երագ» (1906), «Առավոտ» (1910), «Արիա– մարտ» (1918–19), «Նոր արշալույս» (1922–23, 1931), «Նավասարդ» (1923– 1926), «Արի» (1924–28), «Անի» (հանդե– սը՝ 1935–38, տարեգիրքը՝ 1941, 1942– 1943, ռում․), «Արագ» (թերթը՝ 1932–44, տարեգիրքը՝ 1933–34) և այլ պարբերա– կաններ։ Ռումինիա տեղափոխվելուց հե– տո սերտ կապեր է հաստատել Ն․ Յորգւս– Հ․ Սիրունի յի հետ, մշակութային, հասարակական գործունեություն ծավալել ռումինահայու– թյան մեջ, նպաստել հայագիտության և արևելագիտության տարածմանը Ռումի– նիայում։ Երկար տարիներ գրաբար, ժա– մանակակից հայերեն և թուրք, է դասա– վան դել Արլ․ Եվրոպայի հետազոտություն– ների և Բալկանյան ինստ–ներում, արխի– վային բարձրագույն վարժարանում։ Ըզ– բաղվել է հայ ժողովրդի պատմության [«Հայ մշակույթի պատմության ժամանա– կագրություն», 1935–41, ոում․, «Հայաս– տանը ըստ թուրք, աշխարհագիրներու», 1965, «Թանզիմաթ և հայերը», 1966, «Հա– յերի ժամանակագրական պատմություն (հնագոլյն շրջանից մինչև 859)», 1942– 1943, ռում․], հայ հին և նոր գրականու– թյան («Ռուբեն Զարդարյան», 1925, «Եր– վանդ Օտյան», 1927, «Մկրտիչ Պեշիկթաշ– լյան», 1930, «Խրիմյան Հայրիկ», 1934, «Ինչպես որ էին․ Դանիել Վարուժան», 1940, «Կոմիտասին հետ», 1965–69, «Մի– սաք Մեծարենց», 1968–69, «Հովհաննես Թումանյան», 1969 ևն), ձեռագրագիտու– թյան, աղբյուրագիտության, մատենագի– տության, հայ թատրոնի, գաղթավայրե– րի՝ մասնավորապես Ռումինիայի հայ գաղութի պատմության («Ռումինահայ քրո– նիկոն», մաս 1–2, 1933–34, «Նոթեր Արճեշ քաղաքեն», 1942, «Պոլիսը և իր դերը», հ․ 1–5, հրտ․ հ․ 1–2, 1965–70 ևն) ուսումնասիրությամբ։ Մ․ մեծ դեր է կատարել հայ–ռումին․ կապերի ամրապնդման գործում։ Իր հրա– տարակած «Անի» հանդեսում և տարեգըր– քերում պրոպագանդել է հայ մշակույթը, միաժամանակ ռում․ գրականության ներ– կայացուցիչներին ներկայացրել հայ․ («Միհայիլ էմինեսկու», 1939, «Նիկոլա Եյորկայի հետ», 1972)։ Մ․ եղել է Ռումինիայի նշանավոր արևե– լագետներից։ Վ․ ԲընըցյաԱուի հետ հիմ– նադրել է արևելագետների ընկերությունը (պատվավոր նախագահ՝ 1971-ից), ղեկա– վարել նրա հայագիտական բաժանմուն– քը, եղել ընկերության պարբերականի՝ «Մտուդիա է տակտա օրիենտալիա»-ի («Studia et Acta Orientalia») խմբագիր– ներից։ Մ–ի հայտնաբերած և հրատարա– կած հայ․ և թուրք, աղբյուրները նոր լույս են սփռում Ռումինիայի պատմության վրա։ [«Թուրքական հրոսակախմբերի անծանոթ մի արշավանք Ռումինիայում 1769 թ․» (1940, ռում․), «Ռումին իշխանները Բ․Դռան մոտ» (1941, ռում․), «Թուրքական դրամ– ների շրջանառությունը ռումինական եր– կըրներում» (1944, ռում․) ևն]։ Ուշագրավ են նաև նրա «Ռումինական բառեր Տրան– սիլվանիայի հայերի բարբառում» (1927), «Ռումինիայի վերաբերյալ նոթեր հայ մի հեղինպկի մոտ․ Հ․ Ղուկաս Ինճիճյան» (1928), «Քաղվածքներ Կամենիցի հայերի ժամանակագրությունից (1430–1611)» (մաս 1, 1936) և այլ գործեր։ Ա․ եղել է ՀՄԸՄ–ի Ռումինիայի շրջանային վարչու– թյան նախագահ, «Կոմիտաս» երաժըշ– տական միության, «Ռումինահայ կեդրո– նական մատենադարան»-ի, «Հայ մշակույ– թի տան» և հայ մշակութային մի շարք ըն– կերակցությունների հիմնադիրներից։ 1965–71-ի ընթացքում 5 անգամ այցելել է Աովետական Հայաստան։ Մտորագրել է Հ․ ճ․ Սիրունի, Շրջիկ ևն։ Երկ․ Մատենագիտություն պրոֆ․ С․ ձ․ Սի– րունու հայագիտական աշխատությունների, «էջմիածին», № 1, 1971։ ՝С․ ճ․ Սիրունու գրա– կան երկերի մատենագիտությունը, «բՀա», JSfe 3, Н77։ Ս․ Քուանջյան

ՍԻՐՈՒՆՅԱՆ էդուարդ (1865, Կ․ Պոլիս – 1937, Վենետիկ), հայ իդեալիստ փիլի– սոփա, Մխիթարյան միաբանության ան– դամ։ Սկզբում սովորել է Սաքըզաղաճի (Կ․ Պոխի Բերա թաղամասի արվարձա– նում) Մխիթարյան նախակրթարանում։ Ավարտել է Հռոմի Դոմինիկյան համալ– սարան]ւ (1890), դասավանդել Մուրատ– Ռափայելյան վարժարանում։ 1906–09-ին՝ Մխիթարյան միաբանության վարիչ–ան– դամ, տպարանապետ և փիլ–յան ուսուցիչ։ 1920-ից հաստատվել է Ա․ Ղազարում։ Դլխ․ երկը «Միջին ընթացք իմաստասի– րության» աշխատությունն է (1899)՝ նվիր– ված տրամաբանության և իմացաբանու– թյան հարցերին։ Որպես նեոթոմիզմի հե– տևորդ ջանացել է հաշտեցնել գիտությունն ու կրոնը։ Տրամաբանությունը համարել է գիտություն ճշմարտության բացահայտ– ման և դրա ապացուցման օրենքների մա– սին։ Ընդհանուր գաղափարների ծագման հարցում քննադատելով ռացիոնալիզմի և էմպիրիզմի միակողմանիությունը՝ ձըգ– տել է ելնել զգայականի և տրամաբանա– կանի միասնության դրույթից։ Ա․ հանգա– մանորեն քննել է դատողությունների և մտահանգումների տեսակները՝ տվել դը– րանց ուրույն դասակարգում։ Իմացաբա– նության հարցերում հակադրվել է սկեպ– տիկներին (նաև այն բանի համար, որ կասկածի տակ են դնում աստվածային ճշմարտությունները, որն, ըստ նրա, ան– հանդուրժելի էր) և ագնոստիկներին։ Մ–ի կարծիքով, քանի որ բացի աստծուց չկա որևէ բան, որ ինքն իր պատճառը լինի, ուստի ճշմարտությունը հենց ինքն աստ– վածն է։ Բացի աստվածային (բացարձակ) ճշմարտությունից տարբերել է նաև ճըշ– մարտության բնազանցական (մետաֆի– զիկական), բարոյական, տրամաբանա– կան ձևերը՝ դրանք մեկնաբանել Թովմա Աքվինացու ոգով։ ճշմարտության աղ– բյուրն տր է համարել զգացողությունը, գի– տակցությունը, միտքը և հեղինակավոր վկայությունը։ Երկ․ Աստվածաբանական խնդիրներ, Վնտ․, 1930։ Գրկ․ Թ Կ п ս յ ա Կ Ա․ Մ․, ^Հայ տրամաբա– նական միտքը XIX դարում, Ե․, 1976* Ա․ Թևոսյան

ՍԻՑԻԼԻԱ (լատ․ Sicilia), Ս ի կ ի լ ի ա (հուն․ ZiKeXCa), Միջերկրական ծովի ամենամեծ կղզին, Իտաւիայի կազմում։ Տարածությունը 25460 կմ2 է։ Դտնվում է Ապենինյան թերակղզուց հվ․, որից բա–