Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Եվրոպայի երկրներում արագորեն սկսել են ավելանալ դպրոցներն ու համալսա– րանները։ Այս հաստատություններում սովորողները, հետագայում չկարողանա– լով գտնել իրենց տեղը կյանքում, ստիպ– ված թափառում էին; Դրում էին կենսա– խինդ բանաստեղծություններ, գովերգում աշխարհիկ կյանքի ուրախությունները, նրանց առա շ քաշած հումանիստական իդեալը հակադրվում էր միջնադարյան կաթոլիկության ճգնավորական իդեալին։ Հռոմի պապի, բարձրաստիճան հոգևորա– կանության և հարուստների դեմ ուղղված Վ–ի երգիծանքը հաճախ վերածվում էր եկեղեց․ պաշտամունքային տեքստերի ծաղրանմանության։ Այս պատճառով էլ եկեղեցին հետապնդում էր նրանց։ Վ–ի բանաստեղծական արվեստը մեծ ազդեցու– թյուն է ունեցել միշին դարերի եվրոպ․ նորալեզու գրականությունների վրա (տրուբադուրների, միննեզինգերների, տրուվերների ևն)։- Դ․ Հովհաննիսյան

ՎԱԳԵՐԱՁԻԵՐ, զեբրեր, միասմբա– կավորների կարգի ձիերի սեռի կաթնա– սուն կենդանիների խումբ։ Մարմնի եր– կարությունը 200–240 սմ է, պոչինը՝ 45–57 սմ, մնդավի բարձրությունը՝ 120– 140 սմ, քաշը՝ մինչև 350 կգ։ Մարմինը պատված է իրար հաշորդող մուգ և բաց գույնի շերտերով։ Րաշը կարճ է, ուղղա– ձիգ դիրքով։ Պոչը վերջանում է երկար մազափնջով։ Ըստ մեծության, գանգի կա– ռուցվածքի ու շերտավորության տարբե– րում են Վ–ի 3 տեսակ։ Տարածված են Արլ․, Կենտր․ և Հվ․ Աֆրիկայում։ Հանդի– պում են հոտերով։ Շատ զգույշ, արագա– վազ կենդանիներ են։ Մնվում են բուս, կերով։ Հղիությունը տևում է 346–390 օր։ Ծնում են 1–2 ձագ։ Արհեստական պայ– մաններում լավ են բազմանում։ Կլիմա– յավարժեցվել են ՄԱՀՄ–ում՝ Ասկւսնիա– Նովայում։ Ր․ Մարտիրոս յան

ՎԱԳԻՖ Մոլլա Փանահ [մոտ 1717, գ․ Ցու– խարի Մալախլի (այժմ՝ Ադրբ․ ՍԱՀ Ղա– զախի շրջանում)–1797, ք․ Շուշի], ադրբ․ բանաստեղծ և՝պետ․ գործիչ։ Եղել է ուսու– ցիչ (որի համար էլ կոչվել է «մոլլա»), ապա վեզիր (արտաքին գործերի մինիս– տըր)՝ Ղարաբաղի կառավարչի մոտ։ Վ–ի մասնակցությամբ պաշտպանական դա– շինք է կնքվել Ղարաբաղի, Վրաստանի, Թալիշի և Երևանի խանությունների միջև՝ ընդդեմ Իրանի։ Վ․ նախաձեռնել է Ռու– սաստանի հետ բանակցությունները, որոնց նպատակն էր ստանալ ռուսների աջակցությունը։ 1797-ին Ղարաբաղի իշ– խանությունը զավթել է Մուհամեդ բեկ Զևանշիրը, որի հրամանով Վ․ սպանվել է իր որդու՝ բանաստեղծ Ալի բեկի հետ։ Վ–ի ստեղծագործությունները ձեռագիր վիճակում չեն պահպանվել, հետագայում հավաքվել են ըստ առանձին գրառումների կամ երգիչների կատարումների։ Առաջին ժող․ հրատարակվել է 1856-ին, Թեմիր խան–Շուրայում (այժմ՝ Բույնակսկ)՝ Մ․ Ցու․ Ներսեսովի կողմից։ Համեմատա– բար լիակատար ժող․ տպագրվել է 1945-ին։ Վ․ նոր էջ է բացել ադրբ․ պոեզիայում, այն մերձեցրել ժողովրդին։ Նրա քնարեր– գությունը կենսախինդ է․ նա ձգտում է ձախորդությունները հաղթահարել բա– նականության ուժով, փիլ․ իմաստ է գըտ– նում նույնիսկ վշտի մեջ, մարդուն տրված գերագույն պարգևն այս աշխարհում հա– մարում է երկրային, գրեթե հեթանոսա– կան սերը։ Վ․ ստեղծել է իրական գեղեց– կուհիների կերպարներ («Մանուշակ», «Երկու գեղեցկուհու եմ ես գովերգում» և այլն)։ Վերջին տարիներին Վ–ի գործե– րում կայունացել է միջնադարյան արլ․ քնարերգությանը բնորոշ «բախտի փո– փոխականության» մոտիվը, մարդն ան– զոր է ճակատագրի հանդեպ։ Փիլ․ քնա– րերգությունը տոգորվել է դառնությամբ («Ով կատարյալ է՝ նրան բաժին են ընկ– նում ձախորդությունները») և հեգնան– քով՝ կեղծիքի ու չարության աշխար– հի նկատմամբ («Ես արդարություն որոնե– ցի, բայց արդարություն չկա ու չկա»)։ Վիդադիի՝ ավագ ժամանակակցի ու մը– տերմի հետ Վ․ ադրբ․ պոեզիայում հաս– տատել է աշուղական գոշմա (ղոշմա) ձևը, որն ավելի մոտ է ժող․ չափածո ստեղ– ծագործությանը, միաժամանակ խիստ դա– սական ձևերով գրված իր գազելներով ու մուխամմազներով նա տուրք է տվել Ֆիզուլիի բանաստեղծական դպրոցին։ Վ–ի կյանքը գեղարվեստ, մարմնավորել է Ա․ Վուրղունը «Վագիֆ» չափածո դրամայում։ Երկ․ сУсэрлэри, Бакы, 1960; Сечилмиш эсэрлэри, Бакы, 1968, [արաբատառ]։ Հատըն– տիր, Ե․, 1970։

ՎԱԳՆԵՐ Եգոր Եգորովիչ (1849–1903), ռուս քիմիկոս–օրգանիկ։ 1874-ին ավարտել է Կազանի համալսարանը։ 1875-ից աշխա– տել է Ա․ Բոսուերովի, 1876-ից՝ Ն․ Մեն– շուտկինի հետ։ 1882-ից եղել է Նովոալեք– սանդրյան գյուղատնտ․ ինստ–ի քիմիայի ամբիոնի, 1886-ից՝ Վարշավայի համալ– սարանի պրոֆեսոր։ Ուսումնասիրել է տերպենների կառուցվածքը, մշակել ոչ սահմանային օրգ․ միացությունների կա– ռուցվածքի որոշման մեթոդ (Վ–ի ռեակ– ցիա)։ Րացահայտել է կամֆենային վերա– խմբավորումը (Վ․-Մեյերվեյնի վերախմբա– վորում)։

ՎԱԳՆԵՐ (Wagner) Մորից (1813–1887), գերմանացի ճանապարհորդ, աշխարհա– գրագետ, երկրաբան, բնագետ։ Մյունխե– նի համալսարանի դասախոս։ ճանապար– հորդել է Ալժիրում, Կովկասում, Ամերի– կայում և այլուր։ Այդ վայրերի բնության ու պատմության վերաբերյալ նրա հա– վաքածուները պահվում են Մյունխենի, Վիեննայի և Փարիզի թանգարաններում։ Դրել է բնագիտական ուսումնասիրու– թյուններ, որտեղ պաշտպանել է Չ․ Դար– վինի ուսմունքը։ իր ճանապարհորդու– թյունների արդյունքներն ամփոփել է Մ Փ․ Վագիֆ Ռ․ Վագներ «Կովկասը և կոզակների երկիրը» (հ․ 1–2, 1847), «ճանապարհորդություն դեպի Պարսկաստան և քրդերի երկիր» (հ․ 1–2, 1852) և այլ գրքերում։ 1843–44-ին Վ․ շըր– ջագայել է Հայաստանում, եղել Երևանում, Սևանի ավազանում, բարձրացել Արարատ լեռը, կատարել չափագրություններ, այդ ընթացքում նրա ուղեկիցներից և թարգ– մաններից է եղել Խ․ Աբովյանը։ Վ․ իր տպավորություններն ամփոփել է «ճանա– պարհորդություն դեպի Արարատ և Հայ– կական բարձրավանդակ» (1848, հայ․ հրտ․ «ճանապարհորդություն ի Հայաս– տան», 1851) աշխատության մեջ՝ ներկա– յացնելով Հայաստանի ֆիզիկ, աշխարհա– գրությունը, ռելիեֆը, կլիման, բուս, և կենդ, աշխարհը, գետերը, Սևանա լճի դիրքն ու ջրի բաղադրությունը, Արարատի հրաբխային ապարներն ու բուսականու– թյունը։ Վ․ նկարագրել է Հայաստանի քաղ․ և տնտ․ վիճակը, ժողովրդի կենցաղը, զբաղմունքը, կրթ․ մակարդակը, զարգաց– ման աստիճանը, անդրադարձել ժող․ զը– րույցներին ու ավանդույթներին, եվրո– պացիների ուշադրությունը հրավիրել էջ– միածնի մատենադարանի ձեռագիր մատ– յանների վրա։ Աշխատության վերջում տվել է Հայաստանում տարածված բույ– սերի ցանկը (լատ․ անուններով)։ Հայերի քաղաքային կյանքի մասին Վ․ կարևոր տեղեկություններ է հաղորդել «ճանա– պարհորդություն դեպի Կողքիս» (1850) գրքում՝ անդրադառնալով նաև թիֆլիսա– հայության և եկեղեցու առօրյա կյանքին, մշակույթին։ 9–, Աբգարյան

ՎԱԳՆԵՐ (Wagner) Վիլհելմ Ռ ի խ ա ր դ (22․5․1813, Լայպցիգ–13․2․1883, Վենե– տիկ, թաղված է Րայրոյթում), գերմանացի կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտ․ գրող և թատեր․ գործիչ։ Երաժշտությամբ պարա– պել է 15 տարեկանից։ 1831-ից՝ Լայպցիգի համալսարանի «երաժշտության ուսանող»։ Ստեղծագործության վաղ շրջանում (1828–32) գրել է Դո–մաժոր սիմֆոնիան (1832), նախերգանքներ, գործիքային և վոկալ երկեր։ Որպես խմբավար, ապա նաև դիրիժոր աշխատել է Վյուրցբուրգի (1833), Մագդեբուրգի (1834–36), Քյո– նիգսբերգի (1837), Ռիգայի (1837–39) երաժշտ․ թատրոններում։ 1830-ական թթ․ գրել է «Փերիներ» (ըստ Կ․ Դոցցիի, 1833–34, բեմ․ 1888, Մյունխեն), «Սիրո արգելք» (ըստ (1ւ․ Շեքսպիրի, 1835–36, բեմ․ 1836, Սագդեբուրգ) և «Ռիենցի» (ըստ է․ Բուլվեր–Լիտտոնի, 1838–40, բեմ․ 1842, Դրեզդեն) օպերաները։ 1839–42-ին Վ․ ապրել է Փարիզում, ստեղծել իր առաշին հասուն երկերը՝ «Ֆաուստ» նախերգանքը (ըստ Դյոթեի, 1840, վերջնական խմբ․