2 ИЗД․, м․, 1963; Նույնի, Рихард Вагнер, в кн․։ История зарубежной музыки, в․ 4, 4 изд․, М․, 1976; Кенигсберг А․ С․, Рихард Вагнер, Л․, 1963; Маркус С․ А․, Музыкально-эстетические воззрения Вагнера, в его кн․։ История музыкальной эстетики, т․ 2, М․, 1967; ЛевикБ․, Рихард Вагнер, М․, 1978; Westernhagen С․ von, Richard Wagner․ Sein Werk, sein Wesen, sein Welt, Zurich, 1956; Bergfeld I-, Wagners Werk und unsere Zeit, B․, 1963․
ՎԱԳՆԵՐԻ ՕՐԵՆՔ (պաշտոնական անվանումը National Labor Relations Act– Աշխատանքային հարաբերությունների մասին ազգային օրենք), աշխատանքային հարաբերությունները կարգավորելու մաին օրենք ԱՄՆ–ում․ ընդունվել է 1935-ին։ Կոչվում է հեղինակի՝ սենատոր Ռ․ Սագների (R․ Wagner) անունով։ Ընդունվել է 1929–33-ի համաշխարհային տնտ․ ճգնաժամի հետևանքով ԱՄՆ–ում ծայրահեղ սրված դասակարգային հակասությունները մեղմելու նպատակով։ Վ․ օ–ով օրինականացվում էին կազմակերպություններ ստեղծելու, կպեկտիվ պայմանագրեր կնքելու, գործադուլներ անելու բանվորների իրավունքները։ Ձեռնարկություններին արգելվում էր զանց առնել բանվորների կոլեկտիվ պայմանագրեր "կնքելու կամ դրանից հրաժարվելու իրավունքը, ներազդել արհմիությունների վրա, աշխատանքի ընդունելիս կամ ազատելիս խտրականություն դրսևորել արհմիութենական գործունեությամբ զբաղվող կամ իրենց օրինական իրավունքներից օգտվող բանվորների նկատմամբ։ Վ․ օ–ով ստեղծվեց աշխատանքային հարաբերությունների գծով Ազգ․ վարչություն, որն ուներ ընդարձակ, այդ թվում՝ աշխատանքում վերականգնելու լիազորություններ։ 1937-ին ԱՄՆ–ի գերագույն դատարանը ճանաչեց Վ․ о-ի սահմանադրականությունը։ Թեև որպես ֆեդերալ ակտ Վ․ օ․ պետք է կիրառվեր ֆեդերալ ձեռնարկությունների բանվորների նկատմամբ, սակայն դրա ազդեցությամբ, այսպես կոչված, Վագների փոքր օրենքներ ընդունվեցին նաև մի շարք նահանգներում։ Վ․ օ․ հանդիպեց ձեռնարկատերերի դիմադրությանը, որոնք, օգտագործելով վարչական և դատ․ ապարատը, ձգտեցին վերացնել բանվորների նվաճումները։ Արդեն 1943-ին բանվորների իրավունքները սահմանա– փակվեցին նոր օրենքներով։ 1947-ին, Տաֆւո–Հարաւիի օրենքով, Վ․ օ․ փաստորեն վերացվեց։
ՎԱԳՈՆ (ֆրանս․ wagon, < անգլ․ wag– gon – սայլակ), 1․ երկաթ ուղային, տրանսպորտի միջոց, որը նախատեսված է ռելսային գծերով ուղևորների և բեռների փոխադրման համար։ Ըստ նշանակման տարբերում են մարդատար և բեռնատար, մայրուղային ու արդ․ տրանսպորտի, ինչպես նաև լայն ու նեղ երկաթուղային աղուրի համար նախատեսված Վ–ներ։ ժամանակակից Վ–ները լինում են ոչ ինքնագնաց և ինքնագնաց (տրամվայի, մետրոպոլիտենի, երկաթուղու առանձին Վ–ներ, որոնք ունեն մոտորային տեղակայանքներ և կառավարման խցիկներ)։ Մարդատար Վ–ները լինում են ուղևորների, փոստի, ուղեբեռի փոխադրման համար, ինչպես նաև հատուկ նշանակման (սան․ Վ–ներ, լաբորատորիաներ, ակումբներ ևն)։ ժամանակակից մարդատար կուպեավոր Վ–ներն ունեն 24–32 տեղ, կոշտ կուպեավորները՝ 38 ննջատեղ։ Բեռնատար Վ–ները լինում ին հետևյալ հիմնական տեսակների, ծածկած կիսավագոններ, բաց Վ–ներ, ցիստեռններ, իզոթերմիկ և հատուկ նշանակման Վ–ներ (Վ․-փոխադրիչներ՝ ծանր ու մեծածավալ բեռների փոխադրման, մեքենաների, անասունների, ցեմենտի փոխադրման, ինչպես նաև երկաթուղու կարիքների համար ծառայող Վ–ներ, Վ-արհեստանոցներ, վերականգնիչ և հրշեջ գնացքների Վ–ներ ևն)։ ՍՍՀՄ–ում տարածված են քառասռնի փակ Վ–ներ՝ 60 և 62 ա բեռնունակությամբ։ Բոլոր տիպերի Վ–ները բաղկացած են հետևյալ հիմնական հանգույցներից, ընթացային մասից, թափքից, հարվածաքարշիչ սարքերից և արգելակներից։ Ընթացային մասերն ապահովում են Վ–ի ընթացքը ռելսերով և երթևեկության անվտանգությունը պահանջվող արագության դեպքում, սահուն ընթացքր և շարժման նվազագույն դիմադրությունը, ինչպես նաև հիմք ”են ծառայում թափքի համար։ Թափքը բաղկացած է շրջանակից, որին ամրացվում են հարվածաքարշիչ սարքերը և արգելակման սարքավորման մի մասը։ Արգելակները ծառայում են շարժման արագությունը ավտոմատ կարգավորելու և Վ․ կամ գնացքը կանգնեցնելու համար։ 2․ Իզոթերմիկ Վ–ները նախատեսված են շուտ փչացող բեռների (միս, ձուկ, միրգ ևն) փոխադրման համար։ Դրանք լինում են համապիտանի և մասնագիտացված (կենդանի ձուկ, կաթ, հանքային ջուր, գինի փոխադրելու հա– մար)։ Վ–ի նախատիպը՝ լեռնահանքային ձեռնարկություններում փայտե ռելսերով շարժվող սայլակը, որը շարժման մեջ էր դրվում ձեռքով, ապա՝ ձիաքարշով, առաջին անգամ կիրառվել է Անգլիայում XVIII դ․ երկրորդ կեսին։ Ռուսաստանում առաջին բեռնատար և մարդատար Վ–ները (քառասռնի փակ Վ–ներ, առանց բուֆերի կենտր․ կցումով պլատֆորմներ՝ 8,2 ա բեռնունակությամբ) կառուցվել են 1846-ին։ Գրկ․ Вагоны, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1973; Вагоны, М․, 1978․
ՎԱԳՈՆԱՅԻՆ ԴԱՆԴԱՂԵՑՈՒՑԻՁ, մանևրային աշխատանքների ժամանակ վագոնների շարժման արագությունը կարգավորելու հարմարանք։ Վ․ դ–ները լինում են հեծանային մեխանիկական՝ սեղմման և կշռային, էլեկտրա մագնիսական (արգելակման ճիգը ստեղծվում է հիմնականում էլեկտրամեխանիկական էֆեկտի հաշվին) Uավտոմատ (գործողության էլեկտրադինամիկական սկգբունքով աշխատող)։ Վերջիններս ունեն ճշգրտության բարձր աստիճան և աշխատում են թե՝ արգելակման և թե՝ արագացման ռեժիմներում։ Վ․ դ–ները հիմնականում տեղադրում են տեսակավորման հավաքակայանների ուղեգծերի, ինչպես նաև արդ․ ձեռնարկությունների երկաթուղային և մերձատար թեք ուղեգծերի վրա։
ՎԱԳՈՆԱՇՐՋԻՉ, երկաթուղային կիսավագոններից լցովի բեռների մեքենայացված բեռնաթափման համար ծառայող կառույց։ Բեռնաթափումը կատարվում է կիսավագոնը շրջելով, ինչպես նաև երկայնական կամ լայնական ուղղություններով թեքելով։ Ըստ բեռնաթափման եղանակի Վ–ները լինում են կողային, ճակատային և համակցված։ Վ․ մեքենայացման առավեւ արդյունավետ միջոց է, որն ապահովում է մեկ ժ–ում 20–30 վագոնի բեռնաթափում։ Վ–ներն օգտագործում են կոքսաքիմիական և մետալուրգիական գործարաններում, ջերմաէլեկտրակայաններում, շին․ արդյունաբերության, ծանր մեքենաշինության խոշոր ձեռնարկություններում, ինչպես նաև վւոխաբեռնման կետերում (ծովային և գետային նավահանգիստներում)։
ՎԱԳՈՆԻԿ, փոքր տարողության (0,5– 6 մ3) տրանսպորտի միջոց՝ նեղաղուր երկաթուղային ուղեգծերով բեռներ տեղափոխելու համար։ Վ․ կիրառում են քարհանքերում, հանքահորերում, գործարաններում և շին․ հրապարակներում՝ Փոքր բեռնաշրջանառության և փոխադրման համեմատաբար փոքր հեռավորությունների (որպես կանոն 0,5–2 կւ1) դեպքում։ Սովորական բեռնատար