(1928)։ 1929–32-ին՝ ՎՕՊՐԱ–ի անդամ։ 1944–50-ին եղել է Կիևի, 1950–55-ին՝ Մոսկվայի գլխ․ ճարտարապետը, 1955– 1956-ին՝ ՍՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի պրեզիդենտը, I960–62-ին՝ ՍՍՀՄ ճարտարապետների միության վար– չության 1-ին քարտուղարը։ Դա սա վան– դելԷՄոսկվայի ճարտ․ ինստ–ում(1931-ից)։ Գործերից են՝ Կրիմսկի կամուրջը Մոսկ– վա յում (1936–38, ինժեներ՝ P․Պ․ Կոնս– տանտինով), Կիեի Կրեշչատիկի կառու– ցապատումը (նախագիծը՝ 1945–47, շի– նարարությունը՝ 1947-ից, համահեղինակ– ների հետ, ՍՍՀՄ պետ․ մրցանակ՝ շին․ խեցեղենի ներդրման համար, 1950), Վ․ Ի․ Լենինի անվ․ կենտր․ մարզադաշտը Մոսկ– վայում (1955–56, համահեղինակների հետ, լենինյան մրցանակ, 1959)։ Պարգե– վատրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաննե– րով։
ՎԼԱՍՈՎ (Վլասյան) վաչագան Հրաչյայի [ծն․ 14․10․1922, գ․ Սաղյան (Ադրբ․ ՍՍՀ Շամախու շրջանում)], սովետական բա– նակի գեներալ–մայոր (8․11․1971)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Րաքվի Ս․ Օր– ջոնիկիձեի անվ․ հետևակային ուսումնա– րանը (1942), Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիան (1959), բարձրագույն ակա– 4․ Հ․ Վլասով դեմիական կուրսեր (1968)։ 1942-ի փետըր– վարին զորակոչվել է կարմիր բանակ, սեպտեմբեր–դեկտեմբերին եղել Անդր– կովկասյան ռազմաճակատի 45-րդ բա– նակի առանձին հրաձգային բրիգադի գնդացրային դասակի հրամանատար, 1943-ի մարտից 1945-ի հունիսը՝ 261-րդ հրաձգային դիվիզիայի 978-րդ գնդի գըն– դացրային վաշտի հրամանատար։ 1945– 1956-ին, որպես գումարտակի հրամանա– տարի տեղակալ, հրամանատար, գնդի դպրոցի պետ, շարունակել է ծառայու– թյունը Անդրկովկասյան ռազմ, օկրուգում։ 1959-ին փոխադրվել է Թուրքեստանյան ռազմ, օկրուգ, եղել գնդի հրամանատար, ստորաբաժանման հրամանատարի տե– ղակալ։ 1970-ի հունվարից՝ հրամանա– տարական բարձրագույն ուսումնարանի պետ։ 1978-ի հոկտեմբերին զորացրվելուց հետո Ղազախական ՄՍՀ ԴՕՍԱԱՖ–ի Կենտկոմի նախագահի տեղակալն է։ Պար– գևատրվել է Կարմիր աստղի և «ՍՍՀՄ Զինված ուժերում հայրենիքի ծառայու– թյան համար» III աստիճանի շքանշան– ներով։
ՎԼՏԱՎԱ (Vltava), գետ Չեխոսլովակիա– յում։ Լաբա (էլբա) գետի ձախ վտակը։ Երկարությունը 446 կմ է, ավազանը՝ 28 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Շումավա լեռներից։ Ջրի միջին ծախսը Պրագայի մոտ 142 մ*/վրկ է։ Վարարում է գարնանը, ամռանը ծանծաղում է, որի պատճառով կառուցված է 12 շլյուզների համակարգ։ Նավարկելի է գետաբերանից 84 կմ դեպի վեր։ Վ–ի վրա կա ամբարտակ, հէկ, ափե– րին՝ Պրագա, Չեսկե Րուդեյովիցե քաղաք– ները։ ՎԿԱ, նահատակ, մարտիրոս, քրիստոնեական հավատի համար զոհ– ված անձ (տես Մարտիրոսություն)։ ՎԿԱ ի ր ա վ ու ն ք ու մ, անձ, որը նա– խաքննության մարմինների կամ դատա– րանի կանչով ցուցմունք է տալիս քրեա– կան կամ քաղաքացիական գործի վերա– բերյալ իրեն հայտնի փաստերի մասին։ (ՀՍՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 61, ՀՍՍՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 59)։ Քրեական դատավարությունում Վ․ կա– րող է հարցաքննվել ապացուցման ենթա– կա ամեն մի հանգամանքի, այդ թվում՝ մեղադրյալի անձնավորությունը բնութա– գրող փաստերի և հարցաքննվողի ու մե– ղադրյալի փոխհարաբերությունների մա– սին։ Քաղաքացիական դատավարությու– նում վկայությունը թույլատրվում է բոլոր դեպքերում, բացառությամբ այն դեպքե– (ւի, երբ պահանջվում է ներկայացնել գրա– վոր ապացույցներ (տան առուծախ, կտակ, հիսուն ռուբլուց ավելի փոխառության գործարքներ ևն)։ Վկայություն տալը սո– վետական յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է։ Վկայության չներկայացող անձը կարող է տուգանվել կամ բերման ենթարկվել։ Ակնհայտ սուտ ցուցմունք տա– լու, ցուցմունք տալուց հրաժարվելու կամ վկայությունից խուսափելու համար Վ․ կարող է ենթարկվել քրեական պատաս– խանատվության։ Քաղաքացիական դա– տավարությունում Վ․ լինել չեն կարող ներկայացուցիչները, քրեական դատավա– րությունում՝ պաշտպանը (այն հանգա– մանքների վերաբերյալ, որոնք նրանց հայտնի են դարձել ներկայացուցչի կամ պաշտպանի պարտականություններ կա– տարելու կապակցությամբ)։ Բացի ա}դ Վ․ չեն կարող լինել նաև նրանք, որոնք հոգեկան կամ ֆիզիկական պակասու– թյունների պատճառով ի վիճակի չեն ճիշտ ընկալել գործի հանգամանքները և դրանց մասին ճիշտ ցուցմունք տալ։ Որ– պես Վ․ չի կարող հարցաքննվել նաև մե– ղադրյալը այն արարքների վերաբերյալ, որոնց կատարման մեջ մեղադրվում են ինքն ու նրա հանցակիցները։ Վ․ իրավունք ունի ցուցմունք տալ իրեն հայտնի տվյալ– ների մասին, ուղղումներ, լրացումներ կատարել ցուցմունքում, բողոքարկել քննիչի գործողությունները ևն։ Պահպան– վում է որպես Վ․ կանչված քաղաքացու միջին աշխատավարձը, բացի այդ, վճար– վում են նրա ճանապարհածախսը, հյու– րանոցում բնակվելու ևն ծախսերը։
ՎԿԱՅԱԲԱՆՈհԹՏՈՒն, միջնադարյան գրական ժանր։ Վ–ները երևան են եկել II–III դդ․՝ քրիստոնյաների դեմ ուղղված հալածանքների ժամանակ, որպես պա– տում՝ նվիրված քրիստոնյա նահատակ– ներին։ Պատումն ընդգրկել է հերոսի կյանքի դրվագները՝ կապված նրա նա– հատակության հետ։ Գրիգոր Լուսավոր– չի, Հռիփսիմյանց կույսերի Վ–ները կազ– մում են հայ գրականության հնագույն շերտը։ Վ–յան զարգացումը հայ հողի վրա զգալիորեն պայմանավորված է եղել ժո– ղովրդի ողբերգական պատմությամբ։ Այլադավան օտարերկրյա զավթիչների դեմ ուղղված պայքարում քրիստոնեական կրոնը հայերի համար դարձել էր ազգա– պահպանման կարևոր գործոն, իսկ վկան՝ մարտիրոսը, նահատակը, համարվել հայ– րենիքի համար զոհված ազգ․ հերոս։ Եղի– շեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազ– մին» երկում 451-ի ազատագրական պայ– քարի հերոսները՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, ներկայացված են որ– պես վկաներ, օժտված են հավատի ու հայրենիքի համար զոհված նահատակնե– րի հատկանիշներով։ Ազգային–ազատագր․ ոգու գոյատևման շնորհիվ Վ–յան ժանրը հայ իրականու– թյունում ունեցել է երկար կյանք՝ IV– XVIII դդ․։ Մեզ հասել են 200-ից ավելի արձակ և մեծ թվով չափածո Վ–ներ։ Հայ միջնադարյան արձակի լավագույն նմուշներից են Շուշանիկի, Վահան Գողթ– նացու Վ–ները։ Բ․ Տեր–Դավթյան
ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄ, հղում, հանրագիտա– րաններում հոդվածների փոխադարձ կապն ապահովող համակարգ։ Վ–ների կիրառումը կանխում է կրկնությունը, օգ– նում է ընթերցողին գտնելու տարբեր հոդվածներում տվյալ հոդվածի հետ առնչվող նյութը։ Որպես կանոն վկայա– կոչվող տերմինը տրվում է շղատառ, լրիվ՝ առանց կրճատման կամ հապավման։
ՎՀՈՒԿ (հավանաբար՝ «վիհ» բառից), սնահավատ պատկերացումների համա– ձայն՝ մարդկանց և կենդանիներին վնա– սելու գերբնական կարողություններով օժտված, դիվային «պիղծ ուժերին» ծառա– յող չար կախարդուհի։ Վ–ների հանդեպ հավատալիքներն առաջացել են նախնա– դարյան հարաբերությունների քայքայ– ման ժամանակաշրջանում և մեծապես տարածվել միջին դարերում, կնոջ՝ որ– պես գայթակղության ու մեղքի աղբյուրի, եկեղեց․ քարոզի ազդեցությամբ։ Վ–նե– րին են վերագրվել համաճարակները, երաշտը, բուքը, այլ աղետներ։ Նրանք իբր խոսում են որովայնով (որովայնա– խոսություն), գուշակում մեռելների ոսկոր– ներով (վհկահարցուկ), հաղորդակցվում պիղծ ուժերին, նրանց հետ վիհերում, անդունդներում մասնակցում գիշերային խրախճանքների։ Վ–ներն իբր օժտված են սավառնելու, կերպարանափոխվելու, անշունչ առարկաները կենդանացնելու կամ անտեսանելի դարձնելու կարողու– թյամբ։ Նրանց հատկանիշներ են դիտվել չղջիկը, սև կատուն, ցախավելը, կրակխառ– նիչը, կախարդական խոտը ևն։ Կաթոլիկ եկեղեցին վհկությունը հռչակել է հերե– տիկոսություն, տանջանքի ու մահապատ– ժի արժանի հանցանք։ XY–XVII դդ․ հա– զարավոր անմեղ կանայք, մեղադրվելով Վ–ության մեջ, ողջակիզվել են ինկվիզի– ցիայի խարույկներում։ Վ․ սովորաբար պատկերվել է այլանդակ պառավի կեր– պարանքով, որը կարող է ընդունել հրա– պուրիչ գեղեցկուհու տեսք։ Վ–ի մասին պատկերացումները ծնել են միջնադար– յան բազմաթիվ առասպելներ ու զրույց– ներ, արտացոլվել գրականության մեջ