գործում։ Կոոպերացիայի մյուս ձեերի հետ այն եղել է կոլեկտիվ տնտեսավարման դպրոց, մանրապրանքային գյուղացիական տնտեսությունները սոցիալիստ, խոշոր արտադրության վերափոխելու նախապատրաստական աստիճան։ Նէպի շրջանում սպարողական կոոպերացիաների գլխավոր խնդիրն էր կատարել արդյունաբերության արտադրանքը գյուղատնտ․ մթերքների ավելցուկի հետ փոխանակելու պետության առաջադրանքը։ Ներկայումս սպարողական կոոպերացիայով իրականացնում է առևտուրը գյուղում, գնում է գյուղատնտ․ հումք և մթերքներ, արտադրում ժող․ սպառման որոշ ապրանքներ։ Սպարողական կոոպերացիաները ղեկավարում է Ցենտրոսոյուզը, որը միավորում է միութենական հանրապետությունների, իսկ վերջիններս՝ մարզային, երկրամասային, ինքնավար հանրապետությունների սպառկոոպմիությունները, որոնք, իրենց հերթին, ներառում են շրջսպառկոոպմիությունները։ 1983-ի հունվ․ 1-ի դրությամբ ՍՍՀՄ Ս․ կ․ ընդգրկում էր մանրածախ առևտրի 366, 4 հզ․, հասարակական սննդի 98,3 հզ․ ձեռնարկություն, բազմաթիվ մթերող կազմակերպություններ, ժող․ սպառման ապրանքների արդ․ ձեռնարկություններ, ուսումնական հաստատությունների սեփական ցանց։ Ցենտրոսոյուզը 1903-ից Միջազգային կոոպերատիվ ալյանսի անդամ է, գործնական ու բարեկամական լայն կապեր ունի մոտ 100 երկրի կոոպերատիվ կազմակերպությունների հետ։ Սպարողական կոոպերացիայի արտաքին առևտր․ գործառնություններն իրականացնում է 1962-ին կազմակերպված «Սոյուզկոոպվնեշտորգ» համամիութենական միավորումը։ 1968-ին, ստեղծման 60-ամյակի առթիվ, Ցենտրոսոյուզը պարգևատրվել է Լենինի շքանշանով։ ՀՍՍՀ–ում սպառողական կոոպերացիաները միավորում է «Հայկոոպը»։
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ, վարկ, որ տրամադրվում է բնակչությանը սպառման ապրանքներ գնելու կամ կենցաղային ծառայությունների դիմաց վճարելու համար։ Կապիտ․ երկրներում արտահայտվում է առևտր․ ձեռնարկությունների (գնված ապրանքների դիմաց վճարման հետաձգում), բանկերի և վարկաֆինանս այլ հիմնարկների վարկերի ձևով։ Որպես կարգ, տրամադրում է մինչև 3 տարի ժամկետով։ Բանկը տրամադրում է տարեկան 14–16 և ավելի տոկոսադրույքով։ Տրամադրված վարկի դիմաց չվճարելիս, վարկավորվող իրի սեփականության իրավունքն անցնում է բանկին և վաճառվում աճուրդով։ Տնտ․ ճգնաժամերի և գործազրկության աճի շրջանում վարկային պարտքի հետևանքով ցածր եկամուտներ ունեցող աշխատավորները սնանկանում են։ ՍՍՀՍ–ում և սոցիալիստ, մյուս երկրներում սպառողական վարկը պետական և կոոպերատիվ առևտր․ կազմակերպությունների կողմից տրամադրվում է անձնական սպառման ապրանքներ (սառնարան, հեռուստացույց, ռադիոընդունիչ ևն) գնելու համար։ Նպատակն է առավել լրիվ բավարարել աշխատավորների պահանջմունքները։ Վարկով վաճառվող ապրանքների դիմաց գնորդը վճարում է ապրանքի գնի 20-25% –ը, մնացած գումարը՝ 6–24 ամսվա ընթացքում (կախված ապրանքի տեսակից)։ Վարկի տարեկան տոկոսադրույքը 1-2% է։
ՍՊԱՌՈՒՄ, արդյունքի օգտագործումը տնտ․ պահանջմունքների (տես Պահանջմունքներ տնտեսական) բավարարման պրոցեսում, վերարտադրության եզրափակիչ փուլը։ Տարբերում են արտադրական (արտադրողական) Ս․ և ոչ արտադրական կամ «բուն սպառում» (տես Маркс К․, Соч․, 2․ изд․, т․ 12, 716)։ Արտադրական Ս․ արտադրության պրոցեսն է, որտեղ սպառվում են արտադրության միջոցներն ու աշխատուժը, ստեղծվում արդյունքներ։ Ոչ արտադրական Ս․ սպառման առարկաների օգտագործումն է, երբ դրանք սպառվում են վերջնականապես։ Վերջինս բաժանվում է բնակչության (կամ անհատական, անձնական՝ մարդկանց անմիջական անձնական պահանջմունքների բավարարում սննդով, հագուստով, բնակարանով, կրթությամբ ևն) և ընդհանուր հասարակական պահանջմունքները բավարարող Ս–ման (կառավարման, գիտության, երկրի պաշտպանության ևն պահանջմունքների բավարարում շենքերով և կառույցներով, գույքով, սարքերով, պաշտպանական տեխնիկայով ևն)։ Սպառվող բարիքների տեսակներից կախված տարբերում են իրային ձև ունեցող նյութական բարիքների և ծառայությունների սպառումը։ Ըստ պահանջմունքների բավարարման եղանակի սպառումը կարող է լինել անհատական (առանձին ընտանիքների կամ անհատների անձնական սեփականություն հանդիսացող նյութական բարիքների Ս․) և կոլեկտիվ կամ համատեղ (նյութական բարիքների և ոչ նյութական արտադրության ոլորտի հասարակական հիմնարկների վճարովի և անվճար ծառայությունների համատեղ սպառում)։ Սպառումն օրգանապես կապված է վերարտադրության մյուս փուլերի՝ արտադրության, բաշխման և փոխանակության հետ։ Առանց արտադրության չկա և Ս․, որովհետև արտադրությունն է ստեղծում սպառման օբյեկտ, իսկ եթե չլինի Ս․, արտադրությունը կդառնա անիմաստ։ Արտադրության դերը Ս–մանը ծառայելն է, որը, սակայն, հասարակական–տնտեսական ֆորմացիաներում իրագործվում է տարբեր կերպ, սոցիալիզմի պայմաններում այն իրացվում է անմիջաբար, իսկ կապիտալիզմի ժամանակ՝ միջնորդավորվում շահույթի ստացմամբ։ Միաժամանակ, արտադրությունն առաջնային է սպառման նկատմամբ։ Այն ստեղծում է սպառման արդյունքներ, առաջացնում արտադրված արդյունքների սպառման պահանջ և, վերջին հաշվով, որոշում սպառման մակարդակն ու կառուցվածքը։ Իր հերթին սպառումը փոխներգործում է արտադրության վրա՝ առաջացնելով արդյունքների պահանջ։ Առկա պահանջմունքների բավարարմանը զուգընթաց ծագում և ձևավորվում են նորերը, դրանով իսկ Ս. կյանքի է կոչում նոր արդյունքների արտադրություն։ Չսպառվող արդյունքները դադարում են օգտակար լինելուց, և դրանց արտադրությունը դադարեցվում է։ Սպառման ընդհանուր մակարդակը տարբեր երկրներում և պատմ․ տարբեր ժամանակաշրջաններում միշտ որոշվում է արտադրության, արտադրողական ուժերի զարգացման ձեռք բերված մակարդակով։ Հասարակության առանձին դասակարգերի, սոցիալ․ խմբերի, ինչպես նաև առանձին ընտանիքների և անձանց սպառման մակարդակն անմիջաբար որոշվում է տվյալ հասարակարգին հատուկ բաշխման բնույթով։ Բաշխման եղանակի առանձնահատկությունը պայմանավորում է, օրինակ, բնակչության եկամուտների, հետևաբար նաև սպառման այս կամ այն տարբերացումը։ Հակամարտ հասարակական տնտ․ ֆորմացիաներում, հատկապես կապիտալիզմի ժամանակ, այդ տարբերացումը ծայրահեղ մեծ է․ խիստ բարձր է շահագործող և ցածր՝ շահագործվող դասակարգի սպառման մակարդակը։ Սոցիալիզմի համար բնորոշ է աշխատավորների սպառման անշեղ աճը, նրա կառուցվածքի բարելավումը։ Անձնական Ա–ման ֆոնդի հիմնական մասը բաշխվում է ըստ աշխատանքի քանակի ու որակի, սակայն աճում է սպառման հասարակական ֆոնդերի միջոցով բաշխվող նյութական և հոգևոր բարիքների բաժինը։ Սպառումն իրականացվում է հիմնականում վճարմամբ և անվճար, արտահայտվում բնաձևային և արժեքային ցուցանիշներով։ ՍՍՀՍ վիճակագրության և պլանավորման պրակտիկայում օգտագործվում են ազգ․ եկամտի սպառման ֆոնդ, բնակչության Ս–ման ֆոնդ, ազգ․ եկամտի սպառման ռեսուրսների ծավալ (ոչ արտադրական կուտակման Ս–ման ֆոնդ) ընդհանրացնող ցուցանիշները։ Գիտ․ հիմնարկների և կառավարման նյութական ծախսերը կազմում են հասարակական պահանջմունքների բավարարման ֆոնդը, իսկ բնակչության սպառած նյութական բարիքներն ու ծառայությունները՝ Ս–ման ընդհանուր ծավալը։ Գրկ. Маркс К., Введение․ (Из экономических рукописей 1857–1858 годов), Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 12; Լենին Վ․ Ի․, Այսպես կոչված շուկաների հարցի առթիվ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1։ Նույնի, Դարձյալ իրացման տեսության հարցի շուրջը, նույն տեղում, հ․ 4։ Նույնի, Կապիտալիզմը և ժողովրդական սպառումը, նույն տեղում, հ․ 21։ Экономика развитого социалистического общества․ Основные черты, закономерности развития, М․, 1977․
ՍՊԱՍ, թանապուր, թանով ապուր, կերակրատեսակ։ Պատրաստելիս թանի (թարմ մածանի կամ չորթանի) մեջ լուծում են ձվի և ալյուրի խյուս, թթվասեր, ավելացնում ցորենի ձավար (երբեմն՝ աղացած), ոսպ կամ բրինձ, դնում մարմանդ կրակի վրա և խառնում (չմակարդվելու համար) մինչև եռալը։ Եփվելուց հետո ավելացնում են սոխառած և համեմունք (առավելապես՝ գինձ, հաճախ՝ դաղձ, ուրց)։ Ըստ նախասիրության, սպասը եփում են նաև զանազան տեսակի բանջարներով (բազուկի թփեր, սիբեխ, կաղամբ ևն)։ Ուտում են և՝ տաք, և՝ սառը վիճակում։ Ա․ Հայաստանում տարածված ճաշատեսակ է։
Անցյալում գլխավորապես օգտագործվել է կրոնական պասքերին։