Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/631

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սեզ են) և Հյուսիսային Ամերիկայի պրերիաներում (հացազգիներ, բիզոնի խոտ)։ Տեղ–տեղ տարածված են թփուտների համակցություններ (մամխի, տափաստանային բալենի, մեղվաթուփ, ասպիրակ և այլն)։ Գետերի ողողատներում և ջրհոսքերի լանջերին հանդիպում են անտառներ։ Ճմակալումից ազատ տարածությունները գարնանը ծածկված են էֆեմերներով և էֆեմերոիդներով։ Կենդանական աշխարհին բնորոշ են այծքաղը, գետնասկյուռը, արջամուկը, խլուրդը, ճագարամուկը։ Կան թռչունների շատ տեսակներ, վիթ և կուլան։ Եվրոպայի և Ասիայի տափաստանների շատ կենդանիներ հանդիպում են համարյա ամենուրեք։ Ավստրալական տափաստաններում գերակշռում են պարկավորները։

ՏԱՓԱՍՏԱՆԱՅԻՆ ԿԱՐՄԻՐ ՏԱՎԱՐԻ ՑԵՂ, կաթնատու ցեղ։ Ստացվել է XVII դ․ վերջին Ուկր․ ՍԱՀ Զապորոժիեի մարզի ներ– կայիս տարածքում, տեղական կարմիր, տափաստանային մոխրագույն և օստֆրիս– լանդական կարմիր և այլ տավարների բարդ վերարտադրողական տրամախաչ– ման ճանապարհով։ Մինչե XIX դ․ վեշերը ցեղը Ուկրաինայում բուծվել է «ինքն իր մեշ», իսկ այլ շրշաններում տրամախաչ– վել է այլ ցեղերի հետ։ XIX դ․ վերշին և XX դ․ սկզբներին ցեղի կովերն առանց որևէ համակարգի տրամախաչել են հո– լանդական, անգելնյան, սիմենթալ շորթ– հոռնյան ցեղերի ցուլերի հետ։ XX դ․ 20-ական թթ․ Տ․ կ․ տ․ ց․ բուծվում է «ինքն իր մեշ» կիրառելով խիստ ընտրություն և զույգ ընտրություն։ Մարմնակազմը չոր է, խիտ և ամուր։ Թույրը տարբեր երանգ– ներով կարմիր է։ Շատ կենդանիների գլխի և իրանի հատվածներում կան սպի– տակ խալիկներ։ Տոհմային ֆերմաներում բուծվող ցուլերի միշին կենդանի զանգ– վածը 700–1000 (առավելագույնը՝ մինչե 1200), իսկ կովերինը 420–540 (առավե– լագույնը՝ 700) կգ է։ Տարեկան միշին կաթնատվությունը՝ 4000–4500 կգ։ Կաթի յուղայնությունը 3,6–3,8% է։ Բտված կենդանիների սպանդային ելքը 50–55% է։ Պտղատվությունը՝ 100 կովից մոտ 100 հորթ։ Ցեղը տարածված է հիմնականում Ուկր․, Մոլդավ․, Ուզբ․, Ղազախ․ ԱՍՀ–նե– րում U ՌՍՖՍՀ Կրասնոդարի, Ստավրո– պոլի երկրամասերում, Ռոստովի և Օմսկի մարզերում։

ՏԱՓԱՎԱՆՔ, գյուղ Արմ․ Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի խլաթ գավառի հվ–ում, Ւղաթ քաղաքից արմ․։ XX դ․ սկզբին ուներ 873 (90 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործու– թյամբ, անասնապահությամբ, արհեստ– ներով։ 1895-ին գյուղը կողոպտել են հա– միդեական հրոսակները։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ այն հիմնահատակ կոր– ծանվել է։ Թուրք, կոտորածներից փրկվել են մի քանի հոգի, որոնք ապաստանել են Արլ․ Հայաստանում։ Գ․ Բադաշյաև

ՏԱՓԸԿ, գյուղ՝ Արմ․ Հայաստանում, Բիթ– լիսի վիլայեթի Մասուն գավառի Շատախ գավառակում, համանուն գետի ափին, անտառապատ ձորում։ 1909-ին ուներ 244 հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատի– կի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, մասամբ՝ այգեգործու– թյամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղում 1904-ին թուրք, կառավարությունը կառու– ցել էր զորանոց (Սասունը վերահսկելու նպատակով ստեղծված 5 զորանոցներից մեկը՝ Շատախ գավառակի համար)։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Տ–ի բնա– կիչները դիմել են ինքնապաշտպանու– թյան։ Փրկվածներն ապաստանել են տար– բեր երկրներում։

ՏԱՓՈԼՈՌ՛ (Lathyrus), բակլազգիների ըն– տանիքի միամյա և բազմամյա խոտաբույ– սերի ցեղ։ Հայտնի է 100 և ավելի տեսակ Եվրոպայում, Ասիայում, Հս–Արմ․ Աֆրի– կայում։ ՍՍՀՄ–ում՝ 50 տեսակ։ Մեծ մա– սամբ կերային բույսեր են։ ՍՍՀՄ–ում մշակվում է Թաթար․, Բաշկիր․ ԻՍՍՀ–նե– րում, Միշին Ասիայում U Անդրկովկասում, ՀՍՍՀ–ում՝ լեռնային շրշաններում։ Մշակ– վում է սովորական Տ․ (Լ․ sativus)։ Միամյա բույս է։ Արմատը՝ իլիկաձև, ցո– ղունը՝ կառչող, մինչև 1 մ բարձրությամբ, խիստ ճյուղավորվող, տերևները զույգ փետրաձև (մեկ զույգ), բեղիկներով։ Ծա– ղիկները՝ մեկական, դուրս են գալիս տե– րևածոցերից, հիմնականում՝ սպիտակ, վարդագույն։ Ինքնափոշոտվող է։ Պտուղն ունդ է, պարունակում է 2–5 սերմ։ Գար– նանացան է։ Սերմերը ծլում են 2–3°C պայմաններում։ Ծիլերը դիմանում են կարճատև սառնամանիքների (մինչև – 11°C)։ Չորադիմացկուն և աղադիմաց– կուն է։ Վեգետացիայի տևողությունը՝ 80–110 օր։ Հողերի նկատմամբ պահանջ– կոտ չի։ Ցանքից առաջ սերմերը մշակում են նիտրագինով։ Բերքատվությունը՝ 220–230 ց/հա կանաչ զանգված, 15– 20 ց/հա հատիկ, 30–35 ց/հա խոտ։ Կա– նաչ զանգվածը, խոտը, հատիկը, ծղոտը, խոտալյուրը օգտագործվում է որպես կեր։ 100 կգ կանաչ զանգվածը պարունակում է 19, խոտը՝ 50, սերմը՝ 103, ծղոտը 29 և խոտալյուրը 70 կերային միավոր։ Հա– տիկներից պատրաստում են լավորակ սոսինձ։ Ա․ Մաթևոսյան

ՏԱՓՕՂԱԿ, 1․ մեքենաշինության մեջ, մանեկի կամ հեղույսի գլխիկի տակ դրվող օղակաձև տակդիր։ Մանեկը ձգե– լիս Տ․ պաշտպանում է դետալի մակերե– վույթը և մեծացնում հենման մակերե– վույթը։ Մանեկների ետպտուտակումից խուսափելու համար կիրառում են կիսովի զսպանակավոր (Գրովերի Տ–ի նախկին անվանումը), Փոսորակով, ծռվող ծայրե– րով աստղաձև Տ–ներ ևն։ 2․ Մարզական առարկա հոկեյում։ Սև՝ կոշտ ռետինից, եզրերը մանր ակոսված սկավառակ է՝ 76,2 մմ տրամագծով և 25,4 մմ հաստու– թյամբ։ Քաշը՝ 140–170 գ։ ՏԱՔ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐ, արտադրամասեր, ուր արտադրված ջերմության քանակը 1 մ3 օդում 1 ժամում հասնում է ավելի քան 83,8 կշ (20 կկաչ)։ Դրանց թվին են պատ– կանում մետաղների հալման, շերմային մշակման, գալվանապատման, ապակու հալման և կաղապարման, ալյումինի էլեկ– տրոլիզի և գլանման, ցեմենտի կլինկերի, գաջի արտադրության, կարծր նյութերի շիկացման, հախճապակե ու կավե իրերի թրծման, քիմ․ մի շարք նյութերի (կարբիդ, կալցիում, ցիանամիդ, սինթետիկ կաու– չուկ, բարձրամոլեկուլային մի շարք այլ միացություններ) ստացման և օգտագործ– ման արտադրամասերը, ձուլարանները, դարբնոցները ևն։ Բացի այրվածքների վտանգից, Տ․ ա–ում աշխատող բանվոր– ները ենթարկվում են նաև վնասակար գա– զերի և փոշիների, օդի բարձր ջերմաստի– ճանի և շերմային ճառագայթների վնասա– կար ազդեցությանը։ Դրանցից խուսափե– լու նպատակով կիրառվում են մի շարք միջոցառումներ, որոնց մեջ որոշակի նշա– նակություն ունեն արտադր․ պրոցեսնե– րի մեքենայացումը և ավտոմատացումը, վառարանների պատերի ջերմամեկուսիչ կառուցվածքը, դրանց պատուհանների և անցքերի վրա ջերմամեկուսիչ դռնակնե– րի, աշխատավայրերում օդային ցնցուղ– ների տեղադրումը, շենքերի բնական և արհեստական օդափոխությունը, տաք մա– կերևույթների դիմաց ջերմային ճառա– գայթներ կլանող հարմարանքների տեղա– դրումը և բանվորներին անհատական պաշտպանական պարագաներով, գազաց– ված աղաջրով կամ թանով ապահովե– լը ևն։ Շ․Քոսյան ՏԱՔ ԴՈՏԻ, 1․ Երկրի առավել տաք գո– տին, որի սահմանները սովորաբար ըն– դունվում են Հս․ և Հվ․ կիսագնդերի 20° տարեկան իզոթերմերը։ Դրանք անցնում են մոտավորապես հս․ և հվ․ լայնություն– ների 30° զուգահեռականների մոտով։ 2․ Հասարակածային գոտին, մերձհասարա– կածային և արևադարձային գոտիներն ընդգրկող տարածության ընդհանրացնող անվանումը։ (Տես Գոաիներ աշխարհա– գրական)։ ՏԱՔ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, զանազան սպառողներին (բնակելի շենքերին, կո– մունալ և արդյունաբերական ձեռնարկու– թյուններին ևն) տնտեսական–կենցաղա– յին և արտադրական–տեխնոլոգիական նպատակների համար տաք ջրի մատակա– րարման միջոցառումների, սարքավորում– ների և հարմարանքների համակարգ։ Տ․ ջ–ման համակարգերը բաղկացած են ջերմության աղբյուրներից, ջուրը նախա– պատրաստող ապարատուրայից, ջրտա– քացուցիչներից, ջուրը տեղափոխող խո– ղովակաշարերից և ջրի ջերմաստիճանը կարգավորող և վերահսկող հարմարանք– ներից։ Տարբերում են Տ․ շ–ման կենտրո– նացված և տեղային (ապակենտրոնաց– ված) համակարգեր։ Կենտրոնաց– ված համակարգեր ու մ ջերմու– թյունն արտադրվում է ջէկերում, կաթ– սայատներում․ օգտագործվում են նաև արդ․ ձեռնարկությունների արտանետվող ջերմությունը, ստորգետնյա և այլ աղբյուր– ներ։ Ջերմությունը սպառողներին է փո– խանցվում ջերմային ցանցի խողովակա– շարերով։ Տաք ջրի նախապատրաստումը կատարվում է թե՝’ ջերմության աղբյուր– ներում, թե՝՝ կենտրոնական ջերմային կետերում կամ էլ հենց շենքերում։ Կենտ– րոնացված Տ․ ջ․ իրականացվում է փակ սխեմայով, երբ ջրմուղի շուրը տաքացվում է ջերմակրով (շրով կամ գոլորշիով)։ Տ․ շ–ման համակարգերում ջրի առավելա– գույն ջերմաստիճանը 75°C է, իսկ նվա– զագույնը (ջրաբաժանման կետերում)՝ 60°C։ ՍՍՀՄ քաղաքներում և արդ․ ավան– ներում կառուցվող բոլոր նոր բնակելի և հասարակական շենքերը, որպես կանոն, ապահովվում են կենտրոնացված Տ․