Սոցիալիստական պետության զարգացմանը, դրա քաղաքացիական կարգի կատարելագործմանը զուգընթաց, պայմաններ են առաջանում կոմունիստական ինքնավարությանը անցնելու համար։
ՏԵՂԱԿԱՆ ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՏ Երևանի, ՀՍՍՀ արդ․ շինարարության մինիստրության ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1930-ին, կոչվել Երեանի քաղսովետի գաջի գործարան։ ՍՍՀՄ–ում գաջի մեքենայացված արտադրության առաջնեկն է։ 1930-ին գործարկվել է գաջի պատրաստման առաջին վառարանը, 1935-ին՝ երկրորդը։ 1950-ական թթ․ գործարանի ենթակայությանն են հանձնվել Ավանի, Ջրվեժի և Արտաշատի ավազահանքերը, կազմակերպվել է խեցե, երկաթբետոնե և գիպսե իրերի արտադրություն։ 1956-ին գործարանը վերանվանվել է տեղական շինանյութերի կոմբինատ։ 1957-ին գործող վառարանները վերակառուցվել են, տեղադրվել 3-րդ, 4-րդ, իսկ 1959–73-ին՝ 3–6-րդ տեխնոլոգիական գծերը։ 1984-ին կոմբինատն արտադրել է 141 հզ․ ա գաջ, 138 հզ․ մ2 պարկետ, 67 հզ․ մ2 միջնորմային և 5 հզ․ մ2 բազալտե ու տուֆե երեսպատման սալեր։
ՏԵՂԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, անմիջապես տնտեսությունում ստացվող կամ տեղական հումքերից արտադրվող պարարտանյութերի մեծ մասը՝ գոմաղբը, գոմաղբահեղուկը, զանազան կոմպոստները, թռչնաղբը, մոխիրը, տորֆը, ճահճային և լճային տիղմը։ Տեղական պարարտանյութեր են նաև թթու հողերի կրացման համար տեղում արտադրվող կրաքարերի զանազան հանքատեսակները (կրաքար, մերգել, կրաքարային տուֆ ևն)։ Տեղական պարարտանյութերում պարունակվող օրգանական նյութերը բարելավում են հողի ֆիզիկական և քիմիական հատկությունները, բարձրացնում խոնավունակությունը և կլանունակությունը (հատկապես թեթև մեխանիկական կազմ ունեցող հողերում)։ Դրանք նպաստում են հողի թթվության չեզոքացմանը, բույսերին մատակարարում անհրաժեշտ սննդատարրեր։ Օրգանական տեղական պարարտանյութերը ակտիվացնում են հողի մեջ տեղի ունեցող մանրէաբանական պրոցեսները։ Տեղական պարարտանյութերի (հատկապես գոմաղբի) արդյունավետ օգտագործումը հանքայինի հետ ապահովում է հավելյալ բարձր բերք։ Տեղական պարարտանյութերը մեծ տեսակարար կշիռ են զբաղեցնում գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերի ընդհանուր հաշվեկշռում։ ՍՍՀՄ–ում ամեն տարի օգտագործվում է 500 մլն տ տեղական պարարտանյութ, ՀՍՍՀ–ում՝ 2 մլն տ (1984)։ Շատ տեղական պարարտանյութերում սննդատարրերի հարաբերությունը չի համապատասխանում գյուղատնտեսական բույսերի մեծ մասի պահանջին, այսպես՝ գոմաղբահեղուկը առավելապես ազոտակալիումական պարարտանյութ է, վառարանային մոխիրը՝ ֆոսֆորակալիումական (ազոտ չկա), տորֆը աղքատ է կալիումով։ Դրա համար էլ յուրաքանչյուր պարարտանյութ օգտագործելիս հաշվի են առնում հողի վիճակը, առանձին բույսերի պահանջը և համապատասխան հանքային պարարտանյութերի միջոցով բարելավում են սննդատարրերի փոխհարաբերությունը՝ բույսերի սննդառությունը կանոնավորելու համար։
ՏԵՂԱԿԱՆ ՍՈՎՈՐՈՒՅԹ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, քաղաքացիների կյանքին, առողջությանը և այլ շահերին սպառնացող հանրորեն վտանգավոր արարքներ, որոնցով խախտվում են սոցիալիստական հասարակությունում ձևավորված ընտանեկան–կենցաղային հարաբերությունները։ Սովետական քրեական օրենսդրությամբ նախատեսված արարքներից շատերը, որպես տեղական մնացուկներ, պահպանվել են Միջին Ասիայի, Ղազախստանի, Կովկասի որոշ շրջաններում, ուր մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը տարածված էին երկկնությունը (բազմակնությունը), արյան վրեժը ևն։
ՌՍՖՍՀ քրեական օրենսգրքում այդ հանցագործություններին հատկացվել է առանձին գլուխ։ Մի շարք հանրապետությունների քրեական օրենսգրքերում նախատեսված են «Անձի կյանքի, առողջության և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ» գլուխներում։ Տեղական սովորույթ հանդիսացող հանցագործությունները բաժանվում են երկու խմբի՝ 1․ արյան վրեժի հետ առնչվող հանցագործություններ․ 2․ կենցաղում և ընտանիքում կնոջ իրավահավասարության դեմ ուղըղված հանցագործություններ։ ՀՍՍՀ քրեական օրենսգիրքը (գլուխ III) պատժելի է համարում հարսնացուի համար հատուցագին (ղալիմ) տալը և ընդունելը, կնոջը ամուսնանալուն բռնադատելը կամ ամուսնանալուն արգելք հանդիսանալը, ամուս– նական տարիքի կամ արբունքի չհասած անձի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ մտնելը, երկկնությունը (բազմակնությունը), կնոջ առևանգումը ևն։ Սոցիալիստ, շինարարության հաջողություններին զուգահեռ, տեղական սովորույթ հանդիսացող հանցագործությունները վերացել են կամ հանդիպում են հազվադեպ։
ՏԵՂԱԿԱՆ ՔԱՄԻՆԵՐ, առաջանում են սահմանափակ տարածություններում, որտեղ դրանք հաճախակի կրկնվում և ստեղծում են եղանակի յուրահատուկ գծեր։ Տեղական քամիներ կարող են լինել մթնոլորտի տեղական շրջանառության արդյունք (ֆյոն, լեռնահովտային քամիներ, նեղ կիրճերի քամիներ) կամ էլ առաջանալ մթնոլորտի ընդհանուր շրջանառության փոփոխության հետևանքով (բրիզ, սիրոկկո, բորա, միստրալ, չինուկ ևն)։
ՏԵՂԱՃԱՐԱԿ, էնդեմիա (< հուն․ ev6^-jiog–տեղային, տեղի), տվյալ տարածքում որևէ վարակիչ հիվանդության մշտական առկայությունը, որը պայմանավորված է բնական, կլիմայական, սոցիալ–տնտեսական և ժամանակավոր բնույթի մի շարք այլ գործոններով։ Տարբերում են իսկական և վիճակագրական տեղաճարակներ։ Իսկականի գոյությունը կախված է տեղանքի բնական պայմաններից, օրգանիզմին անհրաժեշտ որոշ նյութերի պակասից (օրինակ, տեղաճարակային խպիպ), վարակի աղբյուրի և փոխանցողի տարածման աշխարհագրական արեալից, ինչպես նաև հարուցիչի (մալարիայի, դեղին տենդի ևն) զարգացման համար անհրաժեշտ արտաքին միջավայրի պայմաններից։ Վիճակագրական տեղաճարակը վերաբերում է այն հիվանդություններին, որոնք ունեն համընդհանուր տարածում (որովայնային տիֆ, դիզենտերիա են)։ Պլանային հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ որոշ դեպքերում հնարավոր է վերացնել տվյալ տեղանքի տեղաճարակայնությունը։ Տեղաճարակային հիվանդությունների դեմ պայքարն ընդգրկում է բնակչության կյանքի պայմանների բարելավումը, պատվաստումները, վարակի բնական աղբյուրների և հարուցիչների ոչնչացումը, ինչպես նաև ջրի ֆտորացումը կամ յոդացումը։ Տես նաև Համաճարակ։
ՏԵՂԱՆՎԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, տոպոնիմիկա, անվանաբանության (օնոմաստիկա) բաժին։ Զբաղվում է աշխարհագրական տեղանունների ուսումնասիրությամբ, քննության առնում տեղանունների իմաստը, կառուցվածքը, ծագումը և տարածման արեալը։ Տեղանվանաբանությունը արժեքավոր նյութ է տալիս պատմությանը, լեզվաբանությանը, ազգագրությանը, աշխարհագրությանը (մասնավորապես բնակչության աշխարհագրությանը), օգնում վերականգնելու հնագույն ցեղերի տարաբնակեցման սահմանները, ժողովուրդների վերաբնակեցման ուղիները, ուրվագծելու անցյալում լեզուների տարածման մարզերը, մշակութային և տնտեսական կենտրոնների, առևտրական ուղիների աշխարհագրությունը են։
ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԿԱՆՈՆ, Ֆայանսի և Սոդդիի կանոն, ռադիոակտիվ (a և B-) տրոհման հետևանքով առաջացած տարրի տեղը տարրերի պարբերական համակարգում որոշող կանոն։ a-տրոհումը միշտ հանգեցնում է այնպիսի տարրի իզոտոպի (У) առաջացման, որը ելակետայինի (X) նկատմամբ 2 վանդակով տե– ղաշարժված է դեպի տարրերի պարբերական համակարգի սկիզբը, այսինքն՝ տրոհվող տարի կարգաթիվը (Z) նվազում է 2, զանգվածի թիվը (A)՝ 4 միավորով․
- X 3 ^У+iHe։tp՜–տրոհումից
առաջացած տարրը ելակետայինի նկատմամբ 1 վանդակով տեղաշարժված է դեպի պարբերական համակարգի վերջը, այսինքն՝ կարգաթիվը մեծանում է 1 միավորով, իսկ զանգվածի թիվը մնում է հաստատուն․ лX > л, У+е։ Տեղաշարժական կանոնն ձևակերպել են Կ․ Ֆայանսն ու Ֆ․ Սոդդին 1913-ին, միմյանցից անկախ։
Հայտնի են նաև պոզիտրոնային (B+) և էլեկտրոնի զավթումով (К-կլանում) տրոհումներ, որոնց դեպքում առաջացած տարրը ելակետայինի նկատմամբ տեղաշարժված է դեպի տարրերի պարբերական համակարգի սկիզբը 1 վանդակով։ Տես նաև Ռադիոակտիվություն։
ՏԵՂԱՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տեղափոխական օրենք, երկտեղ գործողության հատկություն, ըստ որի օբյեկտների տեղերը փոխելիս գործողության արդյունքը չի փոխվում՝ а*Ь=Ь*а։ Տեղափոխանակությունով օժտված գործողության օրինակներ են թվերի գումարումն ու բազմապատկումը, բազմությունների հատումն ու միավորումը։ Տեղափոխանակությունով օժտված չեն, օրինակ, թվերի բաժանումն ու հանումը, մատրիցների բազմապատկումը, վեկտորական արտադրյալը։
ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տես Կոմբինատորիկա։
ՏԵՂԵԿԱԳԻՐ, տեղեկաթերթ, բյուլետեն (ֆրանս․ bulletin, < իտալ․ bulletino – պաշտոնագիր, թերթիկ,