Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/665

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մատուցել Սովետական Հայաստանի և Անդրկովկասի սոցիալիստ, շինարարությանը։ Երկ․ Հոդվածներ, ճառեր, փաստաթղթեր, Ե․, 1979։ Գրկ․ Կարապետյան Հ․ Ն․, Մեծ պայքարի մարդիկ, Ե․, 1963։

Հ․ Կարապետյան

ՏԵՐ–ԳԱՍՊԱՐՅԱՆ Գևորգ Անդրեյի [10(23)․10․1903, Նախիջևան –31․8․1949, Մոսկվա], սովետական բանակի գեներալ-լեյտենանտ (11․5․1949)։ ՄՄԿԿ անդամ 1921 թվականից։ Ավարտել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան զինվորական դպրոցը, ՍՍՀՄ զինված ուժերի Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1938)։ 1920 թվականին կամավոր մտել է կարմիր բանակ, մինչև 1935 թվականը ծառայել Կ․ Ե․ Վորոշիլովի անվան Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում։ Հաջորդաբար եղել է դասակի, վաշտի հրամանատար, դիվիզիայի շտաբի պետի օգնական։ Հայրենական պատերազմի սկզբին, որպես հարավարևմտյան ռազմաճակատի 21-րդ բանակի 227-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, մասնակցել է Ուկրաինայի պաշտպանությանը։ 1942 թվականի օգոստոսին նշանակվել է 21-րդ բանակի հրամանատարի տեղակալ՝ շարային գծով, այնուհետև՝ 60-րդ բանակի շտաբի պետ։ Հրամանատար՝ գեներալ Ի․ Դ․ Չեռնյախովսկու և Տեր-Գասպարյանի հմուտ մարտավարությամբ գործող 60-րդ բանակի զորքերը 1943 թվականի աշնանը գետանցել են Դեսնան, Դնեպրը, մասնակցել Կիևի ազատագրմանը։ Տեր-Գասպարյանը եղել է նաև Բելոռուսիան և Մերձբալթիկան ազատագրողների շարքերում։ 1945 թվականի հուլիսին նշանակվել է Կիևի զինվորական օկրուգի շտաբի պետ և զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտի կոչում ստանալուց հետո՝ սովորել ՄՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի Կ․ Ե․ Վորոշիլովի անվան ակադեմիայում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի 2, Մուվորովի I և II աստիճանի, Բոգդան Իմելնիցկու II աստիճանի շքանշաններով։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը։

Լ․ Ստեփանյան

ՏԵՐ–ԳԵՎՈՐԳՅԱՆ Միսակ Կարապետի [1882, գ․ Հաջիղարա (այժմ՝ Լեռնապատ, ՀՍՍՀ Գուգարքի շրջանում)–1968, Երեվան], Անդրկովկասում հեղափոխական շարժումների մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1917 թվականից։ 17 տարեկանում մեկնել է Բաքու և որպես խառատ աշխատել Բալախանիի արհեստանոցներից մեկում։ 1903 թվականին հեղափոխական գործունեության համար հեռացվել է աշխատանքից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է գործող բանակում, քաղաքացիական աշխատանք տարել զինվորների շրջանում։ 1919 թվականին Տեր-Գևորգյանի մասնակցությամբ Հաջիղարայում ստեղծվել է կոմունիստական բջիջ։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո եղել է Ղարաքիլիսայի (Կիրովական) գավգործկոմի նախագահի, Լենինականի տեքստիլ կոմբինատի դիրեկտորի տեղակալ, 1933 թվականից՝ Լենինականի ԲԳՏ–յան նախագահ, հանրապետության արդկոոպերացիայի ապահովագրության վարչության նախագահ ևն։ 1944 թվականից անցել է կենսաթոշակի։ Ընտրվել է ՀՍՍՀ ԿԳԿ–ի, Հայաստանի արհեստակցական միությունների կենտր․ խորհրդի անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

                                                              Ս․Սարգսյան 

ՏԵՐ–ԳՐԻԳՈՐՅԱՆ Աշոտ Երեմի [ծն․ 5․1․ 1927, գ․ Օրդաքլու (այժմ՝ Լճաշեն, ՀՍՍՀ Սևանի շրջանում], հայ սովետական մանկավարժ, գիտական դոկտոր (1974), պրոֆեսոր (1974), ՀՍՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1982)։ ՍՄԿԿ անդամ 1949 թվականից։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժ, ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը (1947)։ Աշխատել է Սևանի շրջանի դպրոցներում (1947–52), մանկավարժական գիտությունների ԳՀ ինստիտուտում, «Մովետական մանկավարժ» ամսագրում (1952–65), 1965-ից Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի դասախոս է, 1971-ից՝ հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ։ Հիմնականում զբաղվել է տարրական դասարաններում հայոց լեզվի ուսուցման, ինչպես նաև հայ մանկավարժության պատմության խնդիրներով, լուսաբանել գրաճանաչության, ընթերցանության, քերականության, ուղղագրության և վայելչագրության ուսուցման, կարողությունների ու հմտությունների ձևավորման հարցերը։ Հեղինակ է բուհական ձեռնարկների ու դպրոցական դասագրքերի։ Կազմել է (1956–74) տարրական դասարանների մայրենի լեզվի դասագրքեր, որոնք գործածության մեջ են եղել ՀՍՍՀ և սփյուռքի դպրոցներում։ Պարգևատրվել է ՑՈԻՆԵՍԿՕ–ի «Ժպիտի շքանշան»-ռվ (1980)։ Երկ․ Գրաճանաչության մեթոդիկա, Ե․, 1968։ Խոսքի զարգացման մեթոդիկա, Ե․, 1974։ Դասվարների մեթոդմիավորման աշխատանքը, Ե․, 1976։ Քերականության մեթոդիկա, Ե․, 1977։ Ընթերցանության մեթոդիկա, Ե․, 1978։ Հայոց լեզվի մեթոդիկա, Ե․, 1980։ էջեր հայ մանկավարժական մտքի պատմությունից, Ե․, 1980։ Մայրենի լեզվի դասը տարրական դասարաններում, Ե․, 1984։ Կարդալու և գրելու սկզբնական կարողությունների ձևավորումը, Ե․, 1985։

ՏԵՐ–ԳՐԻԳՈՐՅԱՆ Արամ Գրիգորի (24․ 9․1872, Վաղարշապատ – 9․2․1949, Երևան), հայ սովետական բժիշկ, առողջապահական գործի կազմակերպիչ ՀՍՍՀ– ում։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1901), աշխատել Տվերի և Պոլավայի նահանգների զեմստվոյական հիվանդանոցներում (1901–04)։ 1904 թվականին վերադարձել է Հայաստան և Ալեքսանդրապոլում ձեռնամուխ եղել վիրաբուժական գործին։ 1907–09 թվականներին կատարելագործվել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում և կլինիկայում։ Այնուհետև վերադարձել է Հայաստան և Լ․ Տիգրանյեսնի հետ Երևանում հիմնադրել անվճար հիվանդանոց՝ չքավորության համար։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո զբաղվել է նոր բուժհիմնարկների կազմակերպման, կանխարգելիչ պատ վա ստումների կատարման գործով։ Որպես բժիշկ աշխատել է Երևանի Ն․ Կրուպսկայայի, Ալ․ Մյասնիկյանի անվան դպրոցներում, իսկ 1944-ից՝ Հայաստանի գրողների միությունում։ Տեր-Գրիգորյանը մասնակցել է նաև Հայաստանի սպառողական կոոպերացիայի ստեղծմանը։

ՏԵՐ–ԳՐԻԳՈՐՅԱՆ Գրիգոր (Գիգի) Արամի (15․1․1916, Երևան -5․11․1981, Երևան), Գ․ Ա․ Տեր–Գրիգորյան է․ Հ․ Տեր–Գրիգորյան հայ սովետական դրամատուրգ, ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1962)։ ՍՄԿԿ անդամ 1945 թվականից։ Ա․ Գ․ Տեր–Գրիգորյանի որդին։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը (1939) և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժ, ինստիտուտի պատմական ֆակուլտետը (1947)։ 1948–51 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես պրոպագանդայի և ագիտացիայի, ապա արվեստի ու գրականության սեկտորի վարիչ։ 1951–55 թվականներին եղել է ՀԳՄ վարչության քարտուղար, միաժամանակ՝ «Գրական թերթի» խմբագիրը։ 1955-ից <Ոզնի> երգիծական հանդեսի խմբագիրն էր։ 1949–1980 թվականներին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան, Կ․ Ստանիսլավսկու անվան, Լենինականի Ա․ Մռավյանի անվան, Մոսկվայի Մոսսովետի, սփյուռքահայ (Ռումինիա, Բուլղարիա) և այլ թատրոններում բեմադրվել են Տեր-Գրիգորյանի «Այս աստղերը մերն են» (1949, հրտ․՝ 1949, համահեղինակ՝ Լ․ Կարագյոզյան), «Մոֆիկի սխալը» (1956), «Վերջին մեխակները» (1958), «Ամեն ինչ կամ ոչինչ» (1961), «Մեռնող Ֆլորա» (1962), «Իմ սիրելի ժորժ» (1963), «Թռչնակի վանդակում» (1964), «Ա՜խ ներվեր, ներվեր» (1969), «Գարնան անձրև» (1959), «Հաջի Փայլակ» (1973), «Առանց այլանդակի» (1974), «Զգուշացեք, նա դեռ կա» (1979), «Միջնաբերդ» (1980) պիեսները։ Տեր-Գրիգորյանը գրել է դրամաներ, կատակերգություններ, կատակադրամատիկական պիեսներ, բոլորն էլ՝ ժամանակակից թեմայով։ Մի շարք գործեր նոր խոսք են եղել հայ սովետական թատերագրությունում, օրինակ, «Վերջին մեխակները», որն առաջադրում էր դրական հերոսի նոր կերպար։ Տեր-Գրիգորյանի պիեսներն աչքի են ընկնում բեմականությամբ, ցայտուն գծագրված բնավորություններով, արդիականության սուր զգացողությամբ։ Տեր-Գրիգորյանը եղել է սովետալեհական բարեկամության հայկական բաժանմունքի նախագահ, 1969-ից՝ խաղաղության պաշտպանության հանրապետ․ կոմիտեի նախագահ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ Երկ․ Գարնան անձրև, [պիեսների ժող․], Ե․, 1962։ Տասը տարի [պիեսների ժողովածու], Ե․, 1969։ Իմ խեղճ Պորտոս [ժող․], Ե․, 1977։ Գրկ․ Ա վ ա գ յ ա ն 1ս․, Գրիգոր Տեր–Գրիգորյան, Ե․, 1983։

Ռ․ Զարյան

ՏԵՐ–ԳՐԻԳՈՐՅԱՆ էմին Հովակիմի (1855, Երևան –1939, Երևան), հայ դրամատուրգ, մշակութային գործիչ։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ Եղել է Երևանի թատրոնի հիմնադիրներից, հանդես եկել իբրև ռեժիսոր, նկարիչ, դերասան։