կից) է սերել նաև տիբեթա–մոնղոլական լայն տարածում չգտած վանկագիրը, որը հարմարեցված է եղել մոնղոլերենին և գործածվել է հիմնականում XIII– XIV դդ․։ Գրկ․ Լոուկոտկա Չ․, Դրի զարգացու– մը, Ե․, 1955։
ՏԻԲԵԹԵՐԵՆ, տիբեթցիների լեզուն։ Պատկանում է չին–տիբեթական լեզվա– ընտանիքի տիբեթա–բիրմանական ճյու– ղին։ Խոսվում է ՉԺՀ–ում (Տիբեթական ինք– նավար շրջանում և հարակից որոշ վայրե– րում), մասամբ՝ Հնդկաստանում, Նեպա– լում, Բութանում․ խոսողների թիվը՝ մոտ 4,5 մլն (1974)։ Հնչյունական համակար– գում կա 16 ձայնավոր, 36 բաղաձայն։ Քերականական հորինվածքն անջատա– կան է։ Վանկը և ձևույթը համընկնում են։ Գոյականն ու դերանունն ունեն թվի կարգ, բայը՝ դեմքի, եղանակի, կերպի, ժամա– նակի կարգեր։ Բառակազմությունն իրաց– վում է մասնիկավորումով, բառաբարդու– մով և կրկնությամբ։ Գրավոր հնագույն աղբյուրները VII–X դարերից են։ Գրկ․ Рерих Ю․ Н․, Тибетский язык, М․, 1961; Парфионович Ю․ М․, Ти– бетский письменный язык, М․, 1970․ Հ․ Պեարոսյան
ՏԻԲԵԹԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, գտնվում է կենտր․ Ասիայում, գլխավորապես Չի– նաստանում։ Տարածությունը մոտ 2 մլն կւէ2 է, միջին բարձրությունը՝ 4–5 հզ․ մ։ Շրջապատված է Կարակորում, Կունլուն, Սինո–Տիբեթյան և Հիմալայան լեռներով։ Տ․ բ–ի հս․ և կենար, մասը (Չանգթանը) համեմատաբար կարճ լեռնաշղթաներով (բարձրությունը՝ մինչև 6000 մ) բլրավոր կամ տափարակ հարթավայր է (բարձրու– թյունը՝ 4600–5200 մ)։ Առանձին գագաթ– ներ բարձրանում են ձյան գծից վեր, ունեն ալպյան ռելիեֆ և սառցադաշտեր։ Ծայրա– մասային լեռնաշղթաների լանջերը զա– ռիվեր են և կտրտված խորը կիրճերով։ Տ․ բ․ տեղադրված է Միջերկրածովյան գեոսինկլինալային գոտու սահմաննե– րում։ Կազմված է կրաքարերից, ավազա– քարերից, կավային թերթաքարերից, քվարցիտներից ևն։ Առավել հզոր ծալքա– վորումները տեղի են ունեցել վերին կայ– նոգոյում, ձևավորվել Տ․ բ–ի ժամանակա– կից ռելիեֆը։ Օգտակար հանածոներից կան ոսկու ցրոններ, կասիտերիտ, բազ– մամետաղներ, քարածուխ, անհոսք լճե– րում՝ բորակի և սոդայի պաշարներ։ Կլիման խիստ և չորային է։ Հս–ում և կենտր․ շրջաններում ձմեռը սակավա– ձյուն է, երկարատև, ցուրտ, ջերմաստի– ճանը՝ մինչև –32°С, ամառը զով՝ 10– 15°С, նույնիսկ հուլիսին լինում են ցրտա– հարություններ։ Հվ–ում և հվ–արլ–ում հա– մեմատաբար տաք է՝ ձմռանը –2°Շ–ից մինչև –4°Cէ, հուլիսին՝ 14-18°С։ Ջեր– մաստիճանի օրական կտրուկ տատանում– ների հետևանքով հաճախակի են փոշոտ Փոթորիկները։ Բարձրավանդակի մեծ մասում տարեկան տեղումները 100– 200 մ են (մեծ մասը ձյան ձևով), ծայրա– մասերում՝ մինչև 500 ւէւէ, հվ–ում, մուսսոն– ների ազդեցությամբ, մինչև 700–1000 մմ։ Չոր կլիմայի ազդեցության հետևանքով ձյան գիծը Չանգթանում գտնվում է մոտ 6000 մ բարձրության վրա, ծայրամասե– րում այն իջնում է մինչև 5000–5500 մ։ Տ․ բ–ի ներքին մասերում գետերը կարճ են, արտաքին ելք չունեն, եզրերում գտնը– վում են հվ․ ասիական խոշոր գետերի (Հուանհե, Ցանցզի, Մեկոնգ, Սալուին, Բրահմապուտրա, Ինդոս) վերին հոսանք– ները, որոնք ունեն բուռն ընթացք և էներ– գիայի մեծ պաշար։ Կան բազմաթիվ ծան– ծաղ և աղի լճեր (Նամցո, Սելինգ, Դան– գրայում), որոնք սառցակալում են նոյեմ– բերից մայիս։ Հողաբուսական ծածկույթում տիրապե– տում են բարձրլեռնային տափաստա– նային տիպերը։ Հողերը խճալի են, նվազ– հումուսային։ Տարածված են ճալաքարն ու խիճը։ Եզրային մասերում հանդիպում են լեռնամարգագետնային և տափաստա– նային արգավանդ հողեր՝ ծածկված ցած– րիկ խոտերով ու կիսաթփուտներով։ Գե– տափերին հանդիպում են մրտավարդի, ոլոռենու, գիհու մացառուտներ, ուռենու, թուրանգա բարդու տուգայական անտառ– ների տեղամասեր։ Կենդանական աշխարհը քիչ է ուսում– նասիրված։ Հս–ում հանդիպում են վայրի սմբակավորներ՝ յակ, օրոնգո և ադա այծ– քաղներ, կիանգ, վայրի խոյ, կրծողներից՝ ծվծվան, նապաստակ, դաշտամուկ, գի– շատիչներից՝ արջ, գայլ։ Շատ կան թըռ– չուններ։ Լճերը և գետերը հարուստ են ձկներով։
ՏԻԲԵԹԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՇՐՋԱՆ, Տ ի բ եթ (չինարեն՝ Սիցզան), Չինաստանի հվ– արմ–ում, Տիբեթի բարձրավանդակի սահ– մաններում։ Տարածությունը 1221 հզ․ կմ2 է, բն․՝ մոտ 1,9 մլն (1981, հիմնականում՝ տիբեթցիներ)։ Վարչական կենտրոնը՝ Լհասա։ Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է, որի համախառն արտադրանքի 60% –ը տալիս է հողագոր– ծությունը։ Մշակում են գարի, վարսակ, սիսեռ, հնդկացորեն, ցորեն, բրինձ, կար– տոֆիլ, շաղգամ, գոնգեղ, սոխ, աճեցնում խնձորենի, տանձենի։ Տարածված է արո– տային անասնապահությունը (յակեր, ոչ– խարներ, այծեր, ձիեր, էշեր, ջորիներ, կո– վեր, խոզեր)։ Արդյունահանում են ոչ մեծ քանակությամբ քարածուխ, աղ, բորակ, ոսկի։ Կան հէկեր։ Ունի տեքստիլ և մշա– կող մանր արդյունաբերություն (չուգունի ձուլում, էներգետիկական սարքավորում– ների, կաշվի և գորգերի արտադրություն)։ Կա անտառասղոցման, աղյուսի, դեղա– գործական արտադրություն։ Պատմական ակնարկ։ Տիբեթի ժողո– վըրդի միջուկը կազմել են ցյանների ցե– ղերը, որոնք, մ․ թ․ ա․ VI–V դդ․ Կուկու– նորի շրջանից վերաբնակվելով Տիբեթ, խառնվել են բնիկներին։ VII դ․ սկզբին հիմնվել է տիբեթական կայսրությունը, որը ծաղկում է ապրել VIII դ․ 2-րդ կեսին։ VII դ․ 1-ին կեսին երևան է եկել գիրը։ 787-ին պետ․ կրոն է դարձել բուդդայակա– նությունը։ IX դ․ 2-րդ կեսին Տիբեթը մաս– նատվել է ինքնուրույն ֆեոդ, իշխանու– թյունների։ XI–XII դդ․ առաջացել են բուդդայական մի շարք աղանդներ, հիմնը– վել վանքեր, որոնցից առավել խոշորներն իրենց ենթակա տարածքներով ինքնու– րույն աստվածապետություններ էին։ XIII–XIV դդ․ Տիբեթը կախման մեջ էր մոնղոլներից։ XV դ․ սկզբին հիմնվել է բուդդայական գելուգ–բա (այսպես կոչված, դեղին գլխարկավորներ) նոր աղանդը, որի առաջնորդը XVI դարից կրել է դա– ւայ–ւամւս տիտղոսը։ XVII դ․ 5-րդ դալայ– լաման օյրաթական մոնղոլների օգնու– թյամբ պարտության է մատնել իր գլխ․ հակառակորդին, գելուգ–բա աղանդը դար– ձել է տիրապետող Տիբեթում, իսկ դալայ– լաման՝ երկրի հոգևոր և աշխարհիկ ղե– կավարը։ XVIII դ․ երկրի տարածքը են– թարկվել է մանջուր․ Ցին կայսրությանը։ XIX դ․ վերջին սկսվել է Մեծ Բրիտանիայի էքսպանսիան Տիբեթ։ 1904-ին Անգլիան ստացել է զգալի արտոնություններ։ Անգլ․ թափանցումը Տիբեթ առաջ է բերել ռուս, կառավարության դժգոհությունը։ 1907-ի օգոստ․ 31-ի ռուս–անգլ․ համաձայնագրով կողմերը պարտավորվեցին հարգել Տի– բեթի ամբողջականությունը և չմիջամտել նրա ներքին գործերին։ Չինաստանում Աինհայի հեղափոխության (1911 – 13) ժա– մանակ 13-րդ դալայ–լաման խզեց բոլոր կապերը Պեկինի հետ։ 1949-ի նոյեմբե– րին հռչակվեց Տիբեթի անկախությունը, սակայն 1950-ին ՉԺՀ–ի կառավարությունն այդ քայլը բնութագրեց անջատողական և զորք ուղարկեց Տիբեթ։ 1951-ի մայիսի 23-ին Պեկինում ՉԺՀ–ի և Տիբեթի կառա– վարություններն ստորագրեցին «Տիբեթի խաղաղ ազատագրման միջոցառումների մասին համաձայնագիրը», որով ՉԺՀ–ի կազմում ստեղծվելու էր Տիբեթի ազգային ինքնավարություն։ 1950-ական թթ․ 2-րդ կեսին իրադրությունը երկրամասում սըր– վեց։ 1959-ին ապստամբություն բռնկեց Լհասայում։ 14-րդ դալայ–լաման տա– րագրվեց Հնդկաստան։ Ապստամբությու– նը ճնշելուց հետո, Տիբեթում կազմակերպ– վեց զինվ․ հսկիչ կոմիտեների համակարգ, իսկ 1965-ին ստեղծվեց Տ․ ի․ շ․։ Գրականությունը։ Տիբեթցիների հին բանավոր չափածո ստեղծագործությունը ներկայացված է առասպելներով, էպոսով («Գեսերապաաում»), լեգենդներով, երգե– րով ևն։ Բուդդայականության տարածման հետ (VII դ․) ի հայտ են եկել բուդդա– յական առասպելները։ Գրավոր գրկ–յան ստեղծման և վաղ զարգացման շրջանը (VII –X դդ․) համընկել է ֆեոդ, պետության սկզբնավորման, ծաղկման և անկման, բուդդայականության նախնական տարած– ման շրջանի հետ։ XI–XIV դդ․ գրկ․ ներ– կայացվել է թարգմանական (բուդդայա– կան կանոն) և տիբեթ․ հեղինակների ինք– նուրույն (կրոնա–փիլ․ տրակտատներ, պատմ․ աշխատություններ, վարքագրու– թյուններ ևն) ստեղծագործություններով։ Ավելի ուշ (XV–XIX դդ․) գրկ․ ակտիվո– րեն ծառայել՝է բուդդայական գելուգ–բա աղանդի դավանաբանության և քաղ․ հա– յացքների համակարգման, կանոնականաց– ման ու պրոպագանդման նպատակներին։ Մարդու զգացմունքներն ու բնությունը քիչ են զբաղեցրել գրկ–յանը։ Սակայն XVIII դ․ սկզբին բանահյուսության հիման վրա ստեղծվել է 6-րդ դալայ–լամա Ցան– ջան–ջամցոյի (1683–1706) քնարական աշխարհիկ պոեզիան։ Այդ ավանդույթը չի շարունակվել։ Հետագա շրջանի գրկ․ ուշագրավ է քերականական, աստղագու– շական, աստղագիտական, բժշկ․ ստեղծա– գործություններով։