վոլֆիա) մինչև 200–300 մ (արևադարձային լիանային ռոտանգ արմավենիներ), տրամագիծը` մմ–ի մասերից (մամուռներ) մինչև 10–11 մ (բաոբաբ, սեքվոյա)։
Խոտաբույսերի Ց–ները սովորաբար միամյա են, իսկ ծառաբույսերինը՝ բազմամյա, Կենտրոնական Ց․ կոչվում է բուն։ Ց–ի կազմությունը հարմարված է հենարանային և փոխադրող ֆունկցիաների կատարմանը։ Ց–ի կազմության մեջ տարբերում են 3 շերտ՝ էպիդերմիս (վերնամաշկ), առաջնային կեղև, որի ներքին շերտը՝ էնդոդերմը, առնչվում է երրորդ բաժնի՝ կենտրոնական գլանի (ստելի) արտաքին շերտի՝ պերիցիկլի (հատուկ է ոչ բոլոր բույսերին) հետ։
Բարձրակարգ բույսերի փոխադրող հյուսվածքն առաջանում է պրոկամբիումից։ Գետնամուշկերի քսիլեմը ժապավենաձև թելիկների տեսքով է, շրջապատված է ֆլոեմով, միջուկ չկա։ Զիաձետերի փակ կոլատերալ խրձերը, այսպես կոչված, կարինալ խոռոչի հետ քսիլեմի փոխարեն շրջապատում են կենտրոնական օդային խոռոչը։ Պտերների փոխադրող հյուսվածքները օղակաձև շրջապատում են միջուկը։ Սերմնավոր բույսերի Ց․ լինում է խրձային տիպի, հատված ճառագայթաձև տարածվող պարենքիմային միջուկային ճառագայթներով։ Պրոկամբիումի արտաքին մասից առաջանում է առաջնային ֆլոեմը (որի արտաքին ծայրում հաճախ զարգանում են մեխանիկական թելիկներ), իսկ ներքինից՝ առաջնային քսիլեմը։ Սրանց միջև պահպանված պրոկամբիումի բարակ շերտը վերածվում է կամբիումի, որը դեպի դուրս արտադրում է երկրորդային ֆլոեմ՝ լուբ, դեպի ներս՝ երկրորդային քսիլեմ–բնափայտ, պայմանավորելով Ց–ի հաստացումը։ Հանգույցների կառուցվածքը տարբերվում է միջհանգույցներից տերևների և ճյուղերի անութային խրձերի (ճեղքեր) առկայությամբ։
Ց–ի երկրորդային հաստացումները հատուկ են բազմամյա բույսերին, որոնց բնափայտում նկատվում են տարեկան օղակներ։ Տարիների ընթացքում պերիդերմի զարգացման հետևանքով առաջնային կեղևը, իսկ հետո նաև լուբի արտաքին մասը, մահանում են՝ առաջացնելով կճեպ։ Տես նաև Ստելյար տեսություն։
ՑՈՂՈՒՆՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառի համանուն գավառակում, Մեղրագետի արգավանդ հովտում։ Զուտ հայաբնակ էր։ 1890-ին ուներ 57 տուն, 1909-ին՝ 97 տուն, առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ մոտ 1500 բնակիչ (100–130 տուն)։ Գյուղն ուներ եկեղեցի և դպրոց։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։
ՑՈՅ ԵՆ ԳԵՆ, Չ խ վ ե Ց ո ն Գ ո ն (1900–1976), Կորեայի պետ․ և քաղ․ գործիչ։ Մասնակցել է ճապոն. միլիտարիստների դեմ Մանջուրիայում կազմակերպված պարտիզանական շարժմանը։ 1946–47-ին եղել է Հս․ Կորեայի ժամանակավոր ժող․ կոմիտեի ոստիկանական դեպարտամենտի պետ։ 1948–1957-ին՝ ԿԺԴՀ Ազգ․ պաշտպանության մինիստր, միաժամանակ, 1953-ից՝ մինիստրների կաբինետի նախագահի տեղակալ։ 1948-ից՝ ԿԺԴՀ Գերագույն ժող․ ժողովի (Գժժ) դեպուտատ, իսկ 1957-1972-ին՝ Գժժ նախագահության նախագահ։ 1972-ից՝ ԿԺԴՀ Կենտր․ ժող․ կոմիտեի անդամ, ԿԺԴՀ փոխպրեզիդենտ։ 1946–55-ին՝ Հս․ Կորեայի Դեմոկրատական կուսակցության ԿԿ–ի նախագահ։ 1955-ից՝ Կորեայի աշխատանքային կուսակցության (ԿԱԿ) ԿԿ–ի և ԿԿ–ի քաղ․ կոմիտեի անդամ և (մինչև 1966) կուսակցության ԿԿ–ի նախագահի տեղակալ։ 1966-ից՝ ԿԱԿ ԿԿ–ի քարտուղար։ 1953-ին Ց․ Ե․ Գ–ին շնորհվել է ԿԺԴՀ փոխմարշալի, իսկ 1960-ին՝ Աշխատանքի հերոսի կոչում։
ՑՈՌՆ (Zorn) Անդերս (1860–1920), շվեդ նկարիչ։ Սովորել է Ստոկհոլմի գեղարվեստաարդ․ դպրոցում (1875–77) և Գեղարվեստի ակադեմիայում (1877–81)։ Կրել է իմպրեսիոնիզմի ազդեցությունը։ Եղել է Եվրոպայի շատ երկրներում (Ռուսաստանում՝ 1897-ին), Հս․ Աֆրիկայում, ԱՍՆ–ում։ 1896-ից ապրել և ստեղծագործել է Շվեդիայում, Մորա գյուղում։ Ստեղծել է կենսախինդ կերպարներ, համարձակորեն հաղորդել լուսավորության էֆեկտները, նկարել ազատ, ոչ սակավ՝ էսքիզային եղանակով։ Նկարել է շվեդ գյուղացիների կյանքն արտացոլող ժանրային պատկերներ, իր արվեստանոցից տեսարաններ, ֆիգուրներով բնանկարներ (այդ թվում՝ բազմաթիվ մերկ մարմիններ պլենէրում)։ Դիմանկարներում վարպետորեն է պատկերել բնորդի դիմախաղը, ժեստը («Դերասան Ա․ Օ․ Կոկլենը», 1889, մասնավոր հավաքածու, Ստոկհոլմ)։ Լույս ու ստվերի հարուստ խաղով են աչքի ընկնում Ց–ի օֆորտները։ Հանդես է եկել նաև որպես քանդակագործ (Գ․ Վազայի արձանը, բրոնզ, 1903, Թանգարան Մորայում, ոճով Ա․ Մայոչի գործերին մոտիկ բազմաթիվ բրոնզյա արձանիկներ)։
ՑՈՐ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հվ–արմ․։ Միավորված է Բանազուրի սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ։ Ց–ում և շրջակայքում պահպանվել են Ամենափրկիչ (X դ․) և Լուսավորչի Անապատ (V–XIII դդ․) եկեղեցիները, ստորգետնյա կացարաններ, դամբարաններ, հնագույն տապանաքարեր, խաչքարեր, բերդ-ամրոցներ։
ՑՈՐԵՆ (Triticum), դաշտավլուկազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է ավելի քան 20 վայրի և մշակովի տեսակ։ Սրանք բաժանվում են 3 գենետիկական՝ դիպլոիդ, տետրապլոիդ, հեքսապլոիդ խմբերի, որոնք միմյանցից տարբերվում են սոմատիկ բջիջներում եղած քրոմոսոմների թվով։ Դիպլոիդ խմբի մեջ մտնում են երկու վայրի՝ վ ա յ ր ի մ ի ա հ ա տ ի կ Ց․ (T․ boeoticum), վ ա յ ր ի ու ր ա ր տ ա կ ա ն Ց․ (T․ urartu), և մեկ մշակովի՝ մ ի ա հ ա տ ի կ Ց․ (T․ monococcum) տեսակները։ Տետրապլոիդ խմբի մեջ մտնում են․ վայրի տեսակներից՝ ա ր ա ր ա տ յ ա ն Ց․ (T․ araraticum), վ ա յ ր ի հ ա ճ ա ր ը (T․ dicoccoides), մշակովիներից՝ Տ ի մ ո ֆ ե և ի Ց․ (T․ timopheevi), կ ո լ խ ի դ ա կ ա ն ե ր կ հ ա տ ի կ Ց․ (T․ palaeo-colchicum), ս ո վ ո ր ա կ ա ն հ ա ճ ա ր ը (T․ dicoccum), կ ո վ կ ա ս յ ա ն Ց․ (T․ persicum), կ ա ր ծ ր Ց․ (T․ durum), տ ու ր գ ի դ ու մ կ ա մ ա ն գ լ ի ա կ ա ն Ց․ (S․ turgidum), ա ր և ե լ յ ա ն Ց․ (T․ turanicum), լ ե հ ա կ ա ն Ց․ (T․ polonicum), հ ա բ ե շ ա կ ա ն Ց․ (T․ aethiopicum), ս պ ա հ ա ն ա կ ա ն Ց․ (T․ ispahanicum)։ Հեքսապլոիդ խմբի մեջ մտնում են․ մշակովի տեսակներից՝ մ ա խ ի Ց․ (T․ macha), կ ի ս ա հ ա ճ ա ր ը կամ ճ ո ն ը (T․ spelta), փ ա փ ու կ Ց․ (T․ aestivum), կ ու ն դ ի կ Ց․ (T․ compactum), կ լ ո ր ա հ ա տ ի կ Ց․ (T․ sphaerococcum), Վ ա վ ի լ ո վ ի կամ Վ ա ն ի Ց․ (T․ vavilovi)։
Ց–ի շատ տեսակների հայրենիքը ՍՍՀՄ–ն է (Անդրկովկաս) ։ ՍՍՀՄ–ում տարածված է Ց–ի 15 տեսակ, ՀՍՍՀ–ում՝ 13 տեսակ։ Մ․ Գ․ Թումանյանը 1930-ական թթ․ հայտնաբերեց վայրի Ց-ի T․ boeoticum, T․ urartu, T․ araraticum տեսակները, կիսահաճարը (T․ spelta), ինչպես նաև Ց–ի նոր տեսակ՝ Վանի (T․ vavilovi)։
Հետագայում Բ․ Գարասեֆերյանը և Պ․ Ղանդիլյանը Եղեգնաձորի և Արարատի շրջաններում հայտնաբերեցին վայրի Ց–ի բազմաթիվ նոր տարատեսակներ։ Ց–ի Էնդեմիկ տեսակների և տարատեսակների քանակով Անդրկովկասն ամբողջ աշխարհում աչքի է ընկնում իր բազմազանությամբ, դրա շնորհիվ էլ Անդրկովկասը համարվում է Ց–ի ձևառաջացման ինքնուրույն առաջնային կենտրոն։
Ց․ տարածված է երկրագնդի բոլոր մայրցամաքներում։ Լայնորեն մշակվում է միայն կարծր և փափուկ Ց․։ Ց–ի մշակման հս․ սահմանը հասնում է մինչև հս․ լայնության 76° 44′ (Մուրմանսկի մարզ), իսկ հվ․ սահմանն ընդգրկում է Ավստրալիայի, Աֆրիկայի և Ամերիկայի հվ․ տարածքները։ Ց․ առավելապես տափաստանային բույս Է, բայց մշակվում է նաև նախալեռնային և լեռնային պայմաններում մինչև 4 հզ․ մ բարձրություններում (ՀՍՍՀ–ում՝ մինչև 2,6 հզ․ մ բարձրության վրա)։
Ց–ի արմատային համակարգը փնջաձև Է, զարգանում է հիմնականում վարելաշերտում։ Ցողունը գլանաձև Է, 40–130 սմ բարձրությամբ։ Տերևը նշտարաձև Է։ Ծաղկաբույլը բարդ հասկ Է, առանցքը՝ ծնկաձև։ Ծնկաձև ելուստում նստած է հասկիկ՝ 3–5 ծաղիկներով։ Հասկիկը կազմված է 2 հասկիկային թեփուկներից, ծաղիկը՝ արտաքին և ներքին ծաղկային թեփուկներից։ Քիստավոր Ց–ի արտաքին թեփուկն է քիստ կրում։ Պտուղը հատիկ Է, կազմված՝ թաղանթից, Էնդոսպերմից, սաղմից։ 1000 հատիկի զանգվածը 20–50 գ է (երբեմն մինչև 70 գ)։ Ց․ միամյա բույս է։ Ունի հիմնականում 2 կենսբ․ խումբ՝ աշնանացան և գարնանացան։ ՀՍՍՀ–ում Ց–ի տեղական սորտերից կան երկցան տեսակներ՝ Սպիտակահատ, Կարմիր կունդիկ, Գալգալոս։ Ց–ի սերմերն սկսում են ծլել 1–2°C ջերմաստիճանի պայմաններում, ծլելու լավագույն ջերմաստիճանը 12–15°C է։ Ձյան շերտի բացակայության դեպքում աշնանացան Ց․ ոչնչանում է –16–18°C