Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պ․ Я․ Քալանթարյան Գ․ Գ․ Քալաշյան ՝՝Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո եղել է հողագործու թյան ժողկոմի տեղակալ, ժողտնտ․ խոր– հըրղի կենտր․ միացյալ լաբորատորիայի ղեկավար, ագրոհողագիտության գիտա հետազոտական կայանի դիրեկտոր։ Մաս նակցել է Երևանի համալսարանի կազմա կերպմանը, եղել գյուղատնտ․ ֆակ–ի առա ջին դեկանը, հայկ․ գյուղատնտ․ ինստ–ի դիրեկտորի տեղակալ ուս․ և գիտ․ գծով։ Գիտ․ աշխատանքները վերաբերում են Հայաստանի հողերի ֆիզիկա–քիմ․ հատ կությունների, ագրոքիմ․ և մանրէաբանա կան առանձնահատկությունների, բամ բակենու փտախտ հիվանդության հարու ցիչների հայտնաբերման, պալարաբակ տերիաների տարածվածության հարցերի ուսումնասիրմանը։ Լ․ Կիրակոսյաև


ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ Պետրոս Հովհաննեսի (20․10․1735, Նոր Ջուղա–մահ․ թ․ անհտ․), Ռուսաստանում բժշկ․ կրթություն ստացած առաջին հայ բժիշկը։ 1764-ին ավարտել է Ս․ Պետերբուրգի հոսպիտալային դպրո ցը և 9 տարի աշխատել որպես զինվ․ բժիշկ, 1773-ին զորացրվել է, տեղափոխ վել Մոսկվա, աշխատել է Լազարյան ճե մարանում։ 1789-ին գրել է «Բժշկարան համառոտ» աշխատությունը (հրտ․ 1793-ին, Նոր Նախիջևան)։ Գիրքը բաղ կացած է բժշկարանից և լատիներեն–հա– յերեն բժշկ․ տերմինների բառարանից։ Առաջնակարգ տեղ է տրված հայկ․ բը– նաշխարհի դեղաբույսերին։


ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ (Քալանթարյանց) Ստե փան Իսայու (1849, Օւզունթալա, այժմ՝ գ․ Այգեհովիտ, ՀՍՍՀ Իջևանի շրջ․– 1925, գ․ Այգեհովիտ), հայ վիրաբույժ։ Բժշկու թյան դ–ր (188П, Պետերբուրգի բժշկա– վիրաբուժ․ ակադեմիայի պրոֆեսոր (1885)։ 1875-ին ավարտել է Պետերբուրգի բժշկա– վիրաբուժ․ ակադեմիան, աշխատել ակա դեմիային կից գործնական անատոմիայի ինստ–ի տեղագրական և օպերատիվ վի րաբուժության ամբիոնում։ Ռուս–թուրք․ պատերազմի ժամանակ (1877–1878) ծա ռայել է Կովկասյան բանակում, եղել Ա– լեքսանդրապոլի զինվորական հոսպիտա լի վիրաբուժ․ բաժնի վարիչ։

ՔԱԼԱՆԹԱՐՈՎԱ Օլգա Քալանթարի [21․3 (2․4)․1877, Թիֆլիս –8․11․1952, Լենին– գրադ], դաշնակահարուհի մանկավարժ։ Ավարտել է Թիֆլիսի երաժշտ․ ուսումնա րանը, ապա Պետերբուրգի կոնսերվատո րիայի Ա․ Ն․ Եսիպովայի դասարանը (1902)։ 1903-ից դասավանդել է նույն կոն սերվատորիայում (1938-ից՝ պրոֆեսոր)։ Կոնսերվատորիայի համերգներում հան դես է եկել որպես մենակատար և ան սամբլի մասնակից (տրիոյի կազմում՝ Լ․ Ս․ Աուերի և Ա․ Վ․ Վերժբիլովիչի հետ)։ Իր մանկավարժ, գործունեությամբ շա րունակել և զարգացրել է Ա․ Ն․ Եսիպո վայի դաշնակահարական դպրոցի դրույթ ները։ Շ․ Ափոյան


ՔԱԼԱՇՅԱՆ Գառնիկ Մանուկի (16․5․1885, Վաղարշապատ –21․11․1921, Երևան, թաղված է էջմիածնում), հայ բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ավարտել է Թիֆ– լիսի Ներսիսյան դպրոցը (1906)։ Թիֆլի– սում մասնակցել է հայկ․ գրական ընկե րության, ապա՝ «Վերնատան» աշխա տանքներին, 1907-ին եղել է Մոսկվայի առևտրի ինստ–ի ազատ ունկնդիր։ Սերտ կապեր է ունեցել Լազարյան ճեմարանի հեղափոխ․ ուսանողության հետ (Ա․ Մյաս– նիկյան, Վ․ Տերյան, Հ․ Կուսիկյան և ուրիշներ), մասնակցել է ցույցերի, տա րածել թռուցիկներ, 1909-ին ձերբակալ վել է, նետվել Մոսկվայի Տագանկայի քաղ․ բանտարկյալների բանտը։ Տիրապետել է ռուս․, ֆրանս․, թուրք․, պարսկ․, վրաց․ լեզուներին։ «Ներշնչումներ» (1908) և «Բա նաստեղծություններ» (1916) ժող–ներում Ք․ սիրո, կարոտի, հայրենասիրության, աշնան նվագներին միախառնած ներբողել է «պայքարի շառաչը» և «կարմիր ծիրանա վորին» (հեղափոխությունը)։ Հայ ժողո– վըրդի բնաջնջման վտանգի տարիներին խորապես հաւյատացած է եղել նրա գո յատևմանը և մոտալուտ սոցիալ․ վերա փոխումներին («Դարբինը», «Բանվորու հին», «Փոթորի՜կ, փոթորի՛կ» ևն)։ Աշխատակցել է պարբերական մամու լին («Գեղարվեստ» ևն), հանդես է եկել գրականագիտ․ հոդվածներով, ակնարկ ներով, թարգմանություններով, ստորա գրել՝ Մենորդ, Միրաժ, Անցորդ, Գ․ Ք․։ 1918-ից Ք․ եղել է դաշնակցական կու սակցության անդամ, ընտրվել պառլա մենտի անդամ։ 1920-ի դեկտ․ 10-ին Հա յաստանի հեղկոմի նախագահ Ս․ Կաս– յանին հասցեագրված հայտարարությամբ Ք․ անվերապահորեն ընդունել է սովետա կան կարգերի հաստատումը Հայաստա նում։ 9-, Ղակասյան


ՔԱԼԱՇՅԱՆ Գուրգեն Գրիգորի (1902, Թիֆլիս –1974, Երևան), Վրաստանում սովետական իշխանության համար պայ քարի մասնակից, կուսակցական աշխա տող։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ 1919-ին ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսում նարանը։ 1931–ՅՅ–ին սովորել է Կոմին տերնի լենինյան միջազգային դպրոցում, ապա՝ Կարմիր պրոֆեսուրայի պատմա– կուսակցական ինստ–ում։ Մասնակցել է աշակերտական հեղափոխ․ կազմակերպու թյունների, Վրաստանի կոմունիստական երիտասարդական «Սպարտակ» կազմա կերպության աշխատանքներին։ Եղել է Վրաստանի ԿԵՄ–ի 2-րդ շրջկոմի պատաս խանատու, ապա՝ ԿԵՄ–ի Թիֆլիսի կոմի տեի քարտուղար։ Վրաստանում մենշևիկ յան իշխանությունների կողմից բազմիցս ձերբակալվել է։ 1921–30-ին Ք․ եղել է կուսակցության Ալավերդու և Սանահինի շրջկոմների, Դիլիջանի, Ղարաքիլիսայի, Երևանի, Զանգեզուրի, Լենինականի գավ– կոմների քարտուղար, ՀԿ(բ)Կ Կենտկոմի կազմբաժնի վարիչ։ 1930–31-ին՝ Անդրեր– կըրկոմի ինքնավար հանրապետություն ների և մարզերի սեկտորի վարիչ։ 1933-ին ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի կողմից մոբիլիզացվել և որպես կուսկազմակերպիչ ուղարկվել է նախ Դնեպրոպետրովսկի, ապա Ռոստովի շոգեքարշանորոգման գործարան։ 1944-ից կատարել է տնտ․ աշխատանքներ։ Պար գևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։


ՔԱԼԱՇՅԱՆ Լորիս Խաչատուրի (ծն․ 22․3․ 1922, Երևան), հայ սովետական փիլի սոփա։ Փիլ․ գիտ․ դ–ր (1969), պրոֆ․ (1970)։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ ՀՍՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստ․ գործիչ (1970), շախմատի գծով ՍՍՀՄ սպորտի վարպետ (1949)։ ՀՍՍՀ վաստ․ մարզիչ (1967)։ Ավարտել է Երևանի համալսարա նի իրավաբ․ ֆակ–ը (1952)։ 1952–61-ին եղել է Հանրապետ․ շախմատի դպրոցի դիրեկտոր, 1961–68-ին՝ ֆիզիկական կուլ տուրայի հայկ․ ինստ–ի ռեկտոր, 1968– 74-ին՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի նախագահ։ 1974-ից ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերության վարչու թյան նախագահի առաջին տեղակալն է։ Գիտ․ աշխատությունները վերաբերում են իրավունքի և բարոյականության փոխ հարաբերության օրինաչափություններին։ Ընտրվել է ՀԿԿ XXV–XXVII համագու մարների պատգամավոր, ՀԿԿ վերստու գիչ հանձնաժողովի անդամ (1971–86)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշա նով։ Երկ, Իրավունքի և բարոյականության տե սության և պատմության հարցեր, Ե․, 1980։ Հասարակություն, բարոյականություն, իրա վունք, Ե․, 1986։


ՔԱԼԱՔ, Ք ա լ ա խ, Կ ա լ խ ու, Ասորեստանի խոշոր քաղաքներից (այժմ՝ Նիմ– րուդ, Իրաքում)։ Հիմնել է Աալմանասար I, մ․ թ․ ա․ XIII դ․ 1-ին կեսին, Տիգրիս գե տի ձախ ափին։ Մ․ թ․ ա․ XIII–XI և IX– VIII դդ․ Ասորեստանի մայրաքաղաքն էր։ Մ․ թ․ ա․ YII դ․ վերջին ավերել են մարերը և բաբելոնացիները։ Ք–ի ավերակների պե ղումներն սկսել է անգլ․ հնագետ 0․ Հ․ Լեյարդը, 1845–51-ին։ 1950–57-ին անգլ․ հնագետները հայտնաբերել են մի շարք կառույցներ և մեծ քանակությամբ սեպա գիր արձանագրություններ։ Ք–ում հայտ նաբերած նյութերի մի մասը պահպանվում է Լենինգրադի էրմիտաժում։


«ՔԱԼԻԼԱ ԵՎ ԴԻՄՆԱ», գրական–դիդակ– տիկ հուշարձան՝ արաբ, և պարսկ․ լեզու ներով։ Հիմքը հնդ․ «Պանչատանտրա» գիրքն է, որը VI դ․ թարգմանվել է միջին պարսկ–ով և ստացել «Քալիլա և Դիմնա» անունը (առաջին գլխում գործող երկու շնագայլերի անունով)։ Արաբ վերապա տումն իրականացրել է պարսիկ Իբն ալ– Մուկաֆֆան VIII դ․։ Պարսկ․ չափածո փո խադրությունը կատարել են Ռուդաքին՝ X դ․ (պահպանվել է միայն մի քանի ոտա նավոր), Նասրալլահ Աբու–լ–Մաալին՝ 1144-ին, Հուսեյն Վաիզ Կաշիֆին («Կա– նոպի լուսատուները»)՝ XVI դ․ և ուրիշ ներ։


ՔԱԼԻՆԳԻ ՄՐՑԱՆԱԿ (Քալինգայի մըր– ցանակ), ՑՈԻՆԵԱԿՕ–ի ամենամյա մըր– ցանակ, որ շնորհվում է գիտ․ հետազոտու թյունները ժողովրդականացնողներին։ Հիմնադրվել է 1952-ին։ Մրցանակը կոչ վել է Արլ․ Հնդկաստանում գտնվող Քա–