Ս․ Գ․ Քափանակյան դասավանդել Ներսիսյան դպրոցում։ Ք․ գեղարվեստական ասմունքի վարպետ էր, երկար տարիներ հանդես է եկել Հ․ Թումանյանի, Ա․ Իսահակյանի, Մ․ Լերմոնտովի, Ն․ Գոգոլի, Մ․ Գորկու, Վ․ Բրյուսովի երկերի հայերեն և ռուսերեն արտասանությամբ։ 1904-ից իբրև ռեժիսոր աշխատել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախմբում, Մոսկվայի գեղարվեստական թատրոնի սկզբունքների կիրառմամբ բեմադրել Վրթ․ Փափազյանի «ժայռ» (1905), Ցուժին–Սումբատովի «Դավաճանություն» (1905), Իբսենի «Հասարակության նեցուկները» (1905), Գորկու «Հատակում» (1908) և այլ պիեսներ։ Ք․ հայ սովետական թատրոնի կազմակերպիչներից էր։ 1921-ին, Լ․ Բաչանթարի հետ, Թիֆլիսում հիմնադրել է Ս․ Շահումյանի անվ․ պետ․ «Որոնումների թատրոն»-^ որը դարձել է Երեանի Առաջին պետ․ թատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվ․) հիմքը։ Ք․ բեմական խոսք է դասավանդել Մոսկվայի հայկ․ (1921–23) և Թիֆլիսի «Հայարտան» (1923–24) դրամատիկ․ ստուդիաներում։ 1923–26-ին (1925-ից՝ գլխ․ ռեժիսոր) և 1930–37-ին ղեկավարել է Թբիլիսիի հայկ․ դրամատիկ․, 1937–44-ին՝ պատանի հանդիսատեսի հայկ․ թատրոնները, 1927–30-ին՝ «Հայարտան» դրամատիկ. ստուդիան, 1926–27-ին՝ Բաքվի հայկ․ թատրոնը։ Ք–ի գործունեությունը նպաստել է հայ թատրոնի ռեժիսուրայի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, ՄԳԹ–ի սկզբունքների հետևողական ներդրմանն ու ամրապնդմանը։ Ք․ հայ թատրոն է ներմուծել ժամանակի նորագույն, առաջադիմական միտումները, շարունակ որոնելով կերպարի ներաշխարհը բացահայտելու, ներկայացման թատերայնությունը խորացնելու ինքնատիպ, նորանոր ուղիներ։ Ք–ի լավագույն բեմադրություններից են․ «Որոնումների թատրոն»-ում՝ Հեյերմանսի «Հույսի կործանումը» (1921), Թբիլիսիի հայկ․ դրամատիկ․ թատրոնում՝ Շիլլերի «Վիլհելմ Տելլ», «Մի կաթիլ մեղրը» (ըստ Հ․ Թումանյանի), Լունաչարսկու «Հրձիգներ» (երեքն էլ՝ 1924), «Բոռ» (ըստ Վոյնիչի, 1925), «Սառցահալ» (ըստ Կ․ Գորբունովի, 1931), Ա․ Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (1936), Բաքվի հայկ․ թատրոնում՝ «Փարիզ» (ըստ Զոլայի, 1926), Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (1927)։ Թբիլիսիի պատանի հանդիսատեսի հայկ․ թատրոնում, դրսեվորվել են Ք–ի մանկավարժ, հակումները, բեմադրություններից են՝ «Պավկա Կորչա– գին» (ըստ Ն․ Օստրովսկու, 1937), Շիլլերի «Սեր և խարդավանք» (1939), Լ․ Միքայելյանի «Գոշ» (1940), Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (1942)։ Ք․ հեղինակ է մի շարք պիեսների հայերեն թարգմանությունների։ Գրկ․ Պ ա հ ա ր ե, Ստեփան Քափանակյան, Ե․, 1962։ Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե․, 1967։ Բ, Հովակիմյան
ՔԵԲՈՒՍԻԵ, հայաբնակ գյուղ Ադանա– յի վիլայեթում, Մուեդիայից Միջագետք տանող ճանապարհին, Մուսա լեռան հվ․ կողմում։ Կար եկեղեցի (Ա․ Մարգիս)։ Ք–ի մոտակայքում գտնվող վիմափոր ուղու քարաժայռերից մեկի վրա պահպանվել է հռոմ․ կայսր Մարկոս Ավրելիոսի լա– տին․ արձանագրությունը։ Ք–ի բնակիչ– ները մասնակցել են Մուսա չեռան հե– րոսամարտ /9/5-ին։ Փրկվածներն ապաս– տանել են տարբեր երկրներում։ ՔԵԹԻ, գյուղ ՀՍՍՀ Ախուրյանի շրջանում։ Կաթնաանասնապահական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, կինո, Քեթի մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են բրոնզե– դարյան կայան (մ․ թ․ ա․ Ill–II հազար– ամյակ), մատուռ, եկեղեցի, ձիթհան, գե– րեզմանոցներ։ Բնակիչների նախնիները եկել են Արմ․ Հայաստանի տարբեր գա– վառներից, 1829–30-ին։ ՔԵԼԷ43ԱՆ Տիգրան Կարապետի (19․1․ 1868, Կեսարիա –30․1․1951, Նյու Ցորք), հայ ազգային–հասարակական գործիչ, դիվանագետ, կոլեկցիոներ։ 1893-ին եղել է Չիկագոյի համաշխարհային ցուցահան– դեսի պարսկ․ մասնաճյուղի ղեկավար, 1901–22-ին՝ Նյու Ցորքում Իրանի հյու– պատոս։ Պարսից շահից ստացել է խանի տիտղոս։ Ադանայի կոտորածներից (1909) հետո 1912-ին հիմնել է Դյորթ Ցոլի «Քե– լեկյան» որբանոցը, որը հետագայում փոխադրվել է Բեյրութ և գոյատևել մինչև 1932-ը։ 1910-ից՝ Հ․ Բ․ Ը․ Միու– թյան բարերար, 1929-ից՝ փոխնախա– գահ։ Ք–ի հավաքածուն պարունակել է միջագետքյան, ղպտական, պարսկ․ հախ– ճապակյա իրեր, բյուզ․, մահմեդական մետաքսեղեն, հյուսվածքներ, թավիշներ, գորգեր, հայկ․ նկարազարդ ձեռագրեր, որոնք ներկայացվել են Փարիզի Դեկո– րատիվ արվեստի թանգարանում (1907), Լոնդոնի Սաութ Քենսինգտոնի (1912) ու Բրլինգտոն Հաուգի (1931) և այլ ցուցա– հանդեսներում։ Փարիզում 1910-ական թթ–ից նյութական և բարոյական աջակ– ցություն է ցույց տվել նկարիչներ ժ․ Բ․ Բրաքին, Ա․ Մատիսին, Պ․ Պիկասսոյին, ինչպես և Դւցրոցասեր տիկնանց վարժա– րանին։ Պարգևատրվել է ֆրանս․ Պատվո լեգեոնի շքանշանով։ Հայաստանի պետ․ պատկերասրահին Ք․ նվիրել է հայ նկարիչների (այդ թվում՝ Զ․ Զաքարյանի, Գ․ Շլդյանի) 18 նկար– ները, Մաշտոցի անվ․ Մատենադարանին՝ Իգնատիոսի նկարազարդած XIII դ․ ավե– տարանը (ձեռ․ JN» 9649)։ 1946-ին օգնել է ներգաղթի կազմակերպմանը։ 1936-ին այցելել է Սովետական Միություն, Լե– նինգրադում մասնակցել պարսկ․ արվես– տի III միջազգային կոնգրեսին։ Լ․ Չուգասզյան
ՔԵԼԼԵՐՄԱՆ (Kellermann) Բեռնհարդ (1879–1951), գերմանացի գրող։ Կրթու– թյունն ստացել է Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցում։ Վաղ շրջանի վեպերում («Եստերը և Լին», 1904 ևն) զգացվում է նեոռոմանտիզմի ազդեցու– թյունը։ «Թունել» (1913) վեպը նշանավո– րել է Ք–ի անցումը ժամանակակից սո– ցիալ․ թեմատիկային։ Ք․ ողջունել է Հոկ– տեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխու– թյունը և 1918-ի Նոյեմբերյան հեղափո– խությունը Գերմանիայում («Նոյեմբերի ինը», 1920, վեպ)։ «Անատոլ քաղաքը» (1932) վեպում տվել է կապիտ․ քաղաքի պատկերը։ Ֆաշիզմի տարիներին մնացել է Գերմանիայում։ Այդ շրջանի վեպերը գրված են քննադատական ռեալիզմի ոգով։ 1945-ից հետո Ք․ եղել է գերմ․ մշա– կույթի դեմոկրատ, բարեփոխման ակտիվ մասնակից, «Կուլտուրբունդի» հիմնադիր– ներից և ղեկավարներից մեկը։ «Մահվան պարը» վեպում (1948, հայ․ հրտ․ 1965) բացահայտել է ֆաշիզմի հանցավոր, բա– րոյազուրկ էությունը։ 1948-ին, գերմ․ դե– մոկրատ․ մտավորականության առաջին պատգամավորության կազմում, կնոջ հետ ՍՍՀՄ այցելելուց հետո, գրել է «Մենք վերադառնում ենք Սովետական Ռուսաս– տանից» ակնարկների գիրքը, որտեղ մեծ համակրանքով պատմում է սովետական ժողովրդի կյանքի մասին։ ԳԴՀ ազգ․ մրցանակ (1949)։
ԵՀՏԱՆ Հարություն Լևոնի (9․04․1930, Աթենք), հայ սովետական ֆուտբոլիստ։ ՍՍՀՄ սպորտի վաստ․ վարպետ (1960)։ ՍՄԿԿ անդամ 1959-ից։ Խաղացել է Երևա– նի «Դինամո» (1949–53), «Սպարտակ» (1954, 1956–61), Մոսկվայի «Սպարտակ» (1955) թիմերում։ Ֆուտբոլի ՍՍՀՄ գա– վաթի 1954 թ․ խաղարկության եզրափա– կիչի մասնակից։ 1955-ին հանդես է եկել ՍՍՀՄ ազգ․ հավաքականի կազմում։ 1966–71-ին եղել է ֆուտբոլի հանրապետ․ դպրոցի, 1971–75-ին՝ «Արարատ» (Երե– վան) թիմի մարզիչ։ 1962–66-ին և 1975-ից վարչական պաշտոններ է վարում ՀՍՍՀ սպորտկոմիտեի համակարգում։ Ա․ Բաբայան ՔԵՂ, Ք ի ղ, Քաղ, գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։ Ըստ Ա․ Տ․ Երեմյա– նի, ընդգրկել է Արմ․ Տիգրիսի Քաղիրթ վտակի միջին հոսանքի շրջանը՝ Քղիմար կենտրոնով։
ՔԵՂՎԱ ԲԵՐԴ, տես Գեղի։
ՔԵՄՍՍՈՐԲՈՒՍ՛ (< քեւէո․․․ և սորրուս), քիմ․ ս n ր բ ու մ, նյութերի կլանումը հեղուկ կամ պինդ մարմիններով, որն ուղեկցվում է քիմ․ ռեակցիայով և նոր միացությունների առաջացմամբ։ Ք․ տեր–