Խաղաղության պողոտան տրատոչպրիբոր», «Վիերուլ», «Միկրոպրո– վոդ>։ ճարտարապետությունը։ Ք․ բաժան– վում է Ստորին՝ միջնադարյան, և Վերին՝ կանոնավոր (գլխ․ հատակագիծը հաս– տատվել է 1834-ին) հատակագծերով քա– ղաքների։ <1արտ․ հուշարձաններից են՝ Աստվածածնի ծննդյան եկեղեցին («Մա– զարակիևսկայա>, XVIII դ․), Կաթողիկե տաճարը (այժմ՝ Մոլդավ․ ՍՍՀ Գեղար– վեստի թանգարանի մասնաճյուղ, 1830– 1835, ճարտ․ Ա․ Մելնիկով), Հաղթակամա– րը (1840, ճարտ․ Ի․ Զաուշկեիչ), կանանց գիմնազիայի շենքը (1900, ճարտ․ Ա․ Բեռ– նարդացի) են։ 1918–40-ին Ք․ կառուցա– պատվել է աղյուսե և կրաքարե ոչ մեծ մենատներով։ Ետպատերազմյան տարի– ներին, համաձայն գլխ․ հատակագծի (1947, ղեկավար՝ Ա․ Շչուսե), վերակառուց– վել է Լենինի պողոտան, գցվել են Երիտա– սարդության պողոտան և Նեգրուցցիի զբոսայգին, կառուցվել են բազմաթիվ վարչ․ շենքեր՝ Մոլդավ․ ՍՍՀ ԳԱ շենքը (1951, ճարտ․ Վ․ Մեդնեկ), Մոլդավ․ ՍՍՀ Կառավարական տունը (1964, ճարտ․ Ս․ Ֆրիդլին), կառուցապատվել է Կայարա– նային հրապարակը (կայարանի շենքը՝ 1948, ճարտ․ Լ․ Չապրին)։ Ք–ում ստեղծ– վել են արդ․ նոր շրջաններ՝ Նոր Չեկանի, Սկուլյանկա ևն։ 1955–70-ական թթ․ կա– ռուցվել են բարեկարգ բնակելի շրջան– ներ՝ Ռիշկանովկա, Բոտանիկա, Բոյուկա– նի ևն։ 1980-ական թթ․ լավագույն կառույց– ներից են՝ կրկեսի շենքը (1981, ճարտ–ներ՝ Ս․ Շոյխետ, Ա․ Կիրիչենկո), հանրապետա– կան հիվանդանոցը (1981, գլխ․ ճարտ․ Վ․ Բակլանով), բարձրահարկ բնակելի շենքը (1982, ճարտ–ներ՝ Ա․ Կոլոտովկին, Ս․ Շոյխետ և ուրիշներ) Խաղաղության պողոտայում ևն։ Ք–ում են Ա․ Ս․ Պուշկի– նի (1885, քանդակագործ՝ Ա․ Օպեկուշին), Շտեֆան Մեծի (1925, քանդակագործ՝ Ա․ Պլամադյալա), Վ․ ի․ Լենինի (1949, քանդակագործ՝ Ս․ Մերկուրով), Դ․ Ի․ Կոտովսկու (1953, քանդակագործներ՝ Լ․ Դուբինովսկի և ուրիշներ), Կ․ Մարքսի (1967, քանդակագործ՝ Ա․ Մայկո) արձան– ները և Բոււղարացի աշխարհազորական– ների հուշարձանը (1967, ճարտ․ Վ․ Դե– մենտև)։ Ք–ում է Մոլդավ․ ՍՍՀ ԳԱ և նրա ինստ–ները։ Ունի 7 բուհ (այդ թվում՝ համալսարան, 1945-ից)։ 1984/85 ուս․ տա– րում գործում էին 81 հանրակրթական դպրոց, 10 պրոֆտեխ․ ուսումնարան, 17 միջնակարգ մասնագիտական ուս․ հաս– տատություն։ Ունի 93 գրադարան, 18 թանգարան, 5 թատրոն։ Հրատարակվում է հանրապետական 8 թերթ, 20 ամսագիր։ 1984-ին Ք–ի 29 հիվանդանոցային հիմ– նարկներում աշխատում էին 5852 բժիշկ։ Ք–ի մոտ կան բուժիչ հանքային աղբյուր– ներ, հակատուբերկուլոզային առողջա– րան։ Տայերը Քիշնևում։ Հայերը Ք–ում հաս– տատվել են հավանաբար դեռևս XV– XVI դդ․։ XVII դ․ այնտեղ հիշատակվում են զգալի թվով հայ առևտրականներ և ար– հեստավորներ։ Քաղաքի և երկրի տնտ․ կյանքում հայերի դերն ավելի բարձրաց– նելու նպատակով Մոլդովայի իշխան Կոնստանդին Մավրոկորդատը XVIII դ․ 40-ական թթ․ նրանց շնորհել է մի շարք արտոնություններ։ 1795-ին Ք–ում կար հա– յերին պատկանող 6 խանութ։ XVIII դ․ հայերն ունեցել են փայտաշեն մատուռ– եկեղեցի, որի հիմքի վրա, ըստ ավան– դության, Ցասսիից եկած Վարդան վար– պետը 1803–04-ին կառուցել է հայոց Ս․ Աստվածածին եկեղեցին (1870–85-ին և 1976–82-ին վերանորոգվել է)։ 1812-ից, երբ Ք․ Բեսարաբիայի կազմում անցել է Ռուսաստանին, այն մոտ մեկ դար եղել է Բեսարաբիայի հայերի տնտ–քաղ․, հո– գևոր և մշակութային կենտրոնը։ 1812-ին Ք–ում հաստատվել է Բեսարաբիայի հա– յոց թեմի հոգևոր առաջնորդությունը։ Անգլիացի ճանապարհորդ Ու․ Մակմիքա– յելի վկայությամբ հայերը (ազնվական– ներ, առևտրականներ, արհեստավորներ ևն) 1817-ին Ք–ում ամբողջ փողոց են զբա– ղեցրել։ 1820–23-ին Ք–ում ապրած Ա․ Ս․ Պուշկինը հաճախակի մասնակցել է տեղի հայերի հանդիսություններին, բարեկա– մական հարաբերություններ ունեցել Գրի– գոր արք․ Զաքարյանի, Արտեմ Խուդաբա– շովի և այլոց հետ։ 1851–53-ին Ք–ում ապրել է Մ․ Նալբանդյանը։ Կոմպոզիտոր Քրհսաափոր Կարա–Մուրգան Ք–ում ստեղ– ծել է երգչախմբեր; 1888-ին այնտեղ հյու– րախաղերով հանդես է եկել Պետրոս Ադամյանը, որին տեղի հայերը նվիրել են արծաթե դափնեպսակ։ Թուրքիայից, Ղրի– մից, Կովկասից, Պարսկաստանից, Մոլ– դովայի տարբեր շրջաններից, Հունգա– րիայից և այլ վայրերից հավաքված հա– յերի թիվը Ք–ում շարունակ փոփոխվել է։ 1809-ին այնտեղ ապրում էր 113 հայ ըն– Քիշնեի հայկա– կան եկեղեցին տանիք, 1841-ին՝ 700, XIX դ․ կեսին՝ 1082 (գավառի հետ), 1880-ին՝ 368, 1925-ին՝ 700 (150 ընտանիք), 1932-ին՝ մոտ 1000 հայ։ Ք–ի հայկ․ դպրոցը, որ 1865-ին ուներ 30 աշակերտ, հետագա– յում դարձել է միջնակարգ։ 1840–60-ական թթ․ գործել է հայազգի Ակիմ Պոպովի տպարանը։ Ք–ում ստեղծվել են հայկ․ բարեգործական և այլ կազմակերպություն– ներ։ Ինժեներ Ա․ Խաչիկյանը 1907–09-ին Ք–ում կառուցել է էլեկտրակայան, մաս– նակցել քաղաքային ջրմուղ կայանի և տրամվայի ստեղծմանը։ Տեղի շատ հա– յեր Հայրենական մեծ պատերազմի (1941–45) ժամանակ պայքարել են ֆա– շիզմի դեմ։ Ք–ի կառուցապատման գոր– ծում իրենց ավանդն են ներդրել տեղի ճարտարապետներ Ցու․ Թումանյանը (ՍՍՀՄ պետ․ մրցանակի դափնեկիր) և Ա․ Համբարձումյանը։ Գիտ․ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է Ք–ի բժշկ․ ինստ–ի հիմնադիրներից մեկը՝ Ք․ Նիկո– ղոսյանը։ Ք–ում գործել են հայագետներ Կ․ Կոստանյանը, Տ․ վրդ․ Տեր–Հովհան– նիսյանը և ուրիշներ։ Հայ–մոլդավ․ առըն– չություններին նվիրված ուսումնասիրու– թյուններ են հրատարակել պատմաբան Զ․ Ֆանյանը, ճարտ․ Ա․ Թորամանյանը։ Ք–ում պահպանվել են հայկ․ եկեղեցիներ, գերեզմանոց (հիմնված 1825-ին)։ 1985-ին Ք–ում կար մոտ 1000 հայ։ Տես նաև Մոչ– ղավակւսն Սովեւոական Սոցիաւիաոական Հանրապետություն հոդվածի Հայերը Մոլդավիայում մասը, Կոտովսկ հոդվածը։ * Գրկ․ P ժ շ կ յ ա ն ց Մ․, ճանապաբհորդու– թիւն ի Լեհաստան․․․, Վնտ․, 1830։ История Молдавской ССР, Кишинёв, 1982; Я ц е н- ко Я․ С․, Развитие культуры и науки в МССР за 50 лет, Кишинёв, 1974; История народного хозяйства Молдавской ССР, т․ 1–4, Кишинёв, 1976–78; Тарасов О․ Ю․, Очерки истории нау$и в Советской Мол– давии (1924–1961), Кишинёв, 1980; Архитек– тура Советской Молдавии, М․, 1973; Ф а н ь- я н Д ж․ С․, Дружба из глубины веков, <P^U>, 1980, № 2․ Ս․ Քուանջյան
ՔԻՉԻԿ ՎԵԴԻ (Փոքր Վեդի), գյուղ ՀՍՍՀ Արարատի շրջանում։ Ք․ Վ–ով է անցնում Երևան–Նախիջևան ավտոճանա– պարհը։ Կոլանաեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Փոքր Վեդի Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, կապի բաժանմունք, կենցաղի տուն, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժկայան*․ Բնակիչների նախնիները եկել են Շատա– խից, Բալուից, Մոկսից (1922-ին), Իրանից (1946-ին)։ Ք․ Վ–ի մոտ է Խոր Վիրապ վանք– ամրոցը և պատմ․ Արտաշատ քաղաքը։ ՔԻՎ, ճարտարապետական–դեկորատիվ տարր, պատի տրամատավորված հորի– զոնական ելուստը՝ կոչված շենքի կտուրի (ծածկի) ապահովությանը, անձրևաջրե–