ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔ– ՆԵՐ ՍՍՀ Միության և մի ու թե– նա կան հանրապեաություն– ն և ր ի, ընդհանուր միութենական օրենս– դրական ակտ քրեական իրավունքի բնա– գավառում ՍՍՀՄ և միութենական հանրա– պետությունների ընդհանուր կարգավոր– ման հարցերը միասնական լուծելու հա– մար։ Ընդունել է ՍՍՀՄ Գերագույն սովե– տը 1958-ի դեկտ․ 25-ին (հետագա լրա– ցումներով)։ Ք․ օ․ հ․ բաղկացած են չորս բաժնից (47 հոդված)․ 1․ ընդհանուր դրույթներ, 2․ հանցագործության մասին, 3․ պատժի մասին, 4․ պատժի նշանակման և պատժից ազատելու կարգի մասին։ Առաջին բաժնում բնորոշվում են քրեա– կան օրենսդրության խնդիրները, թվարկ– վում քրեաիրավական ակտերի տեսակ– ները, նախանշվում պատասխանատվու– թյան հիմքերը, ինչպես և օրենքների ներ– գործությունը ժամանակի U տարածու– թյան մեջ և անձանց նկատմամբ։ Երկրորդ բաժնում տրվում է հանցագործության բնորոշումը, սահմանվում են դիտավորու– թյան։, անզգուշության, անմեղսունակու– թյան, արարքի հասարակական վտանգա– վորությունը բացառող հանգամանքների, հանցագործության կատարման փուլերի, հանց ակց ութ յան, առնչակցության և մի քանի այլ ինստ–ների հասկացություննե– րը։ Երրորդ բաժինը պարունակում է պատ– ժի էության և առանձին պատժատեսակ– ների (մահապատիժ, ազատազրկում, ուղ– ղիչ աշխատանքներ, աքսոր, արտաքսում են) բնութագիրը, ժամկետները։ Չորրորդ բաժնում սահմանվում են պատժի նշանակ– ման ընդհանուր կանոնները, պատժից ազատելու պայմաններն ու կարգը, նա– խատեսվում են պատասխանատվությու– նը մեղմացնող և ծանրացնող հանգա– մանքները, քրեական պատասխանատ– վության ենթարկելու, մեղադրական դա– տավճռի կատարման, դատվածության սարման, վաղեմության ժամկետները։ Հի– մունքները, իբրե մեկնակետ, հռչակում են «չկա հանցագործություն, չկա պատիժ առանց օրենքի» սկզբունքը, մերժում են անաչոգիան, ռեպրեսիաները։ Ք․ օ․ հ․ դրված են միութենական հանրապետու– թյունների գործող քրեական օրենսգրքե– րի ընդհանուր մասերի հիմքում։ Ա․ Թովմասյան
ՔՐԹԻԿՅԱՆ (Քռթիկյան) Ֆերուհխան Բա– րունակ Միքայելի, Բ ա ր ու ն ա կ բեյ Ֆերուհխան [18․10․1824, Իոսսգյուղ (Կ․ Պոլիս)–15․6․1869, Կ․ Պոլիս], հաս․, քաղ․, մշակութային–կրթական գործիչ, բժիշկ–գնդապետ, հրապարակախոս։ 1847-ին որպես բժիշկ–ուղեկցորդ հատուկ ծառայության է մեկնել Թուրքիայի տի– րապետության տակ գտնվող փոքրասիա– կան կուսակալությունները, հայաբնակ գավառները։ Տասնամյա շրջագայության ընթացքում Ք․ զբաղվել է բժշկությամբ, պատվաստումներով, իր նոթերն ու տպա– վորություններն ամփոփել «ճանապար– հորդություն ի Բաբելոն ընդ Հայաստան» աշխատությունում (հրտ․ 1876, Արմաշ)։ 1849-ին, ավարտելով Կ․ Պոլսի ռազմա– բժշկ․ ուսումնարանը, աշխատել է Հեյդար փաշայի զինվ․ հիվանդանոցում։ 1850– 1860-ական թթ․ Կ․ Պոլսում զբաղվել է ման– կավարժ․ U բժշկ․ աշխատանքով։ 1856-ին նա կայսերական բժշկ․, 1858–59-ին՝ Հասարակաց կրթ․ ժողովների, 1860-ին՝ արքունի զինվ․ բժշկ․ ժողովի, մալարիա– յի, խոլերայի դեմ պայքարող բժշկ․ հանձ– նաժողովի անդամ էր։ Ակտիվորեն մաս– նակցել է Ազգ․ սահմանադրության աշ– խատանքներին, ղեկավարել դրանք, ըն– տրվել Ազգ․ ընդհանուր ժողովի, Սահմա– նադրական առաջին ուս․ խորհրդի ատե– նապետ։ Ք․ հեղինակ է բժշկամանկա– վարժ․ բազմաթիվ հոդվածների, տեղեկա– գրերի, նաև թարգմանությունների (ֆրան– սերենից)։ Կազմել է գրիպի, խոլերայի, տուբերկուլոզի վերաբերյալ տեղեկա– գրեր։ Գրկ․ Մեզպ ուրյան Ա․Ն․, Հայ և ծա– գումով հայ բժիշկներ, մ․ 1, Սաամբուլ, 1950։ Հ․ Գրիգորյան, Ա․ Գրիգորյան ՔՐԻ&ԱՆԹԵՄ (Chrysanthemum), ոսկե– ծաղիկ, բարդածաղկավորների ընտա– նիքի միամյա և բազմամյա խոտաբույսե– րի ցեղ։ Հայտնի է Ք–ի շուրջ 150 (ՍՍՀՄ–ում՝ 70–80) տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում U Աֆրիկայում։ 0,5–1,5 մ բարձրությամբ կանգուն ցո– ղուններով թփիկներ են։ Տերևները ամ– բողջաեզր են կամ փետրաձև կտրտված, մուգ կանաչ, ծաղիկները՝ լեզվակավոր են, զամբյուղներում հավաքված։ Ծադ– Հնդկական քրի– զանթեմի ծաղիկը 1յում է խոր աշնանը։ Օգտագործվում են դեկորատիվ պարտեզագործության մեջ։ Աչքի է ընկնում իր բազմապիսի գունավո– րումներով։ Բարձր են գնահատվում սպի– տակ, խոշորածաղիկ, բազմապսակաթերթ տեսակները և սորտերը։ Բազմանում է կանաչ կտրոններով, թփիկներով, հազ– վադեպ՝ սերմերով։ Հնդկաստանում, Չի– նաստանում և շրջակա երկրներում Ք–ի ընձյուղները, տերևները և ծաղկաբույլերն օգտագործվում են սննդում։ Ք․ լայնորեն օգտագործվում է չինական բժշկության մեջ։ ՔՐԻ&ՈԲԵՐԻԼ (< հուն, xpuaog– ոսկի և բերիչ), միներալ։ Քիմ․ կազմը՝ А12Ве04։ իյառնուրդների ձևով պարունակում է Fe3+, Fe2+, Cr։ Բյուրեղագիտական հա– մակարգը ռոմբային է։ Առաջացնում է պրիզմաձև բյուրեղներ, հատիկավոր ագ– րեգատներ։ Գույնը՝ կանաչ, դեղին, շա– գանակագույն, կարմիր, երբեմն՝ անգույն։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 8,5, խտութ՝ 3750 կգ/մ3։ Թափանցիկ, գու– նավորված տարբերակները, հատկապես աչեքսանդրիտը, թանկարժեք քարեր են։ ՔՐԻ&ՈԿՈԼԱ (< հուն, xpuaog – ոսկի և %oXXa – սոսինձ, հնում կիրառվում էր ոսկյա իրերի զոդման համար), միներալ։ Քիմ․ կազմը՝ CuSi03*nH20։ Բյուրեղագի– տական համակարգը ռոմբային է։ Առա– ջացնում է գաղտնաբյուրեղային ագրե– գատներ, կեղևիկներ։ Գույնը՝ երկնա– գույն, երկնագույն–կանաչ, կապույտ, գորշ, սև։ Կարծրությունը՝ 2–4, խտու– թյունը՝ 2300 կգ/մ3։ ՔՐԻձՈՏԻԼ–ԱՍԲԵՍՏ, տես Ասբեստ։
ՔՐԻՍԹԻ (Christie) Ագաթա (1891 – 1976), անգլիացի կին գրող։ Դետեկտիվ ժանրի վարպետ, 60 վեպի, 20 պիեսի և պատմ– վածքների շատ ժող–ների հեղինակ։ Ք–ի լավագույն ստեղծագործություններում [«Պուարոն հետաքննում է», 1924, «Բու– խարիների գաղտնիքը», 1925, «Ռոջեր էքրոյդի սպանությունը», 1926, «Ն թե՝՛ Մ», 1941, վեպեր․ «Մկան թակարդը», 1954, «Մեղադրող կողմի վկան» (1954, ամերիկ– յան համանուն կինոնկար, 1957), պիես– ներ] հանցագործությունը բացահայտվում է ոչ այնքան հանցանշանների օգնու– թյամբ, որքան նրա հերոսների հոգեբա– նական խորաթափանցության և բելգիա– ցի խուզարկու էրկյուլ Պուարոյի բացա– ռիկ նրբազգացողության շնորհիվ։ Երկ․ Արևելյան ճեպընթացը, Ե․, 1971։
ՔՐԻՍԻՊՈՍ (ХртЗочллоб) Ս n լա ց ի (մ․ թ․ Ш․ 281/277–մ․ թ․ Ш․ 208/205), հին հուն, փիլիսոփա։ Զենոն Կիտիոնցուց և Կլեանթեսից հետո մ․ թ․ ա․ 232-ից ղեկա– վարել է ստոիկյան դպրոցը։ Զարգացրել և համակարգել է Զենոնի ուսմունքը, մշա– կելստոիցիզմի տրամաբանությունը։ Նրա ավելի քան 705 երկերից պահպանվել են միայն պատառիկներ։
ՔՐԻՍՈՎՈՒԼ (հուն․ xpuaoPouXXov– ոսկե կնիք)* բյուզ․ կայսերական շնորհագրի տեսակ։ Այլ տեսակի շնորհագրերից տար– բերվում է ձևակերպման մեծ հանդիսավո– րությամբ։ Կայսրը անձամբ ծիրանագույն թանաքով մի քանի բառ էր ավելացնում, ստորագրում և թվագրում։ Ք․ վավերաց– վում էր կնիքով (երբեմն՝ ոսկե)։ Ք–ի ձևով հրապարակվում էին օրենքներ, պետու– թյունների հետ պայմանագրեր, պարգե– վական կարևորագույն շնորհագրեր։ Հիմ– նականում պահպանվել են Ք–ի պատճեն– ները։ Կիրառվել է նաև Կիլիկյան Հայաս– տանում, միջնադարյան Սերբիայում և Բուլղարիայում։
ՐԻՍՏԱՓՈՐ P ԱՊԱՀՈՒՆԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ,), Հայոց կաթողիկոս 628-ից։ Հաջորդել է Կոմիտաս Ա Աղցեցուն։ Հա– վանաբար եղել է Ապահունյաց տոհմի Աբրահամյան ճյուղից։ Թեոդորոս Ռշտու– նու առաջադրմամբ ընտրվելով կաթո– ղիկոս՝ հակադրվել է մարզպան Վարազ– տիրոց Բագրատունուն և պաշտոնանկ ար– վել (630)։ Կյանքի մնացած մասն անց– կացրել է Մասյացոտն գավառի Ոսլիք գյուղի մոտ կառուցված մենարանում։
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ, XIX դ․ վերջին եվրոպ․ որոշ երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա ևն) կաթոլիկական եկեղեցու մասնակցու– թյամբ առաջացած արհմիութենական միա– վորումներ։ Ստեղծվել են քրիստոնեական եկեղեցու սոցիալ․ դոկտրինայի տարած– ման ուղիով՝ դասակարգային հեղափոխ․ բանվ․ շարժումը արգելակելու նպատա– կով։ Ք․ ա–ի գործունեության գաղափարա– խոսական հիմքերը ձևակերպվել են