ՕԴԱՅԻՆ ՋէՌՈհՏՈՒՍ, ջեռուցման հա– մակարդ, որխ դեպքում շենքերը ջեռուց– վում են տաք օդով։ 0․ ջ․ ընդգրկում է օդատաքացուցիչներ (դրանցում օդը կա– րող է տաքացվել տաք ջրով, գոլորշիով, տարբեր վառելանյութերի այրումից ան– ջատվող ջերմությամբ, ինչպես նաև էլեկ– տրականությամբ), օդատարներ (օդը հասցնում են ջեռուցվող շենքերին), օդա– մատուցիչ և օդառու ցանցեր (դրանցով օդը մատուցվում է ջեռուցվող շենքերին ն հավաքվում՝ օդատաքացուցիչին մատու– ցելու համար), օդատարների փակիչ–կար– գավորիչ կափույրներ։ Տարբերում են վերաշրջանառու (օդատաքացու– ցիչին մատուցվող ամբողջ օդը հավաք– վում է այդ օդով տաքացվող շենքից) և օդափոխության հետ համա– կցված (օդի մատուցումն իրակա– նացվում է մասամբ ջեռուցվող շենքից, մա– սամբ էլ՝ դրսից) 0․ ջ․։ Համակարգերում օդի տեղաշարժը կարող է լինել բնական (օդի ջերմաստիճանի և խտության տար– բերության հաշվին) կամ հարկադրական (օդափոխիչների օգնությամբ)։
ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ, տրանսպորտի տեսակ, որն ուղևորներ, փոստ ու բեռներ է փոխադրում օդային ուղիներով։ Նրա հիմն, առավելությունը ժամանակի խնա– յողությունն է՝ թռիչքի բարձր արագու– թյան շնորհիվ։ 0․ տ․ առաջացել է եվրոպ․ ու ամեր․ երկրներում, 1-ին համաշխարհա– յին պատերազմից հետո։ ՍՍՀՄ–ում օդա– յին առաջին գիծը բացվել է 1923-ին [Մոսկ– վա–Նիժնի Նովգորոդ (այժմ՝ Գորկի)]։ 1984-ին ՍՍՀՄ օդային ուղիները կապում էին երկրի ավելի քան 3500 քաղաքներ ու խոշոր բնակավայրեր։ Ներքին օդային ուղիների ընդհանուր ցանցի երկարությու– նը 1940-ին կազմում էր 144, 1960-ին՝ 360, 1984-ին՝ 838 հգ․ կմ (միջազգային ավիագծերի հետ՝ 1020 հգ․ կմ)։ «Աերո– ֆլոտի»- ինքնաթիռները օդային մայրու– ղիներով կապ են պահպանում աշխար– հի ավելի քան 80 երկրների հետ։ 1950- ական թթ․ երկրորդ կեսից կանոնավոր թռիչքնհր են կատարում ՏՈԻ–10Հ, ՏՈԻ– 114, ԻԼ–18 և Ան–10, 1960-ական թթ․ եր,կ– րորդ կեսից՝ ՏՈԻ–124 և ԱՆ–24, 1969– 70-ական թվականներից՝ ԻԼ–62, ՏՈԻ–134, ՏՈԻ–154, 1981-ից՝ ԻԼ–86 ինքնաթիռները։ Տեղական ավիաուղիներում օգտագործ– վում են 6ակ–40 և 6ակ–42, շահագործ– վում են նաև ԱՆ–22 և ԻԼ–76 ինքնաթիռ– ները, Մի–8, Մի–10 ուղղաթիռները են։ <Աերոֆլոտի> ինքնաթիռները 1984-ին փոխադրել են 112,3 մլն ուղևոր, 3,28 մլն w բեռ և փոստ։ 1940–83-ին Օ․ տ–ի բեռ– նաշրջանառությունն ավելացել է 159, իսկ ուղևորաշրջանառությունը՝ 884 անգամ։ <Աերոֆլոտը» համագործակցում է բուլղ․
ՏԱԲՍՕ>, լեհ․ «ԼՕՏ», հունգ․ «ՄԱԼԵՎ», չեխ․ «ՉՍԱ» ևն ավիաընկերությունների հետ։ Սոցիալիստ, և Եվրոպայի լքի քանի այլ երկրներ օգտագործում են սովետա– կան ինքնաթիռները։ ՍՍՀՄ–ը քաղաքա– ցիակաէ աւ]իացիայի միջագգ․ կազմակեր– պության անդամ է։ Կապիտ․ երկրներում առավեյ խոշոր ավիաընկերություններն են՝ «Պանամե– րիքըն էրլայնս» (ԱՄՆ), «ԲՕԱԿ» և «ԲԵԱ» (Մեծ Բրիտանիա), «էր Ֆրանս» (Ֆրան– սիա), «Լյուֆտհանզա» (ԳՖՀ), «Ալիտա– լիա» (Իտալիա) ևն։ ՀՄՍՀ–ում առաջին օդային կանոնավոր հաղորդակցությունն սկսվել է 1933-ի հու– լիսի 21-ին, Երևանի և Թիֆլիսի միջև (ՊՕ–2 երկտեղ օդանավերով)։ Երևանն օդային ուղիով Մոսկվային միացել է 1945-ին (ԴՍՊ–47 18 ուղևորատեղ ունեցող օդանավով)։ 1985-ին գործում էր միութե– նական նշանակության 30 օդային գիծ։ Երևանին հարում են կանոնավոր գործող տեղական նշանակության 14 և հանրա– պետ․ նշանակության 4 երթուղի։ Միութե– նական 30 երթուղիներով հանրապետու– թյունը կապված է ՍՍՀՄ 29 խոշոր քա– ղաքների ու բնակավայրերի հետ։ Կարևո– րագույն օդային երթուղիներն են Երևան– Մոսկվա (2000 կմ), Երևան–Միներալ– նիե վոդի–Լենինգրադ (2670 կմ), Երևան– Մվերդլովսկ (2610 կմ), Երևան–Նովոսի– բիրսկ, ինչպես նաև՝ Երևան–միութենա– կան հանրապետությունների մայրաքա– ղաքներ (բացառությամբ Դուշամբեի և Ֆրունզեի)։ Հանրապետ․ նշանակության երթուղիները Երևանը կապում են Թբի– լիսիի, Բաքվի, Ստեփանակերտի, Նա– խիջևանի հետ։ Տեղական նշանակության գծերով մայրաքաղաքը կապված է Ղա– փանի, Գորիսի, Միսիանի, Ջերմուկի, Բերդի, Կիրովականի, Լենինականի և այլ բնակավայրերի հետ։ Երևանը օդա– յին հաղորդակցությամբ կապված է նաև ՉՍՍՀ–ի (Պրագա), ԳԴՀ–ի (Բեռլին) և Սիրիայի (Դամասկոս, Հալեպ) հետ։ Երե– վանով է անցնում միջազգ․ նշանակու– թյան Մոսկվա–Երևան–Բեյրութ–Դա– մասկոս–Մոսկվա օդային երթուղին։ Հե– ռավոր երթուղիները սպասարկվում են ՏՈԻ–154 և ՏՈԻ–134, իսկ տեղական եր– թուղիները՝ 6ԱԿ–40 օդանավերով։ Լենի– նականն օդային ուղիներով կապված է Մոսկվայի, Կիևի, Լենինգրադի, Սիմֆե– րոպոլի, Միներալնիյե վոդիի, Բաքվի, Վոլգոգրադի, Կրասնոդարի, Նալչիկի, Ռոստովի, Սուխումի և Գորկու, իսկ Բերդն ու Գորիսը՝ Բաքվի հետ։ Երևանի, Լենի– նականի և Ղափանի օդանավակայանները սարքավորված են թռիչքավայրէջքային ժամանակակից համակարգերով։ Կ․ խուրշուդյան
ՕԴԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՍՍՀՄ, միասնա– կան օրենսդրական համակարգված ակտ, որը կարգավորում է ՍՍՀՄ քաղաքացիա– կան ավիացիայի գործունեությունը և օդա– յին տարածության օգտագործման կարգը։ Հաստատվել է ՄՄՀՄ Գերագույն սովե– տի Նախագահության 1983-ի մայիսի 11-ի հրամանագրով։ Ամրապնդում է ՍՍՀՄ–ի լրիվ և բացառիկ գերիշխանությունը ՍՍՀՄ օդային տարածության նկատմամբ։ Օ․ օ․ ՄՍՀՄ–ը սահմանում է քաղաքացիական Քաղաքացիական ավիացիայի տրանսպորտի զարգացման հայկ․ վարչության օդային հիմնական ցուցանիշները 1960 1970 1985 Բեռնաշրջանառությունը, մլն m կւէ 7,9 27,1 42,6 Փոխադրվել են բեռներ ն փոստ, եզ․ m 5,1 11,8 16,9 քԱղևորաշրջանառությունը, մլն ուղևոր կւէ 177,8 1429,6 4072,2 Մեկնել են ուղևորներ, հզ․ մարդ 149,6 676,9 1357,5 Ավիաքիմ․ աշխատանքների ծավալը գյուղա– տնտեսության մեջ, մլն հա 0,25 0,19 1,3 ավիացիայի նպատակները (օդային փո– խադրումներ, ավիացիոն աշխատանքներ ևն), ՄՍՀՄ քաղաքացիական ավիացիայի մինիստրության խնդիրները, նախատե– սում է պետ․ հսկողություն քաղաքացիա– կան ավիացիայի անվտանգ օգտագործ– ման նկատմամբ, կարգավորում է օդա նա– վերի իրավական դրությունը, դրանց գը– րանցման և շահագործման թույլատրեւու կարգը, օդանավերի անձնակազմերի իրա– վունքներն ու պարտականությունները, ևն։ 0․օ․ ՍՍՀՄ–ը սահմանում է վարչական պատասխանատվություն օդային տրանս– պորտում կատարված իրավախախտում– ների համար, տուգանքների չափերը ևն։ 0․օ․ ՍՍՀՄ–ը տալիս է Աերոֆլոտի դրոշի և խորհրդանշանի նկարագրությունը։ Օ․ օ․ ՍՍՀՄ–ի գործողությունը ՄՍՀՄ տարած– քում տարածվում է քաղաքացիական ողջ ավիացիայի, ինչպես նաև ՍՍՀՄ սահման– ներից դուրս գտնվող ՄՄՀՄ բոլոր օդանա– վերի նկատմամբ, եթե օդանավն ընդու– նող երկրի օրենքներն այլ պահանջներ չեն ներկայացնում։ 9*․ Ղարախան յան․
ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ, տրանսպորտային ձեռնարկություն, որն ապահովում է ուղե– վորների, բեռների և փոստի կանոնավոր փոխադրումները օդային արւսնացոբտի միջոցներով։ ՄՄՀՄ–ում քաղաքացիական ավիացիայի Օ–ները լինում են միջազգ․, միութենական և տեղական նշանակու– թյան (նկ․ 1)։ Ըստ սարքավորման և ավիա– տրանսպորտային փոխադրումների ծա– վալի, Օ–ները բաժանում են կարգերի։ ժամանակակից Օ․ ինժեներական կա– ռույցների և տեխ․ միջոցների բարդ հա– մալիր է։ О-ի տեղադրության ընտրության ժամանակ հաշվի են առնում քաղաքի հետ հարմար և արագ հաղորդակցման, քաղա– քի մերձակայքում զգալի հողատարածու– թյունների օտարացման և О-ի հեռանկա– րային զարգացման հնարավորություն– ները։ О-ի կարևորագույն տարրն աերո– դրոմն է, որը ներառնում է թռիչքա– դաշտը՝ թռիչքուղիներով, գետնավարման ուղիներով, ինքնաթիռների կայանատե– ղերով, անվտանգության ծայրաշերտերով և կողմնաշերտերով։ Թռիչքուղիների քա– նակը և դասավորությունը սահմանվում են ըստ О-ի թողունակության և տեղան– քի ռելիեֆի։ Թռիչքուղու վրա առանձնաց– վում է աշխատանքային տարածություն, որի սահմաններում տեղակայվում են արհեստական ծածկույթներով վերթիռ– վայրէջքային ուղիները։ Վերջիններս գետ– նավարման ուղիներով միացվում են կա– ռամատույցների և ինքնաթիռների կայա– նատեղերի հետ։ Թռիչքների կանոնավո– րության և ինքնաթիռների վայրէջքի ան–