Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՌՍՖՍՀ Մինիստրների խորհրդի նախա գահի աոաջին տեղակալ։ 1985-ի մարտից 0․ ՌՍՖՍՀ Գերագույն սովետի նախա գահության նախագահն է, ՍՍՀՄ Գերա գույն սովետի Նախագահության նախա գահի տեղակալը։ ՍՄԿԿ ԿԿ–ի անդամ է 1971-ից։ ՍՍՀՄ VII–-XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։


ՕՌԼՈՎԱ ԼյուբովՊետրովնա (1902–1975), ռուս սովետական դերասանուհի։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1950)։ Մովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (1919– 1922), թատերական տեխնիկումում (պա րարվեստի բաժնում, 1922–25)։ 1926– 1933-ին աշխատել է Նեմիրովիչ–Գանչեն– կոյի անվ․ երաժշտ․ թատրոնում։ Օֆեն– բախի «Պերիկոլա», Պլանկետի «Կոռնևիլ– յան գանգեր» և այլ օպերետներում կա տարել է գլխ․ դերերգերը։ О-ի ստեղծա գործական կյանքը սերտ կապված է սովե տական երաժշտ․ կինոկատակերգության հաստատման հետ։ Խաղացել է կինոռե ժիսոր Գ․ Ալեքսանդրովի երաժշտ․ ֆիլ մերում՝ Անյուտա («Ուրախ տղաներ», 1934), Մարիոն Դիկսոն («Կրկես», 1936), Լ․ Օռլովան Դունյայի դերում (կադր «Վոլգա– Վոլգա» կինոնկա րից, 1938) «Դունյա» («Վոլգա–Վոլգա», 1938), «Տան– յա («Լուսավոր ուղի», 1940), պրոֆեսոր Նիկիւոինա և դերասանուհի Շաւորովա («Գարուն», 1947)։ Նկարահանվել է նաև այլ կինոնկարներում։ 1955-ից աշխատել X Մոսսովետի անվ․ թատրոնում։ ՍՍՀՄ պեւո․ մրցանակ (1941, 1950)։ Պարգևատըր– վել է Լենինի և 2 այլ շքանշաններով։


ՕՌՆԱՄԵՆՏ (< լաin․ ornamentum –զարդ, զարդարանք), տես Զարդապատկեր։

ՕՍԱԿԱ, քաղաք ճապոնիայում։ Օսակա «մայրաքաղաքային» պրեֆեկտուրայի վարչ․ կենտրոնն է։ 2534 հզ․ բն․ (1984)։ Տնտ․ նշանակությամբ երկրի երկրորդ քաղաքն է Տոկիոյից հետո։ Տրանսպոր տային կարևոր կենտրոն է, խոշոր նավա հանգիստ, ունի միջազգ․ օդանավակայան (իտամի), մետրոպոլիտեն։ ճապոնիայի ֆինանսաբանկային և աոևտր․, ծանր արդյունաբերության կարևոր կենտրոնն է։ Օ–ում կենտրոնացած է ավելի քան 30 հզ․ արդ․ ձեռնարկություն; Տալիս է երկրի պողպատի ձուլման 15%-ը, գլան վածքի 40% –ը, գունավոր մետաղների իրերի արտադրության ավելի քան 33%-ը։ Զարգացած է ճշգրիտ և էներգետիկական մեքենաշինությունը, նավաշինությունը, սարքաշինությունը, հաստոցաշինությու նը, ռադիոտեխ․ սարքերի, տեքստիլ (երկ րի արտադրության մոտ 40%–ը), քիմիա– դեղագործական, փայտամշակման, պո լիգրաֆիական, ցեմենտի, ապակու, խե– ցեգործական արդյունաբերությունը։ Ունի 2 համալսարան և այլ բուհեր, գեղեցիկ արվեստների քաղաքային թանգարան, ւ պլանետարիում։ 1970-ին Օ–ում տեղի է ունեցել «ԷԿՍՊՈ–70» համաշխարհային ցու ցահանդեսը։ Հիշատակվում է IV–VII դդ․, Նանիվա անվամբ։ XV դարից անվանվել է Օ․։ Պահպանվել են միջնադարյան ճարտ․ հուշարձաններ։


ՕՍԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (Օսեթա կան գ ր ա կ ա ն ու թ յ ու ն), Հս–Օսեթ․ ԻՍՍՀ–ում և Հվ–Օսեթ․ ԻՄ–ում ապրող օս ժողովրդի գրկ․։ Ազգ․ գրավոր գրկ․ ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի։ Ենթադրվում է, որ ժամանակակից օսերի անմիջական նախնիները4 ալան ները, գիր են ունեցել դեռևս V դ․։ Միջ նադարյան ալանական թագավորությունը կործանվել է մոնղոլ–թաթար․ արշավանք ների հետևանքով։ Մշակութային ավան դույթներն ընդհատվել են և անցյալի գրա վոր մշակույթի մասին որևէ հավաստի տե ղեկություն մեզ չի հասել։ Այդ դարերում ժողովուրդը դիմել է բանահյուսությանը (Նարտյան էպոս են)։ XVIII դ․ 2-րդ կեսին ստեղծվել է օսա կան գիրը4 ռուս, այբուբենի հիման վրա, 1798-ին հրատարակվել օսերենով առա ջին գիրքը՝ «Համառոտ կատեխիզիս»-ը։ XIX դ․ սկզբին օս լուսավորիչ Ի․ Յալգու– զիձեն (1775–1830) ստեղծել է գիր՝ վրաց․ այբուբենի հիման վրա, սակայն կիրառ վել է ռուսականը։ 1865-ին Տ․ Մամսուրովը (1843–1898) գրել է օսերենով առաջին բանաստեղծությունները, որոնք ժողովըր– դի սեփականությունն են դարձել միայն սովետական շրջանում։ XIX դ․ օսերի ամենամեծ գեղագետը, մտածողն ու հասարակական գործիչն էր Կ․ խեթագուրովը 1859–1906)։ Նա Մամ– սուրովի պես գրել է մայրենի ՜ լեզվով ու ստեղծել դասական գործեր, որոնք ներ թափանցված են հեղափոխ․ դեմոկրա տիզմի գաղափարախոսությամբ։ Նրա ժա մանակակիցներից աչքի են ընկնում Ի․ Կա– նուկովը (1851–99), Ա․ Կուբալովը (1871 – 1944), Բ․ Գուրջիբետին (1868–1905)։ 0․գ–յան համար XIX դ․ եղել է կազմավոր ման շրջան։ XX դ․ երևան է եկել ազգ․ մա մուլը, ստեղծվել են դրամատուրգիան ու արձակը՝ Ե․ Բրիտաև (1881 – 1923), Ս․ Գա– դիև (1856–1915), Ա․ Կոցոև (1872–1944), Ց․ Գադիև (1883–1931)։ Շարունակելով իյեթագուրովի ավանդույթները՝ նրանք ․ գրկ․ են բերել նոր խնդիրներ, ազգ, ու ․ սոցիալ․ ազատության համար մարտըն– չող նոր հերոսներ։ Օ․ գ․ բազմակողմա– ւ նիորեն զարգանալու հնարավորություն ւ ստացավ Օսեթիայում սովետական կար– ւ գեր հաստատվելուց հետո։ Ց․ Գադիևի, [ Գ․ Բարակովի (1890–1937), Ս․ Բագրաե–

վի (1888–1941), Կոցոևի, Նիգերի (Ի,

․ Ջանաև, 1896–1947) և այլոց ստեղծա– t գործությունները հագեցած են հեղափոխ, ։ վերափոխման համար պայքարի պաթո– ւ սով։ 1924–25-ին պրոլետ, գրողների , Մոսկվայի ասոցիացիային առընթեր - ստեղծվել է օսական «Զիու» խումբը, - որը 1925-ին և 1927-ին լույս է ընծայել - կոլեկտիվ ժող–ներ։ 20-ական թթ․ Օ․ գ․ - են մտել Կ․ Ֆարնիոնը (1907–37), ԲՏ - Բոցիևը (1901–44), Դ, Մամսուրովը I (1909-66), Տ․ Եպխիևը (1911 – 1958), I Գ․ Կայտուկովը (ծն․ 1911), Տ․ Բեսաևը (ծն․ 1910), իյ․ Պլիևը (1908–66), Մ․ Կամբերդիևը (1909–31) և ուրիշներ։ 30-ական թթ․ բնորոշվում են էպիկական մեծ գործերի երևան գալով, դրամայի աշ խուժացումով։ Ստեղծվել են Հս․ և Հվ․ Օսեթիայի ԳՄ–ները։ Այդ տարիների գրկ–յան հիմնական թեման գյուղի կո լեկտիվացումն էր։ Զարգացել է պատմա վեպը (Ֆարնիոն, Բոցիև ևն)։ Հաջողու թյան է հասել պոեզիան (Կամբերդիև, Պլիև, Նիգեր)։ 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրկ–յան բոլոր ժանրերում գերիշխել է պատերազ մի թեման։ Ետպատերազմյան տարինե րին հայտնվել են վիպական գործեր, որոնց հեղինակները ձգտում են իմաստա վորել ժողովրդի կյանքի պատմ․ ուղենիշ– ները․ Ե․ Ուրույմագովայի (1905–55) եռերգության առաջին գիրքը՝ «Կյանքին ընդառաջ» (1949), Մամսուրովի «Պոեմ հերոսների մասին» (գիրք 1–2, 1948– 1958), Ն․ Գագլոևի (ծն․ 1900) «Ուս ուսի» (գիրք 1–2, 1954–56), Դ․ Զիոևի (ծն․ 1913) «Անհաղթելի ուժ» (գիրք 1–4, 1954–61) վեպերը։ Հրատարակվում են Կայտուկովի, Գ․ Զուգաևի (ծն․ 1911), Գ․ Պլիևի (ծն․ 1913), Գաֆեզի (ծն․ 1913), Բ․ Մուրտազովի (ծն․ 1917), Ռ․ Ասաևի (ծն․ 1923) և ուրիշների բանաստեղծական ժող–ները։ Զարգանում է մանուկների հա մար գրկ․ (Զ․ Ջատիև, ծն․ 1910, Դ․ Տուաև, 1903–64, Ս․ Բրիտաև, 1898–1961)։ 60- ական թթ․ Օ․ գ․ հարստանում է հիմնակա նում այժմեականությանը վերաբերող նոր գործերով (Մամսուրով, Ա․ Ագուզարով, ծն․ 1923, Բեսաև)։ Դրամատուրգիայում հաջողությամբ հանդես են գալիս Ա․ Տո կանը (ծն․ 1910), Վ․ Գագլոևը (ծն․ 1931), Գ․ Ւտւգաևը (ծն․ 1922), Ռ․ Ւտւբեցովը (ծն․ 1922), Դ․ Տեմիրյաևը (ծն․ 1925) և ուրիշներ։ Հայտնվում է բանաստեղծների նոր սերունդ՝ Ի․ Կոզաև (ծն․ 1930), Դ․ Բես– տաուտի (ծն․ 1932), Ա․ Կոձաւոի (ծն․ 1937), Վ․ Մալիև (ծն․ 1938), Շ․ Զիկաև (ծն․ 1938), Կ․ խոդով (ծն․ 1942) և ուրիշ ներ։ Զարգանում են նաև գրաքննադա տությունն ու գրականագիտությունը։ Գրկ․ Очерк истории осетинской советской литературы, Орджоникидзе, 1967․


ՕՍԱՐՍՈԼ, ացետարսռլ, հակա– սիֆիլիսային դեղամիջոցների խմբի պատ րաստուկ, պարունակում է 27% արսեն։ Օգտագործվում է նաև տրիխոմոնոզի բուժ ման համար։ Օսարբոն և օսարցիդ դեղա նյութերի բաղադրամաս է․ գնդիկների ձևով նշանակվում է տրիխոմոնադային հեշտոցաբորբի ժամանակ։


ՕՍԵՐ (ինքնանվանումը՝ իրոն, Հս․ Օսեթիայի արմ–ում՝ դ ի գ ո ր ո ն), ազգ, Հս․-Օսեթ․ ԻՍՍՀ–ի և Հվ․-Օսեթ․ ԻՄ–ի հիմնական բնակչությունը։ Ապրում են նաև Վրաց․ ՍՍՀ մի շարք շրջաններում, Կաբարդինա–Բալկարական ԻՍՍՀ–ում, Ստավրոպոլի երկրամասում, այդ թվում՝ Կարաչա յ–Չերքեզ․ ԻՄ–ում։ Ընդհանուր թիվը՝ 570 հզ․ (1983)։ Խոսում են օսերեն լեզվով։ Ծագումնաբանորեն կապվում են ինչպես Հս․ Կովկասի բնիկների, այնպես էլ եկվոր սկյութների (մ․ թ․ ա․ VIII – VII դդ․), սարմատների (մ․ թ․ ա․ IV – I դդ․) և հատկապես աչաններքւ (մ․ թ․ I դարից) հետ։ Բնիկներն ընդունել են