Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անցումներով կապված «Եգիպտական» և «Իտալական» տաղավարներին։ Ներսում ոսկեզօծ փորագրազարդեր են, բյուրե– ղապակե ջահեր, գեղանկարչության, փո– րագրությունների, քանդակների, կահույ– քի և այլ հավաքածուներ։ Մասամբ պահ– պանվել է բնապատկերային պարտեզը (այժմ՝ Մոսկվայի Ֆ․ է․ Զերժինսկու անվ․ կուլտուրայի և հանգստի զբոսայգի, 1793–95, ճարտ․ Ա․ Ֆ․ Միրոնով և Պ․ Ի․ Արգունով)։ Անսամբլի կազմում է Երրոր– դության եկեղեցին (1678–1692, վարպետ Պ․ Պոտեիփն)՝ պսևդոռուս․ զանգաշտա– րակով (1877–78, ճարտ․ Ն․ Վ․ Սուլտա– նով)։ Գրկ․ Елизарова Н․ А․, Останкино, М․, 1966․

ՕՍՏԳՈԹԵՐ, о ստրոգոթեր, գրեյ– տունգներ, գերմ․ ցեղեր, գոթերի արլ․ ճյուղը։ III դ․ հաստատվել են Հս․ Մերձսևծովյան տափաստաններում, մա– սամբ՝ Ղրիմում։ IV դ․ 2-րդ կեսին, էրմա– նարիխի (Հերմանարիկուս) գլխավորու– թյամբ, Օ–ից բացի միավորելով արևելա– գերմ․ այլ, ինչպես նաև սկյութա–սար– մատ․ և սլավ, ցեղերի, ստեղծել են ցե– ղային միավորում։ 375-ին այն ջախջախել են հոները։ Օ–ի հիմնական մասը, շարժ– վելով արմ․, բնակություն է հաստատել Պաննոնիայում։ 488-ին, Թեոդորիխի (Թեո– դորիկուս) առաջնորդությամբ, Օ․ անցել են Իտալիա, ջախջախել Օդոակրի զոր– քերը և 493-ին հիմնել իրենց թագավորու– թյունը, որի կազմում մտել են Իտալիան, Սիցիլիան, նախաալպիական շրջանները, Դալմաթիան, Պրովանսը։ Օ․ հիմնակա– նում բնակություն են հաստատել Հս․ և Արլ․ Իտալիայում։ Իտալիայի գրավման ժամանակ Օ–ի՝ քայքայվող տոհմահա– մայնական կարգերի վրա խիստ ազդել են հռոմ․ հասարակական և պետ․–իրա– վական հաստատությունների մնացորդ– ները։ Օ–ի ավագանու մի մասը մերձեցել է hums, ավագանուս; 535-ին բյուզ․ Հուս– աինիանոս I կայսրը պատերազմ սկսե– լով Օ–ի դեմ, առաջին փուլում պարտու– թյան է մատնել նրաէւց։ Օ–ի նոր թագավոր Տոտիլան (541–552), կարողանալով խըմ– բավորել բյուզ․ կայսրությանը թշնամի ուժերը, տարել է մի շարք փայլուն հաղ– թանակներ։ Սակայն 552-ին, Տագինի մոտ, Օ–ին ջախջախել է բյուզ․ հայազգի զորա– վար Նարսեսը։ 554-ին Օ–ի թագավորու– թյան մեծ մասը նվաճել է Բյուզանդիան։ Գրկ․ Удальцова 3․ В․, Италия и Византия в VI* веке, М․, 1959․

ՕՍՏԷՈ․․․ (< հուն, oateov – ոսկր), բարդ բառերի սկզբնամաս, օգտագործվում է ոսկրին և ոսկրային հյուսվածքին առընչ– վող տերմիններում (օրինակ, օսաեո– Աիեչիւո, օսաեոխոնդրոզ ևն)։

ՕՍՏԷՈԴԻՍՊԼԱ&ԻԱ (օսաեո․․․,< հուն․ Ցս5 –– խանգարում և JtXaaig – գոյացում, ձևավորում), ոսկրային հյուսվածքի հի– վանդությունների խումբ (հաճախ բնա– ծին)․ բնորոշվում է կմախքի տարբեր բա– ժինների կազմավորման խանգարումնե– րով։ Օ․ ախտահարում է մեկ կամ մի քա– նի ոսկրեր, իսկ ևրբեմն ամբողջ կմախքը։ Ոսկրային հյուսվածքի թերզարգացումը կարող է լինել մասնակի կամ լրիվ։ Օ–ի հատուկ ձև է գիգանաիզմը՝․ Ֆ ի բ ր ո զ Օ․ հանդիպում է առավել հաճախ, սովո– րաբար դրսևորվում է մանկական և պա– տանեկան տարիքում։ Բնորոշվում է ոսկ– րերում ախտաբանական ոսկրածին հյուս– վածքների օջախների առաջացմամբ, ախ– տահարված ոսկրերը ձևախախտվում են, խողովակավոր ոսկրերը՝ ծռվում, երբեմն առաջանում են ախտաբանական կոտըր– վածքներ, որոնք դժվարությամբ են սեր– տաճում։ Ընթացքը, որսյես կանոն, բա– րեհաջող է։

ՕՍՏԵՈԴԻՍՏՐՈՖԻԱ (օսաեո․․․,< հուն․ 6ug– խանգարում և էբօփղ – սնուցում), ոսկրային հյուսվածքի հիվանղություննե– րի խումբ, բնորոշվում է կմախքի տարբեր հատվածների ձևախախտմամբ, պայմանա– վորված նյութափոխանակության պրոցես– ների խանգարումներով։ Օ–ի ծայրահեղ աստիճանը ոսկրային հյուսվածքի ինքնա– բեր ներծծումն Է։ Տարբերում են հարվա– հանագեղձային, ձևախախտող, տեղային ֆիբրոզ, թունավորման և ներքին օրգան– ների հիվանդությունների հետ կապված Օ․։ Առավել հաճախ հանդիպում են առա– ջին երկու ձևերը, հարվահանագեղ– ձս! յ ի ն 0․ զարգանում է հարվահանա– գեղձի ուռուցքների ժամանակ։ Բուժու– մը վիրահատական է (հարվահանգեղձի մասնահատում)։ Զեվախախտող Օ–ի դեպքում, ախտահարվում են մեկ կամ մի քանի ոսկրեր, պրոցեսի մեջ ամբողջ կմախքը երբեք չի ընդգրկվում։ Այս ձևը կարող է ոսկրի չարորակ ուռուցքի ա– ռաջացման պատճառ զառնալ։ Բ ու ժ ու– մ ը․ ախտանշանային։

ՕՍՏԵՈՔՈՆԴՐՈԶ․ (օսաեո․․․, < հուն․ %6v- 6pog – աճառ), կմախքի երկար խողո– վակավոր ոսկրերի ենթաաճառային հատ– վածի և կարճ ոսկրերի ելուստների, հիմ– նականում, բորբոքային հիվանդություննե– րի խումբ։ Առաջանում է հոդերի և ոսկրերի առանձնահատուկ (տուբերկուլոզ ևն) կամ ոչ առանձնահատուկ թարախային վարա– կական հիվանդությունների հետևանքով։ Նպաստող գործոններն են քրոնիկական միկրովնասվածքները և մրսելուց առաջա– ցած հիւ[անդությունները։ Ծանր դեպքե– րում կարող են ախտահարվել բոլոր ոսկ– րերն ու հոդերը։ Օ–ի շարքն են դասվում նաև հոդերի և ոսկրերի ոչ բորբոքային ախտահարումները։ Օ–ի հիմնական ախ– տանշանը ախտահարված հոդերի շար– ժումների սահմանափակումն Է։ Հիվան– դությունը հայտնաբերվում է ռենտգենախ– տորոշմամբ։ Հատուկ բուժում չկա։ Ոսկ– րերի ձևախախտումները կանխելու հա– մար հարկավոր են ախտահարված հատ– վածի հանգիստ և անշարժացում՝ ճիշտ ֆունկցիոնալ դիրքում։ Ցավերը մեղմե– լու համար՝ ջերմային պրոցեդուրներ և առողջարանային բուժում։

ՕՍՏԵՈԻՈՆԴՐՈՊԱԹԻԱ (օսաեո․․․, <հուն․ Xov6po£ –- աճառ և JtaOo£ – հիվանդու– թյուն), օստեոխոնդրիտ, օ ս– տեոխոնդրոլիզ, հիԱանդություն– ների խումբ, բնորոշվում է կարճ ոսկրերի սպունգանման նյութի և երկար խողովա– կավոր ոսկրերի ծայրերի փոփոխություն– ներով։ Հաճախ զուգակցվում է հոդաճա– ռի փոփոխություններով։ Պատճառները պարզված չեն։ Առավելապես հիվանդա– նում են մանկական և պատանեկան հա– սակում։ Հայտնաբերվում է ռենտգենախ– տորոշմամբ։ Բուժումը, դեղորայքա– յին և վիրաբուժական մեթոդներով։

ՕՍՏԵՈՄԱ (օսաեո․․․, < հուն․ a)|ia– ուռուցք), ոսկրի բարորակ ուռուցք։ Գլխա– վորապես տեղակայվում է դեմքի ոսկրե– րի հավելյալ ծոցերում (հատկապես ճա– կատային), երբեմն՝ գանգաթաղի, ստո– րին ծնոտի, ազդրոսկրի և բազկոսկրի, նախաբազկի և սրունքի ոսկրերի շրջա– նում։ 0․ նկատվում է հիմնականում երի– տասարդ հասակում։ Ստորին ծնոտի, գան– գաթաղի և երկար խողովակավոր ոսկրե– րի Օ–ները զուգակցվում են ստամոքս՜աղի– քային համակարգի տարածուն պոլիպո– զով և մաշկի ու փափուկ հյուսվածքների բարորակ ուռուցքներով (Հարդների ախ– տանշան)։ Դեմքի հավելյալ ծոցերի Օ–նե– րի կլինիկական պատկերը պայմանավոր– ված է արտազատուկի արտահոսքի խան– գարմամբ կամ ակնակապճի քայքայման հետևանքով ի հայտ եկած ախտանշաննե– րով։ Գանգի հիմքում տեղակայված Օ–նե– րի դեպքում առաջանում են նյարդային օջախային ախտանշաններ, ինչպես նաև գլխուղեղի կարծր թաղանթի ծոցերի և ներգանգային արյունատար անոթների խցանում։ Բ ու ժ ու մ ը վիրահատական Է։

ՕՍՏԵՈՄԻԵԼԻՏ (օսաեո․․․, < հուն․ |iue- Xo£ – ծուծ), վարակական–բորբոքային հիվանդություն, որի ժամանակ ախտա– հարվում է ոսկրածուծը, այնուհետև մեկ կամ մի քանի ոսկրերի ոսկրային հյուս– վածքի տարրերը։ 0․ լինում է ոչ ա– ռանձնահատուկ (հարուցիչները թարախածին կոկերն են, հազվադեպ՝ աղիքային ցուպիկը ևն) և առանձնա– հ ա տ ու կ (տուբերկուլոզային, սիֆիլի– սային ևն)։ Առաջինը հանդիպում է հա– ճախ, առաջանում է արյունային ճանա– պարհով կամ այլ օրգանների ու հյուս– վածքների բորբոքային օջախների առկա– յության, ինչպես նաև հրազենային վեր– քերի, ոսկրերի բաց կոտրվածքների դեպ– քում՝ վարակի թափանցումից։ Հաճախ ախտահարվում են խողովակավոր ոսկրե– րի միջին մասերը, մատների ֆալանգ– ները (մատնաշունչի հետևանքով), ծնոտը (օդոնտոգեն 0․), քունքոսկրը (օտոգեն 0․)։ Օ–ին բնորոշ է մարմնի ջերմաստի– ճանի ընդհանուր և տեղային բարձրա– ցումը, դողը (որը հիշեցնում է արյան վա– րակման վիճակը), բորբոքված օջախի սուր ցավերը, ինչպես նաև ախտահարված հատվածի ցավոտությունը և շարժումնե– րի սահմանափակումը։ Այդ շրջանում 0․ ախտորոշվում է ռենտգենյան մեթոդով։ Հետագայում զարգանում են մակերեսա– յին հյուսվածքների փոփոխություններ։ Օ–ին բնորոշ է նաև ոսկրի կեղևային շերտի սնուցումից զրկված և մեռուկացած բեկորների (սեքվեստր) առաջացումը։ Բ ու ժ ու մ ը․ հակաբորբոքային դեղա– միջոցներ, անտիբիոտիկներ, ախտահար– ված հատվածի անշարժացում և հանգիստ։ Ցուցված է օջախի վաղ բացումը՝ վերնոսկ– րը հատելով (պերիօստեոտոմիա)։ Օ–ի հետևանքները (ոսկրերի ձևախախտում– ների և արատների ձևով) պահանջում են պահպանողական և վիրաբուժական–օր– թոպեդիական բուժում։