Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նիա» օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ Ստեղծել է տարաբնույթ կերպարներ՝ Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1950), Դոն ժուան (Մոցարտի «Դոն ժուան»), Մալատեստա (Դոնիցետտիի «Դոն Պասկուալե»), Ռիգոլետտո, Ցագո (Վերդիի «Ռիգոլետտո», «Օթելլո»), Մեելիս (վ․ Կապպի «Լեմբիտու»), Օլեգ Կոշևոյ (Մեյտուսի «Երիտասարդ Գվարդիա»), Դանիլո (Լեգարի «Ուրախ այրին»), Տասիլլո (Կալմանի «Մարիցա») են։ Նկարահանվել է կինոֆիլմերում՝ «Լույսը Կոորդիում» (ԱՍՀՄ պետ․ մրցանակ, 1952), «Միստեր Իքս», «Կոլա Բրյունոն»։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ համերգային ծրագրերի համար (1968)։ Հյուրախաղերով հանդես է եկել ԱՍՀՄ շատ քաղաքներում, արտասահմանում։ ՍՍՀՄ IX գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Գրկ. Тынсон X․, Георг Отс, Таллин, 1981․

ՕՏՏԱՎԱ (Ottawa), գետ Կանադայի հվ– արլ–ում, Ս․ Լավրենտիոս գետի ձախ վտա– կը։ Երկարությունը 1120 կմ է, ավազանը՝ 147 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Լավրենա– յան բարձրությունից։ Զրի տարեկան մի– ջին ծախսը ստորին հոսանքում մոտ 2000 մ*/վրկ է։ Սառցակալում է դեկտեմ– բերից ապրիլ։ Նավարկելի է (400 կմ) գետաբերանից մինչե Շոդիեր ջրվեժը։

ՕՏՏԱՎԱ (Ottawa), Կանադայի մայրա– քաղաքը, երկրի քաղ․, մշակութային և տնտ․ կարևոր կենտրոններից։ Գտնվում է երկրի հվ–արլ–ում, Օտտավա գետի և Ռիդո ջրանցքի ափերին։ Կլիման բարե– խառն է, ցամաքային։ 740 հզ․ բն․ (1985)։ Նավահանգիստ է, երկաթուղային և ավ– տոճանապարհների հանգույց։ Ունի միջ– ազգային օդանավակայան, 2 համալսա– րան՝ Օտտավայի (1842-ից) և Կառլտոնի (1942-ից), Ազգային թանգարան, Ազգա– յին պատկերասրահ, արվարձաններում՝ ԳՀԻ–ներ և լաբորատորիաներ։ Օ․ հիմնադրվել է 1820-ական թթ․, քա– ղաքի ստատուս ստացել 1854-ին և այդ Օտտավա․ քաղա– քի առափնյա մասը ժամանակից էլ կրում է ներկայիս ան– վանումը (մինչ այդ՝ Բայթւսուն)։ 1858– 1867-ին Օ․ Կանադա անգլ․ գաղութի (նա– հանգի) մայրաքաղաքն էր։ Կանադա դո– մինիոնի կազմավորումից (1867) հետո դարձել է նրա մայրաքաղաքը։ 1899-ից Օ․ զարգանում է համաձայն գլխ․ հատա– կագծի (նախնականը՝ ճարտ․ Ֆ․ Տոդդ և ուրիշներ, 1937–59, ճարտ․ Ջ․ Գրեբեր)։ Օ–ի կերպարին բնորոշ են ջրատարածք– ների և կանաչ տնկարկների (134 պար– տեզ) առատությունը, փողոցների շախ– մատաձև ցանցը։ Գլխ․ առևտրական փո– ղոցները ձգվում են գետի երկայնքով։ Քա– ղաքի կենտրոնում, Օտտավա գետի աջ աՓին տեղադրված վարչական շենքերից ուշագրավ է պառլամենտի նեոգոթական համալիրը (հրդեհվել է 1916-ին, վերստին կառուցվել՝ 1919–27-ին, ճարտ–ներ՝ Ջ․ Փիրսոն, Օ․ Մարշան)։ ժամանակակից ճարտ․ օրինակներից են՝ Ապլենդս օդա– նավակայանը (I960, ճարտ–ներ՝ Ֆ․ Գիլե– լենդ, Պ․ Ստրատ), Արվեստի ազգ․ կենտ– րոնը (1970, ճարտ․Ռ․ Աֆլեկ և ուրիշներ), Ֆ․ Փեյջի և 1ս․ Ստիլի կառույցները։ Օ–ում բնակվում է մոտ 800 հայ (1986)։ Գոր– ծում է ՀԲԸՄ Օ–ի մասնաճյուղը։ Տես Կա– նադա, Հայերը Կանադայում մասը։

ՕՏՏՈՆ (Otto), գերմ․ թագավորներ և «Հռոմեական սրբազան կայսրության» կայսրեր․ Հ>․ ւ ($լշ–$73)է թագավոր 936-ից, կայսր 962-ից։ Սաքսոնական դինաստիա– յից։ Հայնրիխ I-ի (տես Հայնրիխ) որդին։ Շվաբիայի, Բավարիայի, Լոթարինգիայի ևն դուքսերի անջատողական քաղաքա– կանության դեմ պայքարում հենվել է հոգևորականների վրա, նրանց շնորհել լայն արտոնություններ։ Շարունակել է պոլաբյան սլավոնների հողերի նվաճու– մը։ 955-ին գերմ․ և չեխ․ զորքերը Օ․ 1-ի գլխավորությամբ պարտության են մատնեք հունգարներին Լեխ գետի մոտ (Աուգս– բուրգից հվ․) և կասեցրել նրանց առաջ– խաղացումը դեպի Արևմուտք։ 951-ին իրեն է ենթարկել Լոմբարդիան և ընդունել իտալ․ թագավորի տիտղոս։ Հռոմի քա– ղաքացիներից արտաքսված Հովհաննես XII պապին օգնելու պատրվակով 961-ին արշավել է Հռոմ և 962-ի փետր․ 2-ին պապից ստացել կայսերական թագ։ Դրա– նով սկզբնավորվել է «Հռոմեական սըր– բազան կայսրությունը»։ Օգտվելով պա– պության թուլացումից՝ փաստորեն իրեն է ենթարկել այն։ Հվ․ Իտալիան ենթար– կելու նրա փորձը (967–971) հաջողու– թյուն չի ունեցել։ О․ II (955–983), թագավոր և կայսր 973-ից։ Օ․ I-ի որդին։ Շարունակել է կենտր․ իշխանության ամրապնդման քա–