Ֆ․ ապահովող ՇՕշ–ի ամենացածր քա– նակը (ըստ ծավալի) 0,008–0,01% է Հե– տագա ավելացումը (որոշ բույսերի համար մինչև 2–5%) նպաստում է Ֆ–ին։ Ցուրաքանչյուր կոնկրետ դեպքում Ֆ–ի վրա շրջապատի գործոնների ազդեցու– թյունը պայմանավորված է բույսի տեսա– կով, տարիքով, զարգացման փուլով, այդ գործոնների լարվածությամբ և այլէ ։ Ֆ․ օրգ․ նյութի սինթեզման հիմնական ուղին է, չոր օրգ․ նյութի 95%-ը գոյանում է Ֆ–ով։ Ֆ–ի պրոցեսների կարգավոլումը բույսերի բերքատվությունը բարձրս ցնե– լու և կառավարելու կարևոր միջոց է։ Գբկ․ Тимирязев К․ А․, Со гаце, жизнь и хлорофилл․ Соч․, т․ 1–2, М․, 1937; Рабинович Е․, Фотосинтез, пеэ․ с англ․, т․ 1–3, М․, 1951–59; Красиов- ский А․ А․, Преобразование энергии све– та при фотосинтезе․ Молекулярные меха– низмы, М․, 1974 (Баховское чтение․ 29); Фотохимические системы хлоропластов, Киев, 1975; Новое в познании фотосинтеза, М․, 1978․ Վ․ Դավգյահ
ՖՈՏՈՏԱՔՍԻՍ (ֆուոո․․․ ե<հուն․ դասավորություն, տեղադրություն), տես Տաքսիսներ։ Ֆ ՈՏ ՈՏՊԱ ԳՐՈՒԹՅՈՒՆ, կիսատոն սյին պատկերազարդումների հարթ տպագրու– թյան անցանց եղանակ։ Իրականացվում է ժելատինի լուսազգայուն շերտով սպա– կե կամ մետաղե թիթեղից պատ ր ասս ված տպաձևի օգնությամբ, որի վրա ն ւգա– տիվից պատճենվում է վերարտադրվող պատկերը։ Ֆ․ կիրառվում է բարձր ճըշ– գըրտությամբ բարդ գեղարվեստս կան բնագրերի (մատիտանկարների, ջրա– նկարների) վերարտադրման, ինչպես նաև փոքր տպաքանակներով տպագրվող, սա– կայն պատկերազարդումների մեծ ճշգըր– տություն պահանջող պատկերա<։արդ հրատարակությունների համար։ Ֆ․ է կոչ– վում նաև այդ եղանակով ստացված տըպ– վածքը։
ՖՈՏՈՏՐԱՆ£ԻՍՏՈՐ (< ֆուոո․․․ և աիէսն– զիսաոր), կիսահաղորդչային ֆոաո1լեկ– տրոնային սարք, որը նախատեսվս;ծ է լուսային ազդանշանը էլեկտրականի փո– խակերպելու և ուժեղացնելու համար։ Համատեղում է ֆոաոդիոդի և ուժեւլաց– նող տրանզիստորի հատկությունները․ Ֆ․ 2 էլեկտրոնախոռոչային անցումով միաբյուրեղ կիսահաղորդչային թիթհղ է և ունի իրար հաջորդող էլեկտրոնային և խոռոչային տիպերի 3 տիրույթ, էմիտեր Զնդհանոէր Էմիտերով P– i–P տիպի ֆոտոտրանզիԱաւրի միացման սխեման․ Ֆ –ֆուոո տրան– զիստոր, Rp–բեռ, Սա–սնուցման աղբ ուր, Ф–լուսավորում, Կ–կոլեկտոր, է–էմիտեր (առաքիչ), բազա (հիմք), կոլեկտոր (հա– վաքիչ)։ Բազան, որպես կանոն, ելունդ չունի։ էմիտերային անցմանը, ինչպես սովորական տրանզիստորներում, տըր– վում է ուղիղ, իսկ կոլեկտորայինին՝ փա– կող ուղղությամբ լարում։ Ֆ–ները կիրառ– վում են վերահսկման և ավտոմատիկայի համակարգերում, որպես լուսավորվածու– թյան տվիչներ, գալվանական և կապա– զերծման տարրեր։ Գբկ․ Соболева Н․ А․, Меламид А․ Е․, Фотоэлектронные приборы, М․, 1965․ Ր․ Կարապետյան
ՖՈՏՈՏՐՈՊԻՋՄ (ֆոտո․․․ և < հուն․ гролос, – ուղղություն), տես Տրոպիզմ– նեբ։
ՖՈՏՈՔԻՄԻԱ (ֆոաո․․․ և քիմիա), տես Լուսաքիմիա։
ՖՈՐԱՄԻՆԻՖԵՐՆԵՐ (Foraminifera), նա– խակենդանիների տիպի սարկոդայիննե– րի (Sarcodina) դասի արմատոտանիների (Rhizopoda) ենթադասի կարգ։ Հայտնի են Ֆ–ի ավելի քան 1500 տեսակ։ խեցին կեղծ խիտինային է, սեկրեցիոն (կրաքա– րային) կամ սիլիցիումային։ Ֆ–ի զգալի մասն ունի կրաքարային խեցի։ Մարմնի չափերը հաճախ կազմում են 0,1 – 1 մմ, երբեմն՝ մինչև 20 սմ։ Խեցու ներքին մասը՝ խոռոչը, հաղորդակցվում է շրջա– պատող միջավայրի հետ բերանի, իսկ Ֆ–ի շատ տեսակների մոտ՝ նաև խեցու պատերի վրա գտնվող բազմաթիվ ծա– կոտիների միջոցով։ Բերանից և ծակոտի– ներից դուրս են ցցվում նուրբ, ճյուղա– վորվող ելուստներ՝ կեղծ կամ արմատա– նման ոտքեր՝ պսևդոպոդիաներ (ռիզո– պոդիաներ), որոնք ծառայում են սննդի հայթայթման և շարժման համար։ Բոլոր Ֆ․ ծովային, հիմնականում բենթոս օր– գանիզմներ են։
ՖՈՐԲԵԿ (Forbeck) Ռագնար (1894– 1975), նորվեգացի եկեղեց․ և հասարակա– կան գործիչ, աստվածաբան։ Գերմանա– ֆաշիստ․ օկուպացիայի (1940–45) ժա– մանակ մասնակցել է նորվ․ Դիմադրու– թյան շարժմանը, պարգևատրվել Զինվո– րական խաչով։ 1947–64-ին՝ Օսլոյի մայր տաճարի ռեզիդենտ–կապելլան։ 1953-ից՝ Խաղաղության համաշխարհային խորհըր– դի անդամ, խաղաղության կողմնակից քրիստոնյաների նորվ․ միության նախա– գահի տեղակալ։ «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար> մի– ջազգային լենինյան մրցանակ (1955)։ ՖՈՐԴ (Ford) Ջերալդ Ռուդոլֆ (ծն․ 1913), ԱՄՆ–ի 38-րդ պրեզիդենտը (1974–77), հանրապետական կուսակցությունից։ Ավարտել է Միչիգանի (1935) և Օեյլի (1941) համալսարանները։ 1942–46-ին ծառայել է ՌԾՆ–ում։ 1948–73-ին4 ներկա– յացուցիչների պալատի անդամ, 1965– 1973-ին՝ հանրապետականների պարա– գլուխը պալատում։ 1973-ի հոկտեմբերին նշանակվել է փոխպրեզիդենտ, 1974-ի օգոստ․ 9-ին, Ռ․ Նիքսոնի հրաժարա– կանից հետո, դարձել է պրեզիդենտ։ Հիմ– նականում շարունակել է նախորդ վար– չակազմի ներքին և արտաքին քաղաքա– կանությունը։ 1974–75-ին հանդիպումներ է ունեցել (Վլադիվոստոկի շրջանում՝ 1974-ի նոյեմբերին, Հելսինկիում՝ 1975-ի հուլիս–օգոստոսին) ՍՄԿԿ Կենտկոմի գլխ․ քարտուղար Լ․ Բրեժնևի հետ։ 1975-ին հռչակել է,այսպես կոչված, խաղաղօվկիա– նոսյան դոկտրինան, որը նսքխատեսում էր ԱՄՆ–ի դիրքերի ուժեղացում Հվ․-Արմ․ Ասիայում և Խաղաղ օվկիանոսի շրջանում։ «ՖՈՐԴ ՄՈԹՈՐ», տես Մոնուցուիա կապի– աաւիսաական։
ՖՈՐԴԻՋՄ, մասսայական–հոսյյային ար– տադրության կազմակերպման համա– կարգ․ առաջացել է ԱՄՆ–ում, ;CX դ․ 1-ին քառորդին։ Կոչվել է ամերիկացի ինժե– ներ և արդյունաբերող Հ․ Ֆորդի (H․ Ford, 1863–1947) անունով, որն առաջինն է այն ներդրել սեփական ավտոմոբիլային գործարաններում։ Ֆ–ի և դրանով պայմա– նավորված արտադրության ու Փշխատան– քի կազմակերպման նոր մեթոդների հիմ– քը հավաքման կոնվեյերն է։ Կոնվեյերա– յին հավաքման և տեխ․ մի շարք այլ նո– րույթների (արտադրանքի տիպայնացում, դետալների ստանդարտացում և միասնա– կանացում, դրանց փոխադարձ փոխարի– նելիություն ևն) ներդրման շնորհիվ կըտ– րուկ բարձրացել է աշխատանքի [Արտադրո– ղականությունը, իջել արտադրանքի ինք– նարժեքը, դրվել մասսայական արտադրու– թյան սկիզբը։ Ֆ–ի ներդրման հետևանքով միաժամանակ բարձրացել է աշխատանքի չարունությունը, աշխատանքը դարձել անբովանդակ, վերածվել ավտոմատիզմի, հանգեցրել նյարդային ու ֆիզիկական ծայր աստիճանի լարվածության։ Ֆ․, ինչ– պես և այն նախորդող թեյչորիզմը, բան– վորների շահագործման՝ կապիտալիզմի մոնոպոլիստ, փուլին բնորոշ մեթոդներից է, որի նպատակն է առավելագույն շա– հույթ ապահովել կապիտ․ մոնոպոլիա– ներին։
ՖՈՐՄԱԼԱ8ՈՒՄ « լատ․ forpia – ձև), ձևականացում, տես Ձեայնացում։
ՖՈՐՄԱԼԴԵՀԻԴ (< լատ․ formica – մըր– ջյուն), տես Մրչնաւդեհիդ։
ՖՈՐՄԱԼԻԶՄ (ֆրանս ․ formalisme, < լատ․ formalis – ձևին վերաբերող), ձ և ա– պ ա շ տ ու թ յ ու ն, մարդկային գործու– նեության տարբեր ոլորտներում բովան– դակության նկատմամբ ձևին տրվող նա– խապատվությունը (տես Ձև և բովանդա– կություն)։ Ֆ․ է վարվեցողության կանոն– ներին, ծեսերին անշեղորեն հետևելը, երբ տվյալ իրադրության մեջ դա անգամ անիմաստ է ու անհեթեթ։ Ֆ–ի դրսևորում է բյուրոկրատիան, որն ամեն ինչ ենթար– կում է օրենքի՝ ոչ մի շեղում չհանդուր– ժող ձևական մեկնաբանությանը՝ լիո– վին քամահրելով դրա բովանդակությունն ու ոգին։ Արվեստի պատմության մեջ Ֆ–ի ար– տահայտություն է բովանդակությունից գեղ․ ձևի կտրելը, ձևը արվեստի միակ ար– ժեքավոր տարր ընդունելը և, համապա– տասխանաբար, աշխարհի գեվ․ յուրա– ցումը վերացական ձևաստեղծմանը հան– գեցնելը։ Ձևապաշտական միտումները ի հայտ են եկել, օրինակ, XIX դ․ ակադեմիզ– մում, սակայն առավել հետևողականորեն այն դրսևորվել է XX դ․ բուրժ․ արվեստում (կուբիզմ, դադաիզմ, աբստրակտ ար– վեստ, <պոպ–արտ>, <օպ–արտ> կն)՝ հան– դես գալով որպես բուրժ․ գիտակցության ճգնաժամի արտահայտություն (տես նաև Մոդեռնիզմ)։