изд․, т․ 19; К о р с у н с к и й А․ Р․, Обра– зование раннефеодального государства в Западной Европе, М-, 1963․
ՖՐԱՆԿ ԼԵՆԴ (Frankland) էդուարդ (1825–1899), անգլ․ քիմիկոս–օրգանիկ։ Լոնդոնի թագավորական ընկերության (1853), Փարիզի ԳԱ (1895) անդամ, Պե– աերբուրգի ԳԱ արտասահմանյան թըղ– թակից անդամ (1876)։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են օրգ․ սին– թեզին։ Հայտնագործել է հագեցած ածխա– ջրածիններ ստանալու եղանակ։ Սկըզբ– նավորել է արժեքականության տեսու– թյունը, բացահայտել N, P, Ag և Sb տար– րերի եռ– U հինգարժեքականությունները;
ՖՐԱՆԿ ԼԻՆ (Franklin) Բենջամին (1706– 1790), ամեր․ լուսավորիչ, պետ․ գործիչ, գիտնական։ Ծնվել է ոչ հարուստ արհես– տավորի ընտանիքում։ 1724–26-ին ապ– րել է Լոնդոնում։ 1727-ին Ֆիլադելֆիա– յում հիմնել է սեփական տպարան։ Ինք– նակրթությամբ դարձել է ժամանակի ամե– նակրթված մարդկանցից։ 1729–48-ին հրատարակել է «Փենսիլվանյան թերթը» («Pennsylvania Gazette»), 1732–58-ին՝ «Խեղճ Ռիչարդի ալմանախ» տարեգիր– քը։ Ֆիլմւդելֆիայում հիմնել է անգլ․ գա– ղութներում առաջին հանրային գրադա– րանը (1731), Ամեր․ փիլ․ ընկերությունը (1743), Ֆիլադելֆիայի ակադեմիան (1751), որը դարձել է Փենսիլվանիայի հա– մալսարանի հիմքը։ 1737–53-ին եղել է Փենսիլվանիայի, 1753–74-ին՝ հս–ամեր․ բոլոր գաղութների փոստապետ։ Ֆ․ Օլ– բանիում հրավիրված (1754) գաղութների ներկայացուցիչների առաջին կոնգրեսի նախաձեռնողներից էր, որտեղ առաջար– կել է գաղութների միավորման ծրագիր։ 1757–75-ին (բացի 1762–65) հս–ամեր․ գաղութների ներկայացուցիչն էր Լոն– դոնում։ Անկախության պատերազմը (տես Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում 1175–S3) սկսվելուց հետո վերադարձել է հայրենիք, ընտրվել է 2-րդ Մայրցամաքային կոնգրեսի մեջ, մասնակցել Անկախության ղեկըսրացիա 1776-ի նախապատրաստմանը։ 1776– 1785-ին՝ դեսպան Փարիզում, նպաստել է ԱՄՆ–ի միջազգային դրության ամրա– պնդմանը, ֆրանս–ամեր․ դաշինքի կընք– մանը։ 1785-ին ընտրվել է Փենսիլվանիա նահանգի Օրենսդիր ժողովի նախագահ։ Մասնակցել է ԱՄՆ–ի 1787-ի սահմանա– դրության մշակման աշխատանքներին։ Ֆ–ի քաղ․ հայացքների հիմքում ընկած է մարդու բնական ու անկապտելի իրա– վունքների՝ կյանքի, ազատության, սե– փականւսթյան վերաբերյալ աշխարհ– ըմբռնողությունը։ Պետության հիմք հա– մարելով հասարակական դաշինքը, Ֆ․ գտնում էր, որ կառավարության կողմից այն խախտելու դեպքում, ժողովուրդն իրավունք ուներ ապստամբելու։ Ֆ․ դա– տապարտում էր ստրկությունը, պաշտպա– նում ազգային փոքրամասնությունների իրավունքները, կողմ էր բոլոր նահանգնե– րի ֆեդերացիային՝ տեղական լայն ինք– նավարության պահպանումով, համընդ– հանուր ընտրական իրավունքին են։ Հետազոտելով տնտ․ խնդիրները, Ֆ․ առաջիններից էր, որ առաջ քաշեց ար– ժեքի աշխատանքային բնույթի մասին Я․ Ֆրանկլին Ի․ 0ա․ Ֆրանկո դրույթը։ Փիլ․ հայացքներով Ֆ․ դեիստ էր (տես Դեիզմ)։ Փիլ–յան գլխ․ խնդիրն էր համարում գիտության պաշտպանությունը աստվածաբանության միջամտությունից, պայքարը կրոն, նախապաշարմունքների դեմ։ Որպես գիտնականի՝ Ֆ–ի ուշադրությու– նը գրավել են բնության ամենատարբեր երևույթները։ Սակայն նրա հետազոտու– թյունների հիմն, բնագավառը ֆիզիկան էր։ Տեխ․ մի շարք գյուտերի (շանթար– գել, լամպեր փողոցային լապտերների համար, հատուկ երաժշտ․ գործիք ևն) հեղինակ է։
ՖՐԱՆԿ–ՀԵՐՑԻ ՓՈՐՁ, որով դրսևորվել է ատոմի էներգիական մակարդակների ընդհատունությունը․ կարևոր նշանակու– թյուն է ունեցել Բորի՝ ատոմի քվանտային տեսության փորձարարական հիմնավոր– ման համար։ Կատարել են Զ․ Ֆրանկը և Գ․ Հերցը (1913)՝ արագացնող լարումից անոդային հոսանքի ուժի կախումն ուսում– նասիրելիս․ օգտագործվել է սնդիկի գո– լորշիներով լցված (ցածր ճնշման տակ) ապակե անոթ, որտեղ կաթոդից պոկված էլեկտրոններն արագացվում են կաթոդի և առաջին ցանցի միջև կիրառված լարման միջոցով։ Երկրորդ ցանցի և անոդի միջև կիրառվում է թույլ արգելակող լարում (~0,5 վ)։ Եթե սնդիկի ատոմների հետ բախվելուց (միջցանցային տարածությու– նում) հետո էլեկտրոնների էներգիան բա– վարար է դանդաղեցնող դաշտի լարումը հաղթահարելու համար, ապա էլեկտրոն– ները կհասնեն անոդին։ Մինչև արագաց– նող լարման 4,9 վ արժեքը անոդային հո– սանքը մոնոտոն աճում է (նկ․), այսինքն, սնդիկի ատոմների հետ բախվելով, էլեկ– տրոնները էներգիա չեն կորցնում (առաձ– գական բախում)։ Արագացնող պոտեն– ցիալի 4,9 վ և դրա բազմապատիկ արժեք– ների դեպքում տեղի է ունենում անոդային հոսանքի ուժի կտրուկ նվազում, որը բա– ցատրվում է նրանով, որ նշված արժեք– ների դեպքում էլեկտրոնների բախումները սնդիկի ատոմների հետ դառնում են ոչ առաձգական։ Սնդիկի ատոմների ներ– քիէ Էներգիան թռիչքաձև աճում Է, իսկ Էլեկտրոնը բախումից հետո կորցնում է իր կինետիկ Էներգիան։ Հետագայում (19 22–23) Ա․ Քոմվւթոնը, կրկնելով Ֆ․-Հ․ փ․, հայտնաբերեց, որ արագացնող լար_ մաւ Ս^4,9 վ արժեքների դեպքում սնդի․ ДЕ կի գոլորշիները ճառագայթում են v= ~^– հաճախականությամբ լույս, որտեղ ДЕ= =4,9 էվ (հ–ը Պչանկի հաստատունն Է)։ Այսպիսով, Էլեկտրոնային հարվածից գրգռված սնդիկի ատոմներն արձակում են 4,9 էվ Էներգիայով ֆոտոն և վերադառ– նում հիմնական վիճակի։
ՖՐԱՆԿՆԵՐ (լատ․ Franci, գերմ․ Fran- ken), արևմաագերմ․ ցեղերի (խամավներ, բրսկտերներ, ուսիբետներ, տենկտեր– նե ւ, սուգամբրներ ևն) խումբ։ Միավորվել են] ցեղային միության մեջ (առաջին ան– գամ հիշատակվում են III դ․ կեսին)։ Գրականության մեջ բաժանվում են 2 խԱբի։ Դրանցից մեկի (պայմանականորեն անվանվել են ստորին կամ հս․, հետա– գսյում՝ արմ․ Ֆ․) կորիզը կազմել են սա– լիւ|սկան (ծովամերձ) Ֆ․, որոնք սկզբում բնէսկվել են Էյսել գետի ափերին, իսկ IV դ․ կեսին՝ Հռենոսի ստորին ավազա– նում։ 2-րդ խմբին դասում են Հռենոսի աՓերով դեպի վեր, ընդհուպ մինչև Մայն բնակվող Ֆ–ին։ Մալիական Ֆ–ին IV դ․ կեսին պարտության են մատնել հռոմեա– ցիները։ V դ․ սկզբին սալիական Ֆ․ տի– րել են Գալիային, մինչև Մոմմ։ Հողա– գործական համայնքից մարկ–համայն– քին անցման փուլում գտնվող սալիական Ֆ–ի հասարակարգն արտացոլված է սա– լի՝ սկան օրենսգրքում։ Գալիայի հետա– գա ֆրանկ, նվաճումների ընթացքում կազ– մավորվել է Ֆրանկական պետությունը (V դ․ վերջ–IX դ․ կես), որտեղ տիրա– պետող Ֆ․ մյուս բնակիչների համեմատու– թյամբ կազմել են փոքրամասնություն։ Ձուլվելով տեղական գալա4ւռոմ․ բնակ– չությանը, Մաասի ու Լոարայի միջա– գետքում բնակվող Ֆ․ հետագայում, որ– պես բաղադրատարր, մտել են հս․ ֆրանս․, ինչպես նաև վալլոնական, իսկ Լուարա– յից հվ․ բնակվող Ֆ․՝ հվ․ ֆրանս․ ժողո– վուրդների կազմի մեջ։ էթնիկ, յուրահատ– կություններն ավելի երկար պահպանել են Հռենոսի միջին հոսանքում և Մաասի ավազանում բնակվող Ֆ․ (կազմել են ֆրանկոնացիների հիմքը), ինչպես նաև Հռենոսի ստորին ավազանում բնակվող Ֆ․, որոնք զգալի դեր են խաղացել հոչան– դացիների ու ֆլամանդացիների ձևավոր– ման գործում։ Գրկ․ Տես Ֆրանկական պետություն հոդ– վածի գրականությունը։ Ֆ^ԱՆԿՈ Իվան Յակովլևիչ [27․8․1856, գ․ Նագուևիչի (այժմ՝ գ․ Իվանո–Ֆրանկովո, Լւովի մարզի Դրոգոբիչի շրջանում)– 28․5․1916, Լվով], ուկրաինացի գրող, գիտ– նական և հասարակական գործիչ։ Ծնվել է գյուղ, դարբնի ընտանիքում։ Ավարտել է Դրոգոբիչի գիմնազիան։ 1875-ին ընդուն– վել է էվովի համալսարանի փիլ․ ֆակ–ը։ ՀԱղաՓոխ․ գործունեության համար են– թարկվել է հետապնդման, բազմիցս բան– տարկվել է։