Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բաալբեկ (հին Հելիոպոլիս), քաղաք Լիբանանում։ Գտնվում է Բեկաայի հովտում, Անտիլիբանանի ստորոտին։ 18 հզ․ բն․։ Երկաթուղային կայարան է, ամառային առողջարան, զբոսաշրջիկության կենտրոն։ Առաջին անգամ հիշատակվում է Թել–էլ–Ամառնայի (տես Ամառնա) գրագրության մեջ (մ․ թ․ ա․ XIV դ․)։ Բ-ի մոտակայքում գտնված եգիպտական արձանագրություններից (մ․ թ․ ա․ XVIII դ․) երևում է, որ քաղաքը գոյություն է ունեցել նաև ավելի վաղ ժամանակաշրջանում։ Օգոստոս կայսեր ժամանակ (մ․ թ․ ա․ 27– մ․ թ․ 14) Բ․ հռոմեական գաղութ էր, իսկ Տրայանոս կայսեր (98–117) օրոք՝ կրոնական կենտրոն։ Բ-ում առաջին հնագիտական ուսումնասիրությունները կատարվել են 1898–1905-ին։ Բ-ում նախահռոմեական շրջանի միակ կանգուն կառույցը մ․ թ․ ա․ XIV–XIII դդ․ անտաշ ժայռից շինված հնագույն զոհասեղանն է։ Վերջին տարիներին Բ-ում բացվել են 2 խճանկար սալահատակներ, որոնցից 1-ինը պատկերում է իմաստասիրության մուսային, շուրջը՝ Սոկրատեսը և 7 այլ հույն փիլիսոփաներ (նկարների տակ գրված են անունները), իսկ 2-րդը զարդանկարված է Ալեքսանդր Մակեդոնացու ծննդյան հետ կապված ավանդության դրվագներով։ Բ-ում պահպանվել են հռոմեական ժամանակաշրջանի (I–III դդ․) տաճարային համակառույցի ավերակները՝ պրոպիլեյները, Մեծ տաճարը (Ցուպիտերի տաճար), Փոքր տաճարը (Րաքոսի կամ Մերկուրիոսի տաճար) և քառասյուն շքամուտքով կլոր տաճարը (Վեներայի տաճար)։ XIII դ․ անսամբլի տարածքը վերածվել է ամրոցի (պահպանվել են պարիսպների և աշտարակի մնացորդները)։ Պրոպիլեյներից արլ․ Մեծ մզկիթի և մինարեի ավերակներն են։

Բաաս (արաբ․՝ վերածնունդ), Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության՝ գրականության մեջ օգտագործվող անունը։

Բաբա (Baba) Կոռնելիու (ծն․ 18․11․1906, Կրայովա), ռումին նկարիչ։ ՌԱՀ ժողովրդական նկարիչ (1962), Ռումինիայի ԳԱ (1963) Ա Գերմանիայի գեղարվեստի ակադեմիայի (ԳԴՀ, 1964) թղթանդամ, ԱՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1958)։ 1938-ին ավարտել է Ցաշի Գեղեցիկ արվեստների դպրոցը։ Նկարում է ռումին գյուղացու կյանքը պատկերող թեմատիկ–կոմպոզիցիոն նկարներ («Ընթրիք», 1942, -«Հանգիստը դաշտում», 1954, «Գյուղացիներ», 1958, «Ընտանիք», 1963), դիմանկարներ («Ինքնադիմանկար», 1955, «Կանացի դիմանկար», 1956, բոլորն էլ Բուխարեստի ՌԱՀ Արվեստի թանգարանում, «Զամպագճյանի դիմանկարը», 1957, Զամպագճյան թանգարան, Բուխարեստ), նատյուրմորտներ («Նատյուրմորտ ձկնով», 1947, Յաշի Գեղարվեստական թանգարան), նկարազարդում ռումին գրողների երկեր։ Բ-ի ռեալիստական արվեստին հատուկ է մոնումենտալիզմը, հոգեբանական խորությունն ու դինամիկ լարվածությունը, զգայական հագեցվածությունն ու կառուցողական հստակությունը։ ՌԱՀ պետական մրցանակի դափնեկիր է։

Բաբա Թահեր Օրյան (մոտ 1000–1055-ից հետո), պարսիկ բանաստեղծ։ Լուրի բարբառով գրած ռուբայիներում (քառյակներում), որ աչքի են ընկնում պարզությամբ և թարմությամբ, գովերգել է սերը, շոշափել հասարակական խնդիրներ, պատկերել տիրող անարդարությունները։ Գրել է մետաֆիզիկական աշխատություններ և սուֆիականների շրջանում տարածում գտած «Փոքրիկ զրույցներ» ժողովածուն։

Բաբադաղ, Պապատաղ (ռում․ Բաբադակ), քաղաք Ռումինիայի Թուլչա գավառում։ Հայերը P-ում հիշվում են XVI դ․ սկզբից։ Այդտեղ կառուցվել է հայկ․ 2 եկեղեցի (Վարագա Ա․ Խաչ, XVII դ․ սկիզբ և Ս․ Աստվածածին, 1899)։ Հայկ․ դպրոցը գործել է մինչե 1902-ը։ Հայերը զբաղվել են երկրագործությամբ, առևտրով, ծխախոտագործությամբ, մեղվապահությամբ, արհեստներով։ XX դ․ սկզբին Բ-ում ապրում էին 100, 1932-ին՝ 80, 1948-ին՝ 31 հայեր։

Բաբաև Անդրեյ Հովհաննեսի (27․ 12․ 1923, գ․ Մսմնա, Մարտունու շրջան, Լեռնային Ղարաբաղի ԻՄ – 21․ 10․1964, Մոսկվա), հայ սովետական կոմպոզիտոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1958)։ 1936-ից թառահար է եղել Ադրբեջանական ռադիոյի ժող․ գործիքների նվագախմբում։ 1940-ին ընդունվել է Բաքվի կոնսերվատորիայի Ու․ Հաջիբեկովի ստեղծագործական դասարանը։ 1941-1945-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Վերադառնալով ուսումը շարունակել է Կ․ Կարանի դասարանում։ Կատարելագործվել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում (ղեկ․ Ցու․ Շապորին)։ Գրել է «Երիտասարդություն» սիմֆոնիկ նախերգանքը (1948), դաշնամուրային տրիո (1948), դաշնամուրի կոնցերտ ժող․ գործիքների նվագախմբի նվագակցությամբ (1949, համահեղինակ Ֆ․ Ամիրով), Լա մինոր սիմֆոնիան՝ նվիրված նավթագործներին (1950), երկու սյուիտ ադրբեջանական ժող․ գործիքների նվագախմբի համար, երգեր («Սիրելի աչքեր»․ «Ես հանդիպեցի մի աղջկա», «Կարոտում եմ քեզ» են), երաժշտություն դրամատիկական ներկայացումների և կինոնկարների համար, կատարել ժող․ երգերի մշակումներ։ Բ-ի առավել նշանավոր ստեղծագործությունը «Արծվաբերդ» օպերան է (լիբրետո Գ․ Րորյանի և Զ․ Վարդանյանի, բեմ․ 1957, Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոն, Երևան), որը ժամանակակից թեմայով գրված հայկ․ լավագույն օպերաներից է։ Երաժշտական լեզվի ժողովրդայնությունը, հերոսների բնավորությունների ճշմարտացի