ՍՄԿԿ անդամ 1931-ից։ Երեանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ (1971-ից)։ 1934-ին ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվ․ հայկական մանկավարժական ինստ–ը։ Գիտական աշխատությունները վերաբերում են քաղաքի և գյուղի սոցիալիստական զարգացման օրինաչափությունների, սոցիալիզմի տնտ․ օրենքների կիրառման հարցերին։ Երկ․ К проблеме взаимоотношений города и деревни в переходный период от капитализма к социализму и при социализме, Е․, 1959; Проблемы преодоления существенного различия между городом и деревней в период строительства коммунизма, Е․, 1961․
Բադախոտ (Glyceria), հացազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։ Տերևները փակ բնապատյանով են, ծաղկաբույլերը՝ խոշոր հուրաններ։ Հայտնի է 40 տեսակ՝ տարածված Հս․ կիսագնդի բարեխառն գոտում, առանձին տեսակներ՝ Աֆրիկայում և Ավստրալիայում։ Հայկական լեռնաշխարհում տարածված է Բ–ի 2 տեսակ։ Աճում է անտառային և անտառատափաստանային գոտիներում, խիստ խոնավ, ճահճացած հողերում, ջրամբարների ափերին։ Որոշ տեսակներ օգտագործվում են որպես անասունի կեր, իսկ G․fluitans, G․ plicata տեսակների հատիկներից պատրաստում են նուրբ ձավար։ Զ․ Աստված ատրյան
Բադակտուց (Ornithorkynchus anatinus), կոյանցքավորների կարգի կաթնասուն։ Մարմնի միջին երկարությունը՝ 45 սմ, պոչինը՝ 15 սմ․։ Մարմինը տափակացած է։ Ոտքերը կարճ են, մատների արանքներում կան լողաթաղանթներ, որոնք մագիլներից ավելի երկար են և քայլելիս ծալվում են։ Կտուցը երկար է, տափակ։ Բադակտուցի աքերը և ականջների արտաքին անցքերը փոքր են։ Մազային ծածկույթը մուգ գորշ գույնի է՝ կազմված կոպիտ քիստամազերից և խիտ ենթաբրդից։ Պոչը երկար է, լայն և տափակ, վերին երեսը մազածածկ է, ստորինը՝ մերկ։ Ձագերն ունենում են բազմաթմբավոր 10 ամուր ատամներ, որոնք կյանքի ընթացքում փոխարինվում են հիմնական եղջերային թիթեղներով։ Հանդիպում է Ավստրալիայում և Տասմանիայում։ Ապրում է բներում, որոնց մուտքը գտնվում է ջրի տակ։ Լավ լողում է, սուզվում։ Սնվում է ջրային անողնաշարավորներով։ Բազմանում է տարին մեկ անգամ։ Բեղմնավորումից 12 օր հետո էգը դնում է 1–2 ձու և 14 օր թխսում։ Ձագերին կերակրում է կաթով։ Ունեցել է ոչ մեծ արդյունագործական նշանակություն (օգտագործվել է մորթին)։ Ներկայումս Բ–ների թիվը խիստ պակասել է, որսն արգելված է։ Ա․ Պողոսյան
ԲԱԴԱՆՅԱՆ Շավարշ (Շալիկո) Հովակիմի (ծն․ 24․10․1932, գ․ Մերենիա, Ախալ– քալաքի շրջ․, ՎՄԱՀ), հայ սովետական քիմիկոս։ Քիմ․ գիտ․ դ–ր (1971)։ ԱՄԿԿ անդամ 1955-ից։ Ավարտել է Երեանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը (1956)։ 1956-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտում․։ 1968-ից նույն ինստ–ի «Չհագեցած միացությունների քիմիայի» լաբորատորիայի վարիչն է։ Հայտնաբերել է (Ս․ Հ․ Վարդանյանի հետ) չհագեցած միացությունների անոմալ տեղակալման ռեակցիա, որի հետևանքով ստացվում են կումուլացված կրկնակի կապերով միացություններ՝ >c=(c=)Cn<։ Զբաղվում է ֆունկցիոնալ տեղակալված ացետիլենային ածխաջրածինների միացման և նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիաների ուսումնասիրությամբ։
Բադարա, Պ տ ր ե ց ե ք, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ստեփանակերտի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ հյուսիս–արևելք։ Միավորված է Դաշբուլաղի կոլտնտեսության հետ։ Զբաղվում են հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան, անտառափայտի նախնական մշակման կոմբինատ։ Բ–ի մոտ են գտնվում Պատեր (Շենատեղ) բնակատեղին, Իոսչենի բերդը (Կաչաղակաբերդ), վանքեր, եկեղեցիներ։
Բադեն (Baden), պատմական մարզ Գերմանիայի հարավ–արևմուտքում։ XI դարից մարկգրաֆություն՝ Բադեն–Բադեն աթոռանիստով։ 1535-ին բաժանվեց Բադեն–Բադենի (կաթոլիկական) և Բադեն– Դուրլախի (1556-ից բողոքական)։ 1771-ին, Կառլ Ֆրիդրիխի ժամանակ, դրանք միավորվեցին (Կահե աթոռանիստով)։ 1806-ին Բ․, որի տերիտորիան բավականին ընդլայնվեց Նապոլեոն I-ի հովանավորության շնորհիվ, վերածվեց Մեծ հերցոգության։ 1848–49-ի գերմ․ հեղափոխության ժամանակաշրջանում Բ–ում բռնկվեց ապստամբություն, որը ճնշվեց կառավարական զորքերի կողմից։ 1871-ին Բ․ մտավ Գերմանական կայսրության կազմի մեջ։ 1918-ի նոյեմբերյան հեղափոխության ժամանակ այնտեղ հռչակվեց հանրապետություն։ 1919–33-ին Բ․ Վայմարյան հանրապետության կազմում էր, 1933– 1945-ին՝ վարչական օկրուգ։ Գերմ․ ֆաշիզմի ջախջախումից հետո (1945) Բ–ի հվ․ մասը մտավ ֆրանսիական, հս–ինը՝ ամերիկյան օկուպացիոն գոտու մեջ։ 1949-ից ԳՖՀ–ի կազմում Բադեն–Վյուրտեմբերգի մի մասն է։
Բադեն–Բադեն, քաղաք ԳՖՀ–ում, Շվարցվալդի լեռներում։ 39 հզ․ բնակիչ (1968)։ Բալնեոլոգիական և կլիմայական առողջարան։ Կլիման՝ մեղմ (տարեկան միջին ջերմաստիճանը՝ 9,7° C), չափավոր խոնավ (օդի տարեկան միջին հարաբերական խոնավությունը՝ 79%)։ Բուժիչ միջոցները՝ նատրիում–քլորիդային, թույլ հանքայնացված, ռադիոակտիվ տաք (մինչև 68°) աղբյուրներն են։ Տարածված է նաև խաղողաբուժությունը։ Բուժվում են ռևմատիզմով, շնչառական ուղիների, կանացի և ծերունական հիվանդություններով տառապողները։
Բադենյան դպրոց, տես Նեոկանտականության։
Բադեն–Վյուրտեմբերդ (Baden Wur- temberg), երկիր ԳՖՀ–ի հարավ–արևմուտքում։ Կազմվել է 1951–52-ին Բադեն, Վյուրտեմբերգ–Բադեն և Վյուր– տեմբերգ–Հոհենցոլերն երկրների միավորումից։ Տարածությունը 35750 կմ2 է, բնակչությունը՝ 8822,1 հզ․ (1969)։ Վարչական կենտրոնը՝ Շտուտգարտ։ Ռելիեֆի մեծ մասը միջին բարձրության լեռներ և աստիճանաձև սարավանդներ են։ Մեծ գետերն են Հռենոսը և Նեքարը։ Հվ–ում կան լճեր (Բոդենի, ունտերզե)։ Աճում են լայնատերև և փշատերև անտառներ։ Տնտեսությունն ունի ինդուստրիալ բնույթ։ Արդյունահանվում է քարաղ, կալիումական աղ, երկաթաքար, բազմամետաղներ, նավթ, գազ։ Կան ՀԷԿ–եր, Օբրիգհայմում՝ ատոմային էլեկտրակայան։ Զարգացած է մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական, ավիահրթիռային և քիմ․ արդյունաբերությունը։ Կա նաև ալյումինի, տեքստիլ, պոլիգրաֆ արդյունաբերություն։ Կարևոր դեր ունի արհեստագործությունը՝ ոսկերչությունը, երաժշտական գործիքների և ժամացույցների արտադրությունը։ Մշակում են ցորեն, գարի, շաքարի ճակնդեղ, կարտոֆիլ, ծխախոտ։ Որոշ վայրերում զարգացած է խաղողագործությունը։ Ունի զարգացած կաթնատու անասնապահություն։ Բ–Վ․ տրանսևրոպական ճանապարհների և խողովակաշարերի կարևորագույն շրջաններից է։ Հռենոս, Նեքար գետերը և Բոդենի լիճը ունեն նավագնացություն։ Խոշոր գետային նավահանգիստներ են Մանհայմը, Հայլբրոնը, Կարլսրուհեն, Շտուտգարտը։ Վերջինս նաև երկաթուղային գլխավոր հանգույց է և օդանավակայան։ Բադեն–Բադենը, Բադեն– վայլերը բալնեոլոգիական հայտնի առողջարաններ են։ Նշանավոր են Հայդելբերգի, Ֆրայբուրգի, Տյուբինգենի համալսարանները։
Բադեր, սագանմանների (Anseres) կարգի բադերի ընտանիքի (Anatine) ջրային չվող թռչունների մի քանի ցեղատեսակների ընդհանուր անվանումը։ Մգտ 120 տեսակ են (ՄՄՀՄ–ում՝ 41)։ Տարածված են ամենուր, բացառությամբ Անտարկտիդայի։ Մեծ մասամբ լողում են մաքուր ջրերում, իսկ ճտահանության ժամանակ դուրս են գալիս ցամաք։ Բ․ փոքրամարմին են (կենդանի քաշը՝ 0,3–5 կգ), ունեն կարճ պարանոց։ Մեռերը տարբերվում Պեկինյան բադերի ցեղ