Բազմաբևեռ ֆիզիկական օբյեկտ, որի հետազոտման համար նրա որոշ թվով հանգույցները (բևեռները) անջատվում են։ Անջատված հանգույցներն անվանում են անկախ։ Բ․ սիմվոլիկ պատկերվում է «արկղի» տեսքով։ P․ հասկացությունը ծագել է էլեկտրատեխնիկայում։ Այստեղ դիտարկվել են գծային պասսիվ երկ– և քառաբևեռներ։ Պարզագույն երկբևեռի օրինակ է օհմական դիմադրությունից (R) և կոնդենսատորից (C) կամ ինքնինդուկցիայի կոճից (Լ) կազմված համա– կարգը, որի վարքը բնութագրվում է երկու մեծությունների՝ I հոսանքի և Ս լարման կախվածությամբ։ Քառաբևեռի օրինակ է էլեկտրական զտիչը կամ երկար գծի հատվածը։ Այս դեպքում քառաբևեռը բնութագրվում է 4 մեծություններով՝ U₁, U₂, I₁, I₂։ Գծային էլեկտրական շղթաների և համակարգերի տեսությունում P-ի ռեժիմը որոշվում է անկախ հանգույցներին վերաբերող կոմպլեքս լարումների (Ս) և հոսանքների (I) մեծություններով։ Այդ մեծությունների միջև կապերը որոշվում են P-ի հետևյալ հավասարումներով՝ Im= 2 UkYmk, k=l որտեղ, k = 1, 2, ․․․․ո–ը Բ-ի անկախ հանգույցների ինդեքսներն են, ymk = gmk– – Jbmk-h՝ P-ի կոմպլեքս հաղորդականությունները նրա m, k անկախ հանգույցների նկատմամբ, g-ն, b-ն՝ ակտիվ և ռեակտիվ հաղորդականությունները։ Օգտագործվում են նաև Բ-ի Um = 2 Ik Zmk տեսքի hui- k = 1 վասարումները, որտեղ Zmk = rmk +jxmk-ն P-ի կոմպլեքս դիմադրություններն են նույն m, k հանգույցների նկատմամբ, r, x-ը՝ ակտիվ և ռեակտիվ դիմադրությունները։ Ymk, Zmk մեծությունները Բ-ի հիմնական պարամետրերն են։ P-ի ռեժիմը բնութագրվում է նաև նրա անկախ հանգույցների ակաիվ (P) և ռեակտիվ (Q) հզորություններով, որոնք որոշվում են հետևյալ բանաձևերով՝ Pm+jQm = ․ * * = UmIm, որտեղ Im-ը կոմպլեքս հոսանքի (1ա) համալուծ մեծություն է։ Բ-ի տեսությունը լայնորեն օգտագործվում է էներգահամակարգերի հաստատված ռեժիմնԵնթատողային տեքստերի և անցումային պրոցեսների հաշվարկներում, իսկ նրա Ymk, Zmk պարամետրերը՝ էլեկտրաէներգահամակարգերի կայունության հաշվարկներում, ինչպես նաև բարդ համակարգերի օպտիմացման և կառավարման խնդիրներում։ Ավտոմատ կառավարման և ինֆորմացիայի հաղորդման տեսություններում օգտագործվում են քառաբևեռներ, վեցաբևեռներ։ Գրկ․ Воронов Р․ А․, Общая теория четырехполюсников и многополюсников, М․–Л․, 1951; А д о н ц Г․ Т․, Многополюсник, Е․, 1965․ <,․ Ադոնց
Բազմաբյուրեղ. բյուրեղաբույլ, ապարների դատարկություններում կամ Բազմաբյուրեղ բաց ճեղքերում մեկ ծայրով մակաճած բյուրեղների խումբ։ Բյուրեղների դեպի ազատ տարածությունն ուղղված ծայրերը սովորաբար լավ նիստավորված են։ Ավելի հաճախ հանդիպում են քվարցի, ամեթիստի, կալցիտի Բ–եր։
Բազմագունություն. պnլիքրոմիա, որևէ առարկայի, գեղարվեստական ստեղծագործության ևն բազմագունությունը։ Ճարտարապետության և քանդակագործության մեջ՝ կառույցի, քանդակի գունազարդումը (կամ նյութի բազմագունությունը), որ կիրառվում է որպես գեղարվեստական արտահայտության միջոց։ Բ․ տերմինին դիմում են հիմնականում անտիկ և միջնադարյան արվեստների առնչությամբ։
Բազմաերիության միացում. մեքենաների դետալների խուլ կամ շարժական միացում։ Առաջանում է, երբ լիսեռի ելուստները մտնում են լիսեռի վրա հագնող դետալի համապատասխան գոգերի (փորատների) մեջ (նկ․)։ Լինում են ուղղանկյուն, եռանկյուն և էվոլվենտային պրոֆիլի ելուստներով։ Երիթային միացումների համեմատությամբ ունեն մի շարք առավելություններ՝ լիսեռի բարձր ամրություն, լիսեռի և դետալի մեծ հպման մակերևույթի շնորհիվ տրորման փոքր լարումներ, լիսեռի վրա դետալի ավելի լավ կենտրոնադրում ևն։ Բ․ մ-ման թերությունը պատրաստման բարդությունն է:
Բազմաէլեկտրոլիտներ. պոլիմերներ, որոնց մակրոմոլեկուլները պարունակում են լուծույթներում իոնացվելու հատկություն ունեցող խմբեր։ Բ․ են կենսաբանական կարևորագույն պոլիմերները՝ սպիտակուցները և նուկլեինաթթուները։ Բաժանվում են՝ պոլիմերային թթուների, պոլիմերային հիմքերի և պոլիամֆոլիտների։ Մեծ մասը, պարունակելով թույլ թթվային կամ թույլ հիմնային խմբեր (օրինակ՝ կարբօքսիլ կամ ամին), իոնացվում է միայն ուժեղ հիմքի կամ ուժեղ թթվի առկայությամբ։ Որոշ Բ․ ունեն ուժեղ թթվային (ֆոսֆատային կամ սուլֆհիդրիլային) խմբեր։ Բ–ի մոլեկուլների հատկությունները որոշվում են լիցքավորված խմբերի էլեկտրա ստատիկական փոխազդեցությամբ (միմյանց և ցածրամոլեկուլային իոնների հետ)։ Փորձառական տվյալները ցույց են տվել, որ պոլիմերային թթվի կամ հիմքի մոլեկուլը էլեկտրա ստատիկական ձգողությամբ կապում է բազմաթիվ հակաիոններ, իսկ նույն նշանով իոններին՝ վանում։ Պոլիմերային թթուների, հիմքերի միանման լիցքավորված խմբերի էլեկտրա ստատիկական վանումը փոփոխում է մակրոմոլեկուլների հատկությունները, մեծացնում նրանց չափսերը լուծույթում։ Լ․ Միքայելյան
Բազմաիլային հաստոց երկու և ավելի իլերով մետաղահատ հաստոց։ Իլերը ծառայում են նախապատրաստուկի, իսկ ավելի հաճախ՝ գործիքների ամրացման համար, որոնք նախապատրաստուկը մշակում են միաժամանակ կամ հաջորդաբար։ Բազմսփլային լինում են խառատային ավտոմատներն ու կիսաավտոմատները (սովորաբար մինչև 8 իլ), երկայնական ֆրեզիչ (մինչև 4 իլ), ատամ– նահատիչ (2–3 իլ), հարթ հղկիչ (2–3 իլ) և հատկապես գայլիկոնիչ հաստոցները (իլերի շարքային կամ զանգակաձև դասավորմամբ)։ Գայլիկոնիչ-ներտաշիչ խմբի ժամանակակից ագրեգատային հաստոցները կարող են ունենալ 100–200 և ավելի իլեր։
Բազմախոզան որդեր.(Polychaeta), օղակավոր որդերի դաս։ Երկարությունը՝ 1 մմ–3մ։ Մարմինը բաղկացած է առանձին (երբեմն մի քանի հարյուր) հատվածներից և բաժանվում է 3 մասի, գլխային, իրանային, անալ (պիգիդիում)։ Առաջին երկուսն ապահովված են զույգ կողային ու շարժական ելուստներով (պարապոդիումներով)։ Ցուրաքանչյուր ելուստ կազմված է 2 ճյուղից՝ մեջքային և որովայնային, ունի բեղիկ և վերջանում է խոզանների խրձով (որտեղից Բ․ անունը)։ Ունեն աչքեր և հավասարակշռության օրգաններ՝ ստատոցիստներ։ Բաժանասեռ են,