Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոսանքն առաջ է բերում այս կամ այն հնչյունը, օրինակ՝ վ, ս, զ, շ, խ, ղ (v, s, z, š, x, ž)։ Դրանք կոչվում են նաև նեղվածքի կամ տևական Բ․։ Թրթռուն են այն Բ․, որոնք արտաբերվում են մի որեէ առաձգական գործարանի հաջորդական թրթռումներով՝ կարճատև ու արագ պայթումներով ու փակումներով (օրինակ՝ ռուս, )։

Ըստ աղմուկի կազմավորման տեղի, Բ․ լինում են՝ ա․ շրթնային՝ երկշրթնային (օրինակ՝ բ, պ, բ’, փ = b, , bh, h) և շրթնատամնային (օրինակ՝ վ, ֆ = v, f) ենթատեսակներով, բ․ առաջնալեզվային՝ լեզվաատամնային (օրինակ՝ դ, տ, դ թ = d, t, dh, th), ատամնակապճային (օրինակ՝ ս, զ), լեզվաքմային (օրինակ՝ շ ժ), լեզվային (օրինակ՝ լ, ր) ենթատեսակներով, գ․ միջնալեզվային (օրինակ՝ j=j), դ․ ետնալեզվային (օրինակ՝ գ, կ, գ’, ք, խ=g, k, gh, kh, x), ե․ լեզվակային՝ ուվալյարային (օրինակ՝ ֆրանս․ r), զ․ ըմպանային՝ ֆարինգալային (օրինակ՝ ուկր․ ч), է․ կոկորդային կամ հագագային (օրինակ՝ հայ․ հ)։

Բ-ի հիմնական որակը որոշվում է խոսքի գործարանների խաղացած ակտիվ դերով։ Նկատելի է, որ Բ-ի մեծ մասի արտաբերության ժամանակ օդը դուրս է գալիս միայն բերանով։ Այդպիսի հնչյունները կոչվում են մաքուր բերանային Բ․։ Սակայն կան Բ․, որոնց արտաբերության ժամանակ քթափողի անցքը մնում է բաց, և օդի հոսանքը միաժամանակ դուրս է գալիս այդտեղով։ Նման ձևով արտաբերվող հնչյունները կոչվում են ռնգայիններ (օրինակ՝ մ, ն=m, n)։ Ըստ կազմության, Բ․ լինում են պարզ և բարդ։ Պարզ են կոչվում միայն փակվածքով կամ նեղվածքով, իսկ բարդ՝ փակվածքի և նեղվածքի միաժամանակյա գործողությամբ արտաբերվող Բ․։ Բարդ Բ․ իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ շնչեղ–խուլերի (ասպիրատներ) և կիսաշփականների (աֆրիկատներ)։ Հայերենն ունի 3 շնչեղ–խուլ (փ = = պ┼հ, թ = տ┼հ, ք = կ┼հ) և 6 կիսաշփական (ձ = դ┼զ, ջ = դ┼ժ,ջ = դ┼ժ ,ծ =տ┼ս, ց = թ┼ս, չ = թ┼շ) Բ․։

Բ-ի քանակը տարբեր է աշխարհի տարբեր լեզուներում։ Հ․ Աճառյանի վկայությամբ սանսկրիտն ունի 35, կովկասյան լեզգի լեզուն՝ 41, հունարենը՝ 15, այնուն՝ 11, իսկ հայերենն իր բարբառների հետ միասին՝ 48 Բ․։

Գրկ․ Ղափանցյան Գ․, Ընղհանուր լեզվաբանություն, հ․ 1, Ե․, 1939։ Սևակ Գ․, ժամանակակից հայոց լեզվի դասընթաց․ Ե․, 1955։ Առաքելյան Վ․, ժամանակակից հայերենի հնչյունաբանություն, Ե․, 1955։ Առաքելյան Մ․, Հայոց լեզվի տեսություն, Ե․, 1965։ Աղայան Է․, Լեզվաբանության ներածություն, 3 հրտ․, Ե․, 1967։ Աճառյան Հ․, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ․ 6, Ե․, 1971։ Матусевич М․ И․, Введение в общую фонетику, М․, 1959; 3индерц Л․ Р․, Общая фонетика, Л․, 1960; Буланин Л․ Л․, Фонетика современного русского языка, М․, 1970; Xачатрян А․ А․, Айрапетян В․ Н․, Экспериментальное исследование согласных фонем литературного армянского языка, Е․, 1971:

ԲԱՂԱՁԱՅՆՈՒՅԹ, ալիտերացիա (լատ․ al — կից և littere — տառ = տառակցություն), չափածո ստեղծագործության մեջ (երբեմն նաև՝ արձակում) միևնույն կամ հնչումով իրար մոտ բաղաձայնների կրկնությունը, որը ծառայում է որոշ գեղարվեստական նպատակի։ Բ․ կար դեռ անտիկ պոեզիայում։ Հայ գրականության մեջ Բ-ի կատարյալ օրինակներ են տվել Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Վ․ Տերյանը և ուրիշներ։

Գոհար վարդն վառ առեալ Ի վեհից վարսիցն արփենից՝ Ի վեր ի վերայ վարսիցն Ծաւալէր ծաղիկ ծովային․․․

(Գրիգոր Նարեկացի)

Ծովն ի միջի իմ ծածանէր, Քաղցրիկ օդովըն ծիծաղէր։

(Ներսես Շնորհալի)
Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն․․․
(Վահան Տերյան)։

ԲԱՂԱՆԻՍ, գյուղ Հայկական ՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հարավ–արևելք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է հացահատիկի, ծխախոտի, բանջարա–բոստանային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Բ-ում պահպանվել են եկեղեցի (X դ․) և մահարձաններ (XII–XIII դդ․)։

ԲԱՂԱՍԱԿԱՆ, տես Փայտակարան։

ԲԱՂԱՐՋ, հայկական տոնական և ծիսական հաց։ Լինում է աղի ու անալի, որոնք ժող․ հավատալիքներում ունեն մոգական նշանակություն։ Թխում են պինդ խմորից, հաստ, տափակ, կլոր ձևով, երեսին սրածայր փայտով գծում նախշեր, ձու քսում, ցանում սև սոնիճ կամ սուսամ (քունջութ)։ Վարդանանց տոնին ժամավորներն իրենց հետ ․ էին բերում եկեղեցի և բաժանում ի հիշատակ բաղարջակերաց տոնի։ Գարնանը՝ ծաղկազարդին, գերեզմանատանը ․ էին ուտում և տալիս որպես հոգու հաց՝ ի պատիվ առաքյալների կրած նեղությունների ևն։ ․ թխում էին նաև ջրաղացում («ջաղացի» ․) և հովիվները՝ ամառանոցներում։ Զատկի տոնին հրեաները նույնպես ․ են ուտում։ Բ․ այժմ օգտագործում են որպես առօրյա թխվածք։

Լ․ Պետրոսյան

ԲԱՂԱՏ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, տես Սյունիքի թագավորություն։

ԲԱՂԱՑՍԱՐ, Մեղրիի լեռնաշղթայի ամենաբարձր (3256 մ) գագաթը (Հայկական ՍՍՀ)։ Կազմված է ստորին պալեոզոյի մետամորֆային թերթաքարերից։ Լանջերը զառիթափ են (20°–30°)՝ ծածկված ալպյան մարգագետիններով։

ԲԱՂԴԱԴ, Իրաքի մայրաքաղաքը (1921-ից) և Բաղդադ լիվայի վարչական կենտրոնը։ Գտնվում է Տիգրիս գետի ափերին, Միջերկրածովյան երկրները Կենտրոնական և Հարավային Ասիայի հետ կապող ճանապարհների խաչմերուկում։ Մոտ 2 մլն բն․ (1972, արվարձաններով)։ Կլիման միջերկրածովային է, հունվարի միջին ջերմաստիճանը մոտ 10°C է, հուլիսինը՝ մոտ 34°C, տարեկան տեղումները՝ 163 մմ։ Երկրի տրանսպորտա–արդյունաբերական, առետրաֆինանսական կենտրոնն է, երկաթուղային, խճուղային և օդային ուղիների հանգույցը։ Գետային խոշոր նավահանգիստ է։ -ում է երկրի ձեռնարկությունների մոտ 25%-ը, գլխավորապես տեքստիլ, կաշվի, կարի և սնընդհամի արդյունաբերությունը։ Կա կոշիկի, ոսկյա իրերի տնայնագործական արտադրություն։ ՍՍՀՄ տեխնիկական համագործակցության շնորհիվ կառուցվել են էլեկտրատեխնիկական գործարան, կարի ֆաբրիկա և այլ ձեռնարկություններ։ Ունի համալսարան, գիտությունների ակադեմիա, 6 թանգարան, հանրային գրադարան։ -ի մոտ կա նավթավերամշակման խոշոր գործարան։

Պատմական տեղեկանք։ Բ․ Մադինաթ աս–Սալամ (խաղաղության քաղաք) անվամբ 762-ին հիմնադրել է խալիֆ Մանսուրը և հռչակել Աբբասյանների խալիֆայության մայրաքաղաք։ 1ճդ․ արհեստների և տարանցիկ առևտրի, ինչպես նաև արաբ, միջնադարյան մշակույթի կարևորագույն կենտրոն էր։ Աբբասյանների խալիֆայության անկումից հետո ․ աստիճանաբար կորցրել է իր քաղ․ նշանակությունը՝ մնալով որպես գիտ․ կենտրոն (XIII դ․ սկզբին ուներ ավելի քան 30 գրադարան)։ 945-ից ենթարկվել է բուիների, 1055-ից՝ սելջուկների իշխանությանը։ 1258-ին ․ նվաճել են մոնղոլները։ XIV դ․ վերջին և XV դ․ սկզբին քաղաքը երկու անգամ ավերել է Լենկթեմու՝ րը։ XVI և XVII դդ․ -ին տիրել են մերթ պարսիկները, մերթ թուրքերը։ 1638—1917-ին Բ․ գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում, 1917—21-ին՝ անգլ․ խնամակալության տակ։ 1921—58-ին եղել է Իրաքի թագավորության, ապա՝ Իրաքի Հանրապետության մայրաքաղաքը։