Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կային և մոտորացված դիվիզիա։ Սովետա– կան համազորային P․ ուներ 3–5 հրաձը– զային (9–14 դիվիզիա) և 1–2 տանկային (մեքենայացված) կորպուս։ Ամերիկյան և անգլ․ զորքերը տանկային P․ չունեին։ Երկրորդ համաշխարհային պատերազ– մից հետո P․, որպես զորքերի օպերատիվ միավորում, հետագա զարգացում ապրեց՝ զորքերը ռազմ, նոր տեխնիկայով վերա– զինելու, զորքերի մեքենայացման և մո– տորացման, 1960-ական թթ․ հրթիռային զորքերի ստեղծման շնորհիվ։

ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, 1․ մարդուն հա– տուկ՝ ճանաչողության բարձրագույն ունա– կությունը․ հոմանիշն է ինտելեկտ տերմի– նը։ P-յան համար բնորոշ են գիտելիքների ձեռքբերումն ու պահպանումը, բնական ու սոցիալական միջավայրի առաջադրած խնդիրների նպատակահարմար լուծումը, իր կողմից գործնական ու տեսական խըն– դիրների առաջադրումը, նպատակադիր գործողությունների ծրագրավորումն ու իրականացումը։ Մարդկային P․ հնարա– վոր է շնորհիվ վերացական մտածողու– թյան։ P-յան միջոցը, գործիքը տրամաբա– նական մտածողության ապարատն է։ Միա– ժամանակ P․ ունի ստեղծագործական բնույթ, որի շնորհիվ նա ազատություն է ձեռք բերում բնական օրինաչափություն– ների անհրաժեշտ ընթացքի նկատմամբ։ Վերջապես, P-յան համար բնորոշ են իր մտածական ու գործնական գործողություն– ների գիտակցումը և սեփական եսի ինք– նագիտակցումը։ Այսպիսով, մարդկային P-յան բավականին անորոշ գաղափարը ճշգրտելու համար հարկ է լինում դիմել < ճանաչողություն», «գիտեչիք», «մտածո– ղություն՝․► , <տրամաբանություն», «գիտակ– ցություն» հասկացություններին, ինչպես և պարզել, թե ինչ են նշանակում «ստեղծա– գործություն», «խնդրի լուծում», «նպա– տակ», «ընտրություն կատարել», «որոշում կայացնել» են։ Р․ հասկացության ճշգրտու– մը գործնական ու տեսական անհրաժեշ– տություն դարձավ հատկապես երկու հան– գամանքի պատճառով։ Դա, նախ «ար– հեստական ինտելեկտի» ստեղծումն է․ եթե Р․ նշանակում է «փորձից սովորելու կամ դասեր քաղեւու, գիտելիքներ ձեռք բերելու ու պահպանելու և նոր իրադրու– թյուններին արագ ու նպատակահարմար կերպով արձագանքելու ունակություն, դրանց օգնությամբ հաջողության հաս– նելով զանազան խնդիրների լուծման ժա– մանակ» (Беркли Э․, Символическая логика и разумные машины, М․, 1961, с․ 19), ապա այս իմաստով «բանական մե– քենաներ իրոք գոյություն ունեն», որքա– նով որ «այդ ունակություններով այժմ օժտված են, համենայն դեպս մասնակիո– րեն, որոշ մեքենաներ» (նույն տեղում)։ Այս հանգամանքը պահանջեց այնպես ճշգրտել Р․ հասկացությունը, որ առանձ– նացվեն հատկապես մարդկային Р․ բնո– րոշող և «արհեստական ինտելեկտից» այն զանազանող հատկանիշները։ Մյուս հան– գամանքը՝ «արտաերկրային բանականու– թյան» որոնումները, ընդհակառակը, պա– հանջում են այնպես ճշգրտել Р․ հասկա– ցությունը, որ այն, ըստ կարելվույն, ընդ– հանրական լինի՝ ընդգրկելու համար մարդկային P-ից տարբեր՝ P-յան բազմա– զան հնարավոր դրսևորումները տիեզեր– քում, բայց և թույլ տա P-յան «աստղին– ժեներական գործունեությունը» զանազա– նելու բնական երևույթներից։ Այս հարցե– րի շուրջը ստեղծվել է բանավիճային մեծ գրականություն։ 2․ Տերմին փիլիսոփայա– կան որոշ ուսմունքներում, հատկապես Կանտի և Հեգելի մոտ, որոնք տարբերա– կում են ճանաչողական երկու ունակու– թյուններ կամ մտածողության ու գիտելի– քի երկու կողմեր, ձևեր, աստիճաններ՝ դատողականություն (տրամախոհություն) և P․։ Դատողականության տակ հասկա– նում են կշռադատությունը՝ դիսկուրսիվ մտածողությունը, այն գործ ունի զգայա– կան նյութի հետ, կարգավորում է փորձի մեջ տրված երևույթները, հայտնաբերում (կամ սահմանում) ու բխեցնում նրանց կապակցությունները՝ ձևական տրամա– բանության շրջանակներում ու պահանջ– ներին լրիվ համապատասխան։ Ըստ այդմ, դատողականության պահանջներն են՝ մտքերի (ուստի և մտքի առարկաների) որոշակիությունը, կոնկրետությունը, միա– նշանակությունը, անհակասականությու– նը, կշռադատության ապացուցողականու– թյունը։ Իսկ P․ դատողականություն ձեռք բերած մտածական բովանդակության (գի– տելիքի) ըմբռնումն է բացարձակ ու համ– ընդհանուր գաղափարների և սկզբունք– ների միջոցով, որի շնորհիվ այդ բովան– դակությունը ներկայանում է ներքին կա– պակցության ու զարգացման մեջ, ամբող– ջացած և իմաստավորված, ոչ միայն որ– պես երևույթ, այլև որպես էություն։ Դա– տողականությունը վերջավորի իմացու– թյունն է, P․՝ անվերջի։ Կարելի է վիճար– կել (ինչպես այդ անում են սովետական և արտասահմանյան որոշ փիլիսոփաներ) մտածողության (ճանաչողության, գիտե– լիքի) մեջ դատողականություն և P․ տար– բերակելու անհրաժեշտությունը, բայց հը– նարավոր չէ անտեսել այն պրոբլեմը, որի կապակցությամբ նման տարբերակումն առաջանում է, այն է՝ իմացության մեջ կոնկրետ հետազոտական և տեսական– մտահայեցողական տարրերի զուգորդու– մը։ <,․ Գևորգյան

ԲԱՆԱՀԱՎԱՔ, ժողովրդական բանա– հյուսության նյութեր հավաքող, գրառող։ P․ տերմինն օգտագործվում է ազգագրա– կան, ժողովրդական երգ–երաժշտության, պարարվեստի նյութեր հավաքող–գրան– ցողի իմաստով ևս։ Իբրև գիտական հաս– կացություն հայ իրականության մեջ երե– վան է եկել XIX դ․ 2-րդ կեսերին՝ հայ բանագիտության ձևավորմանը զուգըն– թաց։ Բանահավաքչական գործը սկսվել է հիմնականում Դ․ Սրվանձտյանով։ Նրա օրինակին են հետևել Կոմիտասը, Գ․ Հով– սեփյանը, Ս․ Հայկունին, Դ․ Տեր–Աղեք– սանդրյանը, Տ․ Նավասարդյանը, Դ․ Շե– րենցը, Ե․ Լալայանը, Ս․ Մելիքյանը, Սրբ․ Լիսիցյանը և ուրիշներ։ Նրանց ջան– քերով ժող․ տարբեր խավերից հավաքվել և հրատարակվել են բանահյուսական, ազգագրական, երաժշտական և պարար– վեստի հարուստ նյութեր։ Նախասովետա– կան շրջանում բանահավաքչությունը կա– տարվում էր հիմնականում առանձին ան– հատների նախաձեռնությամբ և գրանց– ման պարզունակ եղանակներով։ Սովե– տական շրջանում այն իրագործվում է գլխավորապես գիտական հաստատու– թյունների կազմակերպած կոլեկտիվ ար– շավախմբերով և տեխնիկական նորագույն միջոցների կիրառությամբ։ Գրկ․ Աբեղյան Մ․, Երկ․, [h․] 1, Ե․, 1966, էշ 13 –14։ Ղանալանյան Ա․, ՝՝տայ ժողովրդական բանահյուսություն, ւդր․ 1, Ե․, 1945։ Ս․ Հարությունյան

ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ, ֆոլկլոր, տես ժողովրդական բանահյուսություն։

ԲԱՆԱՁԵՎ, որևէ կանոնի, առնչության, օրենքի ճշգրիտ, ընդհանուր սահմանումը, որը որոշակի պայմաններում վերաբերում է բոլոր մասնավոր դեպքերին, լայն առու– մով՝ ամփոփ ձևով արտահայտած յու– րաքանչյուր բնորոշում։ 1․ Մաթե– մատիկական տրամաբան ու– թ յ ա ն մեջ․ պրոցեսների, երևույթների միջև գոյություն ունեցող կապերի, առըն– չությունների պատկերումը տրամաբանա– կան որոշակի գործողություններով միա– վորված նշաններով (սիմվոլներով)։ Մա– թեմատիկական տրամաբանության հաշ– վարկներում P․ հասկացությունը յուրա– քանչյուր հաշվարկման համար սահման– վում է ինդուկտիվորեն։ 2․ Մ ա թ և մ ա– տ ի կ ա յ ու մ թվանշանների, տառերի և մաթեմատիկական նշանների զուգակցու– թյամբ արտահայտվող որևէ առաջադրու– թյուն (պնդում), օրինակ՝ 4x5 = 20, (a + + b)2 = a2+2ab-|-b2 ևն։ 3․ 9– ի մ ի ա յ ու մ ընդունված նշանների (սիմվոլների) մի– ջոցով քիմիական միացության կրճատ նշանակումը (տես Քիմիական բանաձևեր)։ 4․ Համագումարում, համաժողովում, ասամբլեայում ևն որևէ հարցի վերաբեր– յալ ընդունած որոշումը։

ԲԱՆԱՆ, ադամաթզենի (Musa), բանանազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Հզոր կոճղարմատներից Բանան․ 1․ պտուղը, 2․ ընդհանուր տեսքը, 3․ ադէջքային ծաղիկը, 4․ վարսանդային ծա– ղԻԿո դուրս եկող պատենավոր տերևները փա– թաթվելով կազմում են խողովակաձև կեղծ բուն (մինչև 15 մ բարձր․), որի միջով դուրս են գալիս մատղաշ տերևները և ծաղկա– բույլը։ Պտուղները խոշոր են, հյութալի ,