Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԵՍ (Սարինյան) Գարեգին Բախշի ի (ծն․ 5․ 1․ 1910, Շուշի), հայ սովետական արձակագիր, դրամատուրգ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1975)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1932-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Առաջին պատմվածքը լույս է տեսել 1928-ին, Բաքվի «Կոմունիստ» թերթում։ Առաջին գիրքը՝ «Կյանքի երգը», տպագրվել է 1930-ին։ Այնուհետև հաջորդել են «Զորջի Տենլի» (1931), «Վիշկաները բարձրանում են» (1932), «Արձակ բանաստեղծություններ» (1933) ժողովածուները։ Հայրենական պատերազմի տարիներին թիկունքում սովետական մարդկանց սխրանքն են պատկերում «Կրակ» (1944), «Հարազատներ» (1946), ստեղծագործությունները, նովելների ժողովածուները (գիրք 1, 1960, գիրք 2, 1963)։ «Աշխարհը ինձնով է սկսվում» (1962) պիեսում արտացոլված են ժամանակակից կյանքի մի քանի բնորոշ կողմեր։ Պատմա–հեղափոխական թեմայով գրված երկերից Մոսկվայում հրատարակվել է «Գյուղական դեպուտատը» (1966) նովելների գիրքը։ Վերջին շրջանի ստեղծագործություններն ամփոփված են «Այրված վշտեր» (1967) և «Ծնունդ» (1971), «Գողացված արևը» (1974), «Թատերական նովելներ» (1976) ժողովածուներում։ Նրա ստեղծագործո ւթյունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, վրացերեն և լիտվաներեն։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1971)։ Երկ․ Ծնունդ։ (Պաւոմվածքներ), Ե․, 1971։ Դողացված արևը։ (Նովելներ, պատմվածքներ), Ե․, 1974։

ԲԵՍԱՐԱԲԻԱ, պատմական երկրամաս, ՍՍՀՄ տերիտորիայի մի մասը Դնեստր, Պրուտ գետերի և Դանուբի ստորին ավազանի միջև։ X–XI դդ․ եղել է Կիևյան Ռուսիայի, XII –XIII դդ․ Գալիցիա–Վոլինյան իշխանության կազմում, XIV դ․ կեսից՝ Մոլդավիայի ֆեոդալական պետության մեջ։ XVI դ․ սկզբներին սուլթանական Թուրքիան գրավել է Բ․ և Մոլդավիան։ 1812-ին Բուխարեստի հաշտության պայմանագրով Բ․ միացել է Ռուսաստանին։ 1918-ին բոյարական Ռումինիան զավթել է Բ․։ 1940-ի հունիսի 28-ին, Սովետական Միության և Ռումինիայի միջև կայացած խաղաղ բանակցությունների հիման վրա, Բ․ վերադարձվել է ՍՍՀՄ–ին։ 1940-ի օգոստոսին կազմվել է Մոչդավական ՍՍՀ–ն, որի կազմի մեջ մտավ Բ․, իսկ Իզմայիլի, Աքքերմանի և Խոթինի մարզերը՝ Ուկրաինական ՍՍՀ–ի կազմի մեջ։ Միջնադարում հայերը առևտրական կապեր են ունեցել Բ–ի հետ։ Բ–ում գտնվեյ են XIII դ․ Կիլիկիայի հայկական պետության դրամներ։ XV դ․ Բ–ում ապրել են բազմաթիվ հայեր, որոնք Աքքերմանում, Իաթինում, հետագայում նաև այլ քաղաքներում, ունեցել են եկեղեցիներ։ Բ–ում գրվել են հայերեն ձեռագրեր։ Քիշնևում, Աքքերմանում, Հնչեշտում և այլուր գործել են հայկ․ դպրոցներ։ Բ–ի հայերը օգնել են Վասպուրականի սովահար բնակչությանը (1880) և Մեծ եղեռնից փրկված հայերին։ 1930-ին Բ–ում ապրել են 2250 հայեր։ Գրկ․ P ժ շ կ յ ա ն Մ․, ճանապարհորդութիւն ի Լեհաստան, Վնտ․, 1830։ Ս ի ր ուն ի Հ․, Հայ եկեղեցին ռումեն հողի վրա։ Նիկոլա Չորգա, էջմիածին, 1966։ Ս․ Քոչանշյան

ԲԵՍԵԼ (Bessel) Ֆրիդրիխ Վիլհելմ (22․ 7․ 1784, Մինդեն 17․ 3․ 1846, Քյոնիգսբերգ), գերմանացի աստղագետ, մաթեմատիկոս, Բեռլինի ԳԱ անդամ (1812)։ Մասնագիտական կրթություն չի ստացել և գիտելիքներ ձեռք է բերել բացառապես ինքնակրթությամբ։ Հալլեյի գիսաստղի ուղեծրի ճշգրիտ հաշվարկը (1804) Բ–ին հնարավորություն է տվել Շրյոտերի մասնավոր աստղադիտարանում (Լիլիենթալ) 1806-ից ստանձնել դիտորդ–ասիստենտի պաշտոնը։ 1810-ին նշանակվել է Քյոնիգսբերգի համալսարանի պրոֆեսոր և կառուցել է ժամանակի ամենակատար յալ գործիքներով սարքավորված աստղադիտարան, որի դիրեկտորն էլ եղել է մինչև կյանքի վերջը։ 1824-ին ավարտել է 75011 աստղերի (ընդգրկելով +47° և –16° հակումների միջև ընկած 9-րդ մեծության բոլոր աստղերը) դիտումները։ Բ–ի աշխատանքները էապես ազդել են աստղագիտական դիտոււհւերի բնույթի և ընդհանրապես աստղագիտության հետագա զար գացման վրա։ Բ․ մշակել է աստղագիտական գործիքների ու դիտողի սեփական սխալների տեսությունը։ Դիտումները մշակելիս Բ․ կիրառել է հավանականությունների տեսությունը և ամենափոքր քառակուսիների եղանակը։ 1838-ին որոշել է Կարապի 61–ի պարալաքսը։ Մշակել է Արեգակի խավարումների տեսությունը, որոշել մոլորակների զանգվածները և Սատուրնի արբանյակների տարրերը։ Արժեքավոր են Բ–ի աշխատանքները նաև գեոդեզիայի բնագավառում։ Մաթեմատիկայում Բ–ի անունն են կրում առաջին կարգի գլանային ֆունկցիաները (Բ եսելի ֆունկցիաներ) և դիֆերենցիալ այն հավասարումը (Բ և ս և լ ի հավասարում), որին բավարարում են այդ ֆունկցիաները, անհավասարությունը Ֆուրյեի շարքի գործակիցների համար (Բեսելի անհ ւսվասարութ յ ու ն) ևն։ Գրկ• Кларк А․, Общедоступная история астрономии в XIX столетии, пер․ с англ․, Одесса, 1913․

ԲԵՍԵՄԵՐ (Bessemer) Հենրի (19․1․1813, Հարտֆորդշիր կոմսություն, Չարլտոն15․ 3․ 1898, Լոնդոն), անգլիացի գյուտարար, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1879-ից)։ 1856-ին ստեղծել է հեղուկ թուջը օդի փչմամբ, առանց վառելիքի ծախսի, պողպատի վերափոխելու կոնվերտերը, որը դարձել է բեսեմերյան պրոցեսի հիմքը։ 1860-ին արտոնագրել է պտտվող կոնվերտեր, որի մեջ օդը մատուցվում էր հատակի ու դարձյակների միջով, և որի կոնստրուկցիան հիմնականում պահպանվել է մինչև օրս։ Տեխնիկայի տարբեր բնագավառներում կատարած գյուտերի և կատարելագործումների համար ստացել է ավելի քան 100 արտոնագիր։ Գրկ․ Сорокин Ю․ Н․, Генри Бессемер, в кн․։ Вопросы истории естествознания и техники, в․ 1, М․․ 1956․

ԲԵՍԵՄԵՐՅԱՆ ԹՈՒՋ, տես Թուշ։ ԲԵՍԵՄԵՐՅԱՆ ԿՈՆՎԵՐՏԵՐ, տես Կոնվերտեր։ ԲԵՍԵՄԵՐՅԱՆ ՊՈՂՊԱՏ, տես Պողպատ։ ԲԵՍԵՄԵՐՅԱՆ ՊՐՈՑԵՍ, թուջի բեսեմրում, առանց վառելիքի ծախսի հեղուկ թուջից պողպատ ստանալու եղանակ։ Առաջարկել է Հ․ Բեսեմերը 1856-ին։ Բ․ պ․ կատարվում է կոնվերտերում, որի մեջ լցված հեղուկ թուջի միջով կոնվերտերի հատակին արված հատուկ անցքերով՝ ֆուրմերով, փչվում է խտացված օդ (մթնոլորտային կամ թթվածնով հարըստացված)։ Թուջի խառնուկները (սիլիցիում, մանգան, ածխածին) օքսիդանալով՝ անջատում են զգալի քանակությամբ ջերմություն, որի շնորհիվ պակասում են խառնուկները և բարձրանում է մետաղը հեղուկ վիճակում պահելու համար անհրաժեշտ ջերմաստիճանը (մինչև 16001650°С), այսինքն՝ առանց վառելիք ծախսելու ստացվում է հեղուկ պողպատ։ Ձևավոր ձուլման պողպատը ստանում են կողմնային փչահարմամբ փոքր կոնվերտերներում։ Այդ պրոցեսը կոչվում է փոքր բեսեմերում։ Բ․ պ–ի ընթացքը կախված է ջերմաստիճանային ռեժիմից։ Ջերմաստիճանը կարգավորվում է փչվող օդի քանակը փոփոխելով կամ կոնվերտերի մեջ եղած մետաղին հավելանյութ ավելացնելով (հաճախ ավելացնում են սիլիցիումով հարուստ ֆեռոհամաձուլվածքներ)։ Փչահարված մետաղը՝ բեսեմերյան պողպատը, լուծույթում պարունակում է թթվածնի ավելցուկ՝ երկաթի ենթօքսիղի (FeO) ձևով։ Ուստի հալման վերջին վւուլում մետաղն ապօքսիդացնում են ֆեռոհամաձուլվածքներով։ Մի շարք առավելությունների (հալում առանց վառելիքի, կոնվերտերի պարզ կառուցվածք, պատրաստման ու շահագործման փոքր ծախսեր ևն) կողքին Բ․ պ․ ունի նաև թերություններ (վնասակար խառնուկների՝ ֆոսֆորի և ծծմբի հեռացման անհնարինություն, լեգիրված պողպատ ստանալու և մետաղաջարդոնը վերահալելու դժվարություններ ևն)։ Բեսեմերյան պողպատի արտադրությունը (%-ով՝ պողպատի ընդհանուր արտադրության նկատմամբ) ՍՍՀՄ–ում 1,5 է, ԱՄՆ–ում՝ 0,2, Ֆրանսիայում՝ 0,3, Անգլիայում՝ 0,6։ Առավել հեռանկարային են մարտենյան, իսկ վերջին տասնամյակներում՝ թթվածնա–կոնվեոտերային պրոցեսները (տես Մարտենյան արտադրություն , Թթվածնա–կոնվերտերային պրոցես)։ Գրկ․ Ավանեսյան Տ․ Գ․, Ընդհանուր մետալուրգիայի հիմունքները, Ե․, 1959։ Афанасьев С․ Г․, Исследование бессемеровского процесса, М․, 1957․

ԲԵՍԻԿԻ [իսկական անունը և ազգանունը՝ Բեսարիոն Գաբաշվիլի, 1750, Թիֆլիս - 24․1(4․ 2)․ 1791, 6աշի], վրացի բանաստեղծ և քաղաքական գործիչ։ Գործել է Հերակլ II թագավորի պալատում։ Արտաքսվել է Քարթլիից, ապաստանել Իմերեթիայի թագավոր Սոլոմոն I-ի մոտ, վարել նրա արտաքին քաղաքականությունը։ Գրել է սիրո երգեր, երգիծական բանաստեղծություններ, էպիգրամներ, հայրենասիրական ներբողներ («Ես հասկացա քո մեղադրանքները»,