Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պ․ է․ Րերթլո Կ․ Լ․ Բերթոլե կոս U հասարակական գործիչ։ Փարիզի ԳԱ անդամ (1864-ից) և անփոփոխ քարտուղարը (1889-ից), Պետերբուրգի ԳԱ թղթ–անդամ (1876)։ Ֆրանսիայի լուսավորության (1886–87) և արտաքին գործերի (1895–96) մինիստր։ Քիմիայի պրոֆեսոր Փարիզի բարձրագույն դեղագործական դպրոցում (1859) և Քոլեջ դե Ֆրանսում (1865)։ Սինթեզել է օրգանական բազմաթիվ միացություններ։ Գլիցերինի և ճարպաթթուների փոխազդմամբ ստացել է (1853–54) ճարպեր՝ ապացուցելով դրանց սինթեզի հնարավորությունը։ P․ միաժամանակ պարզել է, որ գլիցերինը եռատոմ սպիրտ է։ Նրա այս աշխատանքները վերջնականապես խարխլեցին վիտալիզմի մասին եղած պատկերացումները։ Սկզբունքային նշանակություն ուներ աՏ04-ի առկայությամբ էթիլալկոհոլի սինթեզումը էթիլենի հիդրատացմամբ (1855), մինչ այդ այն ստանում էին միայն շաքարային նյութերի խմորումից։tP․ առաջինն է սինթեզել մեթանը (1858), էթանը, ացետիլենը (I860), բենզոլը (1866), նավթալինը, մրջնաթթուն են։ 1867-ին առաջարկել է օրգ․ միացությունները յոդաջրածնով վերականգնելու ընդհանուր եղանակ։tP․ թերմոքիմիայի հիմնադիրներից է։ Քիմիայում մտցրել է «էքսոթերմիկ և էնդոթերմիկ ռեակցիաներ» հասկացությունները։ Պարզել է ածխածնի, ազոտի, ջրածնի և այլ տարրերի նշանակությունը բույսերի համար։ 1885–93-ին հրատարակել է հին հունական, արևմտաեվրոպական (լատ․), սիրիական և արաբական ալքիմիական ձեռագրեր՝ թարգմանություններով և մեկնաբանություններով։ բ․ երկար ժամանակ ժխտում էր ատոմամոլեկուլային ուսմունքը, քիմ․ կառուցվածքի տեսությունը, պարբերական օրենքը, էլեկտրոլիտիկ դիսոցման տեսությունը։ Սակայն կյանքի վերջին տարիներին հրաժարվել է իր հայացքներից և ընդունել այդ առաջավոր գաղափարները։

ԲԵՐԹՈԼե (Berthollet) Կլոդ Լուի (9․ 12․ 1748, Տալուար, Սավոյա 6․ 11․ 1822, Փարիզ), ֆրանսիացի քիմիկոս, քիմիական հավասարակշռության մասին ուսմունքի հիմնադիրը։ Փարիզի ԳԱ անդամ (1785-ից), Փարիզի Նորմալ և Պոլիտեխնիկ դպրոցների քիմիայի պրոֆեսոր (1794)։ Աշխատել է Տուրինում, ապա՝ Փարիզում (1772)։ Ֆրանս, մեծ հեղափոխության տարիներին ակտիվորեն մասնակցել է բորակի, պողպատի և ռազմ, նշանակություն ունեցող այլ նյութերի արտադրության կազմակերպմանը։ բ․ առաջինը հարեց Ա․ Լ․ Լավուազիեի հակաֆլոգիստոնյան տեսակետին։ Մասնակցել է քիմ․ նոր անվանակարգման աշխատանքներին (1786–87)։ P-ի կարեոր աշխատանքներից են կտավի, մոմի, թղթի՝ քլորով սպիտակեցման եղանակը (1785) և քլորի թթվածնական թթուների մի շարք աղերի (նաե բերթուեի աղի) հայտնաբերումը։ Որոշել է ամոնիակի (1785), կապտաթթվի (1786) և ծծմբածխածնի (1788) քիմ․ բաղադրությունը։ բ․ հաստատեց, որ քիմ․ ռեակցիայի ուղղությունը որոշվում է փոխազդող նյութերի զանգվածով, հատկություններով և ռեակցիայի պայմաններով։ բ․ քիմ․ ռեակցիան համարում էր անընդհատ ու դարձելի երեույթ և ենթադրում, որ առաջացող նյութերը փոփոխական բաղադրություն ունեն։ Այդ տեսակետը վիճարկեց ֆրանս․ քիմիկոս ժ․ Լ․ Պրուստը։ Վեճը ավարտվեց (1801–08) բ-ի պարտությամբ և հաստատուն բաղադրության օրենքի հայտնաբերմամբ։ Սակայն XX դ․ սկզբին ռուս քիմիկոս Ն․ Մ․ Կուռնակովը ցույց տվեց փոփոխական բաղադրությամբ նյութերի գոյությունը, որոնք, ի պատիվ բ-ի, անվանվեցին բերթոփդներ։

ԲԵՐԹՈԼԵԻ ԱՂ, կալի ու մի քլորատ, КСЮз, քլորական թթվի կալիումական աղը։ Անգույն բյուրեղներ, խտությունը՝ 2320 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 356° С, թունավոր է, ջրում վատ է լուծվում (մոտ 7,5 գՀ 100 գ ջրում, 20°Շ–ում)։ Տաքացնելիս (400°С) քայքայվում է՝ առաջացնելով КСЮ4, ավելի բարձր ջերմաստիճաններում (550- 600°С)՝ կալիումի քլորիդ և թթվածին։ Կատալիզատորների (Mn02,tFe203 են) առկայությամբ քայքայվում է ավելի ցածր ջերմաստիճաններում (200°C)։ բ․ ա․ օքսիդիչ է, ծծմբի, ֆոսֆորի, ածխածնի և օրգ․ նյութերի հետ առաջացնում է պայթուցիկ խառնուրդներ։ Ստացվում է KCl-ի ջրային լուծույթի էլեկտրոլիզով։ Օգտագործվում է լուցկու արդյունաբերությունում և պիրոտեխնիկայում, նաև քիմ․ աշխատանոցում թթվածին ստանալու համար, բժշկության մեջ որպես ախտահանիչ։

ԲԵՐԹՈԼԻԴՆԵՐ, փոփոխական բաղադրություն ունեցող քիմիական միացություններ։ բ․ չեն ենթարկվում հաստատուն բաղադրության օրենքին և բազմապատիկ հարաբերությունների օրենքին։բ. լ. են բազմաթիվ օքսիդներ, սուլֆիդներ, կարբիդներ, հիդրիդներ, մետաղական համաձուլվածքներ։ Տերմինը առաջարկել է Ն․ Ս․ Կուռնակովը (1912–13)՝ ի պատիվ Կ․ Բերթոչեի։ Տես նաև Դաւթոնիդներ։

ԲԵՐԺԵ Ադոլֆ (28․ 7․ 1828, Պետերբուրգ 31․ 1․ 1886, Թիֆլիս), հնագետ և կովկասագետ։ Ծագումով՝ ֆրանսիացի։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի արլ․ բաժինը (1851) և նշանակվել Կովկասի փոխարքա Մ․ Ա․ Վորոնցովի դիվանատան աստիճանավոր։ 1853-ին և 1885-ին ուղարկվել է Պարսկաստան՝ գիտական ուսումնասիրություններ կատարելու։ Եղել է Կովկասյան հնագրական հանձնաժողովի նախագահ (1864–1886)։ P-ի խմբագրությամբ լույս է տեսել 11 հատորանոց վԱկտի Կավկազսկոյ արխեոգրաֆիչեսկոյ կոմիսիի» ժողովածուն։ Հեղինակ է պատմագրական և ազգագրական երկերի։ Մասնակցել է Պետերբուրգի Գիտությունների կայսերական ակադեմիայում տարվող հայագիտական աշխատանքներին, նյութեր ուղարկեք հայագետներ Մ․ Բրոսեին և Վ․ Լանգլուային։ Նրա ուղարկած նյութերից են՝ Ատրպատականի հայկ․ 128 գյուղերի վիճակագրական տեղեկություններով ցուցակը, Գեղարդի վանքի նկարագրությունը և գծագիր տախտակները (հեղինակ՝ ճարտ․ Նաումենկո), Ամաղուի Նորավանքի վերաբերյալ գծանկարները և դամբանական արձանագրությունները, արձանագրություններ և տեսարան (գծագրություն՝ Հ․ Կեստների) Ցաթեի վանքից, գծագիր նկարներ ու արձանագրություններ Անիից և Սեանի շրջակայքից, հայկ․ ծածկագրության նյութեր, Գ․ Շերմազանյանին պատկանող 209 ձեռագրերի, Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի, Փարիզի Ազգային մատենադարանի և Տաթեի վանքի հայերեն ձեռագրերի ցուցակները։ Նյութերի մի մասը P․ ձեռք է բերել ուրիշներից, մյուս մասն ինքն է գրի առել, հավանաբար, գիտակ հայերի օգնությամբ։ բ-ի «Գալուստ Շիրմազանյանի գրադարանը» գրքույկում տրված է Գ․ Շերմազանյանի կենսագրությունը։ Երկ․ Кавказ в археологическом отношении, Тб․, 1874; Этнографическое обозрение Кавказа, СПБ, 1879․ Գրկ․ Brosset М․ F․, Notices sur une collection de materiaux historiques et philologi- ques, due a M․ Ad․ Berge, «Melanges Asiati- ques», 1863, t․ 4; Varietes armeniennes, նույն տեղում, 1868, t․ 5; Rapport diverses inscriptions, recueillies par M․ Jules Kastner et Ad․ Berge, նույն տեղում։ <,․ Անասյան

ԲԵՐԻ ԲԵՐԻ (սինգալերեն beri թուլություն), ավիտամինոզ Bi, սննդային բազմանյարդաբորբ, հիվանդություն, որն առաջանում է սննդի մեջ վիտամին Bi-ի (թիամինի) պակասության կամ բացակայության հետևանքով։ Րնորոշվում է վերջույթների ծայրամասային նյարդերի ախտահարմամբ, սիրտ–անոթային համակարգի ֆունկցիայի խանգարմամբ և այտուցներով։ բ-բ․ տարածված է առավելապես արլ․, հվ–արլ․ և հվ․ Ասիայում, որտեղ բնակչությունը սնվում է հիմնականում թեփազրկված բրնձով։ Հիվանդության պատճառը 1897-ին հայտնաբերել է հոլանդացի բժիշկ էյկմանը։ Օրգանիզմում վիտամին Bi-ի օրական պահանջը 0,5–2 մգ է․ պակասն առաջացնում է ածխաջրերի փոխանակության խանգարումներ։ բուժումը՝ վիտամին Bi –ի պատրաստուկների ներքին ընդունում և ներարկումներ։ Կանխարգելումը՝ վիտամին Bi-ով հարուստ սննդամթերք։

ԲԵՐԻԼ (<հուն․ рлриоХХо^), միներալ, Al2Be3[Si60i8]։ Պարունակում է 14,1% BeO։ Րյուրեղագիտական համակարգը հեքսագոնային է։ Գույնը՝ կանաչ, երկնագույն, դեղին և սպիտակ։ Տարբերակներըն են աքվամարինը, զմրուխտը, հելիոդորը են։ Կարծրությունը՝ 7,5, խտությունը՝ 2650–2800 կգ/մ3։ Հանդիպում է գրանիտային պեգմատիտներում, գրեյզեններում, սկառներում են։ Բերիփումի հանքանյութի գլխավոր միներալն է։ P-ի հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում, ԱՄՆ–ում, Րրազֆլիայում, Մեքսիկայում, Արգենտինայում, Հվ․ Աֆրիկայում և Հնդկաստանում։