«ԲԷՍՄ» (быстродействующая электрон– ная счетная машина – արագ գործողու– թյան էլեկտրոնային հաշվողական մեքե– նա), թվանշանային հաշվողական մեքե– նաների սերիայի անվանում։ Մշակվել է ՍՍՀՄ ԳԱ ճշգրիտ մեխանիկայի և հաշվո– ղական տեխնիկայի ինստ–ում։ Նախատես– ված է գիտա–ինժեներական խնդիրների լուծման համար։ Առաջին մեքենան գոր– ծել է սկսել 1953-ից։ «ԲԷՍՄ», «ԲԷՍՄ–1», «ԲԷՍՄ–2» մեքենաներն աշխատում են էլեկտրոնային լամպերով, «ԲԷՍՄ–ՅՄ»-ը և«ԲԷՍՄ–4»-ը կիսահաղորդչային են, ունեն հրամանների ընդարձակ համակարգ։ Առա– վել մեծածավալ հաշվումներ պահանջող խնդիրների լուծման համար ստեղծվել է «ԲԷՍՄ–6» կիսահաղորդչային մեքենան (միջին արագագործությունը՝ վայրկյա– նում 1 մլն գործողություն), ունի հիշող սարքի մեծ տարողություն, ներածման ու արտածման սարքերի ընդարձակ համա– կարգ և աշխատում է բազմածրագրավոր– ման ռեժիմով։ ԲԷՎ (կամ Գէվ), էներգիայի միավոր, օգտագործվում է միջուկային և տարրա– կան մասնիկների ֆիզիկայում։ 1tբէվ= = 109 էվ։
ԲԸԼՁԷՍԿՈՒ (Balcesa) Նիկոլայե (1819– 1852), ռումինացի հեղափոխական–դեմո– կրատ, պատմաբան և հրապարակախոս։ 1848-ին ղեկավարել է Վալաքիայի հեղա– փոխության արմատական թևը և մտել ժա– մանակավոր կառավարության կազմի մեջ։ Հեղափոխության պարտությունից հետո տարագրվել է Տրանսիլվանիա՝ շարունա– կելով հեղափոխական գործունեությունը։ Բ․ սերտ կապերի մեջ է եղել հունգարահայ,, հեղափոխական՛ զինվորական գործիչնե– րի (գեներալներ Կիշ, Վիլմոշ Լազար, Ցեց) հետ։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ֆրանսիայում և Իտալիա– յում։ P-ի պատմագրական աշխատություն– ները («Գյուղացի աշխատավորների սո– ցիալական դրությունը Ռումինական իշխա– նություններում տարբեր դարաշրջաննե– րում», 1846, «Տնտեսության հարցերը Դա– հուրյան իշխանություններում», 1850 և ուրիշներ) տոգորված են դեմոկրատական գաղափարներով։ Մ, Հովհաննիսյան․
ԲԸՆԷՍԿՈՒ Նիկոլայե (1878–1971), ռու– մինացի բյուզանդագետ։ 1912-ին ավար– տել է Մյունխենի համալսարանը։ P․ եղել է բյուզանդագիտության պրոֆեսոր Կլու– Ժի (1919–37) և Բուխարեստի (1938–47) համալսարաններում։ 1938-ից՝ Ռումինա– կան ակադեմիայի իսկակաէ անդամ։ Աշ– խատությունները վերաբերում են Բյու– զանդիայի պատմությանը և գրականու– թյանը, կնքագիտությանը, Ռումինիայի պատմությանը և բւմլկանագիտությանը։ Դրել է հունարենի պատմական քերակա՝ նություն, թարգմանել և լույս է ընծայել հույն ոդբ երգակներին։ Իր ուսումնասի– րություններում հաճախ անդրադարձել է հայերին U Հայաստանին։ Առանձին գոր– ծեր է նվիրելԲյուզանդիայի հայազգի կայս– րերին։ Անդրադարձել է նաև հայերի դե– րին ռումինական ճարտարապետության մեջ։ Ս․ Քոչանջյան
ԲԸՆԸՑՏԱՆՈհ (Banateanu) Վլադ [22․ 8․ 1900, Տիմիշոարա (Ռումինիա)– 8․11․ 1963, Բուխարեաո], ռումինացի լեզվաբան– Վ․ Բընըցյանու հայագետ։ Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր։ Ավարտելով Չեռնովիցի հա– մալսարանը՝ ուսումը շարունակել է Լոն– դոնում, Փարիզում և Դուբլինում (1924– 1932)։ Աշակերտել է հայագետներ Ա․ Մեյ– յեին, Ֆ․ Մակլերին և Լ․ Մարիեսին։ «Հու– նարեն դերբայական դարձվածների հա– յերեն թարգմանությունը» ֆրանսերեն ուսումնասիրությունը լույս է տեսեյ 1937-ին, Բուխարեստում։ Չեռնովիցի և Բուխարեստի համալսարաններում, Բու– խարեստի մանկավարժական ինստ–ում, Ռումինիայի ԴԱ պատմության ինստ–ում դասախոսել է գրաբար, հայ ժողովրդի պատմություն։ 1937-ին հիմնադրել և մին– չև 1947-ը խմբագրել է «Revue des ё^ёез indo-europeenne» եռամսյա պարբերակա– նը։ 1958-ից հրատարակել է «Studia ed acta Orientalia» հանդեսը։ Հայագիտա– կան հոդվածները վերաբերում են ռումի– նահայ գաղութի պատմության և Ռումի– նիայի՝ հայկ․ ծագում ունեցող տեղանուն– ներին։ Գրկ․ Բոլանջյան Ս․, Վլադ Բընըց– անու (ծննդյան 60-ամյակի առթիվ), 1960, № 3։ Գ․ Ջահուկյան
ԲԸՐԼԱԴ, քաղաք Ռումինիայում։ Եղել է հայկական հին գաղթավայր։ Դեռևս ճղ․ ունեցել է հայազգի քաղաքագլուխ։ XVII դ․ Բ–ի բնակչության (600 տուն) մի մասը հայեր էին։ Ըստ Մ․ Բժշկյանի, XIX դ․ սկզբին Բ–ի հայերը հիմնականում զբաղ– վում էին սանտրով։ 1811 և 1815-ին Բ–ում հիշվում է «Հայկական փողոց»։ Բ–ի հայե– րից Քիմ– գիտ– դ–ր Շտեֆան Չերքեզը (1866–1935) 1900-ին Բուխարեստում հիմ– նել է տեքստիլ գործարան։
ԲԹԱՌԻՀ, Բ դ ա ռ ի ճ, գյուղ Մեծ Հայ– քի Բարձր Հայք նահանգի Եկեղյաց գավա– ռում, Երզնկայից մոտ 14 կմ հյուսիս– արևեւք։ XX դ․ սկզբին ուներ 150 տուն բնակիչ, 50-ը՝ հայ։ Զբաղվում էին երկրա– գործությամբ, այգեգործությամբ և ար– հեստներով։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս․ Սարգիս) և վարժարան։ Դյուղի շրջակայ– քում էր գտնվում Ս․ Նիկողայոս վանքը։ Հայ բնակիչները տեղահանվել են առա– ջին համաշխարհային պատերացմի տա– րիներին։ ԲԺԻԴ ԱՐՄ8ԱՆՍԿԻ, հայաբնակ գյուղ
ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Տուապ– սեի շրջանում, շրջկենտրոնից 76 կմ հյու– սիս–արևմուտք։ Միավորված է Ջուբգայի այ գե բանջարաբուծական սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ–կինո, գրադարան, զբոսա– շրջիկների հանգրվան, 2 հանգստյան տուն, մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադըր– վել է 1860-ին։ Հայերը եկել են Սամսունի շրջանից։ Ա․ Զեյթունյան
ԲԺԻԿՅԱՆ Բենիկ Պողոսի [ծն․ 18․4(1․ 5)․ 1900, Կարս], հայ սովետական ռեժի– սոր և դերասան։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1956)։ Բեմական գործունեությունն սկսել է 1920-ին, Դոնի Ռոստովում։ Որպես ռե– ժիսոր և դերասան աշխատել է Խարկովի, Ստեփանակերտի, էջմիածնի, Ստեփանա– վանի, Կամոյի,, Արթիկի, Դորիսի հայկա– կան թատրոններում։ Բեմադրություննե– րից են՝ Տրենյովի «Լյուբով Ցարովայա», Շիրվանզադեի «Չար ոգի», «Պատվի հա– մար», Սունդուկյանի «Պեպո», Դուլակյանի «Արշալույսին», «Բոռ» (ըստ Վոյնիչի), դերերից՝ էլիզբարով, Դիժ Դանիել (Շիր– վանզադեի «Պատվի համար», «Չար ոգի»), Պաղտասար (Պարոնյանի «Պաղտասար աղբար»)։
ԲԺԻԿՅԱՆ Ֆերդինանդ Պողոսի [1(14)․1․ 1905, Կարս – 2․ 9․ 1969, Դուբնա (թադ՜ վել է Թբիլիսիում)], հայ սովետական դե– րասան և ռեժիսոր։ ՎՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1946), ՀՍՍՀ ժող․ արտիստ (1964)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1924–36-ին որ– պես դերասան և ռեժիսոր աշխատել է խարկովի հայկական թատրոնում, 1936– 1965-ին՝ Թբիլիսիի Ս․ Շահումյանի անվ․ հայկական դրամատիկական թատրոնում (1949–65-ին՝ գլխավոր ռեժիսոր)։ Լավա– գույն դերերից են՝ Ֆիլիբերտը (Դոլդոնիի «Զվարճալի դեպք»), Շմագան (Ա․ Օստ– րովսկու «Անմեղ մեղավորներ»), Սգանա– րելը (Մոլիերի «Դոն ժուան»), բեմադրու– թյուններից՝ Սունդուկյանի «Խաթաբալա»-ն (1941, 1958), Շիրվանզադեի «Պատվի հա– մար»-ը (1939, 1950, 1965), «Մորգանի խնամին» (1957), «Երիտասարդ գվար– դիա» (1947, ըստ Ֆադեևի վեպի)։ Պարգե– վատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Գրկ․ Հարությունյան Ս․ Ս․, Ֆեր– դինանդ Բժիկյան, Ե․, 1970։
ԲԺԻՇԿ, անձ լրիվ բարձրագույն բժըշ– կական (բացի ատամնաբույժներից, որոնք ունեն միջնակարգ բժշկական կրթություն) կամ անասնաբուժական կրթությամբ։ Առողջապահության մինիստրության հա– տուկ թույլտվությամբ (առանց քննություն– ների) բժշկական գործունեությամբ կարող են զբաղվել նաև երկարամյա բժշկական աշխատանքի փորձ կամ գիտական աստի– ճան ունեցողները։ Սոցիալիստական եր– կըրներում բժշկի գործունեությունը բու– ժական և հիվանդությունների կանխար– գելման աշխատանքն է, բնակչության կեն– ցաղի, միջավայրի և աշխատանքային պայմանների բարելավումը։ Բժիշկը հան– դիսավոր երդմամբ պարտավորվում է պահպանել բժշկական գաղտնիքները, ինչ– պես նաև առաջին բժշկական օգնություն ցույց տալ բոլոր հիվանդներին ու տուժած– ներին։ Հակառակ դեպքում դատապարտ– վում է պետական օրենքով (ՀՍՍՀ քը– րեական օրենսգիրք, հոդված 129)։ Մաս– նավոր գործունեությամբ զբաղվող բժիշկը պարտավոր է հատուկ գրքում կատարեւ հիվանդների լրիվ հաշվառում (տվյալներ հիվանդների մասին, հիվանդության ան– վանումը և բուժումը)’ Ըստ մասնագիտությունների բժիշկնե– րը լինում են՝ թերապևտներ (ներքին հի– վանդությունների), մանկաբույժներ, վի– րաբույժներ, գինեկոլոգներ (կանացի հի– վանդությունների), ռենտգենոլոգներ,