րը սնվում են նեկտարով, թրթուրները՝ խոտանման բույսերով, հազվադեպ ծառա– նմաններով (սոճու բվիկը)։ Ապ– րում են հողում, մամուռների մեջ, բույ– սերի մնացորդներում, երբեմն՝ ծառերի վրա։ Վնասում են դաշտային, բանջարա– նոցային, բոստանային և այգու բույսերը, ինչպես նաև ծառային տեսակները և մար– գագետինների խոտը։tP-ի թրթուրները լինում են՝ 1․ հողաբնակ կրծող P․, թըր– թուրներն ապրում են հողում, վնասում են գյուղատնտ․ բույսերի արմատները, ար– մատապտուղները, պալարները, սածիլ– ները և սերմերը։ Սրանցից են՝ աշնանա– ցանի բվիկը, իպսիլոն բվիկը են։ Գամեա բվիկ, /․թիթեռ, 2․ թրթուր, ընղհանուր աեսքը, 3․ թրթուրի վերին կողմի զարդանկարի մանրամաս, 4․ հարսնյակի վերջին հատվածները 2․tP․, որոնց թրթուրները սնվում են գյու– ղատնտ․ բույսերի վերգետնյա մասերով, օրինակ՝ կաղամբի բվիկը, հա– ցահատիկի բվիկը, բամբա– կեն ու բվիկը են։ Պայքարի միջոց– ները․ սրսկում սեինի 0,4%-անոց սուս– պենզիայով, փոցխում։ Գործադրվում են նաե թունավոր գրավչանյութեր, ինչպես նաե կենսբ․, ֆիզիկական (լուսաթակարդ– ներ) և մեխանիկական պայքարի մեթոդ– ներ։ Հ․ Թամանյան
ԲՏՈՒՄ, սպանդից առաջ գյուղատնտեսա– կան կենդանիների և թռչունների առատ կերակրում՝ կենդանի քաշն ավելացնելու, բարձրորակ միս, ճարպ և տեխնիկական հումք ստանալու համար։ Բտել կարելի է աճող և հասակավոր գյուղատնտ․ կենդա– նիների բոլոր տեսակները (խոշոր եղջե– րավոր, ոչխար, խոզ, թռչուններ, ճագար)։ Տավարի P-ման շնորհիվ բարձրորակ և համեղ միս ստացվում է հատկապես մսա– տու ցեղերից, դրանց և կաթնատուների ու մսակաթնատուների խառնացեղերից։ Հորթի դիետիկ միս ստացվում է առողջ, 45–60 օր գլխավորապես կաթով կերակըր– ված հորթերից։ Գաստրոնոմիական միս ստանալու համար հորթերին մինչե 4 ամ– սական հասակը սկզբում կերակրում են կաթով, ապա 15–20 օրականից սկսած՝ կերաբաժնում ավելացնում կաթի փոխա– րինիչներ, շիճուկ և խնւացրած կերեր։ Լավորակ միս ստացվում է մսատու ցեղի կենդանիներից, որոնց բտում են մինչ 6– 8 ամսական հասակը։ Տավարի սեղանի միս ստանալու համար ՍՍՀՄ–ում բտում են կաթնատու, կաթնամսատու ցեղերի մատ– ղաշներին՝ մինչե 18–20 ամսական հասա– կը և 400–500 կգ կենդանի քաշ ստանալը։ Նայած կենդանու տարիքին, բտվածության աստիճանին և կերերի տեսակին, տավարի P․ հիմնականում տնում է 60–150 օր։ P-ման համար օգտագործվում են կանաչ ու հյութալի կերերը, սիլոսը, խոտը, արդյու– նաբերության մնացուկները (ժոմ, տկուցք, մրուր են)։ Ոչխարի P․, բտում են մատղաշներին և խոտանված հասակավոր ոչխարներին։ Լավ արդյունք է ստացվում հատկապես մսաբրդատու ոչխարներից և դրանց ու նրբագեղմների խառնածիննե– րից։ Հասակավոր կենդանիների կերա– բաժինը կազմում են ածխաջրերով հա– րուստ կերերից (եգիպտացորեն, կարտո– ֆիլ, գարի, կանաչ կեր), մատղաշներինը՝ սպիտակուցային կերերից։ Խոզերի P․ լինում է մսային, բեկոնային և ճար– պային տիպերի։ Մսային P․ ՍՍՀՄ բոլոր գոտիների համար հիմնական տիպն է։ Բտում են 2,5 ամսական, 15–16 կգ կեն– դանի քաշով, լավ զարգացած, առողջ խոճ– կորներին՝ մինչե 7–7,5 ամսական հասա– կը, 95–100 կգ կենդանի քաշ ստանալը։ Կերաբաժինը կազմվում է աճող օրգանիզ– մի համար պահանջվող, հատկապես, սպիտակուցներով հարուստ կերերից։ Ph- կոնային P․ հատուկ տիպ է։ Բտում են բեկոն, երբուծ, զիստ, ռուլետ և այլ մսա– մթերքներ պատրաստելու համար։ Բեկո– նային Բ–ման համար ընտրվում են առողջ, լավ զարգացած, վաղահաս ցեղերի 2–2,5 ամսական, 20–25 կգ քաշով խոճկորնե– րը։ Բ․ ավարտում են մինչե 6–7 ամսական հասակը, 90–100 կգ կենդանի քաշ ստա– նալը։ Կերաբաժինը կազմում են սպիտա– կուցներով, վիտամիններով հարուստ կե– րերից (գարի, ոլոռ, վիկ, կորեկ, ճակնդեղ, գազար, կենդանական ծագում ունեցող և խտացրած կերեր են)։ ճարպային Բ․ կի– րառում են 45–50% և ավելի ճարպ և ծանր քաշով միս ստանալու համար (բը– տում են խոտանված մերուններին, վա– րազներին և մատղաշներին)։ Թռչ ունների P․ կատարվում է եր– կու եղանակով, բնական, երբ թռչուննե– րին օրական 3 անգամ առատ կերակրում են, և ստիպողական, երբ հատուկ մեքենա– յով թռչունի կերակրափողն ու քուջը կեր են ներմուծում։ Կերաբաժինը կազմվում է հացահատիկային կերերից, կանաչ զանգ– վածից, արմատապտուղներից, կենդանա– կան ծագում ունեցող կերերից (մսալյուր, ոսկրալյուր՝ սպանդանոցային մնացորդ– ներից են), հանքային նյութերով և վիտա– միններով հարուստ խտացրած, համակց– ված կերերից։ Բ–ման արդյունավետությունը կախված է կենդանու ցեղից, սեռից, տարիքից, մարմ– նակազմական հատկանիշներից և անաս– նաբուծական ու անասնաբուժական մի– ջոցառումների ճիշտ կիրառումից։
ԲՐԱԲԱՆԱՈՆ (պատմական Բրաբանտ մարզի անունից, ֆրանս․ Brabancon – բրաբանտյան), ծանրաքարշ ձիերի ցեղ։ Հայտնի է բելգիական «բանող ձիեր» ընդ– հանուր անունով։ Ստացվել է տեղական ծանրաքարշ ձիերի անընդմեջ ընտրության և զույգընտրության միջոցով։ Ներկայումս բուծվող Բ–ներն ունեն կարճ, մկանուտ ու հաստ պարանոց, լայն երկար ու խոր իրան, կարճ ու հաստ ոտքեր, հաստ և կոպիտ Բրաբանսոն ցեղի հովատակ ոսկորներ, մեծ գլուխ։ Լինում են շիկագույն աշխետ, խայտաճամուկ, մուգ շագանակա– գույն, երբեմն՝ մոխրագույն։ Հովատակ– ների մարմնաչափերն են (ս*/-ով արտա– հայտված)․ մնդավի բարձրությունը՝ 160– 167, իրանի թեք երկարությունը՝ 175– 176, կրծքի փաթը՝ 214–220, դաստակի փաթը՝ 26–28, զամբիկներինը՝ համապա– տասխանաբար՝ 160–163, 174–175,205– 210, 24–26։ Հովատակի կենդանի քաշը 900 կգ է, երբեմն՝ 1200 կգ, զամբիկինը՝ 700 կգ։ Բ․ կերերի նկատմամբ պահանջ– կոտ է։ Վաղահաս է․ երկու տարեկանից կարելի է օգտագործել տնտեսությունում, որպես բանող ուժ։ Բուծում են Եվրոպա– յում և Հս․ Ամերիկայում։ ՍՍՀՄ–ում Բ–նե– րը ծառայել են որպես ելակետային ցեղ սովետական ծանրաքարշ և մերձբալթյան ծանրաքարշ ձիեր բուծելիս։
ԲՐԱԲԻՈՆ ՆՈՏԱՐ ՊԱԼԱՏԵՑԻ, Բրա– բիոն գրագրուհի (1750, Կ․ Պո– լիս – 1835, Պոլիս), հայ գրչուհի, ման– կավարժ։ Բ․ հեղինակ է բազմաթիվ ընդ– օրինակությունների, որոնց մեծ մասը կա– տարել է Պալատի Ս․ Հրեշտակապետ եկե– ղեցու դպրատանը (դպրոցում)։ Բ–ի ընդ– օրինակություններից պահպանվել է տասն– յոթ ձեռագիր, որից ութը գտնվում է Երե– վանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենա– դարանում, մնացածը ցրված է տարբեր երկրներում։ Բ․ առաջին հայ կինն է, որ զբաղվել է տպագրական գործով՝ այն զուգակցելով մանկավարժական և գըր– չական աշխատանքին։ Նա իր եղբոր՝ Մատ– թեոս դպիրի աջակցուհին և գործակիցն էր, երկար տարիներ աշխատել է նրա հետ, դասավանդել իրենց տանը բացած երկ– սեռ դպրոցում։ Բ․ թաղված է էդիրնե–քա– փուի գերեզմանատանը, Մատթեոս դպի– րի կողքին։ Գրկ․ Զարղարյան Վ․, Հիշատակա– րան, հ․ 1, ԿՊ, 1910։ Ա․ Գրիգորյան
ԲՐԱԴԻԿԱՐԴԻԱ (<հուն․ Ppa6ug – դան– դաղ և xap8ia – սիրտ), տես Դաեղաղա– սըրւոություն։
ԲՐԱԴԼԷՅ, Բ ր և դ լ ի (Bradley) Ջեյմս (1693, Շերբոռն, Հարավային Անգլիա – 13․7․1762, Չալֆորդ), անգլիացի աստղա– գետ։ 1718-ին ընտրվել է Անգլիայի թա– գավորական ընկերության անդամ, 1721-ից Օքսֆորդի համալսարանի պրո– ֆեսոր։ 1725-ին, դիտելով у վիշապի աստ– ղի պարբերական շեղումները, Բ․ հայտ–