թյան հետ։ Նա իր զեկուցագրերում արժե– քավոր տեղեկություններ է հաղորդում P-ի և Տրանսիլվանիայի անա․ ու քաղ․ կյանքի մասին։ XIX դ․ սկզբին P-ում կար 79 տուն հայ, իսկ XX դ․ սկզբին՝ 125 հայ բնակիչ։ Հայերին ձուլումից զերծ պահելու համար 1876-ին Վիեննայում հրատարակ– վել է հայերենի և հունգ․ քերականության ձեռնարկ։ Հայ ընտանիքներում կազմա– կերպվել են հայերենի դասընթացներ։ P-ում ընդօրինակվել են հայերեն ձեռա– գրեր (1710 և 1848 թթ․)։ 1894-ին P-ում ստեղծվել է «Տրանսիլվանիայի Կարպատ– յան ընկերության» բաժանմունքը, որին անդամակցել են բազմաթիվ հայեր։ Ըն– կերությունը զբաղվել է նաև հայերի անց– յալի պատմական արժեքները հավաքելու գործով։ XIX դ․ վերջում P-ում հիշվում են բազմաթիվ հայազգի բժիշկներ, իրավա– բաններ են։ Գրկ․ Քոլանջյան Ս․, Համառոտ ցու– ցակ հայերեն ձեռագրաց Դեռլա հայաքաղա– քի, «РЦЧ>, 1969, № 9։ Ս․ Քոչանջյան
ԲՐԱՇՊԻԼ (հոլանդերեն՝ braadspil), հո– րիզոնական լիսեռով և երկու թմբուկնե– րով կարապիկ։ Կիրառվում է նավերում՝ խարսխի շղթայի և խարսխի բարձրացման, ինչպես նաե կառանման համար։ Կան ձեռքի, շոգիով աշխատող, հիդրավլիկ և էլեկտրական P-ներ։ ԲՐԱՍ (ֆրանս․ brass, bras – բազուկ), սպորտային լողաձև՝ կրծքի վրա։ Բնորոշ– վում է հորիզոնական հարթության վրա վերջավորությունների միաժամանակյա համաչափ շարժումներով։ Մարմնի հորի– զոնական դիրքից, ձեռքերը առաջ տարա– ծելով, ափերով համաչափ թիավարում են կողմ և ներքև, ոտքերը համատեղ ծալվում են ծնկային ու կոնքազդրային հոդերում և ներբանների ներսի երեսով հրվում ջրից։ Արտաշնչումը կատարվում է ջրի մեջ։ P-ի արագընթաց ձևը բաւոեր– ֆչայն է։ P․ օլիմպիական լողաձև է (100, 200 մ տարածությունները)։ Միջազգային մրցասպարեզներում մեծ ավանդ ունեն սովետական լողորդներ Դ․ Պրոկոպեն– կոն, Գ․ Պրոզումենշչիկովան, Ն․ Պանկի– նը, ՀԱԱՀ–ից՝ Հ․ Ջիլավյանը, Կ․ Աաղա– թելյանը։ Ա․ Կ ոստան յան
ԲՐԱՏԵՅՆ (Brattain) Ուոլտեր (ծն․ 10․2․ 1902, Այամին, Չինաստան), ամերիկացի ֆիզիկոս։ Աովորել է Ուոլա–Ուոլայի (Վա– շինգտոնի նահանգ), Արիզոնայի և Միննե– սոթայի համալսարաններում։ Հետա– զոտ ել է կիսահաղորդիչների մակերևու– թային, պղնձի օքսիդի կիսահաղորդչա– յին, գերմանիումային թաղանթների օպ– տիկական հատկությունները։ Կիսահա– ղորդչային տրանզիստորների ստեղծման և նրանց գործողության ֆիզիկական սկըզ– բունքների ուսումնասիրման համար 1956-ին Զ․ Բարդինի և 11ւ․ Շոկչիի հետ միասին արժանացել է նոբելյան մրցա– նակի։
ԲՐԱՏԻՍԼԱՎԱ (Bratislava), քաղաք Չե– խոսլովակիայում, Ալովակիայի Սոցիա– լիստական Հանրապետության մայրաքա– ղաքը։ Գտնվում է Փոքր Կարպատների ստորոտին, Դանուբ գետի ձախ ափին։ 291 հզ․ բն․ (1970)։ Տնտ․, կուլտ, խոշոր կենտրոն է, տրանսպորտային հանգույց, նավահանգիստ։ Զարգացած է քիմ․ ար– դյունաբերությունը («Սլովնավթ» նավթա– վերամշակման կոմբինատը վերամշակում է «Դրուժբա» նավթամուղով ԱԱՀՄ–ից ստացվող նավթը, արտադրում է պլաստ– մասսա, սինթետիկ թել, ծծմբաթթու, սո– դա, ֆոսֆորային պարարտանյութեր, ռե– տին), էլեկտրատեխ․ արդյունաբերությու– նը (կաբել, էլեկտրա– և ռադիոտեխ․ իրեր), սարքաշինությունը, հաստոցաշինությու– նը։ P․ տեքստիլ և կարի արդյունաբերու– թյան կենտրոն է։ Կա փայտամշակու– թյուն, ապակու, կահույքի արտադրու– թյուն։ Տեղական հումքի բազայի վրա զարգացած է սննդի արդյունաբերությու– նը։ Մշակույթի օջախներից են՝ Ալովակ– յան ԳԱ (1953), 6․ Ա․ Կոմենսկու անվ․ համալսարանը (1919), բարձրագույն տեխ․ ուսումնարանը, Ազգային թատրոնը, պատ– կերասրահը, Ազգային թանգարանը։ Հ․ Գրգեարյան
ԲՐԱՏՍԿ, քաղաք ՌԱՖԱՀ Իրկոււոսկի մար– զում։ 190 հզ․ բն․ (1975)։ Նավահանգիստ և երկաթուղային կայարան է Բրատսկի ջրամբարի ափին։ Արդ․ հանգույց է։ Կան ալյումինի գործարան, թղթի–ցելյուլոզայի և փայտամշակման արդ․ տեխնիկում, բժշկական, մանկավարժական և երաժըշ– տական ուսումնարաններ, թատրոն, մշա– կույթի պալատ։ P․ քաղաք է 1955-ից։ Տես նաև Բրաւոսկի հիդրոէւեկարակայան։ Ppuiu
ԲՐԱՏՍԿԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ Մեծ Հոկտեմբերի 50-ա մ յ ա կ ի ան– վան, աշխարհի խոշորագույն ՀԷԿ–երից մեկը։ Կառուցվել է Անգարա գետի վրա, Բրատսկ քաղաքի մոտ։ Շինարարությունն սկսվել է 1955-ին, 1961-ին գործարկվել են առաջին չորս հիդրոագրեգատները։ Րրատսկի հիդրոէլեկտրակայան Նախագծային հզորությունը Հ500Մվտ է, էլեկտրաէներգիայի տարեկան միջին ար– տադրանքը՝ 22,7 մլրդ կվւո–ժ։ ՀԷԿ–ի շենքում տեղակայված են 235 Մվա հզո– րությամբ 16 և 250 Մվա հզորությամբ 2 հիդրոագրեգատներ։ Հիդրոհանգույցի մեջ մտնում են․ գրավիտացիոն տիպի 924 մ երկարությամբ հունային բետոնե պատ– վարը, 516 մ երկարությամբ ՀԷԿ–ի շենքը, 506 մ ընդհանուր երկարությամբ ափային բետոնե պատվարները, 2987 մ երկարու– թյամբ աջափնյա և 723 մ երկարությամբ ձախափնյա հողային պատվարները, 220 ու 500 կվ լարման բաց բաշխիչ հարմա– րանքները։
ԲՐԱՈՒԵՐ (Brouwer) Լոյտզեն էգբերտուս Յան (27․2․1881, Օվերսխի – 4․12․1966, Բլարիքում), հոլանդացի մաթեմատիկոս, նիդերլանդական ԳԱ անդամ (1912), Փա– րիզի և Գյոթինգենի ԳԱ թղթ–անդամ, Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր (1912–51)։ Հիմնական աշխատություննե– րը վերաբերում են տոպոլոգիային և մա– թեմատիկայի հիմնավորմանը։ Առաջինն է ցույց տվել ավանդական տրամաբանու– թյան որոշ ըմբռնումների (օրինակ, Եր– րորդի բացառման օրենքի) ոչ կոնստրուկ– տիվ բնույթը։ Առաջարկել է (1907–08) մաթեմատիկան առանց նման ըմբռնում– ների օգտագործման վերակառուցելու լայն ծրագիր։ Տոպոլոզիայում մտցրել է մի շարք կարևոր հասկացություններ (պար– զոնային մոտարկում, անընդհատ արտա– պատկերման աստիճան ևն) և մեթոդներ, որոնք զգալիորեն ազդել են այդ բնագա– վառի հետագա զարգացման վրա։ Ապա– ցուցել է անշարժ կետի (փակ գունդն ինքն իր մեջ անընդհատ արտապատկե– րելիս գոնե մեկ կետ մնում է անշարժ) և չափողականության կայունության (տար– բեր չափողականություններ ունեցող էվկ– լիդեսյան տարածությունները իրար հո– մեոմորֆ չեն) վերաբերյալ թեորեմանե– րը, ընդհանրացրել է ժորդանի թեորե– ման ո–չափանի տարածության համար։
ԲՐԱՈՒՆ (Brawn) Զոն ( 1800– 1859), ԱՄՆ–ի նեգր–ստրուկների ազատագրության մար– տիկ, աբոլիցիոնիստական շարժման (տես Աբոչիցիոնիզմ) ձախ թևի ղեկավարներից։ Հակաստրկատիրական պարսավագրերի հեղինակ։ 1855–56-ի Կանզասի ստրկա– տերերի դեմ զինված պայքարի կազմա–