Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա․ Հ․ Բրուտյան Դ․ Ա․ Բրոսոյան

ԲՐՈՒՏՅԱՆ Արշակ Հովհաննեսի [21․9 (3․10)․1864, գ․ Տաշղալա (այժմ՝ Քարա– բերդ), Ալեքսանդրապոլի գավառ –25․8․ 1936, Լենինական], հայ երաժիշւռ–մանկա– վարժ, բանահավաք, նկարիչ։ 1882-ին ավարտել է Գևորգյան ճեմարանը։ Իբրև նկարիչ 1903-ին կատարելագործվել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա– յում։ Դասավանդել է Ալեքսանդրապոլի դպրոցներում, շարունակեւ գործունեու– թյունը սովետական տարիներին։ 1895-ին հավաքել է ժող․ երգեր, շուրջ 500։ Ձայ– նագրել և հնարավոր կորստից փրկել է Ջիվանու, Խայաթի և ուրիշ աշուղների երգերը։ Գրառել է հոգևոր երգեր։ Կազ– մակերպել և ղեկավարել է երգչախմբեր, նպաստել բազմաձայնության տարածմա– նը։ Նկարել է Ա․ Մխիթարյանցի, Գ․ Լևոն– յանի, Թ․ Անտիկյանի և ուրիշների դիմա– նկարները, նաև՝ սրբապատկերներ տեղի հայոց և հունաց եկեղեցիների համար։ P-ի անունով է կոչվում Լենինականի երա– ժըշտական դպրոցներից մեկը։ Երկ․ Դասագիրք հայկական եկեղեցական ձայնագրության, Վաղ–պաւո, 1890։ Ռամկական մրմունջներ, Ալեքսանդրապոլ, 1895, 1898, 1901, 1904։ Մ․ Բրուայան

ԲՐՈՒՏՅԱՆ Գեորգ Աբելի (ծն․ 24․3․1926, գ․ Սևքար, ՀՍՍՀ Իջևանի շրջան), հայ սո– վետական փիլիսոփա։ Փիլ․ գիտ․ դ–ր (1962), ՀՍՍՀ ԳԱ թղթ–անդամ (1971)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ Ավարտել է Երե– վանի պոլիտեխնիկական ինստ–ը (1947), Երևանի պետական համալսարանը (1950)։ 1962–70-ին Վ․ Բրյուսովի անվ․ ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստ–ի փիլիսոփայության, իսկ 1970-ից՝ Երևանի պետական համալսարանի դիալեկտիկա– կան մատերիալիզմի և տրամաբանության ամբիոնների վարիչ։ 1972-ից՝ «Ֆիլոսոֆս– կիե նաուկի» («Философские науки») ամսագրի խմբագրական կոլեգիայի ան– դամ։ 1974-ից՝ ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմի– կոս քարտուղարի տեղակալ։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են դիալեկտիկական մատերիալիզմի իմացա– բանությանը, տրամաբանությանը, արդի անգլո–ամերիկյան փիլիսոփայության քննական վերլուծությանը։ Երկ․ Արդի ամերիկյան բուրժուական Փիլի– սոփայության ոեակցիոն էությունը, Ե․, 1954։ Սեմանտիկյան փիլիսոփայության քննական վերլուծություն, Ե․, 1962։ Ձևական տրամաբա– նության դասընթաց, 2 վերամշկ․ և լրց․ հրա․, Ե․, 1967։ Մաթեմատիկական տրամաբանու– թյան փիլիսոՓայական ներածություն, Ե․, 1968։ Փիլիսոփայություն և լեզու, Ե․, 1972։ Իմաստասիրությունը երկխոսություններում, Ե․, 1975։ Теория познания общей семантики, Е․, 1959? On the conception of polylogic, «Mind*, 1968, № 307․

ԲՐՈՒՏՅԱՆ Գևորգ Արշակի [14(26)․10․ 1888, Ալեքսանդրապոլ – 26․12․1952, Երե– վան], հայ սովետական նկարիչ։ 1908– 1910-ին սովորել է Թիֆլիսի գեղարվեստա– կան ուսումնարանում։ Սովետական իշխա– նության առաջին տարիներին կազմակեր– պել է Լենինականի կերպարվեստագետ– ների ասոցիացիան, եղել Գեղարվեստա– կան ստուդիայի (1921) հիմնադիրներից և մանկավարժներից մեկը։ 1937-ին տեղա– փոխվել է Երևան։ Նկարել է հանրապե– տական թերթերի և ամսագրերի համար, ստեղծել քաղ․ պլակատներ։ Լինոփորա– գրությունների («Հարազատ հողում», 1947), գծանկարների («Մայիսյան ապըս– տամբությունը Ալեքսանդրապոլում», 1949, տուշ, գրչածայր) հեղինակ է։ Նկարազար՝ դել է մանկական գրքեր և ամսագրեր (Հ․ Թումանյանի «Տասներկու ոտանա– վոր», 1943 ևն), ստեղծել հայկ․ տարազ– ների ալբոմ (500 տարազ)։

ԲՐՈՒՏՅԱՆ Ցիցիլիա Գևորգի (ծն․ 24․9․ 1920, Թիֆլիս), հայ սովետական երաժըշ– տագետ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Երևանի կոնսերվատորիայի պատմա–տե– սական ֆակուլտետը (1942), Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1951)։ Հրապարակել է՝ «Շարա Տալյան» (1956),«Արամ Տեր–Հովհաննիսյան» (1962), «Հայրենաբաղձ հնչյուններ» (1962, 1964), «Մփյուռքի հայ երաժիշտները» (1968), «Կոմիտաս» (1969) աշխատությունները։ Երկ․ Армянская музыка, серия «Народы мира», М․, 1962․

ԲՐՈՒՏՈ, ապրանքի, արտադրանքի կշիռը փաթթոցի կամ աբրա քաշի հետ։ (Տես նաե Նեաո)։

ԲՐՈՒՏՈՍ Մարկոս Ցունիոս (մ․ թ․ ա․ 85– 42), հռոմեական քաղաքական գործիչ։ Պոմպեոսի կողմնակիցը Հուլիոս Կեսարի դեմ պայքարում։ Կեսարը P-ին նշանա– կել է Ցիսալպյան Գալիայի փոխարքա, ապա՝ պրետոր Հռոմում։ Կեսարի դեմ դավադրության կազմակերպիչներից էր։ P․, ըստ ավանդության, առաջինն է դաշու– նահարել նրան։ Պատմում են, որ Կեսարը մարդասպանների մեջ տեսնելով իր նախ– կին ընկերոջը՝ P-ին, բացականչել է․ «Եվ դո4, Բրուտոս» (որ հետագայում դարձել է թևավոր խոսք)։ P․ Կասիոսի հետ գլխա– վորել է հանրապետականների պայքարը երկրորդ եռապետության դեմ։ Մ․ թ․ ա․ 42-ին, Հունաստանի Փիլիպպե քաղաքի մոտ ճակատամարտում, հանրապետական– ների պարտությունից հետո, P․ ինքնա– սպան է եղել։

ԲՐՈՒՏՈՒԹՅՈՒՆ, տես Խեցեգործություն։

ԲՐՈՒՏ*, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկան գավառում։ XX դ․ սկզբին ուներ 8 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները տե– ղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

ԲՐՈՒՅԵԼՈձ, մ ալթայան տենդ․ Բանգի հիվանդ ու թ յ ու ն, մարդ– կանց և կենդանիների ընդհանուր սուր կամ քրոնիկական վարակիչ–ալերգիական հիվանդություն։ Բնորոշվում է կլինիկա– կան նշանների բազմաձևությամբ, երկա– րատև ընթացքով, նյարդային և ոսկրա–հո– դային համակարգերի ախտահարումով։ P-ի հարուցիչները բ ր ու ց և լ ա (Bru– cella) խմբի մանրէներն են, որոնք լինում են 3 տեսակ՝ ոչխարի և այծի (Brucella melitensis), տավարի (Brucella abortus) ու խոզի (Brucella suis)։ Վարակի հիմնա– կան աղբյուրը P-ով հիվանդ կենդանիներն են։ P․ մ ա ր դ ու․ վարակումը կատար– վում է հիվանդ կենդանիների կամ նրանց արտաթորանքի հետ շփվելուց և կաթնա– մթերքներն ու միսը առանց հատուկ մշակ– ման օգտագործելուց։ Չափազանց վա– րակիչ է այդ կենդանիների վիժվածքը (պտուղ և շուրջպտղային հեղուկ)։ Հարու– ցիչը մարդու օրգանիզմ է թափանցում նաև վնասված մաշկի, լորձաթաղանթի և շնչա– ռական ուղիների միջոցով։ Բրուցելաներն ընկնելով արյան մեջ, տարվում են դեպի օրգաններն ու հյուսվածքները, առաջաց– նում պաշտպանողական ռեակցիաներ, փո– խում օրգանիզմի իմունոլոգիական հատ– կությունները։ P-ի դեպքում կարող են առաջանալ էնդոկարդիտ, թրոմբոֆլեբիտ, պլևրիտ, բրոնխադենիտ, սեռական օր– գանների ախտահարումներ (ամորձինե– րի, մակամորձու, արգանդի, ձվարաննե– րի) և կաթնագեղձի բորբոքում, հղիության դեպքում՝ վիժում։ Ավելի հաճախ ախտա– հարվում է հենաշարժական ապարատը (հոդեր, ջլեր, կապաններ)։ Բ–ի գաղտնի շրջանը 2–3 շաբաթ է։ Հիվանդությունն սկսվում է աստիճանա– բար, ընդհանուր թուլությամբ, ախորժակի անկումով, ջերմությունը բարձրանում է մինչև 39°–40°։ Տենդը կրում է ալիքաձև բնույթ, որից 2–3 շաբաթ անց սկսվում է անտենդ շրջանը։ Վերջինս բնորոշվում է հոդացավերով, մկանացավերով, լյար– դի, փայծաղի և ավշահանգույցների մեծա– ցումով։ Հիվանդության 2-րդ ամսվա սկըզ– բին ախտահարվում է այս կամ այն խոշոր հոդը, հանգստի և շարժման ժամանակ ա– ռաջանում են ցավեր, այտուցվում են հոդը շրջապատող փափուկ հյուսվածքները, եր– բեմն առաջանում է շարժումների սահմա– նափակում։ Հիվանդությունը տևում է շուրջ 3 ամիս, երբեմն՝ մինչև 2 տարի և ավելի (կրկնումներով)։ Բ․ ախտորոշվում է հիվանդության ընթացքի, համաճարա– կաբանական տվյալների և լաբորատո– րիական հետազոտությունների հիման վրա։ Բուժումը, սուր շրջանում և կրկնումների դեպքում՝ անտիբիոտիկներ, քրոնիկա– կան ընթացքի ժամանակ՝ վակցինոթե– րապիա և անտիբիոտիկներ։ Մնացորդա– յին երևույթների դեպքում՝ կուրորտային բուժում։ Կանխարգելումը, հիվանդ կենդանիների հետ շփումը և նրանց մսի ու կաթնամթերք– ների օգտագործումը կանխող միջոցառում– ներ, պատվաստումներ։ Բ․ կենդանիների․ հարուցիչ– ները կենդանու օրգանիզմ են թափանցում լորձաթաղանթի, վնասված մաշկի, շնչա– ռական և ստամոքս–աղիքային ուղիների միջոցով։ Խոզերը և ոչխարները վարակ– վում են գլխավորապես սեռական ճանա– պարհով՝ սերմնավորման ժամանակ։ Բրու–