Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բուխարնստ․ համալսարանի հրապա– րակը Բուխ արեսա․ հայկական եկեղեցին Վասիլհ Կոնտայի, Ա․ Ասլանի, ինչպես նաե Արճեշի, Արմենեասկ (հայկական) ևն (աես նաև Ռումինիսi, Տայերը Ռումինիա– յում մասը)։ Լ․ Վէսչեսյան, Ս․ Քոչանջյան

ԲՈՒՒԱՐԵՍՏԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱ–

ՆԱԳՐԵՐ 1812, 1913, 1918, 1․ Բ․ հ․ պ․ 1812, ստորագրվել է մայիսի 16(28)-ին Մ․ Ի․ Կուաաւլովի և Ահմեդ փաշայի կող– մից, 1806–12–ի ռուս–թուրք․ պատերազ– մում Թուրքիայի պարտությունից հետո։ Չնայած բանակցությունները ձգձգելու Թուրքիայի փորձերին, պայմանագիրը կնքվեց նապոլեոնյան բանակի Ռուսաս– տան ներխուժելուց մեկ ամիս առաջ։ Այդ գործում խոշոր դեր խաղաց Մուստաֆա փաշա Բայբաքդարի մերձավոր գործա– կից Մանուկ–Բեյ Միրզայանը։ Ըստ P․ հ․ պ–ի ռուս–թուրք․ սահմանը Դնեստրից տեղաշարժվում էր Պրուտ գետը (4-րդ հոդ․)։ Կովկասում Անապան, Փոթին և Ախալքալաքը Ռուսաստանը վերադարձ– նում էր Թուրքիային՝ պահելով մինչե Արփաչայ (Ախուրյան), Աջարական լեռներ և Աև ծով տերիտորիաները (6-րդ հոդ․)։ Այդպիսով Ռուսաստանը կարևոր հենա– կետեր էր ստանում Սև ծովի կովկասյան եզերքին։ 2․ Բ․ հ․ պ․ 1913, կնքվել է օգոստ․ 10-ին մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից՝ Սերբիայի, Հունաստանի, Չեռնոգորիա– յի ու Ռումինիայի միջև, 2-րդ Բալկանյան պատերազմից հետո (տես Բաւկանյան պա– տերազմներ 1912–13)։ Բուլղարիան հար՝ կադրված էր Հունաստանին զիջել Մակե– դոնիայի հվ․ մասը (Սալոնիկ և Կավալա նավահանգիստներով) և Արևմտյան Թրա– կիայի մի մասը, Ռումինիային՝ Հարավա– յին Դոբրուջան, իսկ Սերբիան ստացավ գրեթե ամբողջ Հյուսիսային Մակեդոնիան։ 1915-ի հոկտեմբերին, երբ Բուլղարիան գերմ․ խմբավորման կողմում մտավ առա– ջին համաշխարհային պատերազմի մեջ, Բ․ հ․ պ․ չեղյալ համարվեց։ 3․ Բ․ հ․ պ․ 1918, կնքվել է մայիսի 7-ին մի կողմից Գերմանիայի, Ավստրո–Հուն– գարիայի, Բուլղարիայի և Թուրքիայի, մյուս կողմից՝ Անտանտի կողմում հանդես եկող Ռումինիայի միջև, վերջինիս պար– տությունից հետո։ Առաջին համաշխարհա– յին պատերազմում գերմ․ խմբավորման պարտությունից հետո Ռումինիան հրա– ժարվեց վավերացնել Բ․ հ․ պ․։ Վերսալի հաշտության (տես Վերսաչի հաշտության պայմանագիր 1919) պայմանագրով այն չեղյալ հայտարարվեց։ Վ․ ԴԻւոյահ

ԲՈՒՒԱՐԻ, բ ու խարի կ, բուխերիկ ևն (<արաբ buxar – գոլորշի), պատի մեջ կառուցված խորշաձև վառարան։ Այլ վառարանների համեմատությամբ Բ–ի առավելությունը միջավայրն արագ օդա– փոխելու ունակությունն է, թերությունը՝ օգտակար գործողության փոքր գործակի– ցը (0,05–0,2)։ Կրակարանը և սկզբնա– մասում շարժական փական ունեցող ծխնե– լույզը հրակայուն աղյուսից են։ Բ․ երեսա– պատվում է ինտերիերի ըսդհանուր ոճին ներդաշնակ, տարբեր տեսակի և մշակված– քի քարով, հարդարվում քանդակազարդ պարակալով, սյուներով, զարդակիր դա– րակներով, հայելով, մետաղյա ճաղավոր դռնակներով ևն։ Լինելով կենցաղային ֆունկցիոնալ տարր նաև ինտերիերի կոմպոզիցիոն շեշտերից է։ Կիրառվում է հին ժամանակներից։ Հայաստանում Բ․ եղել է քաղաքատիպ բնակարանի, գլխա– տան, գոմի, օդայի անբաժանելի տարրե– րից և տարբեր ժամանակներում ու վայրե– րում (Անի, Այրարատ, Սյունիք, Արցախ, Վասպուրական, Պարսկաստանի հայա– բնակ շրջաններ ևն) ունեցել յուրահատուկ հարդարանք։ XVII–XIX դդ․ լավագույն նմուշներից պահպանվել են Նոր Ջուղայի խոջայական տներում։ Գրկ․ Պ ա պ ու խ յ ա ն Ն․ Ծ․, Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը, Ե․, 1972, էշ 57, 144, 160։ Ն․ ՊաւցուխյաԱ

ԲՈՒԻԵՆՎԱԼԴ (Buchenwald), գերմանա– ֆաշիստական համակենտրոնացման ճամ– բար։ Ստեղծվել է 1934-ին, գտնվում է Վայ– մարից (Արևելյան Գերմանիա) 8 կմ հեռա– վորության վրա, հաճարենու և սոճու ան– տառներում (բառացի Բ․ նշանակում է հաճարենու անտառ)։ Բ–ում տանջամահ են եղել 56 հզ․ գերմանացի հակաֆա– շիստ, տարբեր ազգությունների ռազ– մագերիներ, Գերմանիա քշված սովետա– կան քաղաքացիներ։ Բ–ում է սպանվել է․ Թեչմանը։ ճ․ամբարը վերացավ 1945-ի ապրիլին։ 1958-ին բացվեց հուշարձան։ Հուշարձանախումբ Բուխենվալդում (քանդակ– ների խմբի հեղինակ պրոֆ․ Ֆ․ Կրեմեր) ԲՈՒՒ»ՆԵՐ (Buchner) էդուարդ (20․5․1860, Մյունխեն – 13․12․1917, Ֆոկշանի, Ռու– մինիա), գերմանացի քիմիկոս։ Աշխատել է Ա․ Բայերի հետ։ Հայտնագործել է պի– րազոլը (1889)։ Բ․ խմորասնկերի ճզմու– մից ստացել է կենդանի բջիջներ չպարու– նակող, բայց խմորում առաջացնող հյութ և ցույց տվել, որ խմորումը կարող է ըն– թանալ նաև առանց միկրոօրգանիզմների մասնակցության (նոբելյան մրցանակ, 1907)։

ԲՈՒԾՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱ–

ՆԻՆԵՐԻ, 1․ անասնաբուծական գիտության բաժին, ուսմունք գյուղատնտեսական կեն– դանիների ու թռչունների որակական կա– տարելագործման և տոհմային հատկանիշ– ների բարելավման մասին։ 2․ Կենդանի– ների բազմացման և որակական բարելավ– ման նպատակով կիրառվող գործնական աշխատանքների համալիր։ Բուծման, որ– պես գիտության, խնդիրն է․ գյուղատնտ․ կենդանիների ցեղերը բարելավելու, նոր ցեղեր բուծելու ու բարձր մթերատու հո– տեր ստեղծելու համար մշակել տոհմային գործի տեսական և գործնական հարցերը։ Այն ուսումնասիրում է կենդանիների ծագ– ման, ընտելացման, բազմացման և անհա– տական զարգացման օրինաչափություն– ները, ցեղերի մարմնակազմության և էքս– տերիերի առանձնահատկությունները, մթե– րատվության գնահատման, ինչպես նաև ընտրության, զույգընտրության և արտա– դրության մեջ բուծման գիտականորեն հիմնավորված մեթոդների կիրառման խըն– դիրները։ Գործնականում կիրառվում է բուծման երկու մեթոդ՝ ա․ մաքուր կամ ներցեղային բուծում և բ․ տրամախաչում։ Գյուղատնտ․ կենդանիների բուծմամբ մար– դըն սկսել է զբաղվել անասնապահության զարգացման հետ զուգընթաց, իսկ գիտու– թյանը վերաբերող առանձին հարցեր առա– ջին անգամ լուսաբանվել են Հին Հունաս–