Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ «Ա․» տերմինը օգտագործվում է հնդեվրոպական լեզուներով խոսող ցեղերի ուժողովուրդների վերաբերյալ։ Հին Հնդկասաանի և հին Իրանի ժողովուրդները հնդիրանական հնագույն հուշարձաններում իրենց անվանել են Ա․, որը նշանակում է լիիրավ մարդիկ՝ ի տարբերություն հարևան կամ նվաճված ժողովուրդների։ Հայ պատմագիրները Ա․ համարել են բացառապես պարսիկներին (Եղիշեի մոտ նաև Երան ձևով)։ Նեղ իմաստով Ա․ է կոչվել Կենտրոնական Իրանի նահանգներից մեկը (ըստ VII դ․ «Աշխարհացոյց»-ի)։ Արիացի տերմինը օգտագործվել է նաև հետադեմ պատմագրության մեջ (մասնավորապես ֆաշիստական Գերմանիայում)՝ հակագիտական մեկնաբանությամբ։ (Տես նաև Արիական ռասա

ԱՐԻՈԲԱՐԶԱՆ (ծն․ թ․ անհտ․-մ․ թ․ 4), Ատրպատականի թագավոր մ․ թ․ ա․ 20-ից։ Հռոմի Անտոնիոս զորավարի գործակցի՝ Ատրպատականի տապալված թագավոր մար Արտավազդի որդին։ Արտաշես Բ–ի դավադրական սպանությունից հետո հռոմեացիներն Ատրպատականն անջատեցին Հայաստանից և նրա թագավոր հռչակեցին Ա–ին։ Արտաշեսյանների վերջին շառավղի՝ Հայոց թագավոր Տիգրան Դ–ի մահից (մ․ թ․ 1) հետո Հռոմի զորավար Կայոս Կեսարը մ․ թ․ 2-ին Ա–ին ճանաչեց նաև Հայաստանի թագավոր։ Այս արարքը համարելով անհանդուրժելի՝ հայ իշխանները մ․ թ․ 2-ին ապստամբել են և դիմադրել հռոմեացիներին։ Ըստ Տակիտոսի, Ա․մահացել է «դիպվածական մահով»։ Ենթադրվում է, որ նրան սպանել են ապստամբ հայերը։

ԱՐԻՈԶՈ (<իտալ․ arioso, aria - արիա), մեներգային դրվագ օպերայում (օրատորիայում, կանտատում)։ Սովորաբար փոքր է, քան արիան, գրված ազատ հորինվածքով, հաճախ՝ ասերգին բնորոշ ձևով։ Օրինակներից են՝ Արշակի (Չուխաճյանի «Արշակ Երկրորդ»), Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ»), Կանիոյի (Լեոնկավալլոյի «Պայացներ»), Հերմանի, Լենսկու (Չայկովսկու «Պիկովայա դամա», «Եվգենի Օնեգին») Ա–ները։

ԱՐԻՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, քրիստոնեական–աղանդավորական ուսմունք IV-VI դարերում։ Հիմնադիրը Ալեքսանդրիայի քահանա Արիոսն էր․ այստեղից էլ անվանումը։ Արիոսը և նրա հետևորդները չէին ընդունում քրիստոնեական պաշտոնական եկեղեցու հիմնական դոգման՝ հայր աստծո և որդի աստծո միագո էությունը, որիմոլի պաշտպանն Աթանաս Ալեքսանդրացին էր։ Ըստ Ա–յան, հավերժ է միայն հայրաստվածը, իսկ որդի աստվածը՝ Քրիստոսը, հոր կամքով ստեղծվել է ոչնչից, իր էությամբ տարբերվում է հայր աստծուց և չի նույնանում նրա հետ։ Այս վիճաբանություններին մասնակցում էր ոչ միայն հոգևորականությունը, այլև ժողովուրդը։ Աստծո էությունը ռացիոնալիստորեն մեկնաբանելու մի փորձ էր Արիոսական շարժումը, որը վտանգ էր ներկայացնում Հռոմեական կայսրության համար։ 325-ին Նիկիայի, ապա 381-ին Կ․ Պոլսի տիեզերական ժողովներում Ա․ համարվեց հերետիկոսություն։ Նիկիայի ժողովին ներկա է եղել Գրիգոր Լուսավորչի որդին՝ Արիստակես եպիսկոպոսը, որը այդ ժողովի կանոնները ներկայացրել է հորը։ IV դ․ կեսերին Ա․ հետևորդներ է ունեցել Փոքր Հայքում (պարագլուխն էր Եվստաթիոս Աեբաստացին)։ Ա․ հայ եկեղեցու համար վտանգ չի ներկայացրել:
Ե․ Տեր–Մինասյան

ԱՐԻՈՍՏՈ (Ariosto ) Լոդովիկո (1474-1533), իտալական ուշ Վերածննդի շրջանի բանաստեղծ։ Ծառայել է Ֆերարայի դուքս Ալֆոնս դ’էստեի պալատում։ Եղել է պալատական թատրոնի տնօրեն։ Երիտասարդական տարիներին գրել է բանաստեղծություններ և կատակերգություններ՝ լատիներեն, իտալերեն։ Համաշխարհային ճանաչում է գտել օկտավներով գրած «Մոլեգին Ռոլանդը» պոեմով, որն արտացոլում է Վերածնության դարաշրջանի կենսուրախությունն ու մարդասիրությունը։
Գրկ․ Д е Санктис Փ․, Историяитальянской литературы, т․ 1-2, М․, 1963 -Մամիկոնյան

ԱՐԻՍՄԵՆԴԻ (Arismendi) Ռոդնեյ (ծն․21․3․1913, Ռիո–Բրանկո, Ուրուգվայ), բանվորական շարժման գործիչ։ Ուրուգվայի կոմունիստական կուսակցության (ՈԻԿԿ) անդամ 1931-ից։ 1936-ից եղել է ղեկավար աշխատանքի Ուրուգվայի կոմունիստական երիտասարդության ֆեդերացիայում, ապա ՈԻԿԿ Կենտկոմում։ 1955-ից ՈԻԿԿ Կենտկոմի առաջինքարտուղարն է, «էստուդիոս» («Estudios») տեսական ամսագրի խմբագիրը, 1946-ից՝պառլամենտի դեպուտատ։ Մասնակցել է ՍՄԿԿ XIX համագումարին, գլխավորել է ՈԻԿԿ պատգամավորությունը ՍՄԿԿ XX, XXI, XXII և XXIII համագումարներում, ինչպես նաև 1957-ի և 1960-ի Մոսկվայի՝ կոմունիստական և բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների խորհրակցություններում։ 1973-ի հունիսի 27-ին Ուրուգվայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո իշխանությունները, զինված ուժերի հրամանատարության աջ թևի համագործակցությամբ, օրենքից դուրս հայտարարեցին կոմկուսը և Լայն ճակատի մեջ միավորված մյուս կուսակցություններն ու կազմակերպությունները, իսկ 1974-ի մայիսի 8-ին Մոնտեվիդեոյում ձերբակալեցին Ա–ին։ 1973-ին ՍՍՀՄ Գերագույն սովիտի նախագահության հրամանագրով պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ 1975-ից բնակվում է Մոսկվայում։

ԱՐԻՍՅԱՆ Լևոն Եղիայի (19․ 1․ 1903, Վան–1938), սովետական պետական և կուսակցական աշխատող։ Փիլիսոփայության պրոֆեսոր (1931)։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։ 1915-ին ընտանիքով գաղթել է Երևան։ Նախնական կրթությունը ստացել է Վանի Երամյան վարժարանում, հետո՝ Կիսլովոդսկի, ապա՝ Երևանի արական գիմնազիաներում։ 1919-ին դարձել է Երևանի երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպության անդամ։ 1921 - 22-ին եղել է ՀԼԿԵՄ Երևանի կոմիտեի քարտուղար։ 1922-25-ին սովորել է Մոսկվայի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետում։
Լ․ Ե․ Արիսյան
1925-27-ին ղեկավարել է ՀԿ(բ)Կ ԿԿ–ի մամուլի սեկտորը։ 1928-ին նշանակվել է Երևանի համալսարանի պրոռեկտոր։ 1931-ին ավարտել է Մոսկվայի հասարակական գիտությունների ԳՀԻ–ների Ռուսաստանյան ասոցիացիայի ասպիրանտուրան (ՌԱՆԻՕՆ)։ 1932-33-ին եղել է կարմիր պրոֆեսուրայի Մերձվոլգյան բաժանմունքի դիրեկտոր, 1933-ին՝ ՀՍՍՀ լուսժողկոմ, 1934-36-ին՝ ՀԿ(բ)Կ ԿԿ–ի պրոպագանդայի բաժնի վարիչ։ 1936-ից կրկին աշխատել է որպես ՀՍՍՀ լուսժողկոմ։ Ա․ տարբեր ժամանակներում ընտրվել է ՀԿ(բ)Կ ԿԿ–ի, նրա բյուրոյի, ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի կազմում։ Ա․ զբաղվել է իմացաբանության հարցերով, վերլուծել Արիստոտելի, Զ․ Լոկի և Ի․ Կանտի իմացաբանական հայացքները։ Ընդգծելով մարդկության հոգևոր մշակույթի պատմության մեջ Ի․Կանտի փիլիսոփայության նշանակությունը՝ Ա․ միաժամանակ պայքարել է կանտականությունը մարքսիզմի հետ հաշտեցնելու և նեոկանտականությունը պրոլետարական գաղափարախոսություն ներկայացնելու փորձերի դեմ։
Երկ․ Из истории теории познания, Е․, 1957։

ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ (մոտ 264-333), Հայոց կաթողիկոս 325-ից։ Գրիգոր Լուսավորչի որդին և հաջորդը։ Ծնվել և դաստիարակվել է Կեսարիայում։ Հայրը նրան ձեռնադրել էր փոխեպիսկոպոսապետ։ Ա․Պ–ի գործունեության մասին տեղեկությունները սուղ են։ Ագաթանգեղոսը հավաստում է, որ «առավել ևս քան զհայրն վերագոյն երևեցուցանէր սա զիւր վարդապետութիւնն»։ Մասնակցել է Նիկիայի տիեզերական առաջին ժողովին (325)։ Ջանացել է Հայաստանում ամրապնդել քրիստոնեական կրոնը։ Սպանվել է Ծոփքում։ Դին փոխադրվել է Եկեղյաց գավառ և թաղվել հայրենի կալվածք Թիլ ավանում։ Գերեզմանը գտնվում է Երզնկայի Ջուխտակ Հայրապետ վանքում։
Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում,հ․ 1, ԿՊ, 1909։

ԱՐԻՍՏԱԿԵՍ Բ ԱԹՈՌԱԿԱԼ (ծն․ թ․անհտ․-մոտ 1469), Հայոց կաթողիկոս 1465-ից։ Իր նախորդ Գրիգոր ժ Զալալբեկյավց կաթողիկոսի (գահակալել է 1443-1465-ին) օրոք՝ 1448-ին, նշանակվել է աթոռակից։ 1460-ին Աղթամարի կաթողիկոս Զաքարիան պաշտոնազրկել է իրար հետ գժտված Գրիգոր ու Արիստակես կաթողիկոսներին և նստել կաթողիկոսական գահին՝ օգնական դարձնելով Աարգիս վարդապետին։ Հաջորդ տարի գահազուրկ երկու կաթողիկոսները հաշտվելով՝ Զաքարիային վտարել են պաշ–