կան նորույթներին՝ թարգմանական նյու– թերով։ Հանդեսին թղթակցել են Կ․ Պոլ– սի՝ Ներսեսյան և Զմյուռնիայի Մեսրոպ– յան դպրոցների սաները։ Ա․ Գրիգորյաև
ԲՈՒՐԱՎԵՏ ԲՈՒՅՍԵՐ, եթերայուղատու բույսեր, որոնք ունեն առավել կամ պա– կաս ուժեղ բուրմունք՝ պայմանավորված ցողունների, տերևների, ծաղիկների կամ ամբողջ բույսի մեջ եղած եթերային նյու– թերով։ Օգտագործվում են օծանելիքի, դեղանյութերի արտադրության մեջ։ Տես նաև Եթերայուղատու բույսեր։
ԲՈՒՐԲԱԿԻ Նիկոլա (Bourbaki Nicolas), ֆրանսիական մաթեմատիկոսների խմբի ծածկանուն։ Կազմավորվել է 1937-ին, Բարձրագույն նորմալ դպրոցի նախկին սաներից։ Հիսունն անց անդամները խըմ– բից «դուրս* են մնում։ ճշգրիտ կազմը և անդամների թիվը չի հրապարակվում։ Խմբի նպատակն է իրականացնել Դ․ Հիլ– բերտի մտադրությունը՝ մաթեմատիկա– կան տարբեր տեսությունները շարադրել ձևական աքսիոմատիկ եղանակով (տես Աքսիոմատիկ մեթոդ)։ 1939-ից լույս տես– նող և ցարդ անավարտ «Մաթեմատիկայի տարրերը* բազմահատոր տրակտատում զարգացվում է ձևական աքսիոմատիկ հա– մակարգ, որը հեղինակների մտահղաց– մամբ, որպես «ընդհանուր ըմբռնման մաս– նակի տեսակետներ», պետք է ընդգրկի մաթեմատիկայի եթե ոչ բոլոր, ապա գոնե գլխավոր բաժինները։ Շարադրանքը, որի հիմքը կազմում են աքսիոմաների միջոցով սահմանվող կառուցվածքները (խմբի, դաշ– տի, կարգի, տոպոլոգիական և այլ կա– ռուցվածքներ), խիստ վերացական է, տըր– վում է միայն տեսությունների տրամաբա– նական կմախքը։ Դատողության եղանակն ընդհանուրից մասնավորին անցնելն է։ Տրակտատը նախապատրաստվում է«Բուր– բակի սեմինարում», որին կարող են մաս– նակցել նաև ուրիշ երկրների մաթեմատի– կոսներ։
ԲՈՒՐԲՈՆՆԵՐ, թագավորական դինաս– տիա Ֆրանսիայում (1589–1792, 1814– 1815,1815–30), Իսպանիայում (1700–1808, 1814–68, 1874–1931, 1975-ից), երկու Մի– ցիլիաների (կամ Նեապոլիտանական) թա– գավորությունում (1735–1805, 1814–60), Պարմի և Պյաչենցի դուքսերի դինաստիա (1748–1802, 1847–1859)։ Դինաստիայի առաջին ներկայացուցիչ Հենրիխ IV (1589– 1610) ձգտել է ամրապնդել բացարձակ միապետությունը, նույնը շարունակել է նրա հաջորդ Լյուդովիկոս XIII (1610–43)։ Լյուդովիկոս XIV-ի (1643–1715) կառա– վարման ժամանակ ֆրանս․ բացարձակ միապետությունը հասել է իր գագաթնա– կետին։ Լյուդովիկոս XV-ի օրոք (1715– 1774) երևան են եկել բացարձակ միապե– տության ճգնաժամի առաջին նշանները։ 1792-ին, ֆրանս․ մեծ հեղափոխության ժամանակ, Բ․ տապալվել են։ 1814–30-ին ի դեմս Լյուդովիկոս XVIII-ի (1814–15, 1815–24) և Կարլոս X-ի (1824–30) Բ–ի դինաստիան վերականգնվել է։ 1830-ին Ֆրանսիայում գահ է բարձրացել Բ–ի կրտսեր (օռլեանյան) ճյուղի ներկայա– ցուցիչ Լուի Ֆիլիպը (տապալվել է 1848-ի հեղափոխության ժամանակ)։ Լյուդովի– կոս XIV-Ի թոռ Ֆիլիպ V (1700-24, 1724– 1746) հիմնադրել է Բ–ի իսպանական ճյու– ղը (44 տարվա ընդմիջումից հետո, 1975-ից Իսպանիայի թագավորը Բ–ից է)։ Նեապոլիտանական թագավորությունում և Պարմի ու Պյաչենցի դքսություններում Բ․ գահազրկվել են 1859–60-ին՝ Իտալիա– յի միավորման շրջանում։
ԲՈՒՐԳ, բազմանիստ, որի նիստերից մեկը (Բ–ի հիմք) կամայական բազմանկյուն է, մյուսները (Բ–ի կողմնային նիս– տեր) ընդհանուր գագաթ (Բ–ի գ ագ ա թ) ունեցող եռանկյուններ են (գծ․ 1, 2)։ Բ․ անվանվում է ո–անկյուն, եթե նրա հիմքը ո–անկյուն է։ Գագաթից հիմքի հարթու– թյանն իջեցրած ուղղահայացը կոչվում է Բ–ի բ ա ր ձ ր ու թ յ ու ն։ Բ․ կանոնա– վոր է, եթե հիմքը կանոնավոր բազման– կյուն է, իսկ բարձրությունն անցնում է հիմ– քի կենտրոնով (գծ․ 2)։ Կանոնավոր Բ–ի կողմնային նիստերն իրար հավասար հավասարասրուն եռանկյուններ են, որոնց բարձրություններից յուրաքանչյուրն ան– վանվում է Բ–ի ապոթեմ։ Բ–ի ծավալը հավասար է – SH, որտեղ Տ–ը Բ–ի հիմքի մակերեսն է, H-ը՝ բարձրությունը։ Կանո– նավոր Բ–ի կողմնային մակերևույթի մա– կերեսը հավասար է Ph-ի, որտեղ P-ն Բ–ի հիմքի կիսապարագիծն է, h-ը՝ ապո– թեմը։ Բ․, հատվելով հիմքին զուգահեռ հարթությամբ, բաժանվում է երկու մասի, որոնցից մեկը նման է տված Բ–ին, իսկ մյուսը կոչվում է հատած Բ․ (գծ․ 3), որի ծավալը հավասար է ^-H(Si-f Տշ+ + / Si • Տշ), որտեղ H-ը հատած Բ–ի բարձ– րությունն է, Տւ և Տշ–ը՝ հիմքերի մակե– րեսները։
ԲՈՒՐԳ–, փարավոնի դամբարան Հին Եգիպտոսում։ Կառուցել են III –XVII դի– նաստիաների (մ․ թ․ Ш․ XXVIII–XVI դդ․) փարավոնները։ Հին թագավորության շըր– ջանի (մ․ թ․ ա․ III հազարամյակ) Բ–երը սպիտակ կրաքարե բլոկներից են, սկըզ– բում աստիճանավոր (Զոսերի Բ․ Մակկա– րայում, բարձրությունը՝ 60 մ, ճարտ․ Իմ– հոտեպ, Մնոփրուի Բ․ Մեդումում, բարձ– րությունը՝ 75 մ)։ Հետագա շինությունները երկրաչափական կանոնավոր բուրգի ձևով են։ Ամենամեծերը IV դինաստիայի փա– րավոններ Քեոփսի (բարձրությունը՝ 146,59 մ, հիմքի կողմը՝ 243 մ, ճարտ․ Դի զայի բուրգերը (III հազարամյակի կես, հին թագավորություն) Քեոփսի եղբայրը՝ Քեմիունը), Քեփրենի (բարձրությունը՝ 143,3 մ, հիմքի կողմը՝ 215, 25 մ), Միքերինի (բարձրությունը՝ 62 մ) Բ–երն են Դիզայում։ Միջին թագա– վորության շրջանում կառուցվել են քարով երեսպատված աղյուսե Բ–եր։ Քողարկված անցումներն ու սրահները տանում են Բ–ի ներսում գտնվող շիրիմները։ Սովորաբար Բ–ից արլ․, կողքին եղել է հոգեհանգստի տաճարը։ Նոր թագավորության շրջանում մ․ թ․ ա․ XVI դարից փարավոնները կա– ռուցել են ժայռափոր դամբարաններ։ Հայտնի են նաև Հին Ամերիկայի, օրինակ՝ Թեոտիհուականի (Մեքսիկա) Բ–տաճար– ները («Արևի բուրգը», բարձրությունը^ 67 մ, «Լուսնի բուրգը», բարձրությունը՝ 42 մ)։ Աստիճանավոր Բ*-ի սկզբունքները Քոսեր փարավոնի աստիճանավոր բուրգը Անիի պարիսպների բուրգերը հետագայում կիրառվել են պաշտամուն– քային որոշ շինությունների հորինվածք– ներում (զիկկուրատ), ապա ստացել աս– տիճանավոր աշտարակի ձև։ Բուրգ կամ բուրջ են կոչվել նաև բերդապարիսպների աշտարակները (Անի, Կարս ևն)։ Գրկ․ Կ և ր ա մ Կ․, Ասավածներ, դամբա– րաններ, գիտնականներ, Ե․, 1971։ Л a y- э р Ж․, Загадки египетских пирамид, пер․ с франц․, М․, 1966․
ԲՈՒՐԳԱՍ, քաղաք և նավահանգիստ Բուլ– ղարիայում, Սև ծովի Բուրգասյան ծոցի խորքում, Բուրգասի օկրուգի վարչական կենտրոնը։ 132 հզ․ բն․ (1969)։ Արտահա– նում է գյուղատնտ․ մթերքներ, գլանվածք և մեքենաներ։ ՍՍՀՄ–ի օգնությամբ Բ–ում