Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/642

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հիպերձայնային արագությունների դեպ– քում գագի կինետիկ էներգիան համեմա– տելի է ներքին ջերմային էներգիային կամ գերազանցում է այն, և արագության նույնիսկ աննշան փոփոխությունը կարող է հանգեցնել ճնշման, ջերմաստիճանի ու խտության զգալի փոփոխությունների։ Այս– պիսով, Դ․ դ․ ուսումնասիրում է գազերի բավականաչափ արագ շարժումը ճնշման և ջերմաստիճանի խիստ փոփոխման պայ– մաններում։ Գազի հոսքի առանձնահատկություննե– րը պայմանավորված են գրգռումների տա– րածմամբ (վերջավոր արագությամբ)։ Այս– պես, եթե թույլ գրգռումների աղբյուրը գտնվում է մինչձայնային արագությամբ շարժվող գազի հավասարաչափ հոսքում, ապա գրգռումները տարածվում են բոլոր ուղղություններով, իսկ եթե գազի հոսքը շարժվում է գերձայնային արագությամբ, ապա գրգռումները տարվում են գազի հոս– քով, մնալով բնութագրական կոնի ներ– սում։ Գազի հոսքի այն մակերևույթները, որոնց վրա գազի արագության, ճնշման և խտության անընդհատությունը խախտ– վում է, կոչվում են խզման մակերևույթներ (հարվածային ալիք կամ խտացման թռիչք)։ Մակերևույթը, որի վրա այդ մեծություն– ները անընդհատ են, իսկ ածանցյալները՝ խզվող, կոչվում է թույլ խզման մակերևույթ, իսկ այն, որի վրա բոլոր այդ մեծություն– ները խզվում են՝ ուժեղ խզման մակերե– վույթ։ Մինչձայնային արագությունների դեպքում կարող են գոյություն ունենալ միայն այնպիսի խզման մակերևույթներ, որոնցով միջավայրի մասնիկները չեն անցնում (տանգենցիալ խզումներ, որոնք բաժանում են իրարից տարբեր հատկու– թյուններով գազային երկու միջավայրեր)։ Միջավայրի մասնիկները կարող են անց– նել խզման մակերևույթի մի կողմից մյուսը միայն գերձայնային արագությունների դեպքում։ Եթե խզման մակերևույթով անց– նելիս գազի ճնշումն ու խտությունը մեծա– նում են, իսկ արագությունը փոքրանում, ապա էնտրոպիան աճում է, հակառակ դեպ– քում՝ նվազում։ Քանի որ, թերմոդինամի– կայի երկրորդ օրենքի համաձայն, ադիա– բադ երևույթների ընթացքում էնտրոպիան նվազել չի կարող, ապա հնարավոր են միայն այնպիսի խզումներ, երբ խտությու– նը մեծանում է, իսկ արագությունը Փոքրա– նում (խտացման թռիչք)։ Գ․ դ–ի հիմնական հետազոտություննե– րը կատարվում են օդի նկատմամբ, ընդ որում օդը ընդունվում է որպես հաստա– տուն ջերմունակություններով կատարյալ գազ (գազ, որի մոլեկուլները Փոխազդում են միայն ընդհարումների միջոցով)։ Գ․ դ–ի խնդիրների լուծման համար կի– րառվում են նաև փորձարարական մեթոդ– ներ․ իրական մարմնի փոխարեն ուսում– նասիրությունները կատարվում են մոդե– լի նկատմամբ, ընդ որում պահանջվում է իրական մարմնի U մոդելի ինչպես երկրա– չափական, այնպես էլ հիդրոմեխանիկա– կան նմանությունը։ Գ․ դ–ի կարևոր խըն– դիրներից է խողովակում գազի հոսքի ուսումնասիրությունը, որի հիմքում ընկած է խողովակի հատվածքով գազի վիճակը և շարժումը բնութագրող մեծությունների հ աստատուն լինելու ենթադրությունը։Դըժ– վարությունները առաջին հերթին կապ– ված են մարմինները խառը հոսքով (հոսքի մի մասում գազի արագությունը գերձայնային է, իսկ մյուսում՝ մինչձայ– նային) շրջհոսելու խնդիրների հետ։ Կի– րառական Գ․ դ․, ուր սովորաբար ընդուն– վում են պարզեցված տեսական պատկերա– ցումներ, օգտագործվում է տուրբինների, հրթիռային շարժիչների, աերոդինամիկ խողովակների հաշվարկման համար։ Գ․ դ–ի բնագավառում առաջին հետա– զոտությունները կատարել են Լ․ էյլերը, Մ․ Նավիեն, Գ․ Մթոքսը, B․ Ռիմանը և այլոք։ Մածուցիկ սեղմելի հեղուկի շար– ժումը նկարագրող Նավիե–Մթոքսի հավա– սարումները ստացվել են XIX դ․։ Գազում հարվածային ալիքների տարածումը ուսումնասիրել են P․ Ռիմանը (1860), Ու․Ռանկինը (1870), Ա․ Հյուգոնյան (1887)։ Ա․ Չապլիգինը առաջարկել է (1902) Գ․ դ–ի խնդիրների լուծման եղանակներ, որոնք հետագայում ընդհանրացվել են։ 1908-ին Լ․ Պրանդտլը և Թ․ Մայերը, ուսում– նասիրելով անընդհատ աճող արագու– թյամբ գազի հոսքը, առաջարկել են Գ․ դ–ի խնդիրների լուծման նոր եղանակ։ 1922-ին սովետական գիտնական Ա․ Ֆրիդ– մանը դինամիկական օդերևութաբանու– թյան հիմքն է դրել։ 1929-ին Լ․ Պրանդտլը և Ա․ Բուզեմանը առաջարկել են Գ․ դ–ի խնդիրների լուծման թվային–գրաֆիկա– կան եղանակ, որը 1934-ին Ֆ․ Ֆրանկլը ավելի է ընդհանրացրել։ Գ․ դ–ի հարցերին են վերաբերում նաև սովետական գիտնա– կաններ Մ․ իյրիստիանովիչի, Ա․ Դորոդ– նիցինի, Լ․ Աեդովի, անգլիացիներ՝ Ջ․ Թեյ– լորի, Ջ․ Լայթհիլի, ամերիկացիներ՝ Թ․ Կարմանի, Մ․ Ֆերրիի աշխատանքները։ Գբկ․ Основы газовой динамики, пер․ с англ․, М․, 1963; Абрамович Г․, Прик– ладная газовая динамика, М․, 1969; Седов Л․ И․, Механика сплошной среды, т․ 1, М․, 1970; Лойцянский Л․, Механи– ка жидкости и газа, ձ изд․, перераб․ и доп․, М․, 1973․ ԳԱձԱՏԻՆ ԵՌԱԿՑՈՒՄ, մետաղի տեղային հալումով եռակցման պրոցես։ Կատար– վում է եռակցման այրիչների գազերի բո– ցով։ Րոցի ջերմաստիճանը բարձրացնելու համար կիրառում են այրվող գագի և տեխնիկապես մաքուր թթվածնի խառ– նուրդ։ Թթվածինը գտնվում Լ պողպատե բալոններում 15 Մն/մ2 ճնշման տակ։ Որ– պես այրվող գազ հիմնականում օգտա– գործում են ացետիլեն, որովհետև ացետի– լենա–թթվածնային բոցն ունի համեմատա– բար բարձր ջերմաստիճան (3100–3200°С)։ Եռակցող բոցը միաժամանակ հալում է միացվող մասերի եզրերը և հավելամետա– ղի ձողը՝ գոյացնելով եռակցված կար։ Գ․ ե․ կիրառում են պողպատի, թուջի, պղնձի, ալյումինի, ամենատարբեր հա– մաձուլվածքների համար, եռակցվող մա– սերի 0,1-ից մինչև 6 մմ, հազվադեպ՝ 40––50 i/г/ հաստության դեպքում։ Գ․ ե․ քիչ է մեքենայացված և սովորաբար կա– տարվում է ձեռքով։ Եռակցման ժամանակ այրիչը շարժվում է կարի երկարությամբ։ Կա ձախ և աջ եռակցում։ Առաջին դեպքում (նկ․ ա) այրիչը շարժվում է աջից ձախ, և բոցն ուղղված է դեպի չեռակցված մասը։ Կիրառվում է մինչև 5 մմ հաստությամբ Ձախ (ա) և ա շ (р) եռակցման սխեմաները․ /․ եռակցման կար, 2․ գազ– այրիչ, 3․ հավելամետաղ մետաղների եռակցման համար։ Երկրորդ դեպքում (նկ․ բ) այրիչը շարժվում է ձա– խից աջ, և բոցն ուղղված է դեպի եռակց– ված մասը։ Կիրառվում է 5 t/i/–ից հաստ մետաղների եռակցման համար։ Գ․ ե–ման առավելություններն են՝ դյուրատարու– թյունը և սարքավորման էժանությունը, թերությունները՝ աշխատանքի մեծ ար– ժեքն ու պայթավտանգությունը։ Ուստի Գ․ ե․ փոխարինում են աղեղային էլեկտրա– եռակցմամբ։

ԳԱՋԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒՆ, ֆիզիկական ունիվերսալ հաստատուն (R), որ մտնում է 1 մոլ իդեալական գազի վիճակի PV = = RT հավասարման մեջ (տես Կչաւցեյրո– նի հավասարում), ուր P-ն գագի ճնշումն է, V-ն՝ ծավալը, T-ն՝ բացարձակ ջերմաստի– ճանը։ Գ․ հ․ ունի աշխատանքի ֆիզիկա– կան իմաստ, այն թվապես հավասար է 1 մոլ իդեալական գազի ընդարձակման աշ– խատանքին, երբ գազը հաստատուն ճընշ– ման տակ տաքացվում է 1°-ով։ հաստատուն ճնշման և ծավալի դեպքում մոլային ջեր– մունակությունների տարբերությունը բո– լոր խիստ նոսրացած գազերի համար նույնն է՝ Cp–Cv – R։ Գ․ հ․ սովորաբար թվապես արտահայտվում է հետևյալ միա– վորներով, ջ/աստ․ մոլ ․․․ 8,3143, ±0,0012 (1964թ․), էրգ/шит․ մոլ ․․․ 8,314 -107, կաւ/աստ․ մոլ․․․ 1,986, l-մթն/աստ․ մոլ ․․․ 82,05 10՜Ց։ 1 մոլեկուլին վերաբերող ունիվերսալ Գ․ հ․ կոչվում է Բոչցմանի հաստատուն։

ԳԱԶԱՅԻՆ ՂԵԿ, ինքնաթիռների, հրթիռ– ների, տիեզերանավերի և այլ թռչող ապա– րատների կառավարման սարք։ Նախա– տեսված է թռիչքի այնպիսի հատվածամա– սերի համար, ՛որտեղ օդային ղեկերն ար– Ուղղաձիգ վերելքի և վայրէջքի ինքնաթիռ (ա), տիեզերանավի խցիկ (բ), հրթիռ (գ)․ /․գազային ղեկ, 2․ գագի գեներատոր