ունեն գազայրիչ (գազատար խողովակա– գծին միացվող), ջերմափոխանակիչ և այր– ման արգասիքները հեռացնող հարմա– րանքներ։ Լինում են կենցաղային (գազ– օջախ, ջրատաքացուցիչ, տնային սառնա– րան), ջեռուցման (տես Գազային ջեռու– ցում) և հասարակական սննդի ձեռնար– կություններում օգտագործվող (ռեստորա– նային գազօջախ, ջեռոց, կաթսաներ)։ Ունեն ավտոմատ գործող հարմարանքներ, որոնք Գ․ ս–ի աշխատանքի խախտումների դեպքում արգելակում են գազի մուտքը ե, նայած տեխնոլոգիական պահանջներին, կարգավորում այրիչների արտադրողա– կանությունը։ Գրկ» Газовое оборудование, приборы и ар– матура․ Справочное руководство, под․ ред․ Н․И․ Рябцева, М․, 1963․ Ս․ Րւաասանյան ԳԱ&ԻՖԻԿԱՏՈՒՄ, արդյունաբերական ձեռնարկությունների, կոմունալ–կենցաղա– յին օբյեկտների և բնակարանների ապա– հովումը այրվող գազով։ ՄԱՀՄ–ում բնա– կան գազով Դ․ սկսվել է 1943-ից, երբ կառուցվեց Սարատով–Մոսկվա գազա– մուղը։ ՀՍՍՀ բնական գազը մուտք է գործել Ղարադաղ (Ադրբ․ ՍՍՀ)–Երևան գազամուղի կառուցումից հետո (I960) և առաջինը տրվել է Կիրովի անվ․ քիմ․ կոմբինատին։ Առ 1-ը հունվ․ 1974-ի գա– զիֆիկացվել են ՀՍՍՀ 906 բնակավայր, որից 65-ը՝ բնական գազով։ Ավարտվել է Սևանա լճի շուրջը գազատար գծի կա– ռուցումը,․ U գազիֆիկացվել են Սևանի ավազանի բոլոր շրջանները։ 1975-ին հան– րապետության գազի ծախսը կազմել է 3,866 մլրդ մ3։ ՀՍՍՀ հեռավոր շրջանները գազիֆիկացվել են հեղուկ գազով։ Դրա համար գազաբաշխիչ կայաններ են կա– ռուցվել Երևանում, Լենինականում և Գա– գարին քտա–ում։ 1973-ին հանրապետու– թյունում սպառվել է 23600 ա հեղուկ գազ; Գրկ․ Боксерман Ю․ И „, Газоснаб– жение народного хозяйства и технический прогресс, М․, 1961․ Ս․ Բաչասանյան ԳԱձԿԵ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Ւաւլփ գավառակում։ 1909-ին ուներ 60 տուն (360 մարդ) հայ բն․։ Հռչակված էր բերրի հողերով։ Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ, պտղաբուծությամբ։ Նրանք տեղահանվել են առաջին համաշ– խարհային պատերազմի տարիներին։ Շատ քչերին է հաջողվել փրկվել ն տարագրվել օտար երկրներ։ ^ԱէՈԼԻն (գազ և լատ․ oleum–յուղ), հեղուկ վառելանյութ։ Թեթև, հեղուկ ած– խաջրածինների (հիմնականում բուտան– ների, պենտանների, հեքսանների) խառ– նուրդ Է։ Պայթուցիկ Է, հեշտ բռնկվող։ Օգտագործվում է ներքին այրման կար– բյուրատորային շարժիչներում U իբրև լու– ծիչ՝ յուղային և խեժային նյութերի Էքստ– րակտման ժամանակ։ Ստացվում է նավթը թորելիս և արդ․ գազերը բաժանելիս։ Որպես սահմանված հատկություններ ունե– ցող ապրանքային արտադրանք չի ար– տադրվում։
ԳԱԶՈՆ (ֆրանս․ gazon), տես Սիզամարգ։ ԳԱ&ՊԷՆ, տես Մանանա։ ԳԱա*ԻԿԱՆ, Գ ա զ ր ի կ յ ա ն, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում։ Տեղադրվում է Տարոնո գետի (այժմ՝ Զոլա– Չայ) ակունքների շրջանում։ Կենտրոնն էր Գազրիկ ավանը, որը, հավանաբար, այժմ– յան Կասրիկ գյուղն է։ ԳԱԹԱ, հայկական տոնական և ծիսական թխվածք։ Պատրաստում են յուղով, կաթով, ձվով, մեջը խորիզ դրած կամ անխորիզ խմորից, իսկ պաս օրերին՝ ձեթով։ Նախ– շում են փայտյա և խեցեղեն նախշազարդ գաթանախշիչներով կամ փայտյա գլանա– ձև գործիքով։ Կան Գ–ի տարատեսակներ՝ աղի, շերտավոր, խաչ, պ ա– ս ու ց են։ Այժմ Գ․ օգտագործում են որպես առօրյա թխվածք։ Այն տարածված է ՀՍՍՀ բոլոր շրջաններում։ ԳԱԹ£ՐՀՅԱՆ Հովսեփ (Ավետիք), (19․2․1820, Կ․ Պոլիս – 9․1․1882, Կ․ Պո– լիս), հայ պատմաբան, թարգմանիչ, լեզվա– բան։ Սկզբնական կրթությունն ստացել է Ղալաթիայի Մխիթարյան վարժարանում։ 1833-ին մեկնել է Վիեննա։ 1838-ից եղել է միաբանության անդամ, 1841-ից՝ ձեռ– նադրվել քահանա։ 1861-ին նշանակվել է Կ․ Պոլսի Մխիթարյան դպրոցի վարիչ։ 1849-ին և 1852-ին Վիեննայում հրատա– րակել է «Տիեզերական պատմության» 1-ին և 2-րդ հատորները։ Մինչև Գ․ մայրենի լեզ– վով համաշխարհային պատմության վերա– բերյալ որևէ ձեռնարկ չի եղել հայ իրակա– նության մեջ։ Գ․ ծրագրել էր աշխատու– թյունը լույս ընծայել հինգ հատորով, սա– կայն հրատարակվել են միայն երկուսը (դեպքերի շարադրանքը հասցվել է մինչե 480)։ Գ․ աշխատության նախաբանում համաշխարհային պատմությունը բաժա– նել է երեք շրջանի՝ հին (աշխարհի ստեղ– ծումից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը, 476 կամ 480), միշին (մինչև Ամերիկայի հայտնադործու– մը, 1492) և նոր (Ամերիկայի հայտնադոր– ծումից հետո)։ Ընդհանուր պատմությանը զուգընթաց, Գ․ ժամանակագրական կար– գով, համառոտակի շարադրել է նաև Հայաստանի պատմությունը։ Հայաստանի նախաքրիստոնեական շրջանի պատմու– թյան, հայ ժողովրդի ծագման ու կազմա– վորման հարցերի մասին խոսելիս մեծ մասամբ կրկնել է Մ․ Չամչյանին։ Լինելով կղերա–ֆեոդալական պատմագրության ներկայացուցիչ, շատ հարցեր մեկնաբա– նել է կրոնական տեսակետից (օրինակ՝ V դ> ազատագրական շարժումները Հա– յաստանում գնահատելէ որպես կրոնական շարժումներ)։ Գ–ի աշխատության արժեքն այն է, որ հայոց պատմությունը շարադրել է համաշխարհային պատմության հետ կապված, որպես նրա բաղկացուցիչ մասե– րից մեկը։ 1864-ին լույս է ընծայել «Հիմ– նական տարբերութիւն կաթողիկե և էջ– միածնտկան դաւանութեանց», 1891-ին՝ «Հանգանակ հաւատոյ․․․» աշխատություն– ները, թարգմանել Քսենոփոնի, Ցիցերոնի և ուրիշների աշխատություններից։ Գ․ դեռ աշակերտական նստարանից հետաքրքըր– վելով դասական հայերենով՝ գտել է, որ առաջին թարգմանիչների լեզուն զգալա– պես տարբերվում է հետագա թարգմանիչ– ների լեզվից։ Ա․ Գարագաշյանի և Ղ․ Հով– նանյանի հետ Գ–ի կատարած Բոսուետի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841) թարգմանության մեջ կյանքի է կո– չել դասական հայերենը, մաքրէլով այն օտաբաբանություններից, ոչ հարազատ ,<տ․ Գաթըրճյան ձևերից ու բառերից, որ մուտք էին գործել նրա մեջ երկրորդ թարգմանիչներից սկը– սած։ Գ․ դասական հայերենը բաժանել է երկու շրջանի՝ V դ․ 1-ին կեսից առաջ և հետո։ Ընդունելով լեզուների առաջաց– ման աստվածաշնչյան մեկնաբանությունը՝ նա նշել է հնդեվրոպական լեզուների հետ հայերենի ցեղակցությունը, նրա ծագու– մը հնդեվրոպական նախալեզվից և հա– մարել հնդիրանական լեզվախմբի իրա– նական լեզու։ Գրկ» Ա կ ի ն յ ա ն Ն․, Դասական հայե– րենը և վիեննական մխիթարյան դպրոցը, Վնն․, 1932։ Աղա յան է․ Բ․, Տայ լեզվա– բանության պատմություն, հ․ 1, Ե․, 1958։ Պ․ Հովհաննիսյան, Խ․ Կարադեչյան ԳԱԹԻ ԾԱՂԻԿ, տես Կանճրակ։ ԴԱԼ, արագացման միավոր (միավորների CGS համակարգում), կիրառվում է գրա– վիմեարիայում։ Անվանվել է ի պատիվ Գ․ Գաւիչեյի։ 1 գաչ= սմ/վրկ2 (1 մգաչ = = 10՜3 գաչ)։ ԳԱԼԱ&ԹՈՒ, գ խ տ n ր ա թ թ ու, 3, 4, 5-տրիօքսիբենզոյական թթու, С7Н6С>5, օրգանական միացություն։ Անգույն կաւ] բաց դարչնագույն թթվաշ–դառը համով, ասեղնաձև բյուրեղներ են մեկ մոլեկու] բյուրեղահիդրատով։ Լույսի ազդեցությամբ գույնը մգանում է։ Լուծվում է եռացող ջրում, սպիրտում, չի լուծվում քլորոֆոր– մում և բենզոլում։ 100–120°Շ–ում կորցը– նում է կապված ջուրը։ Հալվում է 240°Շ–ում՝ քայքայվելով։ Ամենատարածված բուսա– կան թթուներից է, գտնվում է թեյի տերե– վում, կաղնու կեղևում (գխտոր) և դաբա– ղանյութեր պարունակող այլ բույսերում։ Ստանում են տանինի ֆերմենտային հիդ– րոլիզով։ Հնում օգտագործվել է սև թանաք և ներկեր պատրաստելու համար։ Գ–ի հիմնային բիսմութական աղը (դերմատոլ) հակաբորբոքային, իսկ Գ–ից և մորֆոլի– նից ստացված ամիդը (անդաքսին) հան– գըստացնող դեղամիջոցներ են։ Գ․ կիրառ– վում է նաև վերլուծական քիմիայում (SbIU, Bim, Pb, Си ևն հայտնաբերման համար), միկրոսկոպիայում, ներկանյութերի և թա– նաքի արտադրությունում։
ԳԱԼԱԿՏԻԿԱ (հուն․ ~tԾԻՐ կաթին), համակարգ, որ կազմված է մոտ հարյուր միլիարդ աստղերից (այդ թվում Արեգակը), գազային ու փոշային նյութից։ Գ․ սկավառակաձև է՝ շուրջ 100000 չս–ա տրամագծով։Հաստությունը մոտ8000ԼԱ․-иг է։ Գ–ի աստղերի մեծամասնությունը, կու–