վում է կապիտալիստական Գ․ տ–ից։ ՍՍՀՄ–ում Գ․ տ․ (1, 3, 5 ռուբլի արժողու– թյամբ) թողարկվում է բանկային տոմսերի (10, 25, 50, 100 ռուբլի) մանրման և մանր վճարումների սպասարկ– ման համար։ Շրջանառության մեջ գտնվող Գ․ տ–երի քանակը կարգավորվում է ՍՍՀՄ Պետբանկի էմիսիոն պլանով։
ԳԱՆՁՈՒՄ, տես Բռնագանձում։
ԳԱՆՁՈՒՅԹՆԵՐ, ՍՍՀՄ պետական բյու– ջեի եկամտային մասը համալրող աղբյուր։ Գ․ մուտքագրում են տեղական բյուջենե– րը՝ բնակչության և կազմակերպություն– ների եկամուտներից՝ նախապես սահման– ված չափերով, որոշակի ժամկետներում։ Գ–ի ցանկը, գանձման կարգը և հարկա– ղըրման օբյեկտները սահմանվում են միութենական օրենսդրությամբ։
ԳԱՆՍՈՒ, նահանգ Հյուսիսային Չինաս– տանում, Հուանհե գետի հովտում։ Տարա– ծությունը՝ 362,9 հզ․ կմ2, բնակչությունը՝ 13 մլն (1967–68)։ Վարչական կենտրոնը՝ Լանչժոու։ Մակերևույթը լեռնային է։ Հս– ում Բեյշան (մինչև 2791 մ), դեպի հվ․ Նան– շան (5000 t/–ից ավելի), հվ–nuf՝ Մինշան և Ցինլին լեռների ճյուղավորություններն են։ Կլիման ցամաքային Է, տարեկան տե– ղումները՝ 150–400 մմ։ Գ․ ագրարային շրջան Է։ Մշակում են ցորեն, կորեկ, գաոլ– յան, եգիպտացորեն, գարի, շաքարի ճա– կընդեղ, ծխախոտ, բամբակ։ Գերակշռում է քոչվորական անասնապահությունը։ Հանածոներն են՝ քարածուխ, պղինձ, երկաթ, նավթ։
ԳԱՈՍՅՈՒՆ, քաղաք Չինաստանում, Տայ– վանի նահանգում։ 720 հզ․ բն․ (1968)։ Գտնվում է Տայվան կղզու հվ–արմ–ում, համանուն նեղուցի ափին։ Ցզյուլունից հետո իր նշանակությամբ երկրորդ նավա– հանգիստն է Տայվան կղզում։
ԳԱՊԱՍԱՔԱԼՅԱՆ Գրիգոր Գասպարի (1740, Կեսարիա – 1808, Կ․ Պոլիս), հայ բանաստեղծ, երաժիշտ, խազագետ։ Սո– վորել է Կեսարիայի Ս․ Կարապեա վանքի ժառանգավորաց դպրոցում, ստացել դըպ– րության աստիճան։ Անցնելով Կ․ Պոլիս, ուսումը շարունակել է Մայր Դպրանոցում։ Գ․ հեղինակ է երաժշտագիտական չորս աշխատության։ Գրանցից իր կենդանու– թյան օրոք հրատարակվել են առաջինը («Գրքոյկ որ կոչի նուագարան», Կ․ Պո– լիս, 1794) և երրորդը («Գիրք երաժշտա– կանդ Կ․ Պոլիս, 1803)։ Երկրորդ աշխա– տությունը («Համառօտութիւն երաժշտա– կանի գիտութեան») լույս է տեսել 1973–ին Երևանում, «ԲՄ», JNP 11, իսկ չորրորդը, որ ըստ տվյալների եղել է ամենածավալունը, կորել է առաջին աշխարհամարտի օրերին, Կեսարիո Ս․ Գանիել վանքի մատենադա– րանի հայկական 85 ձեռագրերի հետ։ Քա– ջատեղյակ ազգային (այլև հունական ու արևելյան) երաժշտարվեստի ինչպես միջ– նադարյան ավանդույթներին, այնպես Էլ զարգացման ժամանակակից խնդիրնե– րին, իր երկասիրություններում Գ․ խոսում է երաժշտական արվեստի ծագման, նրա ներգործության ուժի և աշխարհիկ ու եկեղեցական ստորաբաժանումների մա– սին, շոշափում է ձայների տեսակների, ձայնեղանակների առաջացման ու նվա– գարանների ստեղծման խնդիրները և անդրադառնում հայ երաժշտության ձայն– եղանակների, չափի ու կշռույթի, տաղա– չափության և խազագրության հարցերին։ Նա փորձել է դուրս բերել խազագրության արվեստը ճգնաժամային վիճակից և նույ– նիսկ ստեղծել է խազագրերի մի նոր, ավե– լի ճշգրիտ համակարգ, շաղախված հայկա– կան, ուշ բյուգանդական և ընդհանուր արևելյան տարրերով։ Գ․ փաստորեն սկիզբ է դրել հայ արդի խազաբանական գիտությանը։ Գ–ի երաժշտագիտական աշ– խատություններն ունեն նաև երգարանա– յին բաժիններ կամ հավելվածներ, ուր տեղ են գտել հայտնի կամ տարածված որևէ եղանակի (երբեմն նաև նրա ստեղ– ծած մեղեդիի)* հետ զուգորդվելու ենթա– կա ավանդական տաղեր ու իր հորինած բանաստեղծությունները։ Որպես ինքնու– րույն երգարաններ նա հրատարակել է «Գիրք երաժշտականին» կից՝ «Նուագա– րան երաժշտական»-ը և առանձին՝ «Գըր– քոյկս կոչեցեալ երգարան» հատորը (Կ․ Պոլիս, 1803)։ Գբկ․ Ալպոյաճյան Ա․, Պատմու– թյուն հայ Կեսարիո, հ․ 2, Կահիրե, 1937, էշ 1555։ Ա թ ա յ ա ն Ռ․, Գրիգոր Գապասա– կալյանը և խազաբանությունը, «Р1Г», 1960, Jsfe 5։ Թ ա հ մ ի զ յ ա ն Ն․, Գրիգոր Գա– պաււաքալյանի «Համաոօտութիւն երաժշտա– կան գիտութեան» անտիպ աշխատությունը, «Р1Г», 1973, № 11։ Ն․ Թահմիզյան
ԳԱՊԱՐԱՃ ՅԱՆ Գրիգոր (Կարապետ) (1779, Կ․ Պոլիս – մահ․ թ․ անհտ․), հայ բանասեր, խմբագիր։ Սովորել է Ս․ Ղազար վանքում, ձեռնադրվել քահանա (1804), դարձել Մխիթարյան միաբանության ան– դամ։ Հետագայում հրաժարվել է միաբա– նությունից։ 1812-ին լույս է ընծայել «Գի– սավոր աստղ, կամ պատմություն գիսավոր աստղերու» աշխատությունը։ Ֆրանսերեն թարգմանել և Փարիզում 1844-ին հրա– տարակել է Եղիշեի «Վասն Վարդանանց պատերազմին» գիրքը։ Խմբագրել է Ար– շարունյաց ընկերության «Գիտակ Բիւզան– դեան» (1812–16) շաբաթաթերթը։ Ստորա– գրել է նաև «Կարապետ Խապարաճի»։
ԳԱՊՏԵՊՈՎՏԱՆ Հովհաննես (ծն․ թ․ անհտ․– 1832), հայ եկեղեցական և հա– սարակական գործիչ։ Եղել է Տրանսիլվա– նիայի Եղիսաբեթուպոլիս (այժմ՝ Դումբ– րըվեն) քաղաքի հայերի ժողովրդապետը (հոգևոր հովիվ)։ Նրա ջանքերով վերակա– ռուցվել է Եղիսաբեթուպոլսի հայկ․ տա– ճարը, հիմնվել աղքատախնամ հիմնար– կություն ևն։ Գ–ի 14 ձեռագիր քարոզ– գրքերը (պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ և Վիեննայի Մխիթարյան մատենադարաններում), թեև կրոնական բնույթի են, արժեքավոր են Տրանսիլվա– նիայի հայերի անհետացած բարբառը (Առտիալի), կենցաղն ու բարքերը և սո– ցիալ–տնտ․ վիճակն ուսումնասիրելու առու– մով։ Գ․ դրամը համարել է հասարա– կության չարիք, դատապարտել է հարուստ վերնախավին՝ աշխատավոր ժողովրդին կեղեքելու համար։ Ս․ Քուանջյան
ԳԱՊՈՒՐՈՎ Մուհամեդնազար (ծն․ 15․2․ 1922, գ․ Ամուդարյա, Թուրքմենական ՍՍՀ Չարջոուի շրջան), սովետական պետական և կուսակցական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ 1954-ին ավարտել է Չարջոուի պետական մանկավարժական ինստ–ը։ 1941–43-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, 1944–62-ին վարել է կոմերիտական, կուսակցական պատաս– խանատու աշխատանք, 1962–63-ին՝ ԹԿԿ ԿԿ–ի քարտուղար, ապա4՝ Թուրքմենական ՍՍՀ Մինիստրների սովետի նախագահ։ 1969-ից ԹԿԿ ԿԿ–ի առաջին քարտուղարն է։ Մասնակցել է ՍՄԿԿ XXII-XXV համա– գումարներին, XXIV–XXV համագումար– ներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ–ի անդամ։ ՍՍՀՄ VI–IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։ ԳԱՋ, գաճ (պարսկ․ gac), սպիտակա– վուն կապակցանյութ։ Մտացվում է բնա– կան գաջաքարը թմբկաձև վառարաննե– րում 200–225°C ջերմաստիճանում 4–5Ժ թրծելով, ապա գնդաղացներում մանրաց– նելով։ Գաջաքարը գիպսի և կավի բնական խառնուրդ է՝ փուխր և հողանման զանգ– վածի ձևով։ Գիպսի պարունակությունը հումքի մեջ 35-ից մինչև 80% է, որից և, հիմնականում, կախված է Գ–ի որակը։ Ջրով շաղախված Գ․ պետք է օգտագործել անհապաղ, որովհետև նրա կապակցումն սկսվում է 7–10 ր և ավարտվում՝ 15–20 ր անց։ Շաղախի վերջնական պնդացումը տևում է 7 օր, ձգման դիմադրությունը 0,7–1,2 Մն/մ2 (7–12 կգ/սմ2) է։ Խոնավ Գ․ հեշտ կտրվում է և այն հնարավոր է օգ– տագործել ինչպես ցածր, այնպես էլ բարձր ռելիեֆի մշակման համար։ Սվաղի հա– մար Գ–ի մեջ սովորաբար ավազ չեն խառ– նում, մինչդեռ սալեր պատրաստելիս ավե– լացնում են ոչ միայն ավազ, այլ նաև խիճ՝ Գ–ի ծավալի կրկնակի չափով։ Գ–ի շաղա– խը ջրակայուն չէ և օգտագործվում է շեն– քերի ներսի մասերում։ Ըստ ՀՍՍՀ Պետ– շինի հաստատած տեխնիկական պայ– մանների՝ սվաղի համար գաջաքարի մեջ գիպսի պարունակությունը պետք է լինի ոչ պակաս 48%-ից, իսկ միջնորմի սալերի կամ այլ շինվածքների պատրաստման համար՝ 66%-ից։ ՀՍՍՀ–ում գաջաքարի հանքավայրեր կան Երևանի շրջակայքում, Ղափանի, Իջևանի, Թումանյանի, Նոյեմ– բերյանի և այլ շրջաններում։ Երևանում գործում է Գ–ի մեքենայացված գործարան։ Գ․ լայն տարածում ունի նաև Միջին Ասիա– յում, որտեղ այն անվանում են գանչ։ Գբկ․ Ацагорцян З․А․, Природ– ные каменные материалы Армении, М․, 1967․ Զ․ Հացագոբծյան ԳԱՌ&ՈՒ (Զուլումյան Գառնիկ Հ ա ր ու թ յ ու ն ի) (ծն․ 1․1․1907, Հա– լեպ), ֆրանսահայ նկարիչ։ 1918-ին ըն– տանիքով տեղափոխվել է Կահիրե, սովո– րել տեղի Գալուստյան վարժարանում և ֆրանսիական լիցեյում։ 1924-ին մեկնել է Փարիզ, ավարտել ճարտ․ դպրոցը (1929), հաճախել Մոնպառնասի «ազատ ակադե– միաները»։ 1929-ին ֆրանսիական նկա– րիչների ցուցահանդեսում Գ–ի «Ալքագա– րի հին պարտեզները» նկարը արժանացել է առաջին մրցանակի։ 1930-ից մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսներին։ 1930-ական թթ․ հետևել է նկարչության արդի միտում– ներին, ցուցադրվել «Գերանկախներ»-ի սալոնում։ Այս շրջանի գործերը աչքի են ընկնում կարմիր, կանաչ, կապույտ հյու– թեղ մակերեսներով և մութ ֆոներով։ 1935–38–ին ստեղծել է նատյուրմորտներ, դիմանկարներ և բնանկարներ, աշխա–