խոշոր (155 մմ–ից ավելի)։ 2․ Ռեակտիվ, որի շարժումը հիմնված է նրա մեջ տեղավորված վառելիքի այրման գազերի ռեակտիվ գործողության վրա։ Բաղկացած է գլխամասից և պոչամասից։ Գլխամասը ֆուգասային կամ բեկորա–ֆուգասային Ա․է։ Պոչամասն ունի անծուխ վառոդով լցված ռեակտիվ խցիկ, փողելք և կայունարար, որով ապահովվում է ռեակտիվ Ա–ի ճշգրիտ թռիչքը։ Լինում են տուրբառեակտիվ (պտույտով կայունացվող), թևավոր (թևերով կայունացվող) և կառավարվող արկեր։ Տես նաև Ռեակաիվ հրաձգային զենք։
ԱՐԿԱԴԻԱ (’Αρχαδία), հին հունական նահանգ կենտրոնական Պելոպոնեսում։ Ա–ի հնագույն բնակիչները՝ պելասգները, հիմնականում վարել են հովվական կյանք, պարզ և չափավոր կենցաղ։ Հռչակվել են հյուրասիրությամբ, ազատասիրությամբ, երաժշտասիրությամբ։ Հովվերգական գրականության մեջ Ա․ փառաբանվել է իբրև անդորրություն և անմեղություն խորհրդանշող երկիր։ Մասնատված լինելով բազմաթիվ մանր իշխանությունների՝ Ա․ ազդեցիկ դեր չի խաղացել Հունաստանի պատմության մեջ։ Միջին դարերում Ա․թափանցեցին զգալի թվով սլավոններ և ալբանացիներ։ Այժմ Հունաստանի առանձին նոմոս (նահանգ) է՝ Տրիպոլիս կենտրոնով։
ԱՐԿԱԴԻՈՍ (377-408), բյուգանդական կայսր 395-ից։ Թեոդոսիոս 1-ի ավագորդին։ Սկզբում Հռոմեական կայսրության արևելյան մասի կառավարիչն էր, իսկ 395-ից դարձավ Արևելքի կայսր։ Ա–ի գահակալման սկզբնական շրջանում կայսրության զինված ուժերում մեծ ազդեցություն ունեին «բարբարոսական» ցեղերի առաջնորդները։ Ա–ի օրոք բռնկվեց այդ ցեղերի մի խոշոր ապստամբություն, որը ճնշեցին բյուզանդացիները՝ երկրից դուրս մղելով նրանց։ Ա–ի ժամանակ երկրի տնտեսական վիճակը ծանր էր, տեղի էին ունենում ժողովրդական շարժումներ։
ԱՐԿԱԹԻԱԿԵՐՏ (աղավաղված ձևով՝ Կարկաթիոկերտ), քաղաք Ծոփքում, Արածանի գետի ձախ կողմում, Ծովք (Գյոլջիկ) լճից 4 կմ է արևմուտք։ Մ․ թ․ ա․ III դ․ վերջին և II դ․ սկզբին առևտրի և արհեստագործության կենտրոն էր, Ծոփքի թագավորության մայրաքաղաքը, հելլենիստական ծաղկուն կենտրոններից։ Մ․ թ․ ա․165-ին Սելևկյան Անտիոքոս IV Եպիփանեսը գրավել է Ա․ և վերանվանել իր մականվամբ՝ Եպիփանիա։
Թ․ Հակոբյան
ԱՐԿԱԾԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, գեղարվեստական գրականության տեսակ, որին հատուկ են հետաքրքրաշարժ սյուժե, գործողությունների արագ ու անսպասելի զարգացում։ Սերտորեն կապված է գիտաֆանտաստիկ գրականության և դետեկտիվ գրականության հետ։ Լայն տարածում է գտել հատկապես XIX դ․։ Ճանաչում են գտել Վ․ Հյուգոյի, Ա․ Դյումահոր, Է․ Սյուի, Դ․ Դեֆոյի, Ֆ․ Կուպերի, Թ․ Մ․Ռիդի, Ռ․ Լ․ Սթիվենսոնի, Ժ․ Վեռնի, Լ․ Բուսենարի արկածային վեպերը։ Հայ իրականության մեջ արկածային երկեր գրել են Րաֆֆին, Վ․ Անանյանը, Ա․ Շայբոնը և ուրիշներ։
ԱՐԿԱՆԶԱՍ (Arkansas), գետ ԱՄՆ–ում, Միսսիսիպիի աջ վտակներից։ Երկարությունը 2410 կմ է, ավազանը՝ 470 հզ․ կմ2։ Ակիզբ է առնում ժայռոտ լեռներից, հոսում Մեծ և Կենտրոնական հարթավայրերով։ Վարարում է գարնանը։ Նավարկելի է ստորին հոսանքում, մոտ 1000 կմ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Ա–ի ափին են գտնվում Ուիչիթո, Թալսա, Լիթլ–Ռոք քաղաքները։
ԱՐԿԱՆԶԱՍ (Arkansas), նահանգ ԱՄՆ–ի հարավում։ Տարածությունը՝ 137, 5 հզ․ կմ2, բնակչությունը՝ 1886, 2 հզ․ (1970)։ Վարչական կենտրոնը՝ Լիթլ–Ռոք։ Գրավում է Միսսիսիպի գետի աջակողմյան հարթավայրը։ Հս–արմ–ում գտնվում են Ուիչիթո (863 մ) և Բոստոն (823 մ) լեռները։ Կլիման խոնավ մերձարևադարձային է։ Տարեկան տեղումները՝ 1000 մմ։ Գերակշռում են դեղնահողերն ու կարմրահողերը։ Կան անտառներ։ Ա–ում զբաղվում են հողագործությամբ (բամբակենի, սոյա, բրինձ)։ Արդյունահանվում են նավթ, շինանյութեր, բոքսիտներ։ Զարգացած է սննդի, անտառային և փայտամշակման արդյունաբերությունը։ Կա ռադիո–էլեկտրոնային և քիմ․ արդյունաբերություն։
ԱՐԿԱՐ, արկալ, արխար (Ovis vrientalisarcar), տափաստանային վայրի ոչխար, ասիական մուֆլոնների ենթատեսակ։ Տարածված է Կասպից և Արալյանլ ճերի միջև ընկած տափաստաններում և կիսաանապատներում, ավելի քիչ՝ Ղազախստանի, Միջին Ասիայի և Աֆղանստանի ենթալեռնային շրջաններում (մինչև 200 մ բարձրության վրա)։ Ա–ները ապրում են հոտերով (5-20, երբեմն՝ 60-100 գլուխ)։
Արկար
Սնվում են խոտաբույսերով։ Սեռահասուն են դառնում երեք տարեկանից, հղիությունը տևում է 5 ամիս, ծնում են 1-2 գառ։ Ենթադրում են, որ Ա․ ընտանի, երկար՝ նիհար պոչավոր և ճարպապոչավոր ոչխարների նախահայրերից է։ ՍՍՀՄ–ում Ա–ի որսն արգելված է։
ԱՐԿԲՈՒՏԱՆ (ֆրանս․ arc-boutant), արտաքին քարե կիսակամար, որ գոթական տաճարի գլխավոր նավի թաղերի հրող ուժերը հաղորդում է շինության հիմնական ծավալից դուրս գտնվող հենման մույթերին՝ կոնտրֆորսերին։ Ա–ների, որմնահեցերի, ջլաղեղների համակարգը գոթական ոճի պաշտամունքային ճարտարապետության կառուցվածքային հիմքն էր։ Լինում են միաթռիչք, երկթռիչք, մեկ, երկու, երեք հարկաշարքերով։ Ա–ի կիրառումը հնարավոր դարձրեց զգալիորեն կրճատել ներքին հենարանների չափերը, ընդարձակել տաճարի տարածությունը, մեծացնել լուսամուտների բացվածքները, թաղերի թռիչքը։
Լը Մանի (Ֆրանսիա) տաճարի (1217-54) կարվածքից մի մաս (արկրուտանները նշված են սլաքներով)
ԱՐԿԿՈՍԵԿԱՆՍ (<լատ․ arcus – աղեղ և կոսեկանս), տես Շրջանային ֆունկցիաներ։
ԱՐԿԿՈՍԻՆՈՒՍ ( < լատ․ arcus - աղեղ և կոսինուս), տես Շրջանային ֆունկցիաներ։
ԱՐԿԿՈՏԱՆԳԵՆՍ (<լաա․ arcus – աղեղ և կոտանգենս), տես Շրջանային ֆունկցիաներ։
ԱՐԿՆԻ, Արղնի, Արղանա, ավան Հայոց Ծոփք նահանգի Պաղնատուն գավառում։ XX դ․ սկզբին ուներ ավելի քան 6150 բն․, որից մոտ 3000-ը՝ հայեր, մնացածը՝ թուրքեր, հույներ, քրդեր։ Բնակիչները զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Ա–ում կար երկու եկեղեցի (երկուսն էլ՝ Ս․ Սարգիս անունով)։ Մոտակայքում էր Բարձրահայաց Ս․ Աստվածածնի վանքը։ Ա–ի մոտ էր համանուն բերդը, որը հայ մատենագիրները կոչել են «Ամուրն Արղնոյ»։ XI դ․ կեսին բերդինտիրել են հայազգի Հարպիկ իշխանը և իր եղբայրները, որոնք հաջողությամբ դիմակայել են բյուզանդական զորքին։ 1060-ական թթ․ Ա․ գրավեցին և ավերեցին սելջուկները։ XIV դ․ վերջերին տիրել է Յուսուֆ անունով ամիրան (Թավրիզի կողմերից), իսկ 1555-ից՝ օսմանյան Թուրքիան։ Ա–ի հայ բնակիչները տեղահանվեցին աոաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մեծ մասը կոտորվեց։ Փրկվածները գաղթեցին այլևայլ վայրեր։
Գրկ․ Մատթեոս Ուռհայեցի, ժամանակագրություն, Ե․, 1973։ Հովհաննիսյան Մ․, Հայաստանի բերդերը, Վնտ․, 1970։
«ԱՐԿՈՍ» (All Rurssian Cooperative Society Limited), բաժնետիրական առևտրական ընկերություն։ Հիմնել է 1920-ի հունիսին, Լոնդոնում սովետական կոոպերատիվ պատվիրակությունը՝ Սովետական Ռուսաստանի և Անգլիայի միջև առևտուր վարելու նպատակով։ «Ա.»-ի բաժնետերերը հիմնականում սովետական պետական կազմակերպություններ էին։ Գրասենյակներ ու բաժանմունքներ ուներ մի շարք երկրներում։ 1927-ի մայիսին անգլ․ ոստիկանությունը պրովոկացիոն հարձակում կատարեց «Ա․»-ի վրա, որին հետևեց դիվանագիտական և առևտրական հարաբերությունների խզումը ՍՍՀՄ–ի և Անգլիայի միջև։ Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո (1929)